Պարիս Հերունու հիշատակի ղողանջ` նվիրված ծննդյան 80-ամյակին

ՔԱՐԱՀՈՒՆՋ-12013 թ. դեկտեմբերի 17-ին ռադիոֆիզիկայի, ռադիոինժեներության և ռադիոաստղագիտության ոլորտների ականավոր գիտնական, աշխարհի մի շարք ակադեմիաների և միջազգային ընկերությունների անդամ, Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պարիս Հերունին կդառնար 80 տարեկան: Նշանավոր գիտնականը, ջերմեռանդ հայրենասերը գնաց դեպի իր տարերքը` անեզր տիեզերք 2008 թ. դեկտեմբերի 5-ին:

2007 թ. էր, ես և հայրս, Գեորգի Բադալյանի ուղեկցությամբ, Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտում հանդիպեցինք Պարիս Հերունու հետ: Աշխատասենյակը կարծես գիտության տաճար լիներ, նրա սեղանին թղթեր էին` հաշվարկներով ծանրաբեռնված: Հանկարծ նկատեցի նրա «տիեզերական ալեհավաքի» մոդելը: Մենք եղել էիք նաև Արագածոտնի մարզի Օրգով գյուղում գտնվող Ռադիոօպտիկական աստղադիտարանում, որտեղ էլ գտնվում էին ալեհավաքները, և հրաշք էր դրանցից ամենամեծը:

Հիշարժան էր նաև Հերունու ստեղծած բազմաֆունկցիոնալ արեգակնային ժամացույց-օրացույցը:

Մենք Հերունուն նվիրեցինք փոքրիկ փաթեթներով հող Էրզրումից, Կարսից, Իգդիրից, նաև ջուր Վանա լճից, որը բերել էր հայրս կորուսյալ հայրենիքից: Հերունին երեխայի պես ուրախացավ, հետո հուզվեց, քանի որ հայրը` Միսակ Հերունին, ծնվել էր Հաճն քաղաքում (Կիլիկիա), մայրը` Սեդա Հերունին, Իգդիրից էր:

Այնուհետև ես  նրան մատուցեցի երկրորդ անակնկալը:  Նկարչուհի Հեղինե Աբրահամյանի օգնությամբ, կազմել էի մի գրքույկ «Փանոս Թերլեմեզյանի անվ. գեղարվեստի ուսումնարանի պատմությունը», որում նաև Պարիս Հերունու հոր` Միսակ Հերունու մասին նյութ  կար:  Միսակ Հերունին տատիկիս եղբոր` Կորյուն Սիմոնյանի, նաև      Հ.Աբրահամյանի հետ դասավանդել էր ուսումնարանում: Մ.Հերունին եղել էր  ուսումնարանի արհկոմի նախագահը, 1945-1947թթ.` ուսումնարանի տնօրենը, նաև պատմություն էր դասավանդել:

Պ.Հերունին շատ հուզվեց: Նա գրադարակից հանեց նոր հրատարակված «Հայերը և հնագույն Հայաստանը» գիրքը, մակագրեց և ասաց. «Սա էլ իմ անակնկալն է ձեզ»:  Ապա ասաց, որ գիրքը սկզբում տպագրել է անգլերենով, ուղղել ամբողջ աշխարհին, որ վերականգնվի հայոց պատմությունը, իսկ դրա ապացույցների հիմքում հնագույն աստղադիտարան Քարահունջն է:

Օգտագործելով երկրագնդի առանցքի պրեցեսիայի երևույթի օրինաչափությունները և աստղագիտական այլ օրենքներ` նա որոշել էր Քարահունջի տարիքը: Այդ մասին նյութերը հրատարակվել են Հայաստանում, Ռուսաստանում, Իտալիայում, Կանադայում, Ֆրանսիայում, Արգենտինայում: Հսկա քարերի մեջ արված անցքերը ապահովում են դեպի նպատակակետն ուղղվածության բարձր ճշտությունը և կայունությունը: Նախքան Քարահունջը կառուցելը պետք էր դեռ հազարամյակներ առաջ գիր ունենալ, նախապես կուտակված գիտելիքներ աստղագիտության, մաթեմատիկայի և տեխնոլոգիայի բնագավառներում: 1999 թ. փետրվարին Քարահունջին վերաբերվող բոլոր նյութերը, այդ թվում նաև նրա տարիքի հաշվարկները, Հերունին ուղարկում է պրոֆեսոր Ջ.Ս.Հուոկինսին (Վաշինգտոն), որը աստղագիտական մեթոդներով հնագույն կոթողների թվագրման խոշորագույն մասնագետն է աշխարհում, և խնդրել էր նրան կարծիք հայտնել:

- Ես շատ երախտապարտ եմ նրան, որ նա տվեց իր սիրալիր համաձայնությունը և մեծ աշխատանք կատարեց` ստուգելով իմ ստացած արդյունքներն ու բարձր գնահատականի արժանացրեց դրանք: Մեր Քարահունջն ունի 7500 տարվա պատմություն, այն հին է Սթոունհենջից 3500 տարով, Մեծ Եգիպտական բուրգերից` 3000 տարով, Շումերի և Եգիպտոսի հնագույն քաղաքակրթություններ ծագելուց` 2500 տարով, այն աշխարհի ամենահին աստղադիտարանն է: Սթուոնհենջը և մեծ բուրգը կառուցել է մեր թագավոր Հայկը 5000 տարի առաջ: Հայերը գնացել են Եգիպտոս, հավաքել են վայրի ցեղերին և ստեղծել առաջին եգիպտական պետությունը, դրանից հետո բոլոր եգիպտական փարավոնները հայ են եղել մինչև 18-րդ դինաստիան: Իրենց բուրգերի պատերին գրել են հայերեն գրերով` հին գրաբարով: Հայաստանի քաղաքակրթությունն ամենահինն է աշխարհում: Քարահունջի ժամանակներում նախապատմական հայ գիտնականները գիտեին հետևյալը. Երկիրը գնդաձև է, շառավիղը 6300 կմ է, Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը 1 օր տարբերությամբ և Արեգակի շուրջը` 365.25 օր տարբերությամբ,- պատմում էր Հերունին:

 - Բայց այդ ժամանակ կայի՞ն հայերեն տառերը.- հարցրի:

հերունի- Որ գիտենք` Մաշտոցն է հայերեն գիրը ստեղծել, այնքան էլ այդպես չէ, ի՞նչ է, մինչև քրիստոնեություն ընդունելը` 301 թ., հայերը անգրագե՞տ են եղել, կիսավայրի՞: Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու ժամանակ տեղի է ունեցել մեծ աղետ, բոլոր նախաքրիստոնեական տաճարները, բացի Գառնու տաճարից, քանդվել և ջախջախվել են, բոլոր գրքերն այրվել ու ոչնչացվել են: Հայկական այբուբենը, որպես հեթանոսական, արգելված էր, օգտագործվում էին հունական և սիրիական  այբուբեններն ու գրքերը: Մաշտոցը սկսեց փնտրել գրերը, դրանք չկային, որովհետև բոլոր գրքերը վառել էին: Նա գնաց դրսում որոնելու պահպանված գրքերը: Պատմաբանները, լեզվաբանները դեմ են ինձ, թող արտահայտվեն, ես ամեն ինչ հաշվարկել և ապացուցել եմ: Առաջին հայկական այբուբենն ուներ 19 տառ,ստեղծվել է մոտավորապես 15-12 հազար տարի առաջ: Զարգացած այբուբենը` իր 34 տառով, գոյություն է ունեցել մ.թ.ա. VI հազարամյակում (Քարահունջի ժամանակ): Այդ այբուբենը հիմք է ծառայել աշխարհի բոլոր այբուբենների համար: Այն վերականգնվել է միայն մ.թ. 406 թ. Մեսրոպ Մաշտոցի ձեռքով, համաձայն Վռամշապուհ թագավորի և կաթողիկոս Սահակի որոշման: Մեր հին պատմաբաններն այդ մասին գրել են:

Մեզանից գողացել են ամեն ինչ, օրինակ` Ուրարտու են հնարել, իբր այստեղ հայերից առաջ եղել է Ուրարտական պետություն: Ես ապացուցում եմ, որ դա ճիշտ չէ, եղել է միայն Հայկական պետություն: Եղել են երկու պետություններ` Նաիրի մեծ երկիրը` Անի մայրաքաղաքով և այստեղի Արարատյան թագավորությունը, միացել են իրար և անունը դրել Բիհայնա` կրկնակի հայկական երկիր: Այդ Բիհայնա երկրների թագավորների անունները աղավաղել են` Ուրարտուի Արգիշտի թագավոր, այնինչ նա Բիհայնայի Արգիստ թագավորն էՀայտնաբերված վկայությունն է սեպագիր քարը մ.թ.ա. 782.թ., որի վրա գրված է. «Ես` Արգիստի թագավորս, այս գեղեցիկ քաղաքը հիմնադրեցի ի փառս Բիհայնա երկրի»: Ես այս ամենի մասին գրել եմ իմ անգլերեն գրքում: Անգլիայից Արքայազն Չարլզը գրեց, որ շատ հիացած է գրքով, Կալիֆոռնիայի նահանգապետ Շվարցնեգերը մի հոյակապ շնորհակալական նամակ է ուղարկել: Այժմ գիրքս լույս է տեսել հայերեն, լրացումն էլ սա է.

դրախտն է, ծառ է, վրան խնձորը, Եվան կանգնած է` խնձորը բռնած: Մի մեծ օձ, մարդկանցից էլ մեծ, եկել է Եվային թելադրում է. «Պոկի՛ր, պոկի՛ր»: Իսկ աստված ասել էր` «Չպոկես»: Սա Ադամն է ծառի տակ, բանից անտեղյակ: Այս ժայռապատկերը գտել և ինձ են ուղարկել Սիսիանից: Գրել եմ, որ Ավետարանի գրողներն ուղղակի մոռացել են նշել, որ սա հին հայկական լեգենդ է: Այսինքն` հենց այն ժամանակվանից են սկսել գողանալ մեզանից և՛ պատմությունը, և՛ կուլտուրան և ամեն ինչ: Ես շատ նամակներ եմ ստանում, հայ կանայք ինձ գրում են. «Սա մեր հայկական ավետարանն է, հայկական բիբլիան»:

Մենք փոքր ազգ ենք, բանի տեղ չեն դնում, չեն հավատում, թող գան ստուգեն:

Ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտը (ՌԳՀԻ), որ վեց ուղղություններով առաջատար է աշխարհումհիմնադրել եմ Երևանում 1968-70 թթ., նրա նպատակն է եղել ստեղծել նոր սիստեմի, բարձր էֆեկտիվ, հզոր ռադիոաստղադիտակ, որը կլինի աշխարհում առաջին հզոր ռադիոօպտիկական աստղադիտակը: Դա ՌՕԴ-54/2.6-ն էնրա անշարժ կիսասֆերիկ մեծ հայելին ունի 54 մ տրամագիծ, փոքրը` 5 մ, իսկ օպտիկական հայելու տրամագիծը 2.6 մ է: Առաջին դիտումը կատարվեց 1985 թ. Երկվորյակների համաստեղությունում. Էտտա աստղի վրա առաջին անգամ հայտնաբերվեց հզոր բռնկում մոտ 15 րոպե տևողությամբ:

Մենք հրաժեշտ տվեցինք միմյանց և հեռացանք հարստացած ներքնաշխարհով, որում  բարություն կար և հպարտություն, որ մենք աշխարհի ամենահին ազգն ենք ու ամեն ինչ այս մոլորակում սկիզբ է առել մեզնից:

 

Կարինե  ԱՂԱԲԱԲՅԱՆ

Անկախ

Tags: