Հոսեին Ամիր Աբդոլլահիան. «Իրաքի հարցով Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցելու կարիք չունի»

Hossein-Amir-AbdollahianԻրանի արտաքին գործերի Աֆրիկայի և արաբական երկրների հարցերով փոխնախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանն Իրաքի հարցով ԱՄՆ-ի հետ բանակցելու կարիք չունի:

«Ներկայումս Իրաքում տիրող իրավիրճակի շուրջը բանակցություններ սկսելու որևէ անհրաժեշտություն չկա: Իրաքի բանակը ինքնուրույն կարող է լուծել խնդիրը: Իրանը դեմ է Իրաքում ԱՄՆ-ի ռազմական միջամտությանը»,- նշել Հոսեին Ամիր Աբդոլլահիանը:

Աբդոլլահիանը հավելել է, որ, թեև Իրանը սահմանային շրջաններում այժմ հատուկ հսկողություն է  իրականացնում, Իրանին ոչ մի վտանգ չի սպառնում:

Ուշագրավ է, որ իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Իրանի հետ` Իրաքի ծայրահեղականների դեմ պայքարում:

«Վաշինգտոնը մտադիր է բանակցություններ վարել Թեհրանի հետ` Իրաքում անվտանգության ապահովման իրավիճակի շուրջը: Մենք բաց ենք երկխոսության համար, եթե Իրանը կարող է որևէ  կառուցողական ներդրում կատարել»,- ասել է Ջոն Քերին:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օրերս «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» խմբավորման գրոհայինները գրավել էին Իրաքի Նայնավա նահանգը, Մոսուլ քաղաքը և առևանգել Թուրքիայի հյուպատոսարանի աշխատակցիներին:

Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջեն Փսակին, անդրադառնալով Իրաքի կառավարական ուժերի և «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» խմբավորման միջև տեղի ունեցող մարտերին, հրապարակավ  ասել էր, որ Իրանն իրաքյան զարգացումներում կարող է կառուցողական դեր ունենալ:

Այնուհետև իրանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել, որ «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» խմբավորման զինյալները մոտեցել է Իրանի սահմանին: Մասնավորապես, այդ տեղեկատվություններում նշվում էր, որ «Ալ-Ղաիդային» մոտ կանգնած «Իրաքի և Շամի Իսլամական Պետություն» կոչվող խմբավորումը, Իրաքի մի շարք քաղաքներում, իրականացրած մարտական գործողություններից հետո, մոտեցել է Իրաքի արևելյան շրջաններին և հասել Իրանի սահմանին:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Սերգեյ Մովսիսյանն առայժմ 8-րդն է «արագ» շախմատի աշխարհի առաջնությունում

25441 chessԳրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Զավեն Անդրիասյանը մասնակցում են ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացվող  «արագ» շախմատի աշխարհի առաջնությանը:

Մասնակիցների դասավորությունը 5 տուրից հետո

1. Նեպոմնիաշչի 4.5
2. Կարյակին 4.5
3. Կարուանա 4.5
8. Մովսիսյան 4
45. Արոնյան 3
68. Սարգսյան 2.5
96. Անդրիասյան 1.5

Ընդամենը 113 մասնակից

 

Ապօրինի ծառահատում` Դիլիջանի ազգային պարկից

ծառհատումՕրերս ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1990 թ. ծնված Սենիկ Գ.-ին:
Պարզվել է, որ նա հունիսի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանի ազգային պարկի «Դիլիջան» տեղամասի 7-րդ պահաբաժնի տարածքից ապօրինի հատել է 4 բոխի և տեղափոխել իր տան բակ:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Փայտանյութն ի պահ է հանձնվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին:
Կատարվում է հետաքննություն:

 

ԱՄԷ-ում Ռամադանի կապակցությամբ ապրանքների վրա 40% զեղչեր են սահմանվել

1180-390x290ԱՄԷ-ում ավելի քան 460 առևտրի կետ մինչև Ռամադանի ավարտը սպառման ապրանքների վրա 25-40% զեղչեր են սահմանել, հաղորդում է today.kz-ը:

Ինչպես հայտարարել է ԱՄԷ-ի էկոնոմիկայի նախարարության սպառողների շահերի պաշտպանության վարչության ղեկավար Հաշիմ ալ-Նուեյմին, ավելի քան 50 մլն ծավալով  սուբսիդիա կհատկացվի հարյուրավոր տեսակի ապրանքների համար, որոնք ավանդաբար  սպառում են Ռամադանի ժամանակ:

Այս տարի Ռամադանը համընկնում է հունիսի վերջի հետ: Այն մահմեդական լուսնային օրացույցում թվով 9-րդն է: Այդ ժամանակ հավատացյալները  առավոտյան , մինչև երեկոյան աղոթքը  հրաժարվում են սնվելուց ու խմելուց:

Անկախ

Գողություն` գողության հետևից

գողությունՕրերս ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Արմեն Գ.-ին: Նա խոստովանել է, որ ապրիլին, գիշերը ժամը 23.00-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, ցանկապատի վրայից մտել է Արշակունյաց փողոցի տներից մեկի բակ, գողացել մետաղյա խողովակներ, որից հետո Արշակունյաց փողոցի թիվ 278 հասցեի մոտից նստել է «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենա և ուղևորվելով դեպի Բագրատունյաց փողոց` այդ ընթացքում գողացել է վարորդի բջջային հեռախոսը:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանությունը մասնավոր պահնորդական ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններին իրազեկում է

ոստիկանություն3Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը իրազեկում է մասնավոր պահնորդական ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններին, որ 2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի «Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիա ստանալու մասին հայտի և լիցենզիայի ձևերը հաստատելու մասին» թիվ 1152-Ն որոշումը:
Նշված որոշմամբ սահմանված կարգով, ս/թ հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքում մասնավոր պահնորդական ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները լիցենզավորման նպատակով կարող են դիմել Հայաստանի Հանրապետության ոստիկանություն` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը.
1. Հայտ, որի ձևը սահմանված է որոշման N 2 հավելվածով,
2. պահնորդի և (կամ) թիկնապահի՝ համապատասխան որակավորման ստուգումը հավաստող փաստաթղթի, ինչպես նաև այդ անձանց անձնագրերի և նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի պատճենները:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.5 հոդվածի 1-ին կետով սահմանված պետական տուրքը վճարելիս խնդրում ենք հիմք ընդունել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 23.5 հոդվածը:
Փաստաթղթերի փաթեթը հայտատուի հայեցողությամբ առձեռն հանձնելու դեպքում` դրանք ներկայացնել հետևյալ հասցեով` Հայաստանի հանրապետության ոստիկանություն, ք. Երևան, Նալբանդյան 130:
Մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգի, պայմանների և այլ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 59 68 31 հեռախոսահամարով:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում կգործեն 100-ից ավելի բակային ճամբարներ

001Հունիսի 1-ից մայրաքաղաքում մեկնարկած «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքում իրենց ամառային հանգիստն անցկացնող մանուկների առօրյան առավել հետաքրքիր ու բովանդակալից դարձնելու նպատակով բոլոր վարչական շրջաններում կազմակերպվում են ամառային բակային ճամբարներ:

Ճամբարներում երեխաների առօրյան անցնում է մարզամշակութային և ճանաչողական միջոցառումներով հագեցած: Միջոցառումների շրջանակում ելույթ են ունենում վարչական շրջանների արվեստի և մշակույթի դպրոցների ու մշակութային կենտրոնների սաները:

Ճամբարներին ակտիվ մասնակցող երեխաների ծնողները, ընդգծելով ծրագրի կարևորությունը, շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետարանին արդեն ավանդույթ դարձող ծրագրի կազմակերպման համար:

Նախատեսվում է, որ  բակային ճամբարներին կմասնակցի ավելի քան 10 հազար երեխա: Ամառային բակային ճամբարները կգործեն մինչև օգոստոսի 30-ը:

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Հովիկ Աբրահամյանն Արտաշատում հանդիպել է միասնական ընդունելության քննություն հանձնող դիմորդներին

11384_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արտաշատի թիվ 1 դպրոց, որտեղ անցկացվում էր «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննությունը:
Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ և ուսանողների մասնակցությամբ բացվել են «Մաթեմատիկա»-ի միասնական քննության թեստերի փակ ծրարները:
Այնուհետև կառավարության ղեկավարը ծանոթացել է քննության անցկացման ընթացակարգին, զրուցել դիմորդների հետ և մաղթել հաջողություն: Վարչապետը պահանջել է քննությունն անցկացնող պատասխանատուներից անել ամեն ինչ՝ արդարություն ապահովելու համար:
Մոտենալով քննական շենքի բակում հավաքված ծնողներին՝ Հովիկ Աբրահամյանը համբերություն է մաղթել նրանց, իսկ վերջիններս շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ ընդունելության միասնական քննություններն ուշադրության կենտրոնում պահելու համար:

Եգիպտոսում կառավարությունը երդվել է նախագահի առաջ

1182-390x290Եգիպտոսի նախարարների նոր կաբինետը երդման արարողություն է կատարել նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի առաջ:

Եգիպտոսի նախկին կառավարությունը ցրվել է Սիսիի` երկրի նոր նախագահ ընտրվելուց հետո: Կառավարության նոր կազմում ՆԳՆ ու պաշտպանության գերատեսչությունների ղեկավարները մնացել են իրենց պաշտոններում, իսկ ԱԳ նախարարությունը գլխավորելու է ուրիշ դիվանագետ:

Եգիպտոսում նախագահական ընտրություններն անց են կացվել մայիսի 26-28-ին: Սիսիի համար քվեարկել է  ընտրողների 96,9%: Նոր առաջնորդի երդմնակալության արարոությունը տեղի ունեցավ հունիսի 8-ին, Կահիրեում:

Անկախ

Բուլղարիայի միջազգային մրցաշարում հայ շախմատիստներն առաջատարաների խմբում են

chess3Տիգրան Լ. Պետրոսյանը և Վլադիմիր Հակոբյանը Բուլղարիայի Գոլդեն Սանդս քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում կայացած յոթ տուրից հետո ունեն 6-ական միավոր և Ռուսաստանցի Պավել Սմիրնովի հետ միասին գլխավորում են աղյուսակը: Հովհաննես Գաբուզյանը ունի 5,5 միավոր, Տիգրան Ս. Պետրոսյանը` 5 միավոր, Վլադիմիր Պողոսյանը` 3,5 միավոր:

Հորդանանցի արքայազնը նշանակվել է մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի կոմիսար

1184-390x290Հորդանանցի արքայազն Զեիդա ալ-Հուսեյնը նշանակվել է Մարդու իրավունքների գծով  ՄԱԿ-ի գերագույն կոմիսար, հաղորդում է  ИА Новости-Казахстан-ը:

Մինչ այդ տղամարդը գլխավորում էր ՄԱԿ-ին առընթեր Հորդանանի  մշտական ներկայացուցչությունը: Պաշտոնապես նա  պաշտոնավարման կանցնի այս տարվա սեպտեմբերին` այդ պաշտոնում փոխարինելով Հարավային Աֆրիկայից Նավի Պիլլեյին:

«Ես առաջին գերագույն կոմիսարը կլինեմ ասիական մայրցամաքից, ինչպես նաև` մահմեդական ու արաբական աշխարհից»,-ասել է արքայազնը:

Անկախ

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ. այսօրվանից Երևանի Արշակունյաց պողոտայի և Գ. ՆԺդեհի փողոցի խաչմերուկում կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն

խաչմերուկԵրթևեկության բարելավման նպատակով` ս/թ. հունիսի 17-ից Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գ. ՆԺդեհի փողոցի խաչմերուկում կատարվելու է երթևեկության կազմակերպման փոփոխություն։
Գր. Լուսավորիչ ու Ագաթանգեղոս փողոցների և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից` Արշակունյաց պողոտայով դեպի Աշխատանքի հրապարակի ուղղությամբ երթևեկելիս` Արշակունյաց պողոտա-Գ. Նժդեհի փողոց խաչմերուկում դեպի ձախ երթևեկությունը` Գ. Նժդեհի փողոցով դեպի Արցախի փողոց, այսուհետ արգելվում է։ Նշված ուղղությամբ երթևեկելիս Գ.ՆԺդեհի փողոցով դեպի Արցախի փողոց երթևեկելու համար անհրաժեշտ է Արշակունյաց-Գ. Նժդեհ խաչմերուկն ուղիղ երթևեկել մոտ 150 մետր, կատարել հետադարձ և Արշակունյաց-Գ. Նժդեհ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ, ապա Գ. Նժդեհի փողոցով երթևեկել դեպի Արցախի փողոցի ուղղությամբ։
Ժամանակին նույն սկզբունքով է կազմակերպվել նշված խաչմերուկի երթևեկությունը հակառակ ուղղությամբ` Աշխատանքի հրապարակից Արշակունյաց պողոտայով դեպի Գր. Լուսավորիչ-Ագաթանգեղոս-Արշակունյաց խաչմերուկ երթևեկելիս։ Նշված ուղղությամբ երթևեկելիս Գ.ՆԺդեհի փողոցով դեպի Գ.ՆԺդեհի հրապարակ երթևեկելու համար անհրաժեշտ է Արշակունյաց-Գ.ՆԺդեհ խաչմերուկն ուղիղ երթևեկել մոտ 150 մետր, կատարել հետադարձ և Արշակունյաց Գ. Նժդեհ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ ու երթևեկել դեպի Գ. Նժդեհի հրապարակի ուղղությամբ։
Գ. Նժդեհի փողոցով երթևեկելիս Արշակունյաց-Գ. Նժդեհ խաչմերուկում երկու ուղղություններից էլ ձախ շրջադարձ կատարելը թույլատրվում է։

Վարորդները գոհ են նոր ավտոճանապարհից

002Լենինգրադյան փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող ընդամենը մի քանի օր շահագործվող նոր ավտոճանապարհն արդեն հասցրել է արժանանալ ոչ միայն ավտովարորդների, այլև մայրաքաղաքի ողջ բնակչության, նաև հյուրերի բարձր գնահատականին: Նոր ճանապարհով երթևեկող վարորդներին հատկապես գոհացնում է հանգամանքը, որ քաղաքի մի հատվածից մյուսը գնալու համար այլևս ստիպված չեն լինի անցնել մայրաքաղաքի  երթևեկությամբ առանց այդ էլ ծանրաբեռնված կենտրոնով. «Հիմա հարմար է բոլոր առումներով. և՛ ժամանակն ենք խնայում, և՛ նյարդերը, բացի այդ՝ վառելիքը, ինչը ոչ պակաս կարևոր է»,- գոհունակությամբ նշում են վարորդները՝ հավելելով, որ բարձր որակով կառուցված ճանապարհով երթևեկելն անվտանգ է ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին:

Երևանի քաղքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հայ-հոլանդական բիզնես ֆորում` ԴիջիԹեք Բիզնես ֆորումի շրջանակներում

forum1Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) և Նիդերլանդների Թագավորության դեսպանատունը հունիսի 21-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում կազմակերպում են Հայ-հոլանդական բիզնես ֆորում: Միջոցառումը կանցկացվի ամենամյա միջազգային ԴիջիԹեք Բիզնես ֆորումի շրջանակներում, որը կտևի 2 օր` հունիսի 20-21-ը` «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագրի ներքո:

Հայ-հոլանդական ֆորումի հիմնական նպատակն է ներկայացնել Նիդերլանդների ընդհանուր ՏՀՏ ոլորտի և, մասնավորապես, բիզնես կիրառական խաղերի մեթոդի նկարագիրը: Կիրառական կամ «լուրջ» խաղերը իրական խնդիրների կամ իրավիճակների սիմուլյացիաներ են, որոնք կարող են օգտագործվել որպես փորձարարական և կրթական տեխնոլոգիաներ ճարտարագիտության, պաշտպանության, առողջապահության, գիտության, բիզնեսի կառավարման և այլ ոլորտներում:

Ֆորումի ընթացքում կքննարկվի նաև հոլանդական և հայկական ՏՀՏ ոլորտների համագործակցության հնարավորությունները հետևյալ հիմնական ուղղություններով` նոր շուկաներ մուտք, օտարերկրյա կապիտալի ներգրավում, կրթության ոլորտում նախաձեռնություններ:

Հայ-հոլանդական բիզնես ֆորումի արդյունքում Փոխըմբռնման հուշագիր կստորագրվի Նիդերլանդների ՏՀՏ ասոցիացիայի (Nederland ICT) և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) միջև:

Ֆորումի օրակարգին կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը:

Միջոցառումը կազմակերպվում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline): Ֆորումի հովանավորներն են Կոնվերս բանկը և ռուսական «ԱՌինտեգ»  ընկերությունը: 

Ֆորումի մուտքն ազատ է:

Մեծ Բրիտանիայում թույլ տեսնողների համար ստեղծել են 3D-ակնոցներ

1183-390x290Օքսֆորդի համալսարանի աշխատակիցները ստեղծել են 3D-խցիկով ակնոց, որը միոպիայով մարդկանց թույլ կտա կողմնորոշվել տարածության մեջ, հաղորդում է Русская служба ВВС:

Գիտնականների խոսքով, պատկերներն ավելի հստակ ու վառ գույներ են ստանում այդ սարքավորման օգնությամբ:  Իրական ժամանակում դրանք տեղափոխվում են նոութբուք ու հետ են դառնում: Այս նորույթի հեղինակները խստովանում են, որ լեփթոփով տեղաշարժը սահմանափակում է  շարժումը:

Նրանք պլանավորում են, որ այն կունենա սովորական ակնոցի չափսեր իսկ արժեքը մոտավորապես միջին բջջային հեռախոսին համարժեք կլինի:

Անկախ

Սերգեյ Լավրովը մեկնում է Ադրբեջան

լավրովՀունիսի 17-ին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա պաշտոնական այցով կգտնվի  Ադրբեջանում, հաղորդում է “Հագին” կայքը:

Այցի շրջանակներում նախատեսվում է Լավրովի հանդիպումները Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և նախագահ Իլհամ Ալիևի հետ: Սա արդեն ընթացիկ տարվում արտգործնախարարների չորրորդ հանդիպումն է:

Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ  կարծիքներ կփոխանակի տարածաշրջանային և միջազգային օրակարգի հիմնական խնդիրների շուրջ: Օրակարգում է նաև  Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկումը:

 

Արցախյան նորաստեղծ բրենդը մասնակցելու է Համաեվրոպական կրթական ֆորումին

10003447_402522803225829_2040131663_nԴանիայի մայրաքաղաք Կոպենհագենում  հունիսի 20-28-ն անցկացվելիք «Համաեվրոպական կրթական բաց ֆորումին» (Euroscience open forum)  Արցախը  ևս ներկայացված կլինի «Woodpeckers»  նորաստեղծ բրենդի միջոցով:

«Woodpeckers»-ը սոցիալ-կրթական ծրագիր է, որտեղ երեխաների պատկերացումներով խաղալիքներ են պատրաստվում ՝ այսպիսով դարձնելով նրանց գործընթացի անմիջական մասնակից և ստեղծագործ ուղղորդիչներ: Իսկ խաղալիքների վաճառքից ստացված հասույթն ուղղվում է Արցախում սոցիալ-կրթական ծրագրերի իրականացմանը:

Նախաձեռնությունը լավ հարթակ է նաև Արցախի տարբեր շրջաններում ապրող տաղանդավոր մարդկանց համար, ովքեր  հանգամանքների բերումով հնարավորություն չունեն իրենց ձեռքի աշխատանքները վաճառքի ներկայացնելու:

«Woodpeckers»-ը հրավեր է ստացել Դանիայից մասնակցելու ֆորումին՝ որպես նորարարական կրթական ծրագիր: Այնուհետև հրավերին հաջորդել են հարցազրույցի փուլերը, որոնք հաջողությամբ անցնելուց հետո համավերոպական ֆորումին նախագծի մասնակցությունը վերջնականապես հաստատվել է:

Այսպիսով, աշխարհի  շուրջ 70 երկրից ֆորումին ներկա բազմահազարանոց հանդիսատեսը կծանոթանա «Արտադրված է Արցախում» պիտակով փայտե խաղալիքների հետ:

Նորարարական  այս ծրագրի հեղինակ Աշոտ Մարգարյանը հույս հայտնեց, որ ֆորումի միջոցով Արցախն աշխարհին կներկայանա  ոչ թե որպես կոնֆլիկտային գոտի, այլ որպես կայացած  և խաղաղ պետություն, որտեղ ծնվում են  կրթության վերապատկերավորման նոր ուղիներ՝ ընդօրինակման արժանի ամբողջ աշխարհի համար:

«Woodpeckers»-ն ակնկալում է գործընկերներ ձեռք բերել ֆորումին ներկա, ինչպես հայկական Սփյուռքի, այնպես էլ եվրոպական   գործարարների շրջանակներից՝ հիմք դնելով  հետագա համագործակցությանը. «Մեր նպատակն Արցախում պատրաստվող ձեռքի աշխատանքները համաշխարհային շուկայում մեկ հզոր բրենդի անվան տակ ներկայացնելն է: Դրանով ցականանում ենք ստեղծել հարթակ բոլոր անհատ վարպետների համար, որպեսզի նրանք կարողանան  իրացնել իրենց արտադրանքը և ընդլայնել գործունեությունը: Կարևորում ենք նաև ծրագրի սոցիալ-կրթական բաղադրիչի տարածումն ու զարգացումը: Այս պահին բազմաթիվ նոր ու հետաքրքիր գաղափարներ կան, որոնց վրա աշխատում ենք:»,- նշում է ծրագրի հեղինակը:

Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական ուժերի հետ շարունակել է կենսաթոշակային բարեփոխումների շուրջ քննարկումները

11383_am_1Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ շարունակվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ քննարկումները, որոնց մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները:
Հանդիպման մասնակիցներն իրենց առաջարկությունները, տեսակետները և դիտարկումներն են ներկայացրել օրենքում առաջարկվող փոփոխությունների շուրջ:
Վարչապետն ընդգծել է փոխադարձ ընդունելի որոշումներ կայացնելու կարևորությունը և պատրաստակամություն հայտնել հետագայում ևս շարունակել քննարկումները կենսաթոշակային բարեփոխումների շուրջ:

Ամերիկացի ֆուտբոլիստները հաղթեցին Գանայի հավաքականին

ֆաա ԱՄՆ 450726372Բրազիլիայում շարունակվեղ ֆուտբոլի աշխարհի առաջնության G խմբի մրցաշարում ԱՄՆ-ի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Գանայի թիմին:

Ամերիկացիները հաշիվը բացեցին 1-ին րոպեին, իսկ հաղթանակը կորզեցին հանդիպման ավարտից 4 րոպե առաջ մրցակցի դարպասը խփած գնդակի շնորհիվ:

 

Տեխնիկական արդյունքներ

 

G խումբ, առաջին տուր

 

ԱՄՆ-Գանա

Դեմփսի (1), Բրուքս (86) – Այու (82)

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում արձանագրվեց առաջին ոչ-ոքին

ֆաա2373963Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության F խմբում ընդգրկված Իրանի և Նիգերիայի հավաքականները մրցեցին Կուրիտիբայում: Ավելի ակտիվ էին աֆրիկացի ֆուտբոլիստները, սակայն կողմերի դարպասները մնացին անառիկ` 0:0: Առաջնությունում արձանագրվեց առաջին ոչ-ոքին:

Անդրանիկ Թեյմուրյանն Իրանի հավականի մեկնրկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

 

Տեխնիկական արդյունքներ

 

 

F խումբ, առաջին տուր

 

Իրան – Նիգերիա՝ 0:0