Ավստրալացու օրգանիզմից դուրս բերված մատանին վաճառվել է աճուրդով

pic_a3eec51cd4fd45a3859969b0f9746611Ավստրալիայում  կազմակերպված աճուրդում վաճառվել է  Բրիսբենի ոսկերչական խանութում չարագործի կուլ տված ադամանդակուռ մատանին: Պլատինե, ադամանդներով զարդարված մատանին վաճառվել է 16 հազար դոլարով  11 հազարով ավելի`  գնահատված արժեքից:

Աճուրդի Gray’s Auction House  տան օնլայն վաճառքից ստացված գումարը պետք է փոխանցվի լեյկեմիայով հիվանդների հիմադրամ: Հայտնի է, որ մատանին գնած կնոջ  4 երեխաներից մեկը հիվանդ է քաղցկեղով:

24 սպիտակ ու մեկ մեծ դեղին ադամանդով զարդարված մատանին Քվինսլենդի ոստիկանությունն է փոխանցել աճուրդի տանը: Այն չարագործի կուլ տված 2 մատանիներից մեկն է (առաջինը ոստիկանությունը իրավախախտ Դևիդ Ուիլյամս Ուոթսի  կենսագործունեության արգասիքների հետ պատահաբար թափել է):

Հիմա տղամարդը մեղադրվում է գողության ու մեքենայությունների մեջ: Հաջորդ դատալսումը տեղի է ունենալու 2014-ին:

 

Էլվիս Պրեսլիի կապույտ զամշե կոշիկները աճուրդում կվաճառվեն 80,000 դոլարով

unnamedՍպասվում է, որ Էլվիս Պրեսլիի երբևէ ունեցած միակ կապույտ զամշե կոշիկները աճուրդում կվաճառվեն 80,000 դոլարով:

Խորհրդանշական կոշիկիկները նրա համար պատվիրվել էին, երբ 1956թ-ին հրապարակվել էր նրա Blue Suede Shoes երգը:

Այս կոշիկները դարձել էին Էլվիսի բեմական հագուստի անբաժանելի մասնիկը և իրենց վրա կրում են նրա հայտնի պարային շարժումների հետքերը:

unnamed (1)Դրանք Էլվիսի կրած երբևէ հայտնի միակ կապույտ զամշե կոշիկներն են:

Երգիչը կոշիկները կրել էր չորս տարի՝ նախքան 1960թ-ին բանակից զորացրվելուց հետո իր վարորդին նվիրելը:

1994թ-ին կոշիկները գնել էր մի թանգարանի տնօրեն և ցուցադրության հանել Լաս Վեգասում գտնվող Elvis-A-Rama կոչվող իր հաստատությունում:

Փորձագետների կարծիքով կոշիկները աճուրդում կվաճառվեն 80,000 դոլարով:

Աճուրդը տեղի կունենա Լոս Անջելեսում դեկտեմբերի 6-ին:

Սինգապուրում վաճառքի է հանվել աշխարհում ամենաթանկ մանյակը

i (4)Սինգապուրի ոսկերչական տոնավաճառում վաճառքի է հանվել 55 մլն դոլար գնահատված աշխարհում ամենաթանկ մանյակը: Այն արդեն գրանցվել է Գինեսի գրքում:

“Աննման” անվանված մանյակը վարդագույն ոսկուց է և 89 սպիտակ ու մեկ դեղին հսկայական ադամանդից` 407 կարատ քաշով (գտնվել է Կոնգոյում, 30 տարի առաջ ու համարվում է “ ներքին անթերիությամբ խոշորագույն ադամանդ”):

Հետաքրքրական է, որ թանկարժեք քարը պատահաբար է հայտնաբերվել,խոտան համարված կիբեռլիթային   հանքապարի մեջ:

Տոնավաճառի կազմակերպիչներն ասել են, որ այս ուշագրավ մանյակով հետաքրքրվել են Ասիայից մի քանի գնորդ:

 

Հռոմի օդանավակայանում ծախծխում են մոռացված ճամպրուկները

o_825592Հռոմի “Ֆյումիչինո” օդանավակայանում սկսվել է ինչ-որ ժամանակ օդանավակայանում մոռացված ճամպրուկների ու պայուսակների աճուրդով վաճառքը:

Այն բեռը, որի ետևից ավելի քան 2 տարի ոչ ոք չի ներկայացել, որոշվել է վաճառքի հանել: Աճուրդը կտևի մինչև կիրակի օրը: Ամեն բան օրենքի սահմաններում է կատարվում, օդանավակայանի ադմինիստրացիան 2 տարի պահելուց հետո իրավունք ունի դրանք վաճառել կամ նվիրել: Սակայն վերջինն  այնքան էլ հետաքրքիր չէ: Մեկ ուրիշ հանգամանք է շատ հետաքրքիր, ճամպրուկը մինչև վաճառքը բացելու իրավունք չկա: Իսկ դրանց պարունակությունը նոր տերերին միշտ չէ, որ ուրախացնում է:

“Ինչպես տեսնում եք, մենք արդուկներ, սրճեփներ, ստերեո-համակարգեր ունենք”,- ասում է գնորդներից մեկը: Մեկին էլ  բաժին են ընկել լուսանկարչական ապարատներ.”Կարծում եմ, որ կկարողանամ դրանք վաճառել համացանցով ու մի քիչ գումար աշխատել”,-ուրախանում է նոր տերը:

Իսկ ամենահնարամիտները առևտուր են սկսում անմիջապես  տեղում: Երբեմն ճամպրուկների մեջ ոչ միայն հին լուսանկարչական ապարատներ են լինում, այլև ավելի թանկարժեք, ասենք` ոսկերչական զարդեր ու բիժուտերիա, նոթբուքեր ու պլանշետային համակագիչներ:

Բենքսիի գրաֆիտին աճուրդով վաճառվել է 1,1 մլն դոլարով

51abedc5-df52-480d-df52-4802b3f2d585.photo.0Բենքսի  անունով  անհայտ նկարչի աշխատանքը, որը կտրել հանել էին լոնդոնյան խանութներից մեկի պատից,  լոնդոնյան մասնավոր աճուրդում  ավելի քան 1,1 մլն դոլարով է վաճառվել:

“Ստրկական աշխատանք” գրաֆիտին, որ պատկերում է կարի մեքենայի վրա խոնարհված բրիտանական դրոշներ ասեղնագործող  տղային, Հարինգեյ շրջանի տներից մեկի պատին հայտնվեց 2012-ին: Փետրվարի կեսին այն պատից կտրել հանել էին, իսկ մի քանի օր հետո այն Մայամիի աճուրդի կայքում հայտնվեց որպես լոտ: Բենքսիի աշխատանքի նախնական գինը 500-700 հազար դոլար էր, սակայն լոտը հետո հանվեց:

Հանրահայտ աշխատանքի անհետացումը, չնայած հեղինակն անհայտ է մնում, Լոնդոնի բնակչության վրդովմունքն առաջացրեց: Հարինգեյի ադմինիստրացիան դիմեց Անգլիայի մշակույթի խորհուրդ` փողոցային նկարչի աշխատանքը վերադարձնելու խնդրանքով: Խորհրդի ներկայացուցիչների խոսքով, տեղաբնակներն ուրախ էին կրկին գրաֆիտիի վերադարձին ու “ցնցված” նրա` մասնավոր աճուրդում հայտնվելու փաստով

Ինչպես հայտնում է գրաֆիտիի տերը` Ռոբին Բարթոնը, գնորդի ու լոտի արժեքի մասին տեղեկություն կտրվի այսօր`  երկուշաբթի:

Կրոնից հեռացած հրեան դրախտում իր տեղը վաճառում է աճուրդով

an3001369897409Արի Մենդոլը Նյու Ջերսիում բնակվող հրեա է, որը հեռացել է կրոնից ու որոշել դրախտում իր տեղը վաճառել eBay-ում:  Հարցումը գերազանցեց բոլոր սպասումները. գինը շատ արագ բարձրացավ մինչև 100 հազար դոլար: Որպես ապացույց, որ դրախտում իր տեղը երաշխավորված է, Մենդելը նշել է, որ 7 տարի ուսումնասիրել է Թորան ու մեղք չի գործել:

Նա պարտավորվել է ապագայում ևս քիչ մեղքեր գործել ու չվերադառնալ կրոնի գիրկ:

Նրա հայտարարությունը աճուրդից հանվել է, քանի որ ադմինիստրացիան տեղեկացրել է, որ կայքում կարելի է վաճառել միայն իրական, նյութական իրեր:

Beatles-ի կիթառը աճուրդի է հանվել

4Beatles-ի կիթառը աճուրդի է հանվելՎեց լարանի էլեկտրական կիթառը, որի վրա նվագել են Ջոն Լենոնը և Ջորջ Հարիսոնը, վաճառվել է 408 000 դոլարով, կիրակի ասել է Julien’s Auctions-ը:

Julien’s աճուրդային ընկերությունը կիթառի  նախնական արժեք  էր սահմանել 200 000- 300 000 դոլարը:

Նախքան աճուրդի հանվելը կիթառը ցուցադրվել է մի քանի ցուցահանդեսների ժամանակ:

Կիթառը Ջոն Լենոնի նվերն էր  Apple Records-ի ինժեներ Ալեքս Մարդասին, ով խմբի ընկերն է եղել 1967թ-ից:

Հարիսոնը օգտագործել է կիթառը “I am the Walrus” երգի փորձերի ժամանակ: Լենոնը դրանով նվագել է “Hello, Goodbye” անունը կրող տեսահոլովակի ընթացքում:

Աճուրդի ընթացքում վաճառվել է նաև Էլվիս Փրեսլիի անդրավարտիքը, Դեյվիդ Քասսիդիի լողազգեստը, Դեյվիդ Բոուի և Մայքլ Ջեքսոնի անձնական իրերը:

Մադոննան Sotheby’s-ի միջոցով վաճառքի է հանել Ֆերնան Լեժեի կտավը

o_733263Այսօր  Նյու Յորքի Sotheby’s աճուրդում վաճառքի են հանվելու ականավոր իմպրեսիոնիստների  և մոդեռնիստների աշխատանքները: Աճուրդի գլխավոր լոտը կդառնա ֆրանսիացի  պոստիմպրեսիոնիստ նկարիչ Պոլ Սեզանի “Խնձորներ” կտավը: 1889-1890-ականների արված կտավը նախնական գնահատմամբ 25-35 մլն դոլար է:

“Խնձորներն” աճուրդի է հանվել ամերիկացիներ Ալեքս և Էլիզաբեթ Լևիտների  հավաքածուից, որից մեկ այլ ` Ամեդեո Մոդիլյանիի “Ամազոնուհի” (1909) կտավը  գնահատվել է 20 մլն դոլար: Լևիտների հավաքածուից ստացված գումարը կգնա իրենց անունը կրող բարեգործական հիմնադրամ:

Աճուրդի հանված  աշխատանքներից են Պաբլո Պիկասոյի “Սիլվետը” (1954), “Սիրահարները Պրովանսում”(1888):

Իսկ փոփ երգչուհի Մադոննան աճուրդի է հանել ավելի քան 20 տարի իրեն պատկանած ֆրանսիացի մոդեռնիստ, կուբիզմի հիմնադիրներից մեկի` ֆերնան Լեժեի “Երեք կին կարմիր սեղանի շուրջ” կտավը: Ենթադրվում է, որ այն կվաճառվի 5-7 մլն դոլար: Վաճառքից ստացված ամբողջ գումարը երգչուհին մտադիր է տրամադրել Աֆղանստանում ու Պակիստանում աղջիկների ուսման աջակցության նպատակով ստեղծված “Լույսի ճառագայթ” հիմնադրամին:

Չորեքշաբթի Christie’s աճուրդում վաճառք կներկայացվեն իմպրեսիոնիստների ու մոդեռնիստների աշխատանքները: Թոփ լոտն է լինելու Անդրե Դերենի  Մատիսի կնոջ “Մադամ Մատիսը կիմոնոյով” կտավը, որը գնահատվել է 15-50 մլն դոլար: Կտավում Ամելի Մատիսն է կարմիր կիմոնոյով, որը նա հաճախ էր կրում ու որով նրան հաճախ էլ պատկերել է ինքը` Անրի Մատիսը և նրա  գեղանկարիչ գործընկերները: