Մոլոչայ,էուֆորբիա

Սмолочайա պատկանում է  սուկուլենտ բույսերի ընտանիքին  և  ունի 2000-ից ավելի  տարատեսակ:  Շատ տեսակներ  աչքի են ընկնում իրենց մեծությամբ  և այդ պատճառով  նրանց հնարավոր չէ  տանը  բազմացնել:  Տանը  աճեցվող  մոլոչայը (euphorbia)կամ էուֆորբիա,  սիրված բույս է,քանի որ երկարակյաց է, օրիգինալ  տեսք ունի  և պահանջկոտ չէ; Կտրվելիս նրանց ցողունից դուրս եկած կաթնահյութը թունավոր է:

Այն եկել է Աֆրիկայից,Ամերիկայից,Մադագասկարից
Մոլոչայի ոչ բոլոր տեսակներն են ծաղկում տնային պայմաններում, օրինակ  գեղեցկուհի մալոչայը/պուանսետիան/ կամ  Միլիա մոլոչայը հեշտությամբ  ծաղկում են ամեն տարի,իսկ  տիրուկալի  կամ  խոշորակոտոշ մալոչայները  հազվադեպ են ծաղկում տան պայմաններում:

Ծաղկելուց հետո  պուանսետիան  կտրտում են  մինչև 10-12 սմ, տեղափոխում են հով և ստվերոտ տեղ ,քիչ են ջրում: Մայիսի կեսերին հողը փոխում են ,տեղափոխում լուսավոր տեղ  և պարբերաբար ջրում: որպեսզի այն ծաղկի Նոր տարուն  սեպտեմբերի վերջից 2ամիս այն 13-14ժամ պետք է պահել մթության մեջ:

Խնամք

Ամռանը 20-25 ջերմաստիճան, ձմեռը` 12-16

Պայծառ լուսավորություն և ամռանը ,և ձմռանը:

 

Ջրել  չափավոր  գարնանը և ամռանը,  պակասացնել ջրելը  ձմռանը:  Աճի ընթացքում  հողը չպետք է  ամբողջովին  չորանա: 
Մոլոչայը  չոր օդի նկատմամբ կայուն է,բայց երբեմն գոլ ջրով կարելի ցողել,դա շատ օգտակար է: Աճի և ծաղկման ժամանակ հողը երկու շաբաթը մեկ պետք է պարարտացնել: Երտասարդ բույսերը ամեն տարի պետք է  վերատնկել,իսկ տարիքովները ` 2-3 տարին մեկ:
Վնասատուներն են `սպիտակաթևիկը, ուտիճը և ալյուրաճիճուն;

 

Դիտվել է 2533 անգամ:

Մամիլարիա

мамиларияՄամիլարիաները ելունդավոր կակտուսներ են, որոնց ծաղիկներն աճում են խավապատ տերևանութներից: Ընտանիքը ներառում է 400 տեսակներ: Մամիլարիան  փոքրիկ գնդաձե կակտուս է` ժամանակի ընթացքում փոքր-ինչ աճող ցողունով: Մանր մազանման  փշիկներ ունի, սովորաբար, լուասավոր գույնի:

Մամիլարիաներից շատերը ծաղկում են ձմռանը: Կան տեսակներ, որոնց ծաղիկները բավական խոշոր են, գեղեցիկ:  Որոշ տեսակներինը ավելի փոքր են ու աննշան: Բույսերը ցածրահասակ են, գնդաձև կամ գլանաձև, ծածկված փոքրիկ, փշապատ ելունդներով: Ընդհանրապես տեսակները միմյանցից տարբերվում են հիմնականում ծաղկի մեծությամբ ու գույնով:

Ամռանը բույսը պետք է ամեն օր ջրել, ինչպես նաև խորհուրդ է տրվում ամեն առավոտ ցողել տնային ջերմաստիճանի ջրով: Իսկ ձմռանը ջրելը պետք է խիստ կրճատել, մինչև երկու շաբաթը մեկ անգամ:

Թեպետ ինչպես ցանկացած կակտուս` մամիլարիան լուսասեր է, բայց պետք չէ այն դնել չափազանց պայծառ արևի տակ: Իսկ ձմռանը խորհուրդ է տրվում մամիլարիան պահել ստվերոտ մասերում:

Որպեսզի բույսը հաջորդ տարի առատ ծաղկի, անհրաժեշտ է, որպեսզի ձմռանը այն պահել 10-12 աստիճան ջերմաստիճանի սենյակում:

Բույսը կարելի է տեղափոխել երկու տարին մեկ անգամ:

Մամիլարիաները բազմանում են սերմերով և կտրոններով, իսկ որոշ տեսակներ` նաև անդալիսով: Հատկապես բարձր են գնահատվում երկար ելունդավոր մամիլարիաները, որոնց ծաղիկները դեղնավուն են ու բավական խոշոր:

Դիտվել է 1179 անգամ: