Թուրքիան պահանջում է «Մերձավոր Արևելքն ազատագրել գաղութարարներից»

da3001405891154Թուրքիան վերջին օրերին Մերձավոր Արևելքում ամենահակասեմական երկիրն է դարձել, գրում է isra.com-ը:  Ճիշտ է, եթե Ռեջեփ Էրդողանը բացահայտ ատելություն է դրսևորում Իսրայելի հանդեպ, ապա ԱԳ նախարար Դավիթօղլուն ձգում է  քաղաքականապես զուսպ լինել:

Հուլիսի 21-ին Ստամբուլում ելույթ ունենալով, Դավութօլուն կոչ է արել կրկնապատկել «տարածաշրջանից տարբեր տեսակի գաղութարարներին դուրս քշելու ջանքերը»: .isra.com-ը գրում է, որ դա թափանցիկ ակնարկ է Իսրայելի մասին, քանի որ «գաղութարարի» այլ թեկնածու Մերձավոր Արևելքում չկա:

Հետո նախարարը նշել է. «Մենք երբեք ու ոչ մի դեպքում պաղեստինցիներին չենք թողնի: Մեզ շատերն են չեզոք լինելու կոչ անում: Սակայն պաղեստինցիները մեր եղբայրներն են, ինչ չեզոքության մասին կարող է խոսք լինել»:

Անկախ

Գագիկ Հարությունյանը հանդիպել է ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պատասխանատուների հետ

NA Const CourtՀուլիսի 21-ին Արցախի Հանրապետության ԱԺ նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հանդիպումը ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պատասխանատուների հետ:

Բացելով հանդիպումը՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մասնակիցներին  տեղեկացրեց, որ ՀՀ ՍԴ նախագահը հերթական անգամ Արցախ է ժամանել ԼՂՀ իշխանությունների և դատական համակարգի ներկայացուցիչների հետ իրավական զարգացումների և սահմանադրական արդարադատության հարցերը քննարկելու համար:
Այնուհետև ՀՀ ՍԴ նախագահը հանդես է եկել բանախոսությամբ՝ նվիրված ժամանակակից իրավական զարգացումներին, սահմանադրական համակարգերի հեռանկարներին և այլ հարցերի: Պարոն Գագիկ Հարությունյանն իր զեկույցում որոշ պարզաբանումներ է տվել նաև ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գործունեության և քննարկվող հայեցակարգերի վերաբերյալ:
Հանդիպման վերջում ՀՀ ՍԴ նախագահը պատասխանել է մասնակիցների հարցերին:

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

 

Անկախ

Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը նվազել է

Նելլի Դուրյան2014 թվականի առաջին վեցամսյակում գրանցվել է  անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թվաքանակի նվազում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյան:

Արձանագրվել է անչափահասի կողմից կատարված 180 հանցագործություն: Անցյալ տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել էր 212: Եթե 2013-ին անչափահաս հանցագործների թիվը կազմում էր 180 անձ, ապա այս տարի այդ թիվը կրճատվել է 20-ով:  160 իրավախախտ երեխաներից միայն 10-ն է գտնվում քրեակատարողական հիմնարկում:

Նման հանցագործություններ ամենից շատ տեղի են ունեցել Լոռու և Շիրակի մարզերում, ինչը գնդապետը պայմանավորում է բնակչության ընդհանուր քանակով:

Այս տարի նվազել են գողության, թմրամիջոց օգտագործելու, խուլիգանության, մարմնական վնասվածք հասցնելու դեպքերը: Փոխարենը ավելացել են անօրինական զենք կրելու դեպքերը. 2013-ին գրանցվել է 4 դեպք, իսկ 2014-ին` 7 դեպք: «Այս տարի ունենք սպանության դեպք: Հայտնաբերվել է աշխատանքային թրաֆիքինգի դեպք»,- տեղեկացրեց Նելլի Դուրյանը:

Կրկնահանցագործության դեպք անչափահասների կողմից չի եղել:

Ըստ Դուրյանի` երեխայի ընտանիքի սոցիալական վիճակը չի ազդում նրա հետագա քայլերի վրա. «Ես գիտեմ երեխաներ, ովքեր սոցիալական ամենածանր վիճակում անգամ երբեք հանցագործության չեն դիմի: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ անչափահասը իր քայլը գիտակցում է միայն հանցագործությունը կատարելուց հետո: Օրինակ, երեխան ցանկանում է ճագար ունենալ և գողանում է հարևանի կենդանուն: Դա ծիծաղելի, անմեղ միջադեպ է թվում, սակայն ամեն դեպքում կա տուժող. կատարվել է գողություն: Խնդիրը դաստիարակության հարցն է: Ծնողը պետք է զգոն լինի և փորձի ճիշտ ուղի ցույց տալ երեխային»:

Անկախ

Երևանի «Արարատը» պարտվեց ֆուտբոլի Վրաստանի առաջնության բրոնզե մեդալակրին

արարարատ ֆա3hkfkr2vrj8Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը  ստուգողական երկրորդ խաղն անցկացրեց և 1:2 հաշվով զիջեց Վրաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Սիոնիին»:

Հանդիպման հաշիվը բացեց Դավիթ Գ. Գրիգորյանը, ապա մրցակիցը խփեց պատասխան գնդակը: Երկրորդ խաղակեսի վերջնամասում գնդակը կրկին հայտնվեց արարատցիների դարպասում:

«Արարատը»  հուլիսի 23-ին կմրցի «Գագրայի» հետ:

Մերոնց առաջին հանդիպումը և առաջին կորուստը իտալական ռիօնգում

բռնցքամարտԻտալիայի Ասսիսի քաղաքում անցկացվող բռնցքամարտի պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունում հանդես է գալիս նաև Հայաստանի երկու մարզուհի՝ 48 կգ քաշային Ֆրիդա Սարգսյանը և 57 կգ քաշային Անի Հովսեփյանը:
Սարգսյանը իր առաջին մրցաամարտում զիջեց իտալացի Գիոիա Գիուսուն և դուրս մնաց պայքարից:
Վաղը ռինգ դուրս կգա  Հովսեփյանը, որի մրցակիցը նույնպես իտալուհի է:

Մի´ մոռացեք լվանալ ձեր ձեռքերը

Լ. ԹորոսյանԱմառային սեզոնում իրենց ծաղկուն շրջանում են լինում վարակային հիվանդությունները:  Սա պայմանավորված է  մի շարք հանգամանքեերով: Դրանց մասին, ինչպես նաև կանխարգելման միջոցների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի օդակաթիլային վարակների և հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Նա նշեց, որ այս սեզոնին առավել հանդիպող հիվանդություններն են աղիքային վարակները: Նման հիվանդությունների պատճառ կարող են դառնալ ջուրը, բանջարեղենը չլվանալը կամ վատ լվանալը և գյուղում հանգստի ժամանակ չեռացրած կաթ խմելը:

Լիանա Թորոսյանը խորհուրդ տվեց պատահական ցայտաղբյուրներից ջուր չխմել. դրանց պարունակությունը ստուգված չէ և կարող են վնասակար մանրէներ պարունակել: Տանը կարելի է ծորակից ջուր խմել, իսկ դուրս գալիս շշով վերցնել: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ, թեև դեկորատիվ լողավազաններում  լողալը արգելվում է, շատ երեխաներ լողում  են դրանցում: Ծնողները պետք է թույլ չտան դա, քանի որ այդ լողավազանների ջուրը աղտոտված է. կենդանիները նույնպես շոգում են և  մտնում է այդ ջրի մեջ: Ջրում կարող են լինել նաև վտանգավոր միջատներ:

«Յուրաքանչյուր վարակիչ հիվանդության, հատկապես աղիքային վարակների հիմքում ընկած է հիգիենան: Ձեռքերը պետք է լվանալ: Այս պարզ գործողությանը մարդիկ հաճախ մատների արանքով են նայում: Սակայն չպետք է թերագնահատել դա, հակառակ դեպքում ոչ միայն ինքներդ կարող եք վարակվել, այլև դառնալ վարակի հարուցիչ», – ասաց Լիանա Թորոսյանը:

Նա շեշտեց, որ  պետք է բանջարեղենը լվանալ հոսող ջրի տակ և դա անել  մանրակրկտորեն, ոչ թե պարզապես թրջելու համար: Պետք է խուսափել նաև շուտ փչացող սննդամթերքից. կրեմային հրուշակեղենից, արագ պատրաստվող սննդամթերքից, քանի որ շատ հաճախ սառնարանային պայմաններում չի պահպանվում սննդամթերքը ու կարող է պատճառ դառնալ այս կամ այն վարակային հիվանդության համար:

Կաթնամթերք օգտագործելիս պետք է ուշադիր լինել հատկապես գյուղերում, քանի որ թարմ կաթի մեջ կարող են լինել բրուցելիոզ հիվանդության հարուցիչներ:

 Անկախ

Բեհրուզ Քամավալդի. «Իրանն իր պարտավորություններն լիովին իրականացնում է»

ատոմային էներգիայի միջազգային գործակալություն Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամավալդին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերջին զեկույցը փաստում է, որ Իրանն իր պարտավորություններն լիովին իրականացնում է:
Մասնավորապես, զեկույցում նշվում է, որ Իրանը կատարում է ուրանի հարստացված պաշարների կրճատման իր պարտավորությունները:

Անկախ

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Դունգան կփոխարինի Լուիշ Ֆելիպե Սկոլարիին

MԲրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում  այդ երկրի հավաքականը ձախողվեց:

Եվ ահա, փոխվել է թիմի գլխավոր մարզիչը: Այդ պարտականությունը երկրորդ անգամ վստահվել է Դունգային:  50-ամյա մասնագետը նոր պաշտոնում կներկայացվի հուլիսի 22-ին:Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Դունգան կփոխարինի Լուիշ Ֆելիպե Սկոլարիին:

Բրազիլացի մասնագետն իր երկրի ազգային թիմը գլխավորել է նաև 2006-2010-ը՝ այդ ընթացքում հաղթելով Ամերիկայի գավաթի և Համադաշնությունների գավաթի խաղարկություններում:

Դունգան, 91 անգամ հանդես գալով Բրազիլիայի հավաքականի կազմում,  խփել է 6 գնդակ:

 

Գերմանական ընկերությունները պատրաստ են մուտք գործել իրանական շուկա

iran germanyԳերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Ֆոլքեր Թրահերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ գերմանական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել կրկին վերդառնալ իրանական շուկա:
«Ելնելով այն հանգամաքից, որ Իրան-«Վեցնյակ» միջուկային բանակցությունները չորս ամսով երկարաձգվել են, գերմանական ընկերություններ նպատակադրվել են կրկին ներկայություն ունենալ իրանական եկամտաբեր շուկայում»,- նշել է Ֆոլքեր Թրահերը:
Գերմանիայի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահը հայտնել է, որ գերմանական ընկերությունները հույս ունեն, որ ի վերջո  Իրանի տնտեսական շրջափակումները կվերացվեն, և գերմանական ընկերությունները կկարողանան ազատորեն առևտուր կատարել իրանական կողմի հետ:
«Ներկայումս հատկապես քիմիական, էլեկտրատեխնիկական արտադրանքների, ինչպես նաև մեքենաշինության ոլոտներում, գոյություն ունեցող շրջափակումների պատճառով, Իրանում որևէ առևտուր չենք կատարում»,- ասել է Ֆոլքեր Թրահերը:

Անկախ

Ֆրանսուա Օլանդն ամուսնանում է

ol3001405927624 (1)Եվրոպական հզոր երկրներից մեկի նախագահը, որի անձնական կյանքը հանրության սեփականության վերածվեց, պատրաստվում է օրինականացնել իր հարաբերությունները սիրած կնոջ հետ:

Ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ֆրանսուա Օլանդը պատրաստվում է ամուսնանալ 42-ամյա դերսասնուհի Ժյուլի Գայենի հետ ու, որ հանդիսավոր արարողությունը կարող է համընկնել նախագահի 60-ամյա հոբելյանի հետ:

Նախագահի պսակադրությունը, «Midi Libre»-ի հաղորդմամբ, տեղի է ունենալու օգոստոսի 12-ին:

Երբ Օլանդը  նախագահ ընտրվեց, նրա քաղաքացիական կինը լրագրող Վալրի Տրիերվեյլերն էր, որը  նյարդային նոպա ունեցավ նախագահի  ու Ժյուլիի սիրային պատմության հանրայանացումից հետո: Չնայած Տրիերվեյլերի` Օլանդին ներելու պատրաստակամությանը, նրա քաղաքացիական ամուսինը գերադասեց նրան դռան տեղը ցույց տալ ու խնդրեց հեռանալ նախագահական պալատից:

Անկախ

Ռուս երիտասարդին սպանած Զեյնալովին սպառնում է 18 տարվա ազատազրկում

2Ռուսաստանում դատախազը պահանջում է Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովին մեղավոր ճանաչել ռուս երիտասարդ Եգոր Շչերբակովի սպանության համար և նրան 18 տարվա ազատազրկման դատապարտել, տեղեկացնում է “Կոնտակտ” լրատվական կայքը:

“Մեղադրող կողմը համոզված է՝ Զեյնալովն է սպանել Շչերբակովին: Նա ցինիկաբար և սառնարյուն կերպով սպանել է նրան: Խնդրում եմ դատապարտել նրան 18 տարվա ազատազրկման, որոնցից 10 տարին՝ բանտում, մնացածը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում”,-ասել է դատախազը:

Հոկտեմբերի 10-ի գիշերն Արևմտյան Բիրյուլևոյում անհայտ անձը դանակահարել էր ռուս երիտասարդ Եգոր Շչերբակովին և փախուստի դիմել: Այդ դեպքից հետո թաղամասի բնակչությունը հոկտեմբերի 13-ին հավաքվել էր` պահանջելով անհապաղ հետաքննություն սկսել: Այս ամենը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել, ինչի արդյունքում մոտ 400 մարդ է ձերբակալվել: Ավելի ուշ սպանության կասկածանքով ձերբակալվել էր Օրհան Զեյնալովը:

Անկախ

«Օպել»-ը բախվել է շենքի պատին

ավտոպատահարՀուլիսի 20-ին, ժամը 22.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է Թբիլիսյան խճուղու թիվ 20 շենքի պատին, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Անկախ

«Լավագույն մարզական ընտանիք-2014»-ի երևանյան փուլի հաղթողները մեկնել են Ծաղկաձոր

001Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Լավագույն մարզական ընտանիք-2014» հանրապետական մրցույթի երևանյան փուլի հաղթող 12 ընտանիքների հետ, ովքեր հուլիսի 21-27-ը Ծաղկաձորում կմասնակցեն ՀՀ նախագահի «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցանակի այս տարվա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին։ Մարզական նորանոր ձեռքբերումներ մաղթելով երևանյան թիմի անդամներին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես սատարելու է ինչպես այս, այնպես էլ մյուս մարզական միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանը: Երևանը ներկայացնող պատվիրակության անդամներն էլ իրենց հերթին Երևանի քաղաքապետին զեկուցել են, որ մայրաքաղաքի թիմը գտնվում է լավ մարզավիճակում և ամեն ինչ կանի Երևանի մարզական պատիվը հերթական անգամ բարձր պահելու համար:

Հարկ է նշել, որ այս տարի առաջին անգամ թիմերը ուժերը կչափեն նաև հրաձգություն մարզաձևում: Եզրափակիչ փուլում առաջին անգամ Երևան քաղաքը կներկայացնեն հաշմանդամություն ունեցող անձանց հինգ ընտանիքներ։ Չարենցավանից և Վարդենիսից հաշմանդամություն ունեցող ևս մեկական  ընտանիք  հանդես կգան Երևանի մարզական պատվիրակության կազմում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Անկախ

Իրանն ու Օմանն ընդդեմ Գազայում ծայր առած վայրագությունների

Իրան,ՕմանԵրեկ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին և Օմանի խորհրդարանի նախագահ Շեյխ Խալեդ Բեն Հելալ Բեն Նասեր Ալ-Մոավալին:

Զրույցի գլխավոր թեման է եղել Գազայում ստեղծված իրավիճակը:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին պահանջել է կանխել սիոնիստական ուժերի հարձակումները Գազայում:
«Իսլամական երկրները պետք է բանակցություններ վարեն և միաբան լինեն Գազայի դեմ Իսրայելի հարձակումների կանխման հարցում: Գազայում կայունության հաստատման համար անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր երկների համագործակցությունը՝ ընդդեմ ծայր առած ծայրահեղականության: Նկատի առնելով Պաղեստինի անպաշտպան ժողովրդի նկատմամբ այդ վարչակարգի անմարդկային ու վայրագ հարձակումների շարունակական բնույթը` իսլամական աշխարհը պետք է ավելի ակտիվ լինի` սիոնիստների հարձակումներին ենթարկվող պաղեստինցիներին օգնություն ցուցաբերելու հարցում»,- ասել է Իրանի խորհրդարանի նախագահը:
Օմանի խորհրդարանի նախագահ Շեյխ Խալեդ Բեն Հելալ Բեն Նասեր Ալ-Մոավալի ասել է, որ այս պայմաններում մահմեդական աշխարհը պարտավոր է Իսրայելի հարձակումներից պաշտպանել Պաղեստինի ժողովրդին:
Նա կարևորել է Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն հատկացնելու հարցը:
«Գազայում հրադադարի հաստատման համար ամբողջ աշխարհը պետք է գործի դնի իր ջանքերը»,- նշել Օմանի խորհրդարանի նախագահը:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Հայաստանի սպորտի նախարարը հյուրընկալել է Նետաձգության միջազգային ֆեդերացիայի նախագահին

10568051_767481396606255_174329466_nՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր հյուընկալել է Նետաձգության միջազգային ֆեդերացիայի նախագահ Ուգուր Էնդեներին, ով մեր երկրում է գտնվում նետաձգության Եվրոպայի կոնգրեսի աշխատանքներին մասնակցելու և Հայաստանում մեկնարկող Եվրոպայի առաջնության անցկացման կապակցությամբ:
Նախարարը ողջունել է հյուրերին և իր գոհունակությունը հայտնել այն մեծ աշխատանքի համար, որ միջազգային ֆեդերացիան իրականացնում է այս մարզաձևի ազգային ֆեդերացիայի հետ: Դրա վառ ապացույցն է Հայաստանում 2 անգամ կազմակերպված Եվրոպայի գավաթի առաջնությունները, երիտասարդների առաջնությունը, և այսօր արդեն` մեծահասակների առաջնությունը:
«Եվ որպես այս գործընթացի տրամաբանական շարունակություն ես կարծում եմ, որ ժամանակն է մեր երկրում կազմակերպել և անցկացնել արդեն աշխարհի առաջնությունը»,- նշել է նախարարը և ավելացրել, որ գնահատելով թվարկված մրցաշարերի հաջող կազմակերպման, ինչպես նաև այլ մարզաձևերի աշխարհի առաջնությունների անցկացման փորձը, վստահաբար կարելի է ասել, որ Հայաստանը պատրաստ է իր մոտ կազմակերպել նաև նետաձգության աշխարհի առաջնությունը:

Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը հաղթեց շախմատի Նայդոֆի հուշամրցաշարում

692991Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը գերազանց հանդես եկավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված Նայդորֆի հուշամրցաշարում: Նա 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և նվաճեց առաջին մրցանակը: Նույնպիսի արդյունք ունեին ևս վեց մասնակիցներ, բայց նրանք հայ շախմատիստին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով: Հրանտ Մելքումյանի արդյունքն է 5,5 միավոր

Արքայազն Ուիլյամը սեպտեմբերից շտապօգնության ինքնաթիռի օդաչու է աշխատելու

article-2699439-137E0A9B000005DC-583_634x437Բրիտանիայի արքայազն Ուիլյամը սեպտեմբերից շտապօգնության ինքնաթիռի օդաչու է աշխատելու, հաղորդում է  The Daily Mail-ը: Եղած տվյալների համաձայն, գահաժառանգը կարճ դասընթաց է անցնելու` ինչից հետո Արևմտյան Անգլիաում աշխատանքի կանցնի սեպտեմբերից:

Աղբյուրների հաղորդմամբ, արքայազն Ջորջն ու նրա ծնողները շաբաթվա մեծ մասը պատրաստվում են անցկացնել Անմեր Հոլլի առանձնատանը, որը  գտնվում է  Սանդգրիմ թագավորական տեղանքում`  արքայազնի նոր աշխատավայրից ոչ հեռու:

Շտպօգնության օդաչուի տարեկան աշխատավարձը £40 հազար է:

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը միանձնյա առաջատար

կգgrigoryan_chessԻսպանիայի Բարսելոն քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի վերջին տուրից առաջ 8 հնարավորից վաստակել է 7 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կարեն Մովսիսյանն ունի 5 միավոր:

Լրացուցիչ ցուցանիշներով Լևոն Բաբուջյանին շնորհվեց երկրորդ մրցանակը

chess3chess3Լևոն Բաբուջյանը Վրաստանի Փոթի քաղաքում ավարտված շախմատի Նանա Ալեքսանդրիայի գավաթի խաղարկությունում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և 1-2-րդ տեղերը բաժանեց գրոսմայստեր Վիտալի Գոլոդի (Իսրայել) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Բաբուջյանին շնորհվեց երկրորդ մրցանակը: Հովիկ Հայրապետյանը 6,5 միավորով արժանացավ երրորդ մրցանակին:

Լևոն Արոնյանը կխաղա «Մեծ սաղավարտի» եզրափակիչ փուլում

Լևոն38654Գրոսմայստեր Լևոն Արոնյանը սեպտեմբերի 14-20-ը կմասնակցի Իսպանիայի Բիլբաո քաղաքում անցկացվելիք «Մեծ սաղավարտի»  խաղարկության եզրափակիչ փուլին:

Արոնյանի մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը, Ռուսլան Պոնոմարյովը և Ֆրանսիսկո Վալեխո Պոնսը: