Վարսակափաթիլ, չրեր, ընկույզ, բանան, խնձոր:
Պատրաստման եղանակը
Մեծ թասի մեջ լցնել չոր բաղադրիչները: Մեկ բաժակ վարսակափաթիլը տրորել կամ սրճաղացով աղալ, որ դառնա ալյուր, մեկ բաժակ էլ` առանց աղալու: Մեկ բաժակի երկու երրորդի չափ շաքարավազ վերցնել կամ մի քիչ պակաս, որ շատ քաղցր չլինի: Բաժակից քիչ պակաս` չիր ու չամիչ: Ավելացնել թեթևակի բոված ու բարակ շերտերով` թերթերով կտրատած նուշ (2/3 բաժակ): Այդ բոլոր բաղադրիչները միասին խառնել, ավելացնել 1 թ/գդալ աղ, վանիլին, սոդա կամ փխրեցուցիչ` թեյի գդալի ծայրով, 2 թ/գդալ դարչին կամ հիլ:
2 մեծ կանաչ խնձոր կեղևահանել ու միջուկը հեռացնել, ապա խոշոր քերիչով անցկացնել: Բանանը նույնպես բարակ կտորներով կտրատել ու դա խառնել 6 ճաշի գդալ ձեթի (զեյթունի) հետ:
Դրանից հետո բոլոր բաղադրիչները միացնել իրար ու խմոր հունցել, ապա 20 րոպե թողնել, որ հանգստանա ու վարսակի փաթիլները ներծծվեն:
Ջեռոցը տաքացնել 1800, խմորը ճաշի գդալով լցնել բլիթների նման, հատ-հատ, կողերը հավասարեցնել , որ կոկիկ տեսք ստացվի, ապա թխել 30-40 րոպե:
Մատուցել հովանալուց հետո, սուրճի կամ էլ թեյի հետ:
Tags: բաղադրատոմս, խոհարարական բաղադրատոմս
