Եվրախորհրդարանի պատգամավորներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

cicernakaberd5-3Ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի պահպանողականների եւ ռեֆորմիստների խմբակցության պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ դրեցին Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշակոթողին, լռությամբ հարգեցին մեկուկես միլիոն անմեղ նահատակների հիշատակը։

Պատվիրակության անդամները եղան նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացան Հայոց մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին ու վավերագրերին, դիտեցին ցուցանմուշները։

Պատվիրակության ղեկավար Մարտին Քալանան գրառում կատարեց հուշամատյանում. «Շատ կարեւոր է, որ մենք բոլորս՝ քաղաքական գործիչներն այնպես անեն, որպեսզի երբեւէ նման բան տեղի չունենա։ Նրանք, ովքեր մոռանում են պատմությունը՝ դատապարտված են կրկին սխալներ թույլ տալու»։

Մարտին Քալանան իր տպավորությունները կիսելով լրագրողների հետ, նշեց. «Սարսափելի իրադարձություններ են տեղի ունեցել։ Ժամանակակից քաղաքականության համար կարեւոր է, որ մենք դասեր քաղենք այն ամենից, ինչ տեղի է ունեցել անցյալում, որպեսզի նման բաներ չկրկնվեն»։

 

Խիստ պատիժ` արգելված դեղամիջոց օգտագործելու համար

1559871_20130430144507.gif2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում ռուսաստանցի սկավառականետորդուհի Դարյա Պիշչալնիկովան դարձել էր արծաթե մեդալակիր: Բայց բացահայտվել է որ մարզուհին արգելված դեղամիջոց է օգտագործել` օկսանդրոլոն:

Աթլետիկայի Ռուսաստանի ֆեդերացիայի վճռով նա որակազրկվել է 10 տարով և ստիպված է ետ վերադարձնել օլիմպիական պարգևը:

2012-ի մայիսի 20-ից հետո սկավառականետորդուհու ցույց տված  բոլոր արդյունքները չեղյալ են համարվել:

Պիշչալնիկովան օլիմպիական խաղերում  սկավառակը նետել էր 67 մ 56 սմ: Նա իրենից առաջ էր թողել միայն խորվաթուհի Սանդրա Պերկովիչին` 69 մ 11 սմ:

 

Քերում են Գյումրիի կենտրոնը

գյումրիՀՀ Կառավարության ապրիլի 11-ի նիստում տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանն առաջարկեց կառավարության պահուստային ֆոնդից Վանաձոր և Գյումրի քաղաքների ներհամայնքային ճանապարհները բարեկարգելու նպատակով հատկացնել 300-ական մլն դրամ.
“Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Գյումրի և Վանաձոր քաղաքների կենտրոնական փողոցները գտնվում են անմխիթար վիճակում, իսկ երկրորդական փողոցները գրեթե անանցանելի են: Ամբողջովին քայքայվել է փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթը, առաջացել են դժվարանցանելի խորը փոսեր:
Ծրագրի իրականացումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Գյումրի քաղաքը ճանաչվել է 2013 թվականի ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք և սպասվում է ԱՊՀ երկրների պատվիրակություների այցելություններ: Քայքայված և անանցանելի փողոցները ստվեր են գցում Գյումրի և Վանաձոր քաղաքների ընդհանուր տեսքի և միջավայրի վրա, դժվարացնում քաղաքներում տեղից տեղ տեղաշարժվելը: Խիստ անհրաժեշտ է իրականացնել Գյումրի և Վանաձոր քաղաքների թեկուզ և միայն կենտրոնական փողոցների քայքայված ասֆալտբետոնյա ծածկի նորոգում, տեղ-տեղ նաև մաշված ծածկի փոխարինում”:

Սա հիմք ընդունելով կառավարությունը հատկացրեց այդ 300-ական մլն դրամները: Գյումրիում արդեն սկսվել են փողոցների բարեկարգման լայնածավալ աշխատանքները. ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի պաշտոնական մեկնարկը տրվելու է հունիսի 2-ին:
Հատկացված գումարով հիմնանորոգվում են կենտրոնական՝  «Վարդանանց» հրապարակը և դրան հարող փողոցները, ինչպես նաև Շիրակացի փողոցը:

Հատուկ տեխնիկայի միջոցով արդեն քերում են հրապարակի ասֆալտի շերտը՝ մոտ 4-5 սմ հաստության, որից հետո այն ասֆալտապատվելու է: Իսկ համայնքի միջոցներով փոսային նորոգումներ են կատարվում քաղաքի կենտրոնական մի շարք փողոցներում, սակայն այսքանով Գյումրիի փողոցների խնդիրը չի լուծվում, այստեղ տասնյակ փողոցներ, որոնք համարվում են երկրորդական, շարունակում են մնալ անմխիթար վիճակում:

 

Մարիամ Խալաթյան

ՀՀ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ

big_1366972594_imagesՀՀ տարածքում՝

Մայիսի 1-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:

Երևանում՝

Մայիսի 1-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի մայիսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ՝
•Օդի առավելագույն ջերմաստիճան   30.70C (1987 թ.)
•Օդի նվազագույն ջերմաստիճան       1.50C (1948 թ.)
•Օդի միջին օրական ջերմաստիճան   15.00C

 

Իր օրինական աշխատավարձը պահանջող աշխատակիցն ինքն է հայտնվել պարտապանի կարգավիճակում

համալիր

Այսօր «Վարկած» մամուլի ակումբի հյուրերն էին «Կարեն Դեմիրճյանի» անվան մարզահամերգային համալիրի աշխատակիցները: Համալիրում վիճակն ավելի է թեժացել. աշխատավարձ չվճարող տնօրինությունը ապօրինի գումարներ է բռնագանձում աշխատողներից: Աշխատողը, հայցելով իր աշխատավարձը, ինքն է հայտնվում պարտապանի կարգավիճակում:

Անցնելով բոլոր ատյանները ու չկարողնալաով ապացուցել, որ ինքը պարտք չէ համալիրի տնօրինությանը`Արման Մեխակյանը բաց նամակ է գրել նախագահին և վճռաբեկ դատարանի նախագահին: Ներկայացնում ենք բաց նամակի տեքստը.

«Բազմիցս դիմել էի Ձեզ` աջակցություն խնդրելով ազատել ինձ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրեն Հարություն Մուրադյանին կրկնակի գումար վճարելուց:
ՀՀ Վճռաբեկ դատարանը, վերադարձնելով վճռաբեկ բողոքս, չի գնահատել ֆինանսական տնօրենի կողմից տրված հայտարարությունն այն մասին, որ ես իրականում վճարել եմ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կողմից պահանջված 1.252.918ՀՀ դրամ գումարը: Ընդհանուր իրավասության դատարանում «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն թաքցրել է իրականությունը և սուտ տեղեկություններ ներկայացրել, իսկ իմ կողմից ներկայացված վճարման ապացույցները ձեռք են բերվել վճիռ կայացնելուց հետո:
Դիմել էի ՀՀ գլխավոր դատախազություն, սակայն մեզ պատասխանել են, որ դա քաղաքացիաիրավական հարց է և պետք է դիմել դատարան:
Այս պահին թույլ տրված դատական սխալի արդյուքնում դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը սեփականությունս դնում է հրապարակային սակարկության, և կանգնած եմ բնակարանս կորցնելու վտանգի առջև:
Այժմ իրավասու մարմինների կողմից չստանալով օրենքի պաշտպանություն` կրկին անգամ խնդրում եմ Ձեր աջակցությունը նշված իրավիճակին լուծում տալու համար»:

Արմավիրում բախվել են «Ֆոլքսվագեն-Պասսատ», «Լեքսուս-RX-300» և «Մերսեդես-Բենց-E-230» մակնիշի ավտոմեքենաներ

ապակիԱպրիլի 29-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Արմավիրի Բաղրամյան փողոցում իրար են բախվել   «Ֆոլքսվագեն-Պասսատ», «Լեքսուս-RX-300» և «Մերսեդես-Բենց-E-230» մակնիշի ավտոմեքենաներ:
«Ֆոլքսվագեն Պասսատ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Հայաստանի հավաքականը 4-րդ տեղում է

Ջրագնդակ3_1351441294Վրաստանի Բաթում քաղաքում կազմակերպված ջրագնդակի միջազգային մրցաշարին մասնակցեց նաև Հայաստանի երիտասարդական հավաքականը: Պայքարի ոլորտ էր ներգրավվել 6 թիմ: Ի վերջո, մեր երկրի ներկայացուցիչները հանգրվանեցին 4-րդ հորիզոնականում:

Մրցաշարի լավագույն կենտրոնական հարձակվող ճանաչվեց Հայաստանի թիմի անդամ Վոլոդյա Կարապետյանը:

 

Նորագավիթում «ՎԱԶ-2121»-ը կողաշրջվել է

ավտովթարԱպրիլի 29-ին,  ժամը 23.15-ի սահմաններում, Նորագավիթի 11-րդ փողոցի թիվ 1/1 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2121»  և անհայտ  մակնիշի ավտոմեքենա, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121»-ը  կողաշրջվել է և վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Նոր մանրամասներ Գյումրի քաղաքում տեղի ունեցած սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունից

կրակոցԻնչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում 1989 թ. ծնված Վահե Ղուկասյանը խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը:
Ապրիլի 27-ին Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով և 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Վահե Ղուկասյանը գտնվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում:
Ապրիլի 25-ին ձերբակալված Գևորգ Խաչատրյանի նկատմամբ ապրիլի 28-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են շուրջ 60 վկաներ, կատարվել են առերես հարցաքննություններ, լուսանկարով անձին ճանաչման, ինչպես նաև անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողություններ:
Նշանակվել են դատաբժշկական, ապրանքագիտական փորձաքննություններ, դատաքիմիական փորձաքննություն, դատաձգաբանական, դատամատնադրոշմային և դատաքիմիական համալիր փորձաքննություն, դատաձգաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նախապատվությունը տրվում է տանտերերի թիմին

բորուս_1366836037Ֆուտբոլի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում այսօր Մադրիդի «Ռեալը» կմրցի  Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

Գրավախաղերի կազմակերպիչները նախապատվությունը տալիս են տանտերերի թիմին:

«Ռեալի» հաղթանակի համար սահմանվել է 1,57 գործակիցը, իսկ դորտմունդցիների հաղթանակի՝ 5 գործակիցը: Ոչ- ոքիի գործակիցն է` 4,33:

Հավելենք, որ առաջին խաղում «Բորուսիան» հաղթել էր 4:1 հաշվով: Իսպանական ակումբի համար անչափ դժվար կլինի կորցրածը ետ բերել:

 

Մարզումներ Ֆուտբոլի ակադեմիայում

ffa5Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 և մինչև 17 տարեկանների հավաքականները մարզումներ կանցկացնեն ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում:

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն Արթուր Ոսկանյանի գլխավորությամբ ապրիլի 29-ին անցկացրել է առաջին մարզումը, որին մասնակցել են հետևյալ ֆուտբոլիստները`

Սուրեն Ալոյան «Բանանց»

Մայիս Դոլմազյան «Փյունիկ»

Վարազդատ Ղազարյան «Իմպուլս»

Հակոբ Համբարձումյան «Բանանց»

Դավիթ Տերտերյան «Փյունիկ»

Արմեն Միքայելյան «Փյունիկ»

Հակոբ Հակոբյան «Բանանց»

Խաչիկ Թոփալյան «Միկա»

Էդգար Գրիգորյան «Բանանց»

Վահագն Հայրապետյան «Փյունիկ»

Գառնիկ Հովակիմյան «Բանանց»

Հայկ Գալստյան «Միկա»

Հովիկ Իլանգյոզյան «Բանանց»

Սամվել Խաչիկյան «Փյունիկ»

Էմիլ Եղիազարյան «Բանանց»

Վոլոդյա Բաբայան «Իմպուլս»

Հովհաննես Պողոսյան «Փյունիկ»

Հովհաննես Փանոսյան «Բանանց»

Ռաֆայել Դարբինյան «Բանանց»

Սամվել Իգիթյան «Բանանց»

Դավիթ Ազատյան «Միկա»

Նարեկ Պետրոսյան «Միկա»

Աշոտ Աբգարյան «Փյունիկ»

Ստեփան Հարությունյան «Բանանց»

Ռոբերտ Մինասյան «Փյունիկ»

Ժիրայր Մարգարյան «Բանանց»

Արամ Կարապետյան «Փյունիկ»

Սամվել Գրիգորյան «Բանանց»

Հաջորդ մարզումը տեղի կունենա ապրիլի 30-ին:

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը նույնպես կանցկացնի երկու մարզում` մայիսի 1-ին և 2-ին: Թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ  Խաշմանյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին`

Դարպասապահներ 

Հովհաննես Նավասարդյան «Բանանց»

Պողոս Այվազյան «Միկա»

Պաշտպաններ

Համլետ Ասոյան «Փյունիկ»

Արտաշես Ասծատրյան «Փյունիկ»

Հովհաննես Վերանյան «Իմպուլս»

Սիփան Դավթյան «Բանանց»

Արման Բարսեղյան «Բանանց»

Արմեն Ղազարյան «Բանանց»

Վարդան Խաչատրյան «Գանձասար»

Կիսապաշտպաններ

Սարգիս Շահինյան «Միկա»

Նարեկ Ասլանյան «Փյունիկ»

Ալիկ Առաքելյան «Միկա»

Էդուարդ Ավագյան «Բանանց»

Արամ Սարգսյան «Բանանց»

Կարեն Հարությունյան «Բանանց»

Նաիրի Մինասյան «Բանանց»

Արամ Մուրադյան «Շիրակ»

Արամայիս Քյոսայան «Բանանց»

Դավիթ Գիզգիզյան «Ատրոմիտոս» Հունաստան

Հարձակվողներ

Վիուլեն Այվազյան «Փյունիկ»

Վարդան Բակալյան «Փյունիկ»

Հովհաննես Մաճկալյան «Գանձասար»

«Բարեւ Երեւան»-ը պահանջում է ընտրապայքարից հանել ՀՀԿ-ին

«Բարև Երևան» դաշինք«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը ապրիլի 26-ին եւ 29-ին բազմաթիվ ընտրախախտումների մասին հաղորդումներ է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Խախտումների մեծամասնության հեղինակը ՀՀԿ-ն է, սակայն կան նաև ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի. ոստիակնության, մարզպետարանների եւ այլ մարմինների կողմից կատարված խախտումներ:

Հիմք ընդունելով այն, որ Հանրապետական կուսակցության խախտումների քանակն ու մաշտաբն այնպիսին է, որ դրանք անխուսափելիորեն ազդեցություն կունենան մայիսի 5-ի ընտրությունների վրա, «Բարեւ Երեւան»-ի անդամը ԿԸՀ-ից պահանջում է Ընտրական օրենսգրքի սահմանված ընթացակարգով ընտրապայքարից հանել ՀՀԿ-ին:

Դիմումները ԿԸՀ-ում կքննարկվեն այսօր ժամը 17:00-ին:

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի շտաբ

Ռուբեն Հակոբյանը՝ Աշոտյանին. «Ուրիշ բառ չկա՞ր էստեղ գրելու»

99c5782365cfd829920279ee40b5c0c1Խորհրդարանում Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատգամավորներին ներկայացրեց «Լեզվի մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցը:

Ըստ Աշոտյանի՝ նախագիծը նպատակ ունի ճանաչել հայերեն ժեստերի լեզուն՝ որպես կրթության, դաստիարակության, տեղեկատվություն ստանալու և փոխանակելու լեզու՝ ընդլայնելով լսողական խանգարումներ ունեցող մարդկանց կրթական, քաղաքական, քաղաքացիական իրավունքների իրականացման հնարավորությունները. «Այն հսկայական քաղաքական և քաղաքացիական նշանակություն ունեցող նախագիծ է»,-համոզված է նախարարը:

ԱԺ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանին, սակայն, պարզ չէր. «Ժեստերի լեզուն այս պահի դրությամբ չի՞ օգտագործվում, նո՞ր է սկսվելու օգտագործվել, թե՞ որևէ այլ լեզու է օգտագործվում»:

Աշոտյանը պարզաբանեց, որ այդ լեզուն գոյություն ունի, բայց այն օրենսդրորեն որևէ տեղ ամրագրված չի եղել. «Օրինակ, նման լեզվով վկայություն տալը, նոտարիական հաստատումներ անելը կամ նման լեզվով կրթություն ստանալու հնարավորությունը հիմնավորված չի,-ասաց նա,-մենք լեզու չենք հորինում, այլ ամրագրում ենք, որ եղած լեզուն ստանա կարգավիճակ և դրանից ելնելով՝  առավել լայն և հիմնավոր կիրառում ունենա»:

«Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանին այլ՝ սկզբունքային հարց էր հետաքրքրում. «Սուրդո միջազգային բառը փոխարինվել է ժեստերի լեզու բառակապակցությամբ: Բառն ավելի է հայկականացվել՝ մնալով հանդերձ միջազգային ձևակերպման դաշտում: Ուրիշ բառ չկա՞ր էստեղ գրելու: Իհարկե, լուսահոգի Իշխանյանը լիներ, ավելի լավ բառ կգտներ»:

Աշոտյանը պատասխանեց, որ պատրաստ են միասին ժեստ բառի փոխարեն առավել ականջահաճո բառ գտնել:

 

 

 

 

 

Հուլիսի 1-ից կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացումն օրակարգում է

կառավարությունՀուլիսի 1-ից հանրապետությունում կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացումը ՀՀ կառավարության օրակարգում է: Թե Ֆինանսների նախարարության և թե կառավարության լրատվական ծառայություններից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հաստատեցին, որ այս հարցի շուրջ բոլոր համապատասխան մարմինների մասնակցությամբ քննարկումները կառավարությունում շարունակվում են և դրանց ավարտին հանրությունը կտեղեկանա արդյունքների մասին:

Հիշեցնենք, որ դեռևս մարտի 19-ին, լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը տեղեկացրել էր , որ այս տարվա հուլիսի 1-ից միջին աշխատավարձի չափը շոշափելիորեն բարձրացնելու ծրագրեր կան: Նախագահը նաև նշել էր, որ կառավարությունում լրջորեն քննարկվում է նաև թոշակների բարձրացման հարցը:

«Որևէ մեկը չի լսել, որ ես քարոզարշավի ընթացքում ասեմ, որ մենք կտրուկ բարձրացնելու ենք աշխատավարձերը, թոշակները, ես դա չեմ ասել գիտակցաբար, որովհետև դա էլ եմ կաշառքի մի ձև համարում, բայց դա չի նշանակում, որ մենք այդպիսի ծրագիր չունենք. տարվա վերջում ունենալու ենք 35-40 մլրդ դրամի տնտեսում, 7% տնտեսական աճ առնվազն և աշխատավարձի առաջանցիկ աճ գնաճից»,- սոցիալական խնդիրների շուրջ լրագրողների հարցին ի պատասխան ասել էր Սերժ Սարգսյանը:

Հեղինակ:

Նիդերլանդներին գահին կբազմի Եվրոպայի ամենաերիտասարդ թագավորը,լրացված, լուսանկարներ

принцу Виллему-АлександруԹագուհի Բեատրիկսը, որը 30 տարի  ղեկավարում է Նիդերլանդները, իշխանությունը կհանձնի որդուն `արքայազն Վիլեմ-Ալեքսանդրին: Նա կլինի երկրում առաջին   թագավորը վերջին 123 տարում, բայց ամենաերիտասարդ թագավորը Եվրոպայում:

Այսօր թագուհի Բեատրիկսը ստորագրել է գահից հրաժարվելու փաստաթուղթը: Այսպիսով, Նիդերլանդների ղեկին կկանգնի նրա որդին ` Վիլեմ-Ալեքսանդրը: Երկրի նոր թագուհի դարձավ նրա կինը `Մաքսիման:

Փաստաթուղթը ստորագրելուց հետո թագավորական ընտանիքի երեք անդամները պալատի պատշգամբից ողջունեցին մայրաքաղաքի Դամ հրապարակում հավաքվածներին: Թագուհուն հրաժեշտ տալու էր  եկել մոտ 20000 մարդ, իսկ կարգը պահապանում էին 10000 ոստիկաններ: Այնուհետեև Բեատրիկսը, Վիլեմ-Ալեքսանդրը և Մաքսիման շարժվում են դեպի Նիվեկերկ եկեղեցի, որտեղ պետության  նոր ղեկավարը խորհրդարանի անդամների առջև կերդվի պաշտպանել Նիդերլանդների սահմանադրությունը, հաղորդում է “Интерфакс“-ը:

Նկատենք, որ ապրիլի 30-ը եվրոպական երկրում իշխանություն փոխանցելու ավանդական օր է:

Ազգային ժողովն ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր հարցերը

ազգային-ժողով7Խորհրդարանը շարունակեց քառօրյա աշխատանքը: Քվեարկության դրվեցին նախորդ օրը քննարկված հարցերը:

Ընդունվեցին բոլոր օրինագծերն՝ այդ թվում նաև «Արդարադատության ակադեմիայի մասին»  օրինագիծը, որով նախատեսվում է միավորել դատական եւ դատախազական դպրոցները` ստեղծելով մեկ ընդհանուր դպրոց` Արդարադատության ակադեմիա:

Օրինագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ՝ 74 կողմ, 2 դեմ և 30 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Օրինագիծը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվելու դեպքում  Արդարադատության ակադեմիան կսկսի գործել 2014 թվականի հունվարի 1-ից, իսկ մինչ այդ կլուծարվեն ՀՀ դատական և դատախազական դպրոցները:

«Արդարադատության ակադեմիայի մասին» և մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է միավորել դատական եւ դատախազական դպրոցները` ստեղծելով մեկ ընդհանուր դպրոց` Արդարադատության ակադեմիա:

 

Այս պահին Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պատգամավորներին է ներկայացնում «Լեզվի մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին հարցը:

Անդունդի եզրին` Չինաստանում. նորվեգական ակրոբատի խելահեղ հնարքը

o_769614 (2)Անդունդի եզրին `Չինաստանում. նորվեգական ակրոբատի խելահեղ հնարքը: Տեսանյութում նորվեգացի ակրոբատ Էսկիլ Ռենինգսբակենը վտանգավոր հնարք է կատարել չինական կենտրոնական Հունյան գավառի անդունդներից մեկի վրա: Նա ձեռքերի վրա կանգնել է 330 մետր խորությամբ անդունդի եզրին, նաև ակրոբատիկակական վարժություններ է կատարել օդապարիկից կախված պարանների վրա, հաղորդում է  The Telegraph-ը:

Նորվեգացու մահացու վտանգավոր հնարքը ցույց են տվել ՉԺՀ պետական հեռուստատեսությամբ:Կապույտ, գրկող կոստյում հագած`  եվրոպացին բարձրանում է Այժայ կամրջի եզրին, որը գտնվում է ավելի քան 300 մետր բարձրության վրա:

Հետո Էսկիլը բարձրանում է օդապարիկից կախված աստիճանների վրա և  պարում փակ աչքերով: Նախկինում էլ նորվեգացին հայտնի էր նմանատիպ հնարքներով` մոլորակի տարբեր մասերում: Դրանցից ամենահայտնին մի ակնանի հեծանիվով մեկուկես կիլոմետր բարձրության անդունդի եզրին հավասարակշռությունը պահելն էր:

Լարված իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. գյուղացիները սպառնում են ինքնահրկիզվել

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի Աղբյուրը` shamshyan.com

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Աղբյուրը` shamshyan.com

Ինչպես Արագածոտնի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թվով 1000-ից ավելի գյուղացիներ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ուջան գյուղի հատվածում կանգնեցրել են բեռնատար և այլ մակնիշի տրանսպորտային միջոցներ, ճանապարհի լայնքով դրվել են ջրի հսկայական խողովակներ, որպեսզի երթևեկությունը տվյալ հատվածում տեղի չունենա:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գյուղացիների համբերության բաժակը լցվել է, քանի որ ըստ գյուղացիների, ինչ-որ պարսիկ Արագածոտնի մարզում սարքել է ջրի գեսեր, ինչն էլ արդեն տևական ժամանակ է զրկում է գյուղացիներին խմելու և ոռոգման ջրից։

Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ եթե այս հարցն օրերի ընթացքում չլուծվի, ապա գալու են Երևան՝ Կառավարության շենքի դիմաց, և ի նշան բողոքի ընդհուպ ինքնահրկիզվելու են:

Նշված վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խմբերը՝ մարզի ոստիկանապետ Գրգոր Գրիգորյանի, մարզի ոստիկանության պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Հակոբյանի, Աշտարակի ոստիկանապետ Արիստակեսյանի գլխավորությամբ:

Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները:

Աղբյուրը` shamshyan.com

Պարարվեստի միջազգային օրը նշանավորվել է միջազգային ասպարեզում Հայաստանի «Բարեկամություն» պետական համույթի փայլուն հաղթանակով

մշակույթի նախարարությունՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս. թ. ապրիլի 26-29-ը Հայաստանի «Բարեկամություն» պետական համույթը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում անցկացվող «Սուպեր պար` ֆոլկլորից մինչև մոդեռն» առաջին  միջազգային  մրցույթ-փառատոնին: Ի թիվս այնպիսի երկրների, ինչպիսիք են Ռուսաստանը, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Հունաստանը, Իսրայելը, Լատվիան, Հայաստանն արժանացել է փառատոնի բարձրագույն պարգևին՝   «Գրան պրի» մրցանակի: