Ծնեբեկ

asparagus_plumosus1_1Ամենատարածված սենյակային բույսերից է: Պատկանում է շուշանազգիների ընտանիքին: Հայրենիքը Հարավային Աֆրիկան է:  Հանդիպում է  ինչպես կիսափաթաթվող, այնպես էլ կախվող տեսակը:

Ընտանիքը ներկայացված է 300 տեսակով:

Ծնեբեկի տերևներն իրենցից ներկայացնում են ցողունատիպ, ցանցառ ու թափանցիկ փետրաձև ճկվող կորեր, որոնց ֆոնի վրա ձգվում են փետրաձև, մազմզուկների մոզաիկան:

Ծաղիկները սպիտակ են, գագաթնային, իսկ պտուղները մանր կարմրավուն:

Բույսի տերևը ծաղկեփնջերում օգտագործվում է դեկորատիվ նպատակների համար:  Ծնեբեկը  հանդիպում է նաև վայրի վիճակում և մատղաշ ծիլերը ուտելի են: Այժմ Երևանի բանջարանոցային մթերք վաճառվող բաժիններում կարելի է հանդիպել ծնեբեկի, որի մեկ փոքրիկ կապն արժե 500 դրամ:

Սենյակում բույսը խորհուրդ է տրվում պահել լուսամուտներին մոտ, բայց նրան վնասակար են արևի ուղիղ ճառագայթները: Ամռան ընթացքում ծնեբեկը պետք է առատ ջրել, իսկ ձմռան կողմ` չափավոր ոռոգում, սակայն պետք է հիշել, որ խոնավության առատության դեպքում ծնեբեկի արմատները կարող են նեխել:

Բույսը ջերմաստիճանի նկատմամբ պահանջկոտ չէ, լավ աճում է ինչպես տաք, այնպես էլ համեմատաբար սառը պայմաններում: Ամռան տապին լավ կլինի տերևները ցողել սենյակային ջերմաստիճանի ջրով, որպեսզի շատ չչորանա:

Ծնեբեկի վրա վատ է անդրադառնում միջանքցիկ քամիները, այդ պատճառով սենյակի օդափոխելուց պետք է նրան պաշտպանել քամու հոսանքից:

Բույսը տեղափոխում են ըստ անհրաժեշտության:

Ծնեբեկը բազմանում է թփիկների բաժանումով և սերմերով, իսկ որոշ տեսակներ` նաև կտրոններով:

Դիտվել է 1985 անգամ:

Ալոկազիա

alokaziia (1)Պատկանում է նվիկազգիների ընտանիքին: Հաշվվում է ավելի քան 70 տեսակներ: Հայրենիքը Հնդկաստանն է և Խաղաղ օվկիանոսի մի քանի կղզիները:

Ալոկազիան պալարավոր արմատներով բազմամյա խոտաբույս է: Տերևները դուրս են գալիս միանգամից արմատների մոտից և նստում են տերևակոթունների վրա, որոնց երկարությունը կարող է հասնել մինչև 2-3մ:  Սրտաձև մեծ տերևների երկարությունը ձգվում է մինչև մեկ մետրի, իսկ լայնությունը՝ 80 սմ:

Տերևներն ունեն գեղեցիկ երանգավորում՝ բաց մանուշակագույն՝ արծաթյա երանգներով: Բույսը ծաղկում է, սակայն ծաղիկները գրավիչ չեն և բնակարանային պայմաններում ալոկազիան  աճեցվում է միայն փարթամ և գեղեցիկ դեկորատիվ տերևներ ունենալու համար:

Պետք է հիշել, որ ալոկազիան թունավոր է. բույսի հյութը խիստ վնասակար է, այդ պատճառով պետք է խստորեն հետևել, որպեսզի երեխաները և տնային կենդանիները հեռու մնան:

Ձմեռային շրջանում բույսը լիովին կարող է յոլա գնալ վատ լուսավորված սենյակում, սակայն աճի շրջանում այն անհրաժեշտություն է զգում առատ արևային լույսի:

Ընդհանրապես ալոկազիային պետք չէ առատ ջրել, ջրի անհրաժեշտությունը զգացվում է միայն այն ժամանակ, երբ հողի արտաքին մակերևույթը չորանում է:

Սենյակային ջերմաստիճանը չափավոր պետք է լինի: Բույսը շատ վատ է տանում միջանցիկ քամիները:

Ալոկազիան բազմացվում է արմատածիլներով և աչքերով, որոնք կյտրվում են ցողունի փափուկ մասի հետ միասին: Կարելի բազմացնել նաև ցողունով՝ ըստ աչքերի քանակի մասերի բաժանելով:  Բազմացման նման եղանակի դեպքում ամենահարմար ժամանակը ապրիլ-մայիսն է:

Դիտվել է 960 անգամ:

Անթուրիում

Антуриум-400x600e831384aa807Պատկանում է նվիկազգիների ընտանիքին:  Ընտանիքում հաշվվում է մոտ 600 տեսակ: Սենյակային պայմաններում առավել տարածված է երկարացողուն տեսակները: Հայրենիքը Գվատեմալան է:

Անթուրիումը բազմամյա դեկորատիվ, մշտադալար բույս է: Տերևները կաշենման են և նստած երկար ցողունների վրա: Նոր տերևները համեմատաբար ավելի փոքր են, քան տարեցները:

Ցողունավոր անթուրիումները օդային արմատներ են արձակում:

Նախշավոր տերևներ ունեցողներից աչքի են ընկնում սպիտակաջիղ անթուրիումը: Տերևները խոշոր են, սրտաձև, նստած են երկար կոթունների վրա, ունեն մուգ կանաչ գույն և թավշանման են: Այս տեսակի հայրենիքը արևադարձային Ամերիկան է:

Ծաղկաբույլը ամբողջովին կանաչ է, առանձնապես գեղեցիկ չէ, սակայն արձակում է անանասի հրաշալի բուրմունք: Ծաղկում է գլխավորապես ամռանն ու աշնանը:

Շատ կարևոր է հիշել, որ անթուրիումի տերևները պետք է միշտ մաքուր լինեն: Խորհուրդ է տրվում հաճախակի դրանք սրբել խոնավ շորով: Տարին մի քանի անգամ բույսը մանրակրկտորեն լվանալ ցնցուղի տակ՝ թաղարը ցելոֆանի մեջ փաթաթելով, որպեսզի բացառվի ջրի ավելցուկը:

Անթուրիումի մշակությունը համեմատաբար հեշտ է: Բույսի արմատային համակարգը շատ չի խորանում, այդ պատճառով այն կարելի է աճեցնել լայն ու կարճ թաղարների մեջ:

Ծաղիկը ամառ ժամանակ պահում են կիսաստվերում, բնակարաններում՝ պատուհանագոգերին: Սակայն ամռանը չի կարելի տեղավորել հարավային կողմի պատուհանագոգերին, քանի որ դրանից բույսը կարող է ուժեղ այրվածք ստանալ: Եթե օդը շատ չոր է լինում, անհրաժեշտ է բույսը ցողել մաքուր ու գոլ ջրով:

Իսկ ձմռանը խորհուրդ է տրվում բույսը տեղավորել բնակարանի հարավային կողմի պատուհանգոգերում, հետևելով, որ սենյակի ջերմաստիճանը 18-20 աստիճանից չիջնի:

Անթուրիումը բազմանում է թփերի բաժանումով, արմատածիլերով և սերմերով: Պետք է կտրել ցողունի ծայրամասը կտրել մի քանի օդային արմատների հետ ու տնկել թաղարի մեջ, կապելով թաղարում արմրացված փայտիկին, որպեսզի չշարժվի: Որոշ ժամանակից ցողունը հեշտությամբ արմատակալում է:

Դիտվել է 4879 անգամ: