Որտեղ են ապրում միլիարդատերերը

ol3001402471206«Wealth-X and UBS Billionaire Census 2013»-ի ներկայացրած զեկույցի տվյալների համաձայն, պետությունը, որտեղ միլիարդատերերի ամենամեծ թիվն է գրանցված, ԱՄՆ-ն է:

Այնտեղ հիմա 515 միլիարդատեր է ապրում, որոնց ընդհանուր կարողությունը գնահատվում է 2,064 տրիլիոն դոլար:

Երկրորդ տեղում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, որտեղ հաշվվում է 157 միլիարդատեր , իսկ երրերդ հորիզոնականում Գերմանիան է`148 միլիարդատերով: 4-6 տեղերը բաժին են ընկել Միացյալ Թագավորության, ՌԴ-ի ու Հնդկաստանին, որտեղ բնակվում է համապատասխանաբար` 135,108 և 103 դոլարանոց միլիարդատեր:

Անկախ

Սոցիալապես անապահով ընտանիքների գնահատմամբ, աղքատության հիմնական պատճառը գործազրկությունն է

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները շարունակում են գործընկերների կողմից տրամադրված օգնությունը բաժանելու և տեսանյութեր պատրաստելու նպատակով այցելել սոցիալապես առավել ծանր վիճակում հայտնված ընտանիքներին:
Այն աղքատությունը, որին ականատես ենք լինում ամեն օր, պարզապես սոսկալի է և անգամ տեսանյութերով հնարավոր չէ ամբողջովին ներկայացնել:

Մեր այցելությունների ընթացքում մենք երբեմն փորձում ենք նաև հարցախույզի միջոցով պատկերացում կազմել, թե որն է այն հիմնական պատճառը, որ մարդիկ հայտնվել են բառիս բուն իմաստով անելանելի վիճակում: Սոցիալական ծանր պայմաններ ունեցողներից շատերը որպես աղքատության հիմնական պատճառ նշում են համատարած գործազկությունը:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

 Անկախ

Երկու հետախուզվող` նույն մեղադրանքով

ձերբակալությունՈստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Նոր Խարբերդից բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Սվետլանա Ս.-ն, որը հունիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի /խարդախություն/ մեղադրանքով:

***
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի թիվ 1 շենքի բակից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Ալբերտ Ղ.-ին, որը 2012 թ. դեկտեմբերի 28-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի /խարդախություն/ մեղադրանքով:

Անկախ

Ուկրաինայի վարչապետը հրաժարվել է ռուսական գազի զեղչերից

174-390x290 (1)Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է Ռուսաստանի առաջարկած գազի` 1000 խմ-ի դիմաց 100 դոլարի չափով  զեղչից:

«Մենք մնում ենք այն նույն դիրքերին, ինչ ունեինք.արտագրում ենք պայմանագիրն ու սահմանում գազի շուկայական գին»,-ասել է Յացենյուկն ու հավելել, որ հիմա Ուկրաինայի ստորգետնյա պահեստարաններում 13,4 մլրդ խմ գազ կա: Իսկ մինչև ձմեռային սեզոն Ուկրաինան պետք է ամբարի ռևս 18,5 մլրդ խմ գազ:

Անկախ

Սպանություն ռեստորանային համալիրի մոտ

Դանակով զինված Հունիսի 10-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ բաժանմունք է ներկայացել մի քաղաքացի և հայտնել, որ Աբովյան-Բյուրեղավան ճանապարհին գտնվող ռեստորանային համալիրի մոտ կնոջ դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը Աբովյան-Բյուրեղավան ճանապարհի ռեստորանային համալիրի մոտակայքում, սուր կտրող-ծակող գործիքով մեջքին հարվածելով` սպանել է 1975 թ. ծնված Էթերի Աղաբաբյանին:
Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել են համալիր փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ սպանություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Պատահարներ մայրաքաղաքում և հանրապետության ավտոճանապարհներին

շտապ-օգնությունՀունիսի 10-ին, ժամը 12.30-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չեխովի փողոցում վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 10-ին, ժամը 05.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Մ. Խորենացու փողոցում բախվել է շինություններից մեկի պատին, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 10-ին, ժամը 22.00-ին, Երևանի Աճառյան փողոցում, հետադարձի համար նախատեսված ճանապարհահատվածում, իրար են բախվել «Ռենո» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 10-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գառնի ճանապարհի 13-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը և 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

ԶԼՄ. Վրաստանում բացահայտվել են Սահակաշվիլու «մահվան էսկադրոնների» հանցագործությունները

5397e910-e5da-ca60-e5da-ca6ff3ec0f69.photo.0Սահակաշվիլու նախագահության օրոք «մահվան էսկադրոնների» մասին շշուկներ վաղուց կան, սակայն հիմա նաև պաշտոնական մակարդակով են ընդունում այդ փաստը:

Վրաստանի ՆԳՆ հայտնել է, «էսկադրոնների» գործունեության հետաքննության առաջին արդյունքների մասին, բացահայտվել են մի քանի անհետացած մարդկանց  գործերը, որոնք վտանգ էին ներկայացնում Սահակաշվիլու անվտանգության ծառայության  համար:

Վրաստանում «մահվան էսկադրոններ» են կոչվում մարդկանց այն խմբերը, որոնք առանց դատ ու դատաստանի և հետաքննության  հեռացրել են  վտանգավոր մարդկանց, որոնք անհետանում էին խորհրդավոր հանգամանքներում ու նրանց հարազատներն ու մտերիմները չէին կարողանում նրանց մասին ինչ որ բան իմանալ, գրում է «Российская газета»-ն:

Նախօրեին Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է  «էսկադրոնների» գործունեության հետաքննության առաջին արդյունքների մասին: Հայտարարվել է  առևանգման ու Վրաստանի բնակիչների մեկուսացման առնվազն 2 էպիզոդի մասին: 2-ն էլ կատարվել են 2008-ի կռվի ժամանակ, երբ երկրում սկսվել էր «լրտեսների» որսը: Գործով ձերբակալված  սահմանադրական անվատանգության դեպարտամենտի վարչության նախկին Ռոման Շամաթաին սպառնում է ցմահ ազատազրկում:

Դեռևս 2011-ի հուլիսին էր Վրաստանի Լեյբորիստական կուսակցությունը դիմել ԱՄՆ պետդեպարտամենտին` Վրաստանի ՆԳՆ-ն աշխարհի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու կոչով: Կուսակցության ներկայացուցիչների տվյալներով, ՆԳ նախարար Վանո Մերաբիշվիլին ու նախագահ Սահակաշվիլին այդ վարչությունը վերածել էին «մահվան էսկադրոնի»:

Անկախ

Համաշխարհային բանկը ԵՄ էկոնոմիկայի վրա հակառուսաստանյան պատժամիջոցների բացասական հետևանքներն է կանխագուշակում

91fafe8bd844ea9bfc82c2f966d64005Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության խստացված պատժամիջոցները բացասաբար կարող են ազդել ինչպես ռուսական, այնպես էլ եվրոպական տնտեսության վրա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով Համաշխարհային բանկի զեկույցին:

«Լարվածության մեծացումը կարող է  հանգեցնել նոր ու ավելի դաժան պատժամիջոցների` առևտրային ու բանկային հոսքերի հնարավոր խաթարումներով: Հաշվի առնելով ԵՄ ու Ռուսաստանի սերտ տնտեսական կապերը, նման շրջադարձը, մեծ հավանականություն կա, որ կործանարար հետևանքներ ունենա երկու կողմերի համար»,-նշվել է զեկույցում:

Ավելի վաղ  ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բեն Ռոդսը խոստովանել է, որ G7-ի երկրների պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, հարվածել են  հենց «յոթնյակին»:

Անկախ

Օզզի Օսբորնի կինը քննադատել է Քեյթ Միդլթոնի արտաքինը

o_641530Black Sabbath խմբի ղեկավարի կինը` 61-ամյա Շերոն Օսբորնը բրիտանական հեռուստաշոուներից մեկի ժամանակ քննադատել է Քեմբրիջյան դքսուհի Միդլթոնի արտաքին տեսքը: Օսբորնի կնոջ խոսքով, Միդլթոնը չարաշահում է դիմահարդարումը: Լրագրողները կատակում են, թե Օսբորնի կնոջն այդ խոսքերի համար մահապատժի կենթարկեն:

«Իմ կարծիքով, Քեյթը չպետք է աչքերը սև մատիտով ստվերագծի: Դա նրան չի սազում: Նրա աչքերն այնքան գեղեցիկ են, որ պետք է պարզապես բնական տեսք ունենան»,-մեջբերվում է Շերոնի խոսքը Mirror հանդեսում:

Շերոնն իր դստեր հետ է  մասնակցել Lorraine show հաղորդմանը: Ի դեպ, մայր ու դուստր դիմահարդարման պարագաների իրենց գիծն են ստեղծել` MAC բերնդի շրջանակներում:

«Ես նրա մասին վատ բան չեմ ուզում ասել, նա հրաշալի երիտասարդ կին է, բայց սև մատիտն ինչ որ հնացած բան է, ինչին ես սրտի ցավով եմ նայում»,-հայտարարել է Black Sabbath վոկալիստի կինը:

Իսկ հաղորդման հեղինակի այն հարցին, թե  իր արտաքինում ինչն այնպես չէ, Օսբորնը  ոչ հստակ պատասխանել է. «1980-ականներն իսկական մղձավանջ էին»: Իր դուստր Քելին խոստովանել է, որ ցանկանում է մի քանի դաջվածքները հեռացնել: «Ես ցանկանում եմ ազատվել միայն նրանցից, որոնք ինձ համար ոչինչ չեն նշանակում»:

Իսկ ինչ է մտածում Քեյթ Միդլթոնը այդ խորհուրդների մասին, ոչինչ չի հայտնվում:

Անկախ

Վարչապետը մասնակցել է «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» միջազգային խորհրդաժողովի բացմանը

7372_ru_3Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ այսօր մեկնարկել է «Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի համայնքների համար» թեմայով երկօրյա միջազգային խորհրդաժողովը: Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հրավերով կազմակերպված միջոցառմանը ներկա էր նաև ԵՀԽ գլխավոր քարտուղար Օլավ Թվեյթը:
Խորհրդաժողովը բացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տերունական աղոթքով և օրհնությամբ, որից հետո ելույթով հանդես է եկել Հայաստանի վարչապետը: Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ողջունել է ներկաներին և հույս հայտնել, որ խորհրդաժողովը կնպաստի Սիրիայում քաղաքական և միջկրոնական երկխոսության հաստատմանը: Իր խոսքում երկրի վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մենք բոլորս մեծ ցավ ենք ապրում, երբ ականատես ենք լինում Մերձավոր Արևելքում և, հատկապես, Սիրիայում տևական ժամանակ ընթացող ներքաղաքական ճգնաժամին, որը, վերածվելով քաղաքացիական պատերազմի, անմեղ զոհերի ու անդառնալի կորուստների պատճառ դարձավ: Սիրիական ճգնաժամը, որի ընթացքում առկա էին նաև կրոնական ծայրահեղականության դրսևորումներ, քրիստոնեական եկեղեցիների համար ևս ցավալի հետևանք ունեցավ, երբ փորձ էր արվում հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել: Ցանկացած նման փորձ դատապարտելի է, քանի որ մենք համոզված ենք, որ բոլոր կրոնները խաղաղություն են քարոզում:
Հայ ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում արյան մեծ գնով է վճարել խաղաղության և անկախության համար: Հայաստանի ղեկավարությունը մեծ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ և բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ` հիմնվելով միջազգայնորեն ընդունված սկզբունքների և նորմերի վրա՝ միևնույն ժամանակ հարգելով արցախահայության ազատ և անկախ ապրելու ինքնորոշման իրավունքը:
Մենք նաև մի ժողովուրդ ենք, որը 20-րդ դարասկզբին ենթարկվեց ցեղասպանության և զրկվեց իր պատմական հայրենիքից՝ Արևմտյան Հայաստանից: Հայ ժողովուրդը Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին կրկին վերապրեց այդ դառը ցավը, երբ այս տարի գարնանը, Թուրքիայի բացահայտ աջակցությամբ, ծայրահեղական խմբավորումները գրավեցին Սիրիայի մեծամասամբ հայաբնակ Քեսաբ քաղաքը:
Վաղը դուք այցելելու եք Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և աղոթելու եք բյուրավոր նահատակների համար, ովքեր 20-րդ դարասկզբին ցեղասպանության ենթարկվեցին Օսմանյան Թուրքիայի կողմից: Ցեղասպանության թանգարանում ականատես կլինեք բազմաթիվ փաստերի, թե ինչպես Սիրիայի տարածքում մեծ թվով պետական այրեր, այդ թվում մահմեդական առաջնորդներ, դեմ կանգնեցին թուրքական կառավարության որոշմանը և պաշտպանեցին հայերին` նրանց ապաստան տրամադրելով Հալեպում, Դամասկոսում, Սիրիայի այլ քաղաքներում: Հայ ժողովուրդը դա երբեք չի մոռանա»: 

Եզրափակելով խոսքը՝ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ Սիրիայում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրությունները կնպաստեն երկխոսության ծավալմանը՝ առկա խնդիրները լուծելու և երկիրը վերակառուցելու համար: Վարչապետը խորհրդաժողովի մասնակիցներին մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք:
Հունիսի 11-12-ն անցկացվող միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում են Մերձավոր Արևելքից, Սիրիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Եվրոպայից և ԱՄՆ-ից քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներ: Կարծարծվեն «Քաղաքական զարգացումները Սիրիայում և մարդասիրական հեռանկարները», «Մերձավոր Արևելքում քրիստոնյաների ներկայությունը և վկայությունը Արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումների արդյունքում», «Հայկական համայնքները Մերձավոր Արևելքում ու Սիրիայում և դրանց հեռանկարները» թեմաներին վերաբերող հարցեր:

Դևիդ Բեքհեմին չեն թույլատրել Մայամիում մարզադահլիճ կառուցել

o_879242Մայամիի իշխանությունները մերժել են հյուսիսամերիկյան Գլխավոր լիգայի ֆուտբոլի ակումբի  համար մարզադահլիճ կառուցելու պլանը, որի սեփկանատերն Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմն է: Դրա մասին հայտնում են տեղի հրատարակությունները:

Բեքհեմի ներկայացրած պլանի համաձայն, մարզադահլիճը նախատեսված էր 25 հազար հանդիսատեսի համար: Ավելի վաղ տեղի գործարարները տվյալ ձեռնարկի դեմ են հանդես եկել, հայտարարելով, որ մարզադահլիճը կխանգարի նավագնացությանն ու  նավահանգստի ընդլայնմանը, այդպիսով սպառնալիքի տակ դնելով հազարավոր աշխատատեղեր:

Երեկ Մայամիի իշխանությունները պաշտոնապես մերժել են Բեքհեմի նախագիծը, ընդգծելով, որ «առաջարկող վայրում մարզադահլիճի կառուցումն տեղին չէ»:

2013-ին Բեքհեմը հայտարարեց խաղային կարիերայի ավարտի մասին: Նա  խաղացել է անգլիական  «Մանչեսթր յունայթեդի», իսպանական «Ռեալի», իտալական «Միլանի», ամերիկյան «Լոս-Անջելե Գելաքսիի» ու ֆրանսիական «Պաղի Սեն-Ժերմենի» թիմերում:

Անկախ

 

Լույս է տեսել Հիլարի Քլինթոնի «Դժվար ընտրություններ» խորագրով գիրքը

քլինթոնի գիրքըԼույս է տեսել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի «Դժվար ընտրություններ» խորագրով գիրքը:

Հիլարի Քլինթոնն իր նոր գրքում անդրադարձել է վերջին 20 տարվա ընթացքում Իրանի և ԱՄՆ-ի հարաբերություններում տեղի ունեցած զարգացումներին: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախկին պետքարտուղարը գրքում ափսոսանք է հայտնել այն բանի համար, որ ԱՄՆ-ը չի աջակցել 2009-ին Իրանում անցկացված նախագահական ընտրությունների հետևանքով ձևավորված «Կանաչ շարժմանը»:

Ուշագրավ է, որ 2009-ին Իրանում կայացած նախագահական ընտրություններից հետո, երբ Մահմուդ Ահմադի Նեժադը վերընտրվել էր նախագահի պաշտոնում, ընդդիմության առաջնորդներ Միր Հոսեին Մուսավին և Մեհդի Քյարուբին, վիճարկելով ընտրությունների արդյունքները, կազմակերպել էին բողոքի բազմահազարանոց ցույցեր:  Ընդդիմության նախաձեռնած ընդվզոումն էլ ստացել էր «Կանաչ շարժում» անվանումը:

Որոշ ժամանակ անց Մուսավին և Քյարուբին բանտարկվել էին, այնուհետև նրանց կարգավիճակը փոխվել էր և տնային կալանք էին կրում:

Ի դեպ, 2013-ին Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախաշեմին Իրանի գլխավոր դատախազ Ղոլամ Հոսեին Մոհսենի Էժեին հայտարարել էր, որ Մուսավին և Քյարուբին  ժողովրդի և պետական համակարգի նկատմամբ ոտնձգություն են իրականացրել, ուստի եթե նրանք չզղջան, ապա նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունք չեն ստանա:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Հասան Ռոհանի. «Իրանը կանի ամեն հնարավորը, որպեսզի «Վեցնյակի» հետ վերջնական պայմանագիր կնքի »

Հասան ՌոհանիԻրանի նախագահ Հասան Ռոհանին Անկարա կատարած պաշտոնական այցի ընթացքում հայտարարել է, որ Իրանն անելու է ամեն հնարավորը, որպեսզի հասնի միջուկային իր ծրագրի իրականացման վերջնական համապարփակ համաձայնագրի ստորագրմանը:

 «Իրանն արդեն ցույց է տվել, որ միջուկային իր ծրագիրը հետապնդում է խաղաղ նպատակներ: Կանենք ամեն հնարավորը,  որպեսզի «Վեցնյակի» հետ վերջնական պայմանագիր կնքենք»,-ասել է Իրանի նախագահը:

Ռոհանիի այս հայտարարությունը բարձրաձայնվել է նաև Ժնևում` Իրանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների ժամանակ:

Այդ խորհրդակցություններն անցկացվել են հունիսի 16-ին` Վիեննայում Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցությունների հերթական փուլից առաջ:

Տեղեկացնենք, որ Իրանի ներկայացուցիչները հունիսի 11-12-ին Հռոմում առանձին հանդիպում են անցկացնելու նաև Ռուսաստանի, Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ, որի ժամանակ կողմերը քննարկելու են Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցեր:

Իրանի ու «Վեցնյակի» միջև բանակցային նոր փուլը մեկնարկելու է հունիսի 16-ին: Կողմերը պլանավորել են համապարփակ համաձայնագիր կնքել մինչև հուլիսի 20-ը:

Ուշագրավ է, որ Իրանի և «Վեցնյակի» միջև բանակցային նախորդ փուլն անցկացվել էր մայիսին և ավարտվել էր անարդյունք: Այն ժամանակ կողմերը միմյանց մեղադրել էին անիրատեսական պահանջներ առաջ քաշելու համար:

Նշենք, որ 2013-ի նոյեմբերին Ժնևում համընդհանուր համաձայնագիր էր կնքվել, որը երաշխավորում է իրանական միջուկային ծրագրում ռազմական բաղադրիչի բացակայությունը: Համապարփակ համաձայնագիրը պետք է մշակվեր մինչև 2014-ի հուլիսի 20-ը:

Այդ ժամանակ «Վեցնյակը» և Իրանը պայմանավորվեցին, որ Թեհրանը ժամանակավորապես սահմանափակի միջուկային ծրագրի իրականացումը` ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից իր նկատմամբ կիրառվող պատժամիջոցների մասնակի դադարեցման դիմաց:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Աշխարհի ամենափոքր դպրոցում մեկ աշակերտ է սովորում

elementary - Alpette, TurinԻտալիայի դպրոցներից մեկի ուսուցիչը շատ քիչ խնդիրներ ունի դասարանը հսկողության տակ պահելու հետ կապված, քանի որ դասարանում միայն մեկ աշակերտ կա:

 

Ավելին՝ դպրոցը միայն մեկ աշակերտ ունի:

Թուրինի փոքր քաղաքներից մեկի տարրական դպրոցը աշխարհի ամենափոքր դպրոցն է համարվում, որտեղ հաճախում է միայն մեկ աշակերտ՝ ութ տարեկան Սոֆիա Վիոլան:

Երրորդ դասարանի աշակերտի բոլոր առարկաները դասավանդում է 33-ամյա Իզաբելա Կարվելին, որը դպրոցի միակ ուսուցիչն է:

Սոֆիան ընդունում է, որ երբեմն իրեն այնքան միայնակ է զգում, որ ստիպված պատկերացնում է, թե դասարանում այլ աշակերտներ ևս կան:

Սոֆիան միշտ չէ, որ դպրոցի միակ աշակերտն է եղել, որը մի ժամանակ ծառայել է որպես քաղաքապետարան:

Անցած տարի դպրոցում ավելի մեծ չորս աշակերտներ ևս կային, որոնք հինգերորդ դասարանը ավարտելուց հետո տեղափոխվել են այլ դպրոցներ:

Ամեն դեպքում հաջորդ տարի նրան կմիանան մանկապարտեզն ավարտած այլ աշակերտներ:

Սոֆիայի ամենասիրելի առարկաները իտալերեն և անգլերեն լեզուներն են:

Սոֆիան շաբաթը երկու անգամ այցելում է ավելի մեծ դպրոցներ իր հասակակիցների հետ շփվելու համար:

 

Սարգիսի գոտկատեղից գազային ատրճանակ է հայտնաբերվել

ատրճանակՀունիսի 9-ին, ժամը 21.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 42 հասցեի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Սարգիս Տ.-ին, որը ոստիկանության ծառայողների պահանջով գոտկատեղից հանել և ներկայացրել է «ԻԺ» տիպի գազային ատրճանակ:
Պարզվել է, որ ատրճանակը պատկանում է 1974 թ. ծնված Արա Գ.-ին, որի գիտությամբ Սարգիս Տ.-ն այն պահում է իր մոտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Ծեծկռտուք Օղակաձև զբոսայգում

ծեծկռտուքՈստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները հունիսի 9-ին, ժամը 23.50-ին, Օղակաձև զբոսայգում վիճաբանելու և միմյանց մարմնական վնասվածքներ պատճառելու համար Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Աբել Փ.-ին, 1985 թ. ծնված Վահագն Խ.-ին, 1977 թ. ծնված Մհեր Մ.-ին, 1990 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին և 1987 թ. ծնված Սամվել Հ.-ին:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

4 ժամում Երևանում 19 անսթափ վարորդ է հայտնաբերվել

1402467742,8721Հունիսի 10-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 31 ավտոմեքենա. 19 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 12-ը` առանց համապատասխան փաստաթղթերի:

Անկախ

Արագած գյուղի ջրատարից հայտնաբերվել է 60-70 տարեկան տղամարդու դի` առանց բռնության հետքերի

դիակՀունիսի 5-ին Արմավիրի մարզի Արագած գյուղի ջրատարից հայտնաբերվել է 60-70 տարեկան տղամարդու դի` առանց բռնության հետքերի:
Արտաքին տվյալներն են` հասակը` 175 սմ, միջին կազմվածքով, օվալաձև դեմքով, ալեհեր մազերով, ճակատային մասը` ճաղատ, վերին ատամնաշարը` պրոթեզ:
Հագին եղել է սպիտակ գույնի, կարմիր զոլերով  կոշիկներ, սև անդրավարտիք, մուգ գույնի երկարաթև վերնաշապիկ:
Դիակի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Վաղարշապատի կամ մոտակա բաժին:

Անկախ

Հունաստանը գլխավորում է եվրոպական զբոսաշրջային լավագույն ուղղությունների ցուցակը

греция-390x290Հունաստանը  Եվրոպայում 2014-ին ամենահետաքրքիր զբոսաշրջային ուղղություն է  ճանաչվել, հաղորդում է  Лента.ru-ն:

Նման եզրակացություն են արել Lonely Planet հրատարակության փորձագետները, որոնք էլ կազմել են այդ վարկանշային ցուցակը:

Այն կազմվել է զբոսաշրջության ոլորտի մասնագետների հարցման արդյունքերի հիման վրա (լրագրողներ, ճանապարհորդներ, արդյունաբերական վերլուծաբաններ): Նրանց խնդրել են թվարկել այն վայրերը, որոնք հետաքրքիր են պատմության, ճարտարապետության ու գաստրոնոմիայի տեսանկյունից:  Հարցման արդյունքում կազմվեցին 2014-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունները.

1.Հունաստան

2.Լյուբլյանա, Սլովենիա

3.Անգլիայի հարավ-արևմուտք

4.Իտալիա

5.Դանիա

6.Սևիլյա, Իսպանիա

7.Շոտլանդիա, Արտաքին Հեբրիդյան կղզիներ

8.Չեխիա, Պլզեն

9.Նորվեգիա, Ստավանգեր

10.Ֆրանսիա, Թուլուզ:

Ինչպես գրում է Lonely Planet-ը, Հունաստանի առաջատարությունը բացատրվում է նրանով, որ 2013-ին Հունաստան է այցելել 20 մլն զբոսաշրջիկ:

Անկախ