Էխինոկակտուս

Эхинокактус-1Պատկանում է կակտուսների ընտանիքին: Հայրենիքը Կենտրոնական Մեքսիկան է: Ընտանիքը ներկայացված է 91 տեսակով:

Էխինոկակտուսները մեծ մասամբ փոքր բույսեր են, գնդաձև դուրս ցցված կողերով, որոնք բաժանված են լայնակի ակոսված ելունդներով: Դուրս ցցված կողերը ծածկված են սուր փշերով, որոնք բույսին ոզնու տեսք են տալիս,  որտեղից էլ ստացել են իրենց անունը` ոզնաձև կամ էխինոկակտուսներ: Շատ դանդաղ են աճում:

Կան տեսակներ, որոնց բարձրությունը  հայրենիքում հասնում է մինչև 2.5 մ, սակայն մեր մոտ, բնակարաններում, դրանք փոքր չափերի են մնում:

Ծաղիկները խոշոր ու ձագարաձև են, սպիտակ, կարմիր, վարդագույն կամ դեղին գույների: Թառամում են մեկ շաբաթվա ընթացքում: Ծաղկելուց հետո ծաղիկների տեղում կարող են մնալ 3սմ տրամագծով կարմրավուն պտուղներ:

Էխինոկակտուսը ծաղկում է ամռանը, այդ պատճառով անհրաժեշտ է այն դնել ուժեղ արևի տակ, իսկ ձմռանը կարելի է թողնել որտեղ կա: Ամռանը բույսը շատ պահանջկոտ է ջրի նկատմամբ և անհրաժեշտ է հաճախակի առատ ջրել և ցողել, իսկ ձմռանը այն կարելի է ջրել ամիսը մեկ-երկու անգամ:

Ընդհանրապես կակտուսները նախընտրում են բնակարանի արևոտ լուսամուտները, իսկ ձմռան սկսվելուն պես բույսը պարտադիր պետք  է դնել արևոտ պատուհանագոգերին:

Բույսը բազմանում է սերմերով, ինչպես նաև մայր գնդին աճած փոքրիկ գնդիկների բաժանմամբ: Դրանք պետք է զգուշորեն հեռացնել գլխավոր գնդից և պարզապես տնկել հողի մեջ: Բույսը շատ արագ արմատակալում է: Հողը կարող է պարունակել ավազային մաս, որպեսզի ապահովի ծակոտկենությունը:

Դիտվել է 751 անգամ:

Արմավաշուշան (Յուկա)

yucca_elephantipesՊատկանում է շուշանազգիների ընտանիքին:  Հայրենիքը Հյուիսային Ամերիկան է:

Ընտանիքը ներկայացված է 30 տեսակով: Մշտադալար բույս է, տարբեր տեսակների բարձրությունը տատանվում է 0.6-2.0 մ սահմաններում, երբեմն հասնում է մինչև 3 մ:

юкаՅուկան ծառանման դանդաղ աճող բույս է, բունը պատվում է շագանակագույն կեղևով: Տերևները երկար են ու ժապավենաձև, կարող են հասնել մինչև 1 մետրի: Տերևների  եզրերը շատ կոշտ են, իսկ ծայրին կարող են լինել փոքր փշեր: Դրանք հավաքված են կոճղարմատի մոտ կամ բնի շուրջը դասավորված են վարդակաձև:

Բույսը ծաղկում է ամեն տարի և տարին մեկ անգամ: Ունի շատ գեղեցիկ սպիտակ, կամ բաց մանուշակագույն ծաղիկներ:

Արմավաշուշանի տարբեր տեսակների թփի արտաքինը տեսքով նմանվում է վիշապածառի,  ագավայի կամ հալվեի:

Բույսը նախընտրում է արևոտ տեղամաս, սակայն կարող է աճել նաև ստվերում:

Բնակարաններում ձմռան ընթացքում խորհուրդ է տրվում բույսը պահել որքան հնարավոր է լույսին մոտ, իսկ տան ջերմաստիճանը չպետք է բարձր լինի 12-16 աստիճանից: Թաղարը պետք է վերցնել պատուհանագոգից, քանի որ յուկան շատ վատ է տանում միջանցիկ քամիները:

Գարնանը անհրաժեշտ է բույսը դուրս հանել պաշտգամբ կամ պարտեզ, իսկ եթե այդ հնարավորությունը չկա` թաղարը դնել հարավ-արևմտյան կամ հարավ-արևելյան պատուհաններին:

Արմավաշուշանը խոնավասեր չէ, այն պետք է ջրել սիստեմատիկ, բայց ոչ շատ` շաբաթվա ընթացքում 3-4 անգամ իսկ ձմռանը ընդհանրապես պետք  է դադարեցնել և հետևել, որ հողը լինի ամբողջությամբ չոր: Խոնավության ավելցուկի առկայության դեպքում բույսը կարող է փտել: Ջրելուց պետք է զգույշ լինել, որպեսզի ջրի կաթիլները չթափանցեն վարդակի հիմքում, որովհետև դա նույնպես կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի բույսը փտի:

Յուկան բազմացվում է ինչպես արմատածիլներով, այնպես էլ կտրոններով, որի համար օգտագործվում է բույսի գագաթի մասը: Երկու-երեք տարին մեկ անգամ բույսը պետք է տեղափոխվի, քանի որ մեծանալու հակում ունի:

Օգտագործում են ծաղկային ձևավորումներում, ինչպես նաև գազոնների վրա տնկում են որպես առանձնյակներ:

Յուկան հայրենիքում