Սիրո և սեռականության պակասը

Ոչ միայն կյանքում, այլև ֆիլմերում

Քննադատությունից խուսափող կինոռեժիսորների կողքին ապրում են նաև այնպիսիք, որոնք նկարահանում են տաբու ֆիլմեր. դրանց մասին շատերը չեն էլ համարձակվում խոսել: Այդպիսիներից է նաև սկանդալային ռեժիսոր, ավստրիացի Ուլրիխ Զայդլը:

Ulrich Seidl ... 'Actors need the stick'Ներկայացնում ենք «Անկախի» հարցազրույցը  Զայդլի հետ:

Պրն  ԶայդլՁեր «Դրախտ» եռապատումն առաջին անգամ ցուցադրվել է որպես երեք առանձին ֆիլմ

- Այո: Սկզբում ես մտադիր էի նկարահանել ընդամենը մեկ ֆիլմ երեք տարբեր կանանց ցանկությունների մասին և դրանք ցուցադրել զուգահեռ պատմություններով: Սակայն նկարահանումների ավարտից հետո հասկացա, որ 80-90 ժամ տևողությամբ կինոնյութ է ստացվել: Քանի որ այդ երեք պատմություններն առանձին ասելիք ունեին, որոշեցի երեք ֆիլմ նկարահանել: Ընդհանրապես ֆիլմի պատմությունը ես ներկայացնում եմ ժամանակագրական կարգով՝ առանց սցենարի, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի այն վերադասավորել: Բացի այդ, իմ սցենարում չկան երկխոսություններ, իսկ յուրաքանչյուր ֆիլմ ճամփորդության շղթա է:

Ձեր ֆիլմերը դիտելուց հետո շատերի բերանն ուղղակի բաց է մնում: Ինչո՞ւ:

- Իմ ֆիլմերն առհասարակ հակասական վերաբերմունքի են արժանանում: Շատերը հիանում են դրանցով, զարմանում, շատերն էլ՝ սարսափում, քանի որ չափազանց բնական են: Բայց ես ցույց եմ տալիս իրական կյանքը, մարդկանց՝ իրենց տենչանքներով և երազանքներով: Չեմ հասկանում, թե ինչու են խուսափում…

 - Գուցե  որովհետև ճշմարտությունը հաճախ ցավոտ է

- Իրականում ես չեմ խրատում հանդիսատեսին: Ֆիլմը թողնում եմ նրա ընտրությանն ու դատին: Հանդիսատեսն իրեն հերոսի մեջ է տեսնում և այդժամ որոշում՝ ընդունել այն, թե ոչ: Առաջ ինձ շատ էին քննադատում ֆիլմերիս համար, բայց այսօր իրականությունը փոխվել է: Փառք Աստծո, կարող եմ մի փոքր շունչ քաշել:

- Մարդիկ Ձեզնից այլ ոճի ֆիլմե՞ր են ակնկալում:

- Հավատացեք, քննադատների կամ հանդիսականի կարծիքներն ինձ վրա չեն ազդում, և պարտավորված չեմ զգում իմ հաջորդ ֆիլմերում ավելի շատ կարծրատիպեր կոտրել:

Դրախտ» եռապատման երեք ֆիլմերից «Դրախտ.հավատ» ֆիլմում կինը՝ դերասանուհի Աննա Մարիան, սեռական հաճույք է ստանում անշունչ առարկայի՝ խաչված Քրիստոսի հետ: Մի՞թե դա էր փնտրել իր ամբողջ կյանքում

- Սայլակում ամուսնու հետ սեռական հաճույքի պակասը հաղթահարելու համար նա  այն փոխարինում է Քրիստոսի հանդեպ ունեցած հավատով: Միաժամանակ ինքն իրեն մխիթարում է, որ այդ կերպ ամուսնուն չի դավաճանում և լրացնում է բացակա սերը՝ համոզելով իրեն, որ մարմնական սերը փոխարինում է երկնայինով:

-Կյանքի հեգնանք կամ մոլորություն

- Պարզապես որքան շատ են նվազում հնարավորությունները, այնքան լայնանում են ինքնախաբեության սահմանները:

- Ի դեպ, ձեր դերասաններից շատ բան եք պահանջում, հատուկ ուշադրություն եք դարձնում նրանց կազմվածքին, պրոֆեսիոնալիզմին և այլն:

- Այո: Օրինակ՝ «Սերը» ֆիլմի Թերեզայի դերակատարուհուն երկար եմ փնտրել: Արհեստավարժ մեկն էր պետք, որը լիներ և՛ գեր, և՛ կարողանար իմպրովիզացիաներ անել, միաժամանակ լիներ անկաշկանդ: Դա այդքան էլ հեշտ չէր, քանի որ նրանք պետք է նկարահանվեին ինտիմ տեսարաններում, իսկ շատ դերասանուհիներ ընտանիք ունեին: Դերասաններին ընտրելուց հետո նրանց հետ մեկնում եմ այլ երկիր, որտեղ պետք է կատարվեն նկարահանումները: Այդ ընթացքում փորձում եմ հասկանալ, թե նրանցից ով է ավելի հարմար այս կամ այն ֆիլմի համար: Ես այդպես եմ աշխատում, այլապես սխալ դերասաններ ընտրելու դեպքում ֆիլմդ կձախողվի:

Բայց «Հույսը»՝ վերջին ֆիլմըավելի հանգիստ էր, քան մյուսները:

- Որովհետև բռնության տեսարաններ չկան: «Հույս» ֆիլմի ժամանակ շատերը սպասում էին, որ այն կեզրափակվի աղջկա նկատմամբ բժշկի բռնությամբ: Սակայն ամեն ինչ այլ կերպ ընթացավ: Գիտեք, երբ աշխատում ես երեխաների հետ, ավելի պատասխանատու և զգոն ես լինում:

- Այժմ ի՞նչ ֆիլմի վրա եք աշխատում:

- Ֆիլմը, որը պատրաստում եմ, ավելի փոքր է: Թեման ավստրիացու և նկուղի մասին է: Վայր, որտեղ մարդիկ հաճախ են սիրում լինել, բայց որտեղ զարգանում են նաև  ամենատարբեր վախեր և սարսափներ:

 

 Հարցազրույցը `

Ելենա ՉՈԲԱՆՅԱՆԻ