Հաքերները գողացել են Facebook, Gmail, Twitter և Odnoklassniki կայքերի 2 միլիոն օգտատերերի գաղտնաբառեր

facebook-passwordԱյս շաբաթ հրապարակված հայտարարության համաձայն՝ հաքերները գողացել են Facebook, Google, Twitter, Yahoo և այլ կայքերի գրեթե 2 միլիոն օգտատերերի մուտքաբառերն ու գաղտնաբառերը:

Trustwave կիբեր անվտանգության ընկերությունից տեղեկացրել են, որ հսկայական քանակությամբ իֆորմացիան գողացել են ամբողջ աշխարհում անհաշվելի թվով համակարգիչներում տեղադրված հատուկ ծրագրի միջոցով: Ծրագիրը անցած ամսվա ընթացքում որսացել է մուտքի գաղտնաբառերը և ուղարկել հաքերներին:

Trustwave-ի հետազոտողները կարողացել են գտնել Նիդեռլանդներում տեղադրված սերվերը, որտեղ հայտնաբերվել են ավելի քան 93,000 կայքեր մուտք գործելու լիազորություններ՝ ներառյալ Facebook, Gmail, Google+, YouTube, Yahoo, Twitter, Odnoklassniki, LinkedIn կայքերը:

Ընկերության տեղեկություններով՝ իրենք այդ ընկերություններին տեղեկացրել են իրենց կայքերի հաքերական հարձակման ենթարկվելու վերաբերյալ: Նրանք այս տեղեկությունները հրապարակել են հինգշբաթի օրը:

Ըստ տեղեկությունների հաքերները իրենց այս գործողությունը սկսել են հոկտեմբերի 21-ից: Այդ ծրագիրը համակարգչում հնարավոր չէ գտնել որոնողական ծրագրերի միջոցով, քանի որ վիրուսը թաքնված է գործում: Միակ բանը որ օգտատերը կարող են անել, դա համացանցային բրաուզերների, Adobe (ADBE) և Java ծրագրերի վերջին թարմացված տարբերակները ներբեռնելն է:

 

Tags: , , , , ,