Ցավում է փո՞րը. իսկ ո՞ր մասը

փորացավՈ՞վ կյանքում փորացավ չի ունեցել: Չկա նման մեկը. որ գեթ մեկ անգամ կյանքում  փորացավ ունեցած չլինի: Երբեմն այն ուղեկցվում է սրտխառնոցով, փսխումով, փորլուծով: Սակայն դա միշտ չէ, որ պետք է ընդունել որպես տագնապի ազդանշան, քանի որ փորացավ կարող է առաջանալ նաև շատ ուտելու հետևանքով: Որոշ մթերքներ հարուստ են ճարպերով, որոնք հանգեցնում են գազառաջացման, կամ լակտոզայի նկատմամբ անընկալությունը կարող է կաթնամթերքի օգտագործման պարագայում փորացավ առաջացնել: Սակայն այդ ցավը ժամանակավոր է ու ժամեր անց լրիվ կանցնի: Բայց կան լուրջ հիվանդություններ, որոնք փորացավով են արտահայտվում: Որովայնում են կենսականորեն կարևոր նշանակություն ունեցող օրգանները: Երբեմն այնպիսի տպավորություն է առաջանում, ասես ցավը թափառում է. մեկ վերևում է ցավում, մեկ իջնում է:

- Պորտի շուրջ ցավը կարող է հուշել աղիքների խանգարման կամ կույրաղիքի բորբոքման մասին: Վերջինս էլ կարող է բորբոքվել, ասենք, փորկապության դեպքում: Եթե համապատասխան բուժում կամ միջամտություն  չլինի, ապա կույրաղիքը կարող է պայթել, դրա հետևանքով պերիտոնիտ  կսկսվի, որը վտանգավոր  է կյանքի համար: Պորտից քիչ վերև ցավի մեղավորը ստամոքսի խոցն է, բարձր թթվայնությունը: Այդ հատվածում կայուն ցավերը խոսում են հաստ աղիքի, ենթաստամոքսագեղձի ու լեղապարկի  խնդիրների մասին: Պորտից ներքև ցավը, որ տարածվում է աջ ու ձախ, սովորաբար ուղիղ աղիքում խանգարումների, իսկ կանանց դեպքում` նաև միզասեռական համակարգի վարակների մասին է խոսում: Փորի վերին հատվածի ցավը հաստ աղիքի, ստամոքսի ու ենթաստամոքսագեղձի խանգարումների մասին է վկայում: Վերին աջ կողմի ուժեղ ցավը լեղապարկի բորբոքում է նշանակում: Այլ պատճառներից կարող են լինել պանկրեատիտն ու 12-մատնյա աղիքի խանգարումը:

Ստորին ձախ հատվածի ցավը սովորաբար ուղիղ աղիքի աշխատանքի հետ է կապված: Տարբեր կոլիտներ (խոցային, Կրոնի հիվանդություն, սպաստիկ) ցավային դրսևորումներ են ունենում հենց այս կողմում:

Ենթաստամոքսագեղձի հիվանդությունների դեպքում ցավը տարածվում է թիակների տակ: Որովայնի շրջանում ցավ կարող է առաջանալ նաև սուր ալերգիաների, թոքերի ու սրտի հիվանդությունների դեպքում:

Ցավը սովորաբար կարճատև է լինում,  բայց եթե այն կայուն է, կրկնվող, որը, աստված մի արասցե, ուղեկցվում է շնչարգելությամբ, արյունահոսությամբ, փսխումով, ապա անհապաղ դիմեք համապատասխան մասնագետի:

Ինչո՞ւ չի կարելի քնել փորի վրա

Շատերը քնում են ոչ թե մեջքի, այլ փորի վրա: Ինչու՞: Գուցե այդպես ավելի հարմար է: Ինչ որ մեկը սիրում է կողքի վրա քնել, մյուսները` թիկունքի, սակայն նրանք այնքան շատ չեն, որքան փորի վրա քնել սիրողները: Զարմանալի չէ, որ բժիշկները ուսումնասիրել են նաև հանգստի այս կերպը:

Ուրեմն, ինչո՞ւ չի կարելի քնել փորի վրա: Պարզվում է` տղամարդկանց  ընդհանրապես չի կարելի այդ դիրքով քնել, պատճառաբանությունը պարզ է. մեծանում է իմպոտենցիայի ռիսկը: Դա կապված է այն պարզ տրամաբանության հետ, որ փորի վրա պառկած դիրքում շատ օրգաններ պարզապես ճզմվում են, այդ թվում` սեռական ու ներքին:

Կանայք նույնպես  տուժում են այդ դիրքով քնից, քանի որ ճնշվում է կուրծքը: Այլ տեսակետ էլ կա. ճզմվելու հետևանքով մեծանում է  կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու վտանգը:

Փորի վրա քնելու հետևանքով դեմքին կնճիռներ են առաջանում: Ի դեպ, ճապոնուհիները երբեք փորի վրա չեն քնում: Գուցե դրանից է, որ նրանք անգամ 45-50 տարեկանում էլ լավ տեսք են ունենում

Սակայն, երբեմն փորի վրա պառկել պարզապես անհրաժեշտ է. այդ դիրքը երբեմն նվազեցնում է փորացավը: Փոքրիկների փորիկի ցավը մեղմելու համար է, որ ծնողները քնեցնում են հենց այդ դիրքով:

4 փաստ կանանց փորի մասին

  1. Փորի վրա ծալքերը կարող են կանանց անվստահության  պատճառ դառնալ:
  2.  Օրական յուրաքանչյուր լրացուցիչ 1000 քայլը կարող է ժամանակի ընթացքում 6-17%-ով նվազեցնել գոտկատեղի շրջագիծը:
  3. Կանացի պորտն ու հարակից հատվածը ամենաէրոգենն են  իրանի վրա:
  4. Կնոջ համար փորն իրանի ամենախոցելի մասն է, դրա համար էլ վտանգի դեպքում նա բնազդաբար պաշտպանում է այն:
  5. Փորի կամ պորտապարն ամենասեքսուալ պարերի ցանկում է` տանգոյի, ֆլամենկոյի ու բաչատայի կողքին: Մյուս կողմից, այս պարի ժամանակ աշխատում են փորի, կոնքի, գոտկատեղի, թիկունքի, պարանոցի մկանները, դրա համար էլ, պորտապարով պարբերաբար զբաղվողների կեցվածքը հղկվում է, մկանները` մարզվում, ինչը շատ կարևոր հանգամանք է ծննդաբերության դեպքում: Պորտապարի  օգտակար գործողության գործակիցը այրված 300 կկալ/ժամ է:

 

Անկախ

Tags: , , ,