Պտերներ

DSCN1787Պատկանում է բազմոտազգիների ընտանիքին: Ընտանիքն ընդգրկում է 3000-ից ավելի տեսակներ, որոնք մեծ մասամբ մշտադալար են: Բույսը լինում է  խոտային կամ ծառանման տեսքով: Ծագումը հիմնականում արևադարձային է: Բնության մեջ հանդիպում են անտառային փափուկ, խոնավ հողերում, կիրճերում, արևադարձային անտառներում:

Պտերները բազմամյա թափվող տերևներով բույս է և շատ շքեղ տեսք ունի: Տարբեր տեսակների մոտ տերևները կարող են հասնել մինչև 60-70 սմ: Երիտասարդ տերևների գագաթները խխունջանման ոլորված են:

Բույսը շատ վատ  է տանում միջանցիկ քամիներն ու ցուրտը: Սենյակում օդի ջերմաստիճանը պետք է լինի 18-20 աստիճան: Պտերը պահանջում է խոնավ միջավայր, չորային պայմաններում այն չորանում է կամ տերևները դեղնում են, և բույսը կորցնում է իր դեկորատիվ տեսքը:

Բնակարանում խորհուրդ է տրվում ամռանը բույսը հանել պարտեզ և դնել ծառերի ստվերի տակ: Խոնավ մթնոլորտ ստեղծելու նպատակով օրվա ընթացքումշրջապատի խոտերը կարելի է ցողել ջրով:

Բացի սենյակային պայմաններում մշակելուց, պտերների տերևները օգտագործում են ծաղկեփնջերում:

Պտերները պետք է դնել հարավային կամ հարավ-արևմտյան պատուհաններին: Բույսը շատ վատ է տանում արևի ուղիղ ճառագայթները, ինչպես նաև ջեռուցիչ սարքերի չափազանց մոտիկությունը:

Բույսը պետք է տեղափոխել երկու տարին մեկ անգամ: Բազմացվում է արմատածիլներով, որոնք ծլելուց հետո անջատում են մայր բույսից և անմիջապես դնում հողը: Պտերը բազմանում է նաև հիմնական բույսի բաժանմամբ:

Դիտվել է 1715 անգամ:

Օլեանդր

oleandrՕլեանդրը մշտադալար դեկորատիվ կիսաթուփ է, որը առատ ծաղկաբույլերով ծաղիկների շնորհիվ մեծ տարածում է գտել սենյակային ծաղկաբուծության մեջ:  Ընտանիքը շատ աղքատ է. բաղկացած է 10 տեսակից:

Բույսի հայրենիքը մերձարևադարձային գոտիներն են և հանդիպում են Մարոկկոյում,  Պորտուգալիայում, Չինաստանի հարավ-արևմտյան տարածքներում:

Օլեանդրն ունի նեղ, բայց մինչև 40սմ երկարության հասնող տերևներ: Ծաղիկներն արտակարգ գեղեցիկ են ու խոշոր ծաղկաբույլերով: Ծաղկաթերթիկները լինում են բաց դեղինից մինչև ալ կարմիր: Ծաղկման շրջանը ամառն է՝ հունիս-հուլիսը:

Բույսը լուսասեր է. սենյակում ամենահարմար տեղը հարավային լուսամուտներն են: Ամառը պետք է առատ ջրել, իսկ ձմռանը կարելի է պակասեցնել:

Օլեանդրը ջերմասեր է, բայց պահանջկոտ չէ խոնավության նկատմամբ, լավ է դիմանում չորային պայմաններին, բայց լավ չի տանում ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները:

Օլեանդրն ունի մի հետաքրքիր առանձնահատկություն: Գեղեցիկ ծաղիկներով այս բույսը թունավոր է:  Այդ պատճառով խորհուրդ չի տրվում այն դնել այնպիսի սենյակում, որտեղ երեխաներ կան: Օլեանդրի հյութը պարունակում է թունավոր նյութեր, որն առաջին հերթին ազդում է  նյարդային համակարգի վրա:

Օլեանդրը բազմացվում է ցողունային կտրոններով: Այն  տեղափոխում են տարին մեկ անգամ՝ մարտ ամսին:  Թաղարի խորքային հատվածը լավ կլինի լցնել խիճ կամ ավազ, որպեսզի ապահովի ջրի անցանելիությունը:

Դիտվել է 1170 անգամ:

Ֆիկուս

фикус1Պատկանում է թթազգիների ընտանիքին: Այս պահին հաշվվում է  ֆիկուսի մոտ 1500 տեսակ: Տարբեր տեսակների հայրենիքը տարբեր վայրեր են: Հիմնականում տարածված է Աֆրիկայում, Ասիայում և Արևելյան Հնդկաստանում: Ֆիկուսները լինում են ծառերի և թփերի տեսքով:

Ֆիկուսը  մշտադալար բույս է: Ֆիկուսի ծառային տեսակն իր հայրենիքում հասնում է մինչև 30 մետրի, իսկ փայլուն, կաշենման տերևները հաճախ մեկ մետրից ավել երկարություն ունեն:

Ֆիկուսը սենյակային դեկորատիվ բույսերի շրջանում շատ տարածված է: Հասնում է մինչև 2 մետրի: Բունը բավականին հաստ է և պատված կեղևով:

Բույսը պայմանների նկատմամբ  քմահաճ չէ:  Աճի շրջանում պահանջում է մեծ քանակությամբ ջուր. հողի մակերեսը պետք է միշտ խոնավ լինի:  Սակայն ձմռանը պետք է ջրելը սակավեցնել, քանի որ ջրի ավելցուկը կարող է բերել արմատների փտեցմանը:  Ջրելու համար խորհուրդ է տրվում օգտագործել գոլ կամ սենյակային ջերմաստիճանի ջուր:
Ֆիկուսը ջերմասեր բույս է, բայց նախընտրելի է այն դնել ցրված լույսի տակ՝ արևի ուղիղ ճառագայթներից հեռու: Երիտասարդ բույսերը պետք է դնել արևմտյան և հարավ-արևմտյան լուսամուտների մոտ՝ լուսավոր տեղերում: Լույսի  պակասությունից տերևները կընկնեն, որի պատճառով էլ նա կկորցնի իր դեկորատիվ շքեղ տեսքը:  Ամռանը լավ կլինի բույսը դնել դրսում՝ ստվերոտ տեղերում: Տերևները պետք է սրբել խոնավ շորով:

Ֆիկուսը շատ հետաքրքիր հատկություն ունի. թեպետ այն ջերմասեր բույս է և ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը նորմալ է տանում, սակայն ձմռանը սենյակի ջերմաստիճանը  չպետք է բարձր լինի 15 աստիճանից:  Եթե ձմռանը  ֆիկուսը դրված լինի տաք տեղ,  դա կակտիվացնի նրա աճը հունվար-փետրվարին, որը կթուլացնի բույսը և թույլ չի տա, որ նա գարնանը լավ զարգանա:

Բազմացվում է կտրոններով, որի համար գլխավորապես օգտագործվում են ճյուղերի ծայրամասերը: Կտրոնը պատրաստելու  որոշ ժամանակ պետք է պահել գոլ ջրի մեջ մինչև կաթնահեղուկն ամբողջությամբ թափվի, հակառակ դեպքում դուրս հոսող հեղուկի մածուցիկության պատճառով մազանոթները կփակվեն, որի պատճառով կտրոնը կչորանա:

Այնուհետև այն պետք է դնել  ջրի մեջ, որպեսզի արմատակալի: Արմատակալած կտրոնները պետք է տնկել 10-12 սմ-անոց տրամագծով փոքր թաղարների մեջ, որը սկզբնական շրջանում տարին մեկ անգամ պետք է տեղափոխել,  աստիճանաբար մեծացնելով թաղարները, իսկ հետագայում ավելի ուշ-ուշ:

Ֆիկուսը արդյունաբերական նշանակություն ունի:  Մշակության մեջ գլխավորապես հանդիպում է կաուչուկատու ֆիկուսը, որի տերևների կաթնահյութից կաուչուկ են պատրաստում:

Ֆիկուսների տեսակները

Ամենահայտնին  տնային ֆիկուսների մեջ  կաուչուկայինն է ,որը ունի ուղիղ բուն; Այն առաջին տարիներին հակված   չի ճյուղավորվելու:  Այս տեսակի ֆիկուսի տարատեսակներից է դեկորան և ռոբուստա ֆիկուսը: Այս ֆիկուսները արագ են աճում: Կան նաև այդ տեսակի  չալպտուրիկ ֆիկուսներ` ժանգատերևը (veriegata) և  տրիկոլորը(elastika trikolor): Սրանք ավելի շատ  լուսասեր են :Տերևների  գույներով և ձևով նրանք նույնպես տարբերվում են:  Սև արքայազն ֆիկուսը նման է ռոբուստային , բայց նրա տերևները համարյա սև են, տրիկոլորի տերևները վարդագույն երանգ ունեն, իսկ ժանգատերևը կրեմագույն է:

Այս բոլոր ֆիկուսների տերևները ձվաձև են, բայց կան ջութակի նման և  եռանկյունի  տերևներով  ֆիկուսներ : Սուրբ ֆիկուսի տերևը սրտաձև է : Հայտնի է Բեյջամինի ֆիկուսը , որի տերևները նեղ  են և սրածայր, նրա տարատեսակներն են `Hawaii, variegate, Starlight և Նատաշա ֆիկուսը, որը հաճախ է հանդիպում խանութներում:  Հետաքրիր է Միկրոկարպա ֆիկուսը (Microcarpa), նա ունի մանր և կոշտ  տերևներ , ամուր ճյուղեր:  Կան նաև ֆիկուսի թափվող տեսակներ,որոնց տերևները մանր են ու բարակ,իսկ ճյուղերը կախվում են: Հնուց հայտնի է նաև սողացող ֆիկուսը , ժամանակակից տեսակներից է գաճաճ ֆիկուսը` (Pumila, Sunny) :

Դիտվել է 6969անգամ:

Ծոփոր (Մոնստերա)

monstera-swiss-cheeseՊատկանում է նվիկազգիների ընտանիքին: Հայրենիքը Արևելյան Հնդկաստանն է և արևադարձային Ամերիկան: Ամենատարածված և գեղեցիկ սենյակային բույսերից է: Ունի մոտավորապես 220 տեսակ:

Մոնստերան մշտադալար բազմամյա լիանա  է: Ունի խոշոր, փայլուն և կաշենման ծածկույթով տերևներ: Նոր աճած տերևները սովորաբար ամբողջական են և սրտաձև, իսկ հետագայում առաջացողները կրում են խոշոր անցքեր կամ ուենենում են  խորը կտրվածքներ, իսկ չափերով կարող են հասնել մինչև մեկ մետրի:

Յուրաքանչյուր նոր աճած տերևի հակառակ կողմից աճում և և դեպի ներքև են իջնում բաց դեղնականաչավուն օդային արմատներ, որոնք մտնելով հողի մեջ՝ օժանդակում են բույսի զարգացմանը: Իր հայրենքիում  այդ բույսը փաթաթվում ու  մագլցում է ծառերի վրա՝  հասնելով մինչև 20 մ:  Ունի պտուղներ, որոնք համեղ են և տեղացիների կողմից օգտագործվում են:

Մեր մոտ՝ բարեխառն գոտում, ծոփորը շատ հազվադեպ է ծաղկում:

Ծոփորը պահանջկոտ չէ պայմանների նկատմամբ, բայց սիրում է օդի խոնավություն. չոր օդում օդային արմատները դադարում են աճել: Որպեսզի աճը չկանգնի, պետք է առատորեն ջրել: Ձմռանը համեմատաբար պետք է պակասեցնել ջրելը, բայց հողը չի կարելի չոր թողնել:  Ծոփորի տերևները մի շատ հետաքրքիր հատկություն ունեն: Եթե խոնավությունը շատ է լինում, դրա ավելցուկը տերևն այսպես ասած վերարտադրում է. տերևի մակերեսով մեկ կուտակվելով՝ խոնավությունը հոսում է դեպի եզրերը և արցունքի ձևով կախվում. բույսը «արտասվում է»:

Ծոփորն ամեն տարի պետք է տեղափոխել,  քանի որ այն մեծանալու միտում ունի:  Խորհուրդ է տրվում տարեկան  մի քանի անգամ սնուցել գոմաղբահեղուկով: Իսկ լավ զարգանալու համար պետք է տարածություն ապահովել: Սենյակի ջերմաստիճանը պետք է լինի 16 աստիճանից ոչ ցածր, հակառակ դեպքում բույսի աճը կկանգնի:

Բույսը չի կարելի դնել արևի ուղիղ ճառագայթների հարվածի տակ, սակայն դա չի նշանակում, որ պետք է դնել ստվերում: Ծոփորին պետք  է դնել սենյակի  լուսավոր հատվածներում:

Քանի որ ծոփորը մեծ տեղ է զբաղեցնում և ունի հսկայական տերևներ, տարիքով բույսերին խորհուրդ չի տրվում պահել այն սենյակներում, որտեղ մարդիկ քնում են, քանի որ մեծ տերևները արտադրում են մեծ ծավալի ածխաթթու գազ:

Բազմացվում է ցողունային կտրոններով, իսկ որոշ տեսակներ՝ նաև արմատածիլներով: Բազմացումը կարելի է կատարել նաև բույսի վերին մասում գտնվող տերևի կտրոնով: Տերևը վերցնում են մի քանի օդային արմատներով, որոնք նախօրոք փաթաթում են մամուռով լի մառլյայի մի կտորի մեջ և մամուռը խոնավ պահելով՝ ստիպել, որ արմատիկները զարգանան:

Դիտվել է 1654 անգամ: