«Ա´յ աղերսվող որակ…հլա դու քո ճիվաղային արտաքինով մի հատ մտածի». Գալուստ Սահակյանը` ընդդիմադիրներին

Galust-Sahakyan0214-e1347630764352«ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին մոտ 63 միլիարդ 399 միլիոն դրամով վաճառելու վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի քննարկումը խորհրդարանում շարունակվում է բավականին թեժ մթնոլորտում:

Աժ ոչ իշխանական չորս խմբակցությունները, խիստ քննադատելով համաձայնագիրը, գտնում են, որ խորհրդարանը չպետք է վավերացնի այն: ՀԱԿ խմբակցության ղեկավարն, օրինակ համարում է, որ այդ համաձայնագրով ռուսական “Գազպրոմը” դառնում է անձեռնմելի, իսկ Հայաստանը կորցնում է այլըտրանքը` օրինակ` Իրանից կամ Ղարաբաղի խնդրի կարգավորման դեպքում Ադրբեջանից գազ գնելու հնարավորությունը:

“Սա Հայաստանի սպառողների թալան է և “Գազպրոմի” շահերի պաշտապնության և երաշխավորության խարտիա` ի հաշիվ ՀՀ քաղաքացիների”,-կարծում է պատգամավորը:

Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ-ը, դատապարտելով ՀՀ իշխանություների Սահմանադրության և իրավունքների ցցուն ոտնահարումը, նախապատարստվում է  այս և այլ իրավախախտումերի հիմքով ԱԺ առաջիկա նստաշրջանում բարձրացնել կառավարութան անվստահության հարցը:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չի կասկածում, որ կառավարությունը որևէ կերպ չի մասնակացել այս բանակցությունների քննարկմանը: “Ռուսաստանն այս կառավարությանն առաջարկել է իր շահերը պաշտպանող տեքստ, որն էլ ստորագրել է այս վասալային տեքստի տակ”,-ասաց նա` հայտարարելով, որ ԲՀԿ-ն չի կարող որևէ կերպ մասնակից լինել մի համաձայնագրի վավերացման, որը հարված է ՀՀ ինքնիշխանությանը:

Հանրապետական խմբակցության կողմից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որը բավականին կոշտ ու վիրավորական տոնով դիմեց համաձայնագրի բոլոր ընդդիմախոսներին. “Լեզուն ոսկոր չունի, ինչ արած` Աստված այդպես է արարել, բայց Աստված նաև մարդուն ուղեղ է տվել, որ լեզվի միջոցով կարողանա արտահայտվել: Հիվանդ, անհեթեթ խոսքը, երբ ուղեղը սիստեմատիկ չի կարողանում գործել, անհեթեթություններ է դուրս տալիս”,-ասաց նա:

Այնուհետև ավելի հեռուն գնալով` Գալուստ Գրիգորիչն անցավ կտրուկ տոնի. “Ա´յ աղերսվող որակ, դու այդ ին՞չ ես դարձել, ընդամենը քսան կգ-ի բան կարող ես վերցնել, հարյուր կգ-ի բեռ ես վերցնում: Սրանց թվաց, որ արձագանք չի լինում, ինչ ուզում են, կարող են խոսել: Դեմ եք, ասեք` դեմ ենք: Էս երկու ամիս ծուղրուղու եք կանչում գազի վերաբերյալ, էդ ո՞նց եղավ, որ հապշտապ էր, գաղտնի էր: Ելույթներ կան, որ հոգեբուժարանի խնդիր է: Չեմ վախեցնում, բայց չափներդ ճանաչեք: Հլա ձեր ուժը նայեք, ձեր տվայտանքները նայեք: Հլա դու քո ճիվաղային արտաքինով մի հատ մտածի, էս անկախությունը ըտենց օդից չի եկել: Ամեն ինչ բերում և կաղապարացնում եք ձեր նեղ սրտի մեջ և ժողովրդին ներկայացնում: Դոշ եք տալիս ժողովրդի համար, երկու-երեք հոգի քաղաքացիական նախաձեռնողներ եք տեսնում, ասում եք` մեր մարդիկ են, տեսեք` ինչ ենք անելու: Մի ոգևորվեք, ժողովրդին էլ մի խաբեք: Ժողովուրդը պետք է գազ ստանա: Դուք ասում եք` թանկ է, ես էլ ասում եմ` տարածաշրջանի ամենաէժան գազն է”:

Գալուստ Սահակյանի խոսքով` սա մեր էներգետիկ հզորացման աղբյուրն է, և այս համաձայնագրով Հայաստանն ավելի անվտանգ է դառնում:

Իսկ վերջում ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. “Ես ձեր մերկությունը լավ եմ տեսել և երբեք չեմ գայթակղվել: Էնպես որ էս նախագիծը պտի անցնի”:

 

Անկախ

Իրենք արդեն պետք է հասկացած լինեին, որ վախի գործոնը մեզնից շատ հեռու հասկացություն է. Գալուստ Սահակյան

Գալուստ-սահակյանԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողներին հայտնեց, թե կոալիցիոն խմբակցությունները նախապես որոշել էին չտապալել ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը, քանի որ կարծքում էին, թե ընդդիմությունը ընդամենը առաջարկում է պարտադիր կուտակային բաղադրիչի կիրառումը հետաձգել մեկ տարով, սակայն, երբ տեսան, որ խոսքը վերաբերում է բովանդակային քննարկումներին, հասկացան, որ անիմաստ է արդեն քննարկած հարցերը նորից քննարկելը:

Թեև այս պահին ժողովրդի մի ստվար խումբ բողոքի ցույց է իրականացնում հենց միայն այն պատճառով, որ չի հասկանում, թե այդ ինչ 50 տոկոս գանձում է իրեն պարտադրվելու, Գալուստ Սահակյանը վստահ է, որ իրականում օդում կախված հարցեր չկան. ՛՛Քաղաքական թիմը մեկ տարի իրականացրել է քննարկումներ, և օդում կախված հարցեր պարզապես մնալ չէին կարող՛՛, – հայտարարեց նա և լրագրողներից մեկի հարցին, թե ինչու՞ այդ դեպքում իրենք, ինչպես ասում են ընդդիմադիր մի շարք պատգամավորներ, վախեցան մասնակցել բովանդակային քննարկմանը, պատասխանեց. ՛՛Դե դա էլ կարծիք է՝ թող լինի, բայց իրենք արդեն պետք է հասկացած լինեին, որ վախի գործոնը մեզնից շատ հեռու հասկացություն է՛՛:

Եթե քաղաքական մեծամասնությունը ԱԺ-ում չընդունի իր կուսակցության ներկայացրած նախագիծը, դա խորտակված թիմ է. Գալուստ Սահակյան

Գալուստ-սահակյանՊետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի փոփոխության մասին նախագիծի շուրջ ԱԺ ՀՀԿ խմբակցության կարծիքը

ներկայացրեց խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը. ՛՛Սա լուրջ նախագիծ է: Երկար տարիներ աշխատել ենք այս նախագծի համար:
Մի անձնավորեք, սա մեր աշխատավարձը չէ, սա Գալուստ Սահակյանի աշխատավարձը չէ: Մենք հավերժորեն էստեղ
պատգամավոր չենք լինելու: Սա պետության արժանապատվության խնդիրն է: Ինչ վերաբերում է նրան, որ որոշ պատգամավորներ գտնում են, թե
իրենք որևէ բան չեն արել ժողովրդի համար, այսպես ասեմ՝ դու չես արել՝ ավելացված աշխատավարձը տուր հարևանիդ, տուր մանկատներին:
Բայց չէ՞ որ շատ պատգամավորներ տարվա վերջին չեն կարողանում բենզինի հարց լուծել: Ձեզնից ոմանք էլ մեջ բերեցին այն, թե ԱԺ-ում
գրեթե չեն եղել նախագծեր, որ կբերվեն իշխանության կողմից, իսկ խորհրդարանը չի ընդունի դրանք: Եթե քաղաքական մեծամասնությունը ԱԺ-ում
չընդունի իր կուսակցության ներկայացրած նախագիծը, դա խորտակված թիմ է՛՛:
—
Լարա Առաքելյան

 

«Ճիշտ կլիներ, որ քո չար լեզուն կտրեին». Գալուստ Սահակյանը` լրագրողին

275E385E-BC7C-495C-B93D-9A3DD5BC7459_mw1024_n_s

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկի հումորային դիտարկմանը, որ եթե Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ արձակեցին, ապա ճիշտ չէ՞ր լինի ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ցմահ ազատազրկման ենթարկեին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, հավատարիմ մնալով իր ոճին, արձագանքեց. «Ճիշտ կլիներ, որ քո չար լեզուն կտրեին»:

Ինչ վերաբերում է Տիգրան Առաքելյանին, ապա Սահակյանն ասաց, որ ոչինչ չունի այդ երիտասարդի նկատմամբ և որպես քաղաքացի` կուզենար, որ նա ժամ առաջ ազատվեր:

Սուրեն Խաչատրյանի տանը կատարված դեպքերի վերաբերյալ էլ նշեց, որ գործը դատաիրավական համակարգում է, որտեղից համոզիչ պատասխաններ են տալիս հանրությանը: «Էնպես չի, որ Գալուստ Սահակյանը կամ կուսակցությունը դատախազություն կամ դատավոր է և պիտի կարողանա մեկնաբանել ամեն ինչ: Նրանք, ովքեր բացասական վերաբերմունք ունեն Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի նկատմամբ, բողոքում են, որ անարդար է եղել, իսկ նրանք, ովքեր բարեկամական, ասում են` արդար է եղել: Դրա համար, դա ոչ թե ցանկությունների հետևանք է, այլ օրենքի»:

Սահակյանը խուսափեց պատասխանել կոնկրետ հարցին, թե արդյոք Սուրիկ Խաչատրյանին և նրա ազգականին ազատ արձակելը ճիշտ որոշում է համարում. «Եթե սովորական քաղաքացի լինեի և պատասխանատվություն չունենայի ընդհանուր երևույթների նկատմամբ, իմ անձնական կարծիքը կասեի, բայց հիմա չեմ ասի, որովհետև դա կլինի կամ խիստ քաղաքական, կամ թույլ քաղաքական»:

«Պաշտոնանկություններ չեն լինի». Գալուստ Սահակյան

DSCN4224ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր հրավիրել էր մամուլի ասուլիս «ներքաղաքական զարգացումներ և առաջիկայում սպասվող պաշտոնանկություններ» թեմայով: Որքան էլ թեմային հակասելու պատճառով զարմանալի է, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը ասուլիսի հենց սկսզբում հայտնեց, որ առաջիկայում պաշտոնանկություններ չեն սպասվում. «Դեռևս չկա պաշտոնանկությունների հետ կապված քննարկում»: Հարցին, թե օֆշորային սկանդալից հետո չի դիտարկվում արդյոք վարչապետի հրաժարականը, Գալուստ Սահակյանը բացասական պատասխան տվեց «Կարծում եք, թե ցանկացած բացասական երևույթի կանխարգելումը պաշտոնանկությու՞նն է: Պետք է երևույթը վերացնել»:

 

Գալուստ Սահակյանը չգիտի, թե ինչու առայժմ Սուրեն Խաչատրյանին փոխարինող չի նշանակվել

DSCN4224Վերջին օրերին ԶԼՄ-ներում քննարկվող` Սուրեն Խաչատրյանի պաշտոնին վերադառնալու մասին տեղեկությունը մեկնաբանելով` ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ չգիտի, թե ինչու առայժմ մարզպետին փոխարինող չի նշանակվել: «Այդ հարցը ուսումնասիրվում է: Դեռևս պարզ չէ, թե, եթե անգամ չարաշահումներ կան, ով է դրանք կատարել: Կադրային փոփոխության համար նախ պետք է ապացուցվի  հանցանքը:  Վարչապետը ինքը կորոշի, թե երբ պետք է ուրիշ մարզպետ նշանակել»: Հարցին, թե երբ դա կլինի, Գալուստ Սահակյանը հստակ պատասխանել չկարողացավ:

«Եթե լրագրողին աշխատանքից ազատում են, չի նշանակում, որ խոսքի ազատության դեմ է». Գալուստ Սահակյան

images (2)«Քաղաքական գործչին և լրագրողին որևէ մեկը չի ընդունում կամ ազատում, դրանք անընդհատ մնում են: Եվ եթե լրագրողին աշխատանքից ազատում են, դա չի նշանակում, որ խոսքի ազատության դեմ է ուղղված: Պարզապես զուտ աշխատանքային խնդիր է»,-Անկախ-ի խնդրանքով մեկնաբանելով օրերս հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանին ֆեյսբուքյան գրառման համար աշխատանքից ազատելու փաստը, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Այնուամենայնիվ, նա դեմ է, որ եթե լրագրողը որևէ բան է ասում՝ թեկուզև ինչ որ բան ոչ այն, ապա դրա համար պետք է պատժվի: «Առավել ևս էն պայմաններում, երբ որտեղ բացում ես, խոսքդ նենգափոխված ներկայացնում են, քննարկում, պրոբլեմ ստեղծում, հետո պարզաբանում»,-սեփական օրինակը բերեց Գալուստ Գրիգորիչը,-բայց ես շատ հանգիստ եմ դրան նայում, որովհետև ոլորտը հենց էդպես էլ պիտի առաջխաղացում ունենա: Իսկ ընդհանրապես յուրաքանչյուրն էլ մարդ է, սխալվելու իրավունք ունի, և ես դա ծայրահեղացնելու կողմնակից չեմ»:

Գալուստ Սահակյանը չի վիրավորել Զարուհի Փոստանջյանին, ընդհակառակը…

4403801355836515Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին, թե չի պատրաստվում արդյոք, ներողություն խնդրել «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանից:

Հիշեցնենք, որ Գալուստ Սահակյանը, անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի կողմից դատախազի հասցեին հնչեցրած քննադատություններինմ, ասել էր. «Այդ առաքինի տիկնոջը պետք է սովորեցնել, որ ազգային ժողովը մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնես, չկանգնի, նեղանաս»:

«Էդ հարցը տալիս եք՝ նայելով աչքերիս մե՞ջ»,-զարմացավ Սահակյանը:

Ստանալով դրական պատասխան՝ ասաց. «Ես ներողամիտ եմ, բայց երբեք ներողություն չեմ խնդրում, որովհետև ապրել եմ այնպես, որ առիթ չտամ ներողություն խնդրելու: Այնպես եք ասում՝ կնոջը վիրավորել եմ, կարծես թե կրակել եմ: Ճղճղալ, լպիրշ պահել, վիրավորական խոսքեր հնչեցնել հանրապետականի, նրա լիդերների հասցեին…եթե կին է, ուրեմն կնոջ պես պետք է իրեն պահի, բայց ես կնոջը չեմ վիրավորել, ընդհակառակը՝ դրական խոսք եմ ասել՝ առաքինի տիկին»: