Ինչի մասին են խոսում սննդային հակումները

food preferencesՄենք  երևի դժվարանանք պատասխանել, թե ինչու ենք առավոտյան նախընտրում ուտել այս կամ այն մթերքը:  Երեկ շոկոլադ էինք ուզում, իսկ այսօր` թթու վարունգ: Ի՞նչն է նման ցանկություն առաջացնում: Գիտնականները վստահաբար ասում են, որ դա պայմանավորված է հանքանյութերի ու վիտամինների անբավարարությամբ:

Փորձագետներից ոմանք կարծում են, որ օրգանիզմի վարքագիծը հոգեբանություն է. հաճախ մարդկանց մեջ ածխաջրային կախում է առաջանում, ոմանք նախընտրում են բարձրկալորիական սնունդը: Ոմանք էլ տառապում են շատակերության համախտանիշով, ժամանակ առ ժամանակ շատ են  ուտում: Նման մարդիկ դժվարությամբ են կարգավորում սնունդ ընդունելը, չեն կարողանում դադարեցնել ուտելը կամ նվազեցնել սննդի քանակը:

Գիտականորեն ապացուցված է, որ ուտելիս ուղեղում հաճույքի հորմոն է մշակվում:  Դա հատկապես վերաբերում է  շոկոլադին ու համային սուր որակներով մթերքներին:

Մասնագետներն ասում են, որ հաճույքի հորմոնը հենց այնպես չի մշակվում. դա ևս մեկ միջոց է պայքարելու սթրեսի, տագնապի կամ էլ ընկճախտի դեմ: Կանանց համային հակումների տատանումների վրա ազդում է նաև դաշտանային փուլը: Իսկ աղի սնունդ ընդունելու ցանկությունը  կարող է պայմանավորված լինել օրգանիզմում նատրիումի կամ քլորի անբավարարությամբ` կապված շոգ եղանակին քրտինքի կամ մեզի հետ դրանց դուրսբերման փաստով:

Երբ ցանկանում եք ինչ-որ առանձնահատուկ բան ուտել

- եթե շոկոլադ եք ուզում թթուն ձգում է, ապա մագնեզիումի անբավարարություն կա:  Այդ նյութերի պարունակությամբ հարուստ են ընկույզը, արևածաղիկը (չբոված), մրգերը, լոբազգիները, ընդեղենը:

- Եթե քաղցրի անզուսպ պահանջ ունեք, ապա դա կարող է հուշել քրոմի անբավարարության մասին: Առաջարկվում է այդ բացը լրացնել հետևյալ մթերքներով. բրոքքոլի, խաղող, պանիր, հավ, հորթի լյարդ:

- «Ցամաք» հաց ուտելու պահանջը ազոտի անբավարարության դեպքում է առաջանում. առաջարկվում են սպիտակուցի բարձր պարունակությամբ հետևյալ մթերքները. ձուկ, միս, ընկույզ, լոբազգիներ:

- Եթե թեյ ու սուրճ եք ուզում, ապա դա նշանակում է, որ ֆոսֆորի անբավարարություն ունեք. ուրեմն` հավ, տավարի միս, լյարդ, ձուկ, ձու, կաթնամթերք. լոբազգի ու ընդեղեն:

- Եթե անընդհատ ուտելու ցանկություն ունեք, ապա դա կրեմնիումի պակասի մասին է խոսում, հետևաբար օգտագործեք արևածաղիկ, ընկույզ, խուսափեք ռաֆինացված օսլայով մթերքից:

- Եթե ախորժակի բացակայություն ունեք, նշանակում է, որ  B1 վիտամինի անբավարարություն հետ գործ ունեք, որը կարելի է լրացնել  ընկույզով, լոբազգիներով, լյարդով:

- B2 վիամինի անբավարարությունը կարելի է լրացնել թյունոս ձկնով, տավարի մսով, թռչնամսով, խոզամսով, արևածաղկով, ընդեղենով ու լոբազգիներով:

- Սառույց կրծելու պահա՞նջ է առաջանում, նշանակում է, որ երկաթի անբավարարություն ունեք:

- Ցանկանում եք վառած սնո՞ւնդ ընդունել, ուրեմն ածխաջրերի պակաս ունեք, որոնցով հարուստ են թարմ մրգերը:

- Ծխելու ցանկություն է առաջանում, եթե երբեք չեք ծխել կամ էլ շատ վաղուց եք ծխել, ուրեմն դա կրեմնիումի անբավարարության մասին է խոսում:

Հայտնի մարդիկ և նրանց սննդային հակումները

Շատ հայտնի մարդիկ տարօրինակ հակումներ են դրսևորում:

նիկոլաս քեյջԴերասան Նիկոլաս Քեյջը հրաժարվել է խոզի մսից, քանի որ իր կարծիքով` այդ կենդանիների բեղմնավորումը շատ «կեղտոտ է ու տգեղ»: 2010-ին The Sun թերթին տված հարցազրույցում նա խոստովանել է, որ իրեն դուր չի գալիս նման զզվելի ձևով բեղմնավորվող կենդանու միսը:

Ռենե Զելվեգերը  խոստովանել է, որ իր սննդաբաժնի հիմնական մասը սառույցն է: «Ես հաճույքով եմ ուտում սառույցը, քանի որ, որքան էլ տարօրինակ է, դա ինձ հագեցնում է, ընդ որում, այլևս ոչ մի բանի կարիք չեմ ունենում: Դրա շնորհիվ էլ կարողանում եմ կառուցվածքս պահպանել»:

ցուկերբերգՄարկ Ցուկերբերգի  համար 2011-ը մսի դրոշի ներքո անցավ, ընդ որում, ինչպես ինքն է խոստովանել` «սնվել է բացառապես իր սպանած կենդանիների մսով»: Իսկ հիմա նա բուսակեր է:

Սթիվ Ջոբսը կարող էր մի քանի շաբաթ անընդմեջ նույն մթերքն ընդունել, ասենք` միայն գազար կամ խնձոր: Նույնիսկ ասում են, որ սթիվ ջոբսնա այնքան էր չարաշահել գազարը, որ մաշկը գազարագույն երանգ էր ստացել: Ասում են` նա լոգանք էլ էր շաբաթական մեկ անգամ ընդունում:

Սթիվեն Քինգը հերթական սարսափ պատմությունը ստեղծելուց առաջ պետք է չիզքեյք ուտի: Նա խոստովանել է, որ զզվում է լպրծուն ուտելիքից:

Հենրի Ֆորդը շատ էր սիրում սննդի մեջ իր  բակում աճած մոլախոտերն օգտագործել: Նա մարմնին վերաբերվում էր այնպես, ինչպես իր ստեղծած ավտոմեքենաներին. կարծում էր, որ ինչպես ցանկացած մեխանիզմի, մեր օրգանիզմին նույնպես վառելիք է անհրաժեշտ, որը կարելի է վերցնել շրջապատից: Այդ է պատճառը, որ նա երբեք չի գնացել մթերային խանութ, այլ գերադասում էր սնվել իր հողում աճած խոտաբույսերով` էկոլոգիական վառելիքով, որն աճում էր ձեռքի տակ:

Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆները, անկախ իր գտնվելու վայրից, ուտում է այն, ինչը պատրաստում է իր շեֆ-խոհարարը: Նա իր մոդելներին տանում է շքեղ ռեստորաններ, սակայն երբեք չի ուտում այն սնունդը, որն իր խոհարարը չի պատրաստել:

Անկախ

Tags: