Մարզահամերգային համալիրի ներկայիս սեփականատերերը դիմելու են Եվրոպական դատարան

DSC00299«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի գնահատման գործընթացն ուղղակի աբսուրդ էր: Պատմամշակությային արժեք ունեցող այդ կառույցի արժեքը որոշվել է՝ հիմք ընդունելով Աջափնյակում բնակարանների արժեքը», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համալիրի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կորյուն Գրիգորյանը:

Սովորաբար գնահատումը կատարվում ստանդարտ կերպով կամ համեմատության միջոցով: Սակայն համալիրը պատահական բնակարան չէ, որը վիճակը գնահատվի, մյուս կողմից տարածաշրջանում նման շենք չկա, որպեսզի գնահատումը կատարվի համեմատության միջոցով: «Միակ ընդունելի ձևը այն կլիներ, որ Մշակույթի նախարարության կողմից հանձնաժողով կազմեր, որի կազմում կլինեին քանդակագործներ և ճարտարապետներ, ովքեր կգնահատեին կառույցի իսկական արժեքը: Սա ոչ թե մետաղ բետոնե կոնստրուկցիա է, այլ պատմամշակութային արժեք», -նշեց Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ գնահատումը կատարել է Հանրապետական կուսակցության անդամ Արթուր Ստեփանյանին պատկանող ընկերությունը, ընդ որում՝ ներկայացուցիչը համալիրում անց է կացրել ընդամենը կես ժամ, ինչը , ըստ Կորյունի Գրիգորյանի, բավարար չէ գնահատումն կատարելու համար: 1  քառ մետրը գնահատել են 1200 դոլար, ինչը համարժեք է բնակարանի գնին: Այժմ համալիրը գնահատվում է մոտ 48 միլիոն դոլար: Ըստ համալիրի աշխատակցի՝ այն պետք է լիներ 100-120 միլիոն դոլար. «Բնակարանի առաստաղի բարձրությունը  3.20 մ է: Համալիրի առաստաղի բարձրությունը 33  մետր է»:

Կորյուն Գրիգորյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Մարզահամերգայինի՝պետությանն ունեցած մոտ 25 մլն դոլար պարտքը պետբյուջեում չի երևում.ստացվում է, որ իրենց փոխարեն ինչ-որ մեկը վճարել է այդ պարտքը: ԴԱՀԿ-ն նաև սառեցրել է համալիրի բոլոր աշխատակիցների հաշիվները, նրանք արդեն 8 ամիս է, ինչ աշխատավարձ չեն ստացել:

Մարզահամերգային համալիրի աշխատակիցը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են դիմել Եվրադատարան.«Մեր հայկական դատարանները ինչ-որ խայտառակ ձևով են աշխատում: Այդ պատճառով հարցը արդարացիորեն լուծելու համար դիմելու ենք Եվրոպական դատարան», – նշեց Կորյուն Գրիգորյանը:

Անկախ

 

Պերուում աճուրդի են հանվելու հետախուզության նախկին պետի ոսկիները

1375-390x290Պերուում աճուրդի է հանվելու ոսկյա ժամացույց և այլ թանկարժեք իրեր, որոնք բռնագրավված են հետախուզության նախկին պետից` Վլադիմիրո Մոնտեսինոսից, հաղորդում է ВВС-ի Ռուսական ծառայությունը:

Ներկայում 69-ամյա Մոնտեսինոսը կաշառակերության ու մարդու իրավունքների խախտման համար երկարաժամկետ կալանքի մեջ է: Նրան ձերբակալել են 2001-ին: Արդարադատությունից Մոնտեսինոսին չհաջողվեց  թաքնվել անգամ երկրից փախչելով:

Աճուրդը կայանալու է օգոստոսի 18-19-ին, երկրի մայրաքաղաք Լիմայի արդարադատության նախարարության շենքում: Պերուի կառավարւթյունը հույս ունի աճուրդից  առնվազն 1 մլն դոլար ստանալ: Վաճառքի  է հանվելու 152 կտոր ոսկերչական իր:

Անկախ

Չհավաքված անկողինն աճուրդում վաճառվել է 4 միլիոն դոլարով

tracey-emin-my-bedԵրեքշաբթի օրը արվեստի գործի վերածված,16 տարի չհավաքած անկողինը Լոնդոնի Քրիստի աճուրդում վաճառվել է 4,351,969 միլիոն դոլարով:

Նկարիչ Թրեյսի Էմինն այն անվանել է «Իմ մահճակալ», քանի որ այդ անկողնում 1998թ-ին նա վատ ինքնազգացողությամբ, կոտրված սրտով չորս օր է անց կացրել:

Էմինը անկողնուց դուրս գալուց հետո նայել է այդ խառնաշփոթին և որոշել այն արվեստի վերածել:

1999թ-ին «Իմ մահճակալը» ընդգրկվել է Թերների մրցանակի շորթ-լիստում:

Այն միայն խառնաշփոթ սպիտակեղենի և վերմակների կույտ չէ, նրա շուրջը գտնվող առարկաները պատմում են կոտրված սրտի պատմությունը:

Այնտեղ կարելի է նկատել ծխախոտներով լի մոխրաման, խմիչքների դատարկ շշեր, կծած ուտելիքի կտորներ, հակաբեղմնավորիչներ և այլն:

Քրիստի աճուրդը չի հայտնել «Իմ մահճակալի» գնորդի անունը:

 

Անկախ

1942թ-ի Օսկար արձանիկը աճուրդում վաճառվել է 79,200 դոլարով

օսկար արձանիկ,19421942թ-ի Օսկար արձանիկը Ռոդ Այլենդի աճուրդում վաճառվել է 79,200 դոլարով: Աճուրդի տունը, նախքան արձանիկի վաճառվելը, սպասում էր 5,000-30,000 դոլար ստանալ դրա վաճառքից, սակայն այն երկուշաբթի օրը գնել էին գրեթե 80,000 դոլարով:

Արձանիկը Ակադեմիայի 15-րդ մրցանակաբաշխության ժամանակ ստացել էր Ժոզեֆ Ս. Րայթը «My Gal Sal» ֆիլմի գունային ձևավորման համար:

33 սմ բարձրությամբ և 2 կգ կշռով արձանիկը Րայթի մահից հետո 1985թ-ին ժառանգել էր նրա զարմիկը:

Ակադեմիան նախկինում հետաքննել էր արձանիկի վաճառքի փաստերը: Ակադեմիայի կանոնակարգում նշված է, որ 1950թ-ից հետո տրված Օսկար արձանիկների շահողները կամ նրանց ժառանգորդները իրավունք չունեն դրանք վաճառել՝ նախքան 1 դոլարով Ակադեմիային առաջարկելը:

 

Հայտնաբերվել են Նագասակիի ռմբակոծության հաջորդ օրն արված լուսանկարներ

Ճապոնացի ռազմական լուսանկարիչ Յոսուկ Յամահատան լուսանկարել է ռմբակակոծության հետևանքով Նագասակիում տեղի ունեցած ավերածությունները:  Այս լուսանկարները վաճառվելու են այս շաբաթ Նյու Յորքում կազմակերպված աճուրդի ժամանակ: 

Nagasaki 1Nagasaki-2Nagasaki-3Նագասակի
Nagasaki-5 (1)

Մարզահամերգային համալիրը աճուրդի է հանվել, մեկնարկային գինն է 19 մլրդ 350 մլն դրամ

համալիրԵրևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրն աճուրդի է հանվել: Մեկնարկային գինն է 19 350 000 000 դրամ: Ինչպես Անկախը տեղեկանում է ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքից, աճուրդը կավարտվի մայիսի 29-ին:

Կայքում` լոտերի ցանկում,  մարզահամերգային համալիրն այսպես է ներկայացված.

Կենտրոն համայնք, Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիր (մարզամշակութային կենտրոն), յոթ հարկանի, ունի նկուղ, պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ծածկը՝ մետաղական, պատուհանների շրջանակները՝ մետաղյա, մուտքի դուռը՝ մետաղյա, եվրոպական արտադրության, ներսի դռները՝ փայտյա, հատակը՝ մարմարե և գրանիտե սալեր, վարչական հատվածը՝ մանրահատակ, քարե սալեր, սանհանգույցի հատակը և պատերը՝ սալիկապատ, գազաֆիկացված է, առկա է կոյուղի, հեռախոսակապ, խմելու ջուր, մարզամշակույթային կենտրոնը ապահոված է վերելակներով և օդափոխման համակարգով:

Մարզահամալիրի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներն իրականացվել են 2005-2008թթ ընկած ժամանակահատվածում, արդյունքում կառուցվել են նոր ժամանակակից կաթսայատուն, ներդրվել են հակահրդեհային, ջեռուցման, անվտանգության և կապի համակարգեր, վերակառուցվել է սահադաշտը: Գլխավոր մուտքի վերին հատվածում ամբողջ երկարությամբ արտաքին պատերին առկա են քանդակներ: Գորելյեֆը պատրաստված է Լենինականի տուֆից, թեման՝ “Հայաստանը և մեր երկրի վերածնունդն է”, քանդակի բարձրությունը 6 մետր է, երկարությունը՝ 60 մետր:

Կառույցի շրջակա տարածքը ամբողջությամբ բարեկարգված է, ամբողջ երկարությամբ՝ կառույցին զուգահեռ մեկ ընդ մեջ առկա են հասարակական օգտագործման համար նստարաններ, մետաղական աղբարկղեր, ինչպես նաև շրջակա ամբողջ տարածքը ապահոված է լուսամփոփներով, ճանապարհը ասֆալտապատված է, ազատ տարածքում առկա են քարե սալիկներ, ճանապարհը եզրագծված է բազրիքներով, առկա են նաև գեղեցիկ լուծումներով կանաչապատ տարածքներ:

Մարզահամերգային համալիրի սրահներն ու դահլիճներն են՝ 1. Մեծ ճեմասրահ` ճարտարապետական յուրօրինակ լուծումներով առանձնացող, 1300քմ մակերեսով ընդարձակ ճեմասրահը նախատեսված է զանազան ընդունելությունների, ցուցահանդեսների, շնորհանդեսների և տարբեր միջոցառումների անցկացման համար: Ճեմասրահի երկու կողմերից բացվում են ավտոմատ շարժի դրվող աստիճանավանդակներ /էսկալատոր/: 2. Սպորտային դահլիճ /Մեծ դահլիճ/՝ 3785քմ մակերեսով այս սրահը կարող է հյուրընկալել ավելի քան 7000 հանդիսատես /առկա նստատեղերով/, այս սրահը նախատեսված է համերգների և միջազգային միջոցառումների անցկացնելու համար: Ինժեներական ինքնատիպ լուծմամբ է առանձնանում սրահի շրջադարձային բարձրաբեմը /տրիբունան/, որը հաշված րոպեներում կարող է ավելացնել լրացուցիչ 1008 նստատեղ /առկա նստատեղերով/: Մեծ դահլիճում տեղակայված է համալիրի “Սառցե թագուհին”՝ 1800քմ մակերեսով սահադաշտը: 3. Համերգային դահլիճ՝ 1275քմ մակերեսով դահլիճը կարող է տեղավորել 2000 հանդիսատես /առկա նստատեղերով/: 4. Կոնֆերանսի դահլիճ “Հայաստան”՝ 1294քմ մակերեսով տարածքը նախատեսված է գործնական հանդիպումների և միջոցառումների անցկացման համար, որտեղ հարդարումը իրականացված է ինքնատիպ և յուրօրինակ լուծումներով: 5. Արգիշտի սրահ՝ 250քմ մակերեսով սրահը տեղակայված է կոնֆերանսների “Հայաստան” դահլիճի հարևանությամբ և նախատեսված է հանգստի և ֆուրշետների կազմակերպման համար: Ընդհանուր մակերեսը՝ 46335.7քմ: Առկա են օժանդակ շինություններ՝ 50քմ և 40քմ, ջրավազաններ, աստիճան՝ 2800քմ, ջրավազան՝ 3851.3քմ: Սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս՝ 95595.87քմ: Հանդիսանում է գրավի առարկա:

Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամի պարտատոմսեր

պարտատոմսերԱպրիլի 15-ին տեղի է ունեցել 2016 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN36294167) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2-4 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 7 մլրդ 140 մլն դրամ, որից մրցակցային` 6 մլրդ 80 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 1 մլրդ 60 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ 115 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 3 276 263 458 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.6851 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.8200 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Մերիլին Մոնրոյի ականջօղերը վաճառվել են 185,000 դոլարով

marilyn-monroe-earringsՄերիլին Մոնրոյի կրած ականջօղերը աճուրդում վաճառվել են 185,000 դոլարով: Ժյուլիենի աճուրդի տնից հայտնել են, որ Մոնրոն ականջօղերը կրել է 1955թ-ին “The Rose Tattoo” ֆիլմի պրեմիերայի ժամանակ:

Զարդը վաճառվել է Բևեռլի Հիլզում երկու օր տևած Հոլիվուդի հուշաիրերի աճուրդում: Associated Press-ի տեղեկություններով՝ գնորդն  օտարերկրացի է եղել, սակայն այլ մանրամասներ  չեն հաղորդվել:

Այս ամսվա սկզբին Ժյուլիենի աճուդում վաճառվել էր Մատանիների տիրակալը ֆիլմում օգտագործված երկսայր մարտական կացինը:

Աճուրդում վաճառված իրերից են  նաև «Մահվան խաղը» ֆիլմում Բրյուս Լիի կրած սպորտային կոշիկները:

Նյու Յորքում վաճառվել է աշխարհի քարտեզը` առանց Ամերիկայի

ptolemei

Նյու Յորքի Christie’s աճուրդի տանը երեկ` ապրիլի 1-ին  կայացած աճուրդը նվիրված է եղել աշխարհագրական թեմային: Չիկագոյից հավաքորդ Քենեթ Նեբենզալի հավաքածուից  վաճառվել է 180 բացառիկ քարտեզ, պատմական փաստաթղթեր ու այլ իրեր: Կազմակերպիչները 775 հազար դոլար հասույթ ունեցան: Միայն գումարի  մոտ կեսը` (317 հազար դլար) ստացվել էր մեկ լոտից` Քրիստոփոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնագործումից 10 տարի առաջ, 1482-ին,   գերմանական Ուլմ քաղաքում տպագրած մի քարտեզից: Քարտեզը կազմվել է մթ II դարում անտիկ գիտնական Կլավդիուս Պտղոմեոսի կողմից, որի աշխատանքներից ծովագնացներն օգտվում էին Մեծ աշխարհագրական բացահայտումների դարաշրջանում :

Տպագրական գործի զարգացումը հնարավորություն տվեց բազմացնելու այդ քարտեզը: Սակայն դա սկզբում արվում էր միայն Իտալիայում: Աճուրդի հանված քարտեզը տպագրական սարքից հանված առաջին օրինակներից է: Այն ներկված է,  ի դեպ, ձեռքով:  Գնորդի անունը չի հրապարակվում:

Աճուրդի թոփ լոտերից գնորդներ չեն ունեցել 1815 և 1819-ին Լոնդոնում քարտեզագիր փորագրիչ ու հրատարակիչ Ջոն Քերիի ու նրա եղբոր` Ուիլյամի պատրաստած գլոբուսները: Դրանք գնահատվել էին 200-300 հազար դոլար:

Անկախ

Աճուրդի են հանվել ավտովթարի վայրից հայտնաբերված Պոլ Ուոքերի ակնոցները

Պոլ ՈւոքերԱճուրդի են հանվել Պոլ Ուոքերի ավտովթարի վայրում հայտնաբերված իրերը: Այդ իրերի շարքում ընդգրկված են ակնոցներ, որոնք նա կրել է վթարի օրը, կրակմարիչ, որը օգտագործվել է դերասանին և նրա ընկերոջը փրկելու փորձերի ընթացքում, ինչպես նաև վթարված մեքենայի մի մասնիկ:

Իրերը վաճառող անձը հայտնում է, որ ակնոցները գտել է ավտովթարի վայրի մոտակայքում գտնվող թփերի մեջ: Նա փորձել է կապվել Ուոքերի ընտանիքի հետ ակնոցները վերադարձնելու համար, սակայն պատասխան չի ստացել:

Վաճառքից ստացված հասույթի մի մասը կնվիրաբերվի savethemustangs.org բարեգործական կայքին: Կայքում նվիրատվություն կատարողները կարող են ընտրել, թե ինչի համար են ցանկանում գումար նվիրաբերել:

 Անկախ

1936թ-ի Նոբելյան խաղաղության մրցանակը աճուրդի կհանվի

Նոբելյան խաղաղության մրցանակԵթե ցանկանում եք Նելսոն Մանդելայի, Մարտին Լյութեր Քինգի և մայր Թերեզայի նման Նոբելյան խաղաղության մրցանակ ունենալ, ապա պետք է ձեր գրպանում 50,000 դոլար ունենաք:

Հարավային Ամերիկայի գրավատներից մեկում հայտնաբերված մեդալը աճուրդի կհանվի՝ դառնալով պատմության մեջ աճուրդի հանված երկրորդ Խաղաղության նոբելյան մրցանակը:

23-կարատ ոսկուց պատրաստված մրցանակը 1936թ-ին ստացել էր Արգենտինայի արտաքին գործերի նախարարը՝ 100,000 մարդու կյանք խլած Հարավային Ամերիկայի վայրագ պատերազմը վերջացնելու մեջ ունեցած դերակատարության համար:

1959թ-ին նրա մահից հետո մրցանակի գտնվելու վայրը տասնամյակներ շարունակ անհայտ է եղել:

Նախարարի ազգականները այժմ որոշել են վաճառել այն՝ հույս ունենալով, որ կպարզեն մրցանակի պատմությունը:

Մաքուր ոսկուց պատրաստված մեդալը աճուրդի կհանվի մարտի 27-ին Բալտիմորում: Միայն մեդալի ոսկին գնահատվել է 9,168 դոլար:

Սպասվում է, որ 1936թ-ի մրցանակը կվաճառվի 50,000-100,000 դոլարով:

 Անկախ

Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի հետգնման աճուրդ

պարտատոմսեր Մարտի 13-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN36294159 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 2 735 940 000 դրամ, հետգնված ծավալը` 1 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 062 410 241 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 8.0750 տոկոս է:

Ֆինանսների նախարարությունից Անկախին տեղեկացնում են, որ հետգնմանը մասնակցել է 5 գործակալ:

Ուկրաինայի կառավարությունը վաճառքի է հանում պաշտոնյաների ավտոմեքենաները

slyjebnue_avto_ukraine-390x290Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշել է աճուրդի հանել երկրի  նախարարություններին ու գերատեսչություններին կցված ավտոմեքենաները:

Համապատասխան որոշում արդեն ընդունվել է: Ուկրաինայի ֆինանսների նախարար Ալեքսանդր Շլապակի խոսքով, այն միայն իշխանության կենտրոնական օրգաններին է վերաբերվում.”Նախարարությանը մնում է  մեկ ավտոմեքենա (գերատեսչության ղեկավարի համար): Մնացածը` 1,5 հազար հատ կգնահատվեն ու հասարակության հսկողությամբ էլ կվաճառվեն”:

Ստացված գումարը կմտնի երկրի բյուջե: Վաճառքի ենթակա չեն օպերատիվ ծառայություններին ավտոմեքենաները` միլիցիա, շտապօգնություն ու հրշեջ ծառայություն:

Անկախ

Տեղաբաշխվել են 500 մլն դրամի կարճաժամկետ պարտատոմսեր

պարտատոմսերՓետրվարի 10-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3910B148 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Ֆինանսների նախարարությունից Անկախին տեղեկացնում են, որ տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 917 մլն դրամ:
ՀՀ ֆինանսների նախարարությունը մերժել է բոլոր ներկայացված առաջարկությունները:

Հռոմի պապին իր պատկերով շոկոլադե արձան են նվիրել

2524008 (1)Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատկերների ցանկն աճում է.մոմե տիկնիկ` Իտալիայի  մայրաքաղաքի թանգարանում, մանրապատկեր Սբ Պողոս առաքյալի տաճարում: Այս անգամ էլ, ինչպես հայտնել է վատիկանյան Osservatore Romano թերթը,  հրուշակեղենի միջազգային կոնցեռնը նրան բնական չափերով շոկոլադե կրկնակ է նվիրել:

Այն պատրաստված է Գվատեմալայի Աթիթլան լճի մոտից հավաքված կակաոյից ու նվիրվել է Պապին`Սբ Պետրոսի  հրապարակում կոլեկտիվ ունկնդրության ժամանակ: Դրանից բացի, հրուշակեղենի միավորումը Ֆրանցիսկոսի տնօրինությանն է հանձնել մեկուկես տոննա շոկոլադ: Պապն արդեն հայտարարել է, որ այդ բարիքը մտադիր է բաժանել Հռոմի անօթևաններին:

2523960Սովորաբար, Պապ Ֆրանցիսկոսը իրեն հանձնված նվերները բարեգործական նպատակների է ծառայեցնում, օրինակ` բայկերները նրան Harley-Davidson մոտոցիկլ էին նվիրել, որը  նա Caritas Roma բարեգործական կազմակերպությանը նվիրեց: Հինգշաբթի այն Փարիզի Bonhams աճուրդում վաճառվեց 241,5 հազար եվրոյով, ընդ որում, աճուրդի կազմակերպիչներն ակնկալում էին դրա դիմաց ստանալ 12-15 հազար եվրո: Պապը երբեք այն չի վարել, սակայն վառելիքի բաքի վրա իր ստորագրությունն է թողել:

Վաճառքից ստացված հասույթը ծառայելու է  անօթևանների Don Luigi Di Liegro հանրակացարանի ճաշարանը վերակառուցելու նպատակին:

Անկախ

Տեղաբաշխվել են կարճաժամկետ պարտատոմսեր

պարտատոմսերՓետրվարի 3-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52022157 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 160 մլն դրամ, որից մրցակցային` 1 095 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 65 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 461 568 695 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.2347 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.2900 տոկոս:
Ֆինանսների նախարարությունից Անկախին տեղեկացնում են, որ աճուրդին մասնակցել են 4 գործակալ և գանձապետական պահառուն:

Նյուրնբերգյան դատավարության փաստաթղթերը վաճառվել են աճուրդով

o_887506Երուսաղեմում անցկացված աճուրդում վաճառվել են Նյուրնբերգյան դատավարությանը վերաբերող փաստաթղթեր` շուրջ  500 թերթ, այդ թվում` Երրորդ ռեյխի  հանցանքն ապացուցող ականատեսներիվկայություններ ու հետաքննության արդյունքներ:

Փաստաթղթերը հայտնաբերվել են Թել Ավիվի տոնավաճառում: Փորձագետներն ասում են, որ դրանք ոչ մի նոր փաստ չեն պարունակում, սակայն մեղզադրող կողմի աշխատանքն են ցույց տալիս:

Մեղադրվող 23 նացիստներից 12-ը մահվան դատապարտվեց, նրանց մեջ էր Գերման Գերինգը:

Լոտի նախնական արժեքը 2,5 հազար դոլար էր: Արդյունքում, ամերիկացի հավաքորդ Թոմեր Պրատը 4 անգամ ավելի վճարեց.”Երբ ես տեսա այդ փաստաթղթերը, հասկացա, որ դրանք մեծ արժեք են ներկայացնում: Այդ նյութերը վկաների ցուցմունքներ են, այլ հետաքրքիր թղթեր, որոնք ամերիկացիները պատրաստել են Նյուրնբերգյան դատավարությունից առաջ: Կարծումեմ` հետագայում կարող եմ դրանք շահավետ վաճառել”- խոստովանել է նա:

Անկախ

Աճուրդի է հանվել Ժաքլին Քենեդիին պատկանող Christian Dior ապրանքանիշի վզնոցը

Dior necklace - Jackie KennedyԺաքլին Քենեդիի անձնական հավաքածուին պատկանող վզնոցը աճուրդի է հանվել նախնական 5,000 դոլարով:

Christian Dior ապրանքանիշի վզնոցը, որը կազմված է մարջանե գնդիկներով վեց ոսկեզօծ շղթաներից, միանգամայն այլ տեսք էր տալիս նախկին առաջին տիկնոջը, որը հայտնի էր մարգարտյա վզնոցների նկատմամբ իր հակվածությամբ:

Վզնոցը պատրաստվել է Գերմանիայում 1973թ-ին և աճուրդում կցուցադրվի մինչև հինգշաբթի օրը:

Վզնոցը աճուրդի տունը ձեռք է բերել 1996թ-ին Ջաքլին Քենեդիին պատկանող Լոս Անջելեսում գտնվող սեփականության վաճառքից հետո:

Այս աճուրդի ընթացքում կվաճառվեն Jackie Kennedyնաև նրա հավաքածուին պատկանող այլ զարդեր ևս՝ ներառյալ Քենեթ Ջեյ Լեյնի դիզայնով պատրաստված տերևի ձև ունեցող ոսկե ականջօղերը:

Անկախ

ՀԱՀ-ում հայտնաբերված ադամանդը գնահատվել է 15 մլն դոլար

pic_673e0a3a022ae57b34bb3067acf6d48cՀարավային Աֆրիկայում գտել են երկնագույն ալմաստ, որի նախնական արժեքը գնահատվել է 15-20 մլն դոլար: Փորձագետների կարծիքով, այդ գումարով այն կարող է վաճառվել աճուրդով:

Գտածոն Petra Diamonds ընկերությանն է պատկանում, որը Պրետորիայից ոչ հեռու է գտնվում: Քարի զանգվածը 29,6 կարատ է: Այն կաղինի տեսք ունի:

Ընկերությունը չի կողմնորոշվել, թե ինչ ճակատագիր կունենա գտածոն: Սպասվում է, որ դրա շուրջ որոշում  հաջորդ շաբաթ կկայացվի:

Ի դեպ, այս քարը նույն հանքավայրում է գտնվել, ինչ ամիսներ առաջ հայտնաբերված ավելի թեթև ալմաստը (25,5 կարատ), որն աճուրդով վաճառվեց 16,9 մլն դոլարով:

Սովորաբար ալմաստները մինչ մշակումն ունենում են շագանակագույն կամ էլ դեղին գույն: Անսովոր` կապույտ, կանաչ, վարդագույն կամ կարմիր գույների ալմաստների հայտնաբերումը մեծ հաջողություն է համարվում:

Անկախ

Ռենուարի բնապատկերը` ընդամենը 7 դոլարով

o_877570Վիրջինիա նահանգի դատարանը պարտադրել է ամերիկուհուն Մերիլենդի արվեստի թանգարանին վերադարձնել Ռենուարի վրձնին պատկանող մի կտավ, որը նա գնել է  հնոտիքի տոնավաճառում, ընդամենը 7 դոլարով:

Կտավի տիրուհին ասում է, որ իր ուշադրությունը գրավել է առաջին հերթին շրջանակը, ոչ թե պատկերը: Հետագայում նա կտավը փորձագետների մոտ տարավ, ովքեր էլ պարզեցին, որ այն  Ռենուսարի` “Բնանկար Սենայի ափին” կտավն է, որ նկարիչը վրձնել է 1879-ին:

Բնապատկերը գնահատվել է 100 հազար դոլար: Ուրախացած տիրուհին որոշել է այն աճուրդով վաճառել: Սակայն չի ստացվել.պարզվել է, որ այն առևանգվել էր դեռևս 1951-ին , իսկ հիմա պետք է վերադարձվի թանգարան: