Tag Archives: հհ ոստիկանություն
Հանրապետության բոլոր ճանապարհները բաց են. ՀՀ ոստիկանություն
Ոստիկանությունն արձագանքել է Ազատության հրապարակում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի այն հայտարարությանը, թե իշխանությունները փակել են Երևան եկող ճանապարհները, որպեսզի մարդիկ չկարողանան ներկա լինել ՀԱԿ-ի հանրահավաքին:
Արամ Մանուկյանն ասել էր, որ ճանապարհները փակում են, բայց մեկ է՝ այս հոսանքի դեմը առնել չի լինի, գողերը պետք է գնան, հանցագործները պետք է պատժվեն, ինչքան էլ փակեն ճանապարհները՝ գալու են ու գալիս են արդեն ու հրապարակն այսօր ծով է տալու:
Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է.
«Որոշ անձինք և լրատվամիջոցներ այսօր հայտարարություն են տարածել, թե իբր հանրապետության մարզերից մայրաքաղաք եկող որոշ ճանապարհներ փակ են:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ շրջանառվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում, հանրապետության բոլոր ճանապարհները բաց են, իսկ նման ապատեղեկատվություն տարածողներին հորդորում ենք զերծ մնալ հանրությանը ոչ հավաստի և չստուգված լուրեր հրամցնելուց»:
Քաշքշուկներից խուսափելու համար ոստիկանությունը դիմում է վարորդներին
ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ դեպքեր, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերերն իրենց պատկանող տրանսպորտային միջոցները չեն շահագործում և ներկայումս ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար ենթարկվում են վարչական պատասխանատվության:
Ելնելով նմանատիպ դեպքերից՝ ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար, ՀՀ ոստիկանությունը կոչ է անում բոլոր այն անձանց, ովքեր չեն շահագործում տրանսպորտային միջոցները, իրենք կամ ցանկացած շահագրգիռ անձ դիմեն ճանապարհային ոստիկանության ցանկացած հաշվառման քննական ստորաբաժանում` տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար՝ ներկայացնելով հաշվառման համարանիշերը և հաշվառման վկայագիրը (ձեր անվամբ հաշվառված տրանսպորտային միջոցների նկատմամբ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու վերաբերյալ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի ժամանակ առաջացած հետագա պարտավորություններից զերծ մնալու համար):
Հարցերի և պարզաբանումների համար կարող եք գրավոր դիմել Ճանապարհային ոստիկանություն կամ զանգահարել +374(10)56-45-88 հեռախոսահամարով:
«Հարց լուծողի» հարցերը լուծեցին ոստիկանները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փետրվարի 28-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Գորգագործների թիվ 22 հասցեից, խարդախություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1974 թ. ծնված, նախկինում 2 անգամ դատված Արմեն Հ.-ին: Պարզվել է, որ նա 2012 թ. օգոստոսին, չարաշահելով իր ծանոթ Արմեն Ա.-ի վստահությունը` վերջինիս որդու դատական հարցերը կարգավորելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է 6.500 ԱՄՆ դոլար գումար:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Շենգավիթի բաժին:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում. եռօրյա ամփոփում
Փետրվարի 21-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները Հայկավան գյուղից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Սարգիս Է.-ին, որը 2008 թ. նոյեմբերի 2-ից ՌԴ Վոլգոգրադ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի, գողության և անչափահասին հանցագործության մեջ ներգրավելու մեղադրանքներով:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:
Փետրվարի 20-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Իսահակյան փողոցից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Ելենա Պ.-ին, որը հունվարի 4-ից Բելառուսի Հանրապետության Գրոդնոյի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 20-ին, ժամը 13.10-ին, Բավրայի սահմանակետից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Արազ Մ.-ն, որը 2013 թ. սեպտեմբերի 30-ից ՌԴ Կարաչաևո-Չերկեսկի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները քննչական բաժնում քննվող մի քրեական գործի շրջանակներում, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն են կատարել Նորքի 7-րդ զանգվածի մի բնակչի բնակարանում, որտեղից հայտնաբերել է ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 282, 7,62 մմ տրամաչափի` 60, «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի 60 փամփուշտ, 1 պլաստմասե սրվակ` մոխրագույն ավազանման նյութով, 1 հրապատիճ պայթուցիչ, 3 քուղ` 16 սմ, 18 սմ և 12,5 սմ երկարությամբ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Տանտերը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Փետրվարի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Էրեբունի և Նոր Արեշի 36-րդ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 21-ին, ժամը 15.50-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Մայակովսկի ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ծառի, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 21-ին, ժամը 14.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 95-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես Բենց Ե 230» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 21-ին, ժամը 17.00-ի սահմաններում, «Ֆոլqսվագեն» մակնիշի ավտոմեքենան Վայոց ձորի մարզի Զառիթափ-Բարձրունի ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի. Առաջին ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 21-ին, ժամը 19.50-ին, «Օպել Աստրա ՋԻ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 20-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևանի Լենինգրադյան փողոցի և «Նոյ» թաղամաս տանող ճանապարհի խաչմերուկում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 20-ին, ժամը 19.40-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արևշատ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 20-ին, ժամը 12.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղային տրավմա, ուղեղի սալջարդ, աջ ճակատային շրջանի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1-ամյա տղա:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 12.05-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Տուառեգ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում հետընթաց կատարելիս` վրաերթի է ենթարկել 27-ամյա տղամարդու և կնոջ ու 1-ամյա տղայի: Վարորդը նրանց տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Փետրվարի 21-ին, ժամը 09.45-ին, 1963 թ. Ծնված Թամամ Խ.-ն ոստիկանության Բաղրամյանի բաժնում կամավոր հանձնել է ականանետի նռնակ, ծխարձակիչ, «ԱԿՍ» ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտ և ձեռքի գնդացրի փամփշտաշղթա:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Փետրվարի 21-ին, ժամը 12.40-ին, 1960 թ. ծնված Ռոբերտ Շ.-ն ոստիկանության Գուգարքի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Պատուհանից տուն մտած գողը խոստովանել է հանցանքը
Հունվարի 31-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ պատուհանը բացելով` մի բնակարանից 400.000 դրամ արժողության հեռուստացույց են գողացել:
Ոստիկանները նույն օրը, ժամը 15.00-ին, Ներքին Շենգավիթի 11-րդ փողոցի 37 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Մուրադ Գ.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Հյուրերի գնալուց հետո զգեստապահարանից գումար է անհետացել
Հունվարի 30-ին մի քաղաքացի ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողներին հայտնել է, որ հունվարի 25-ին, ժամը 15.00-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տանը հյուրընկալել է 4 երիտասարդների, որոնց գնալուց հետո զգեստապահարանում պահած 200.000 դրամն անհետացել է:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նշված անձինք` 1999 թ. ծնված Արմեն Ս.-ն, 1999 թ. ծնված Վահե Ն.-ն, 1997 թ. ծնված Դավիթ Բ.-ն և 1998 թ. ծնված Դավիթ Վ.-ն, ներկայացել են բաժին:
Կատարվում է հետաքննություն:
Նրանց հետախուզում էին Ռուսաստանի իրավապահները
Հունվարի 30-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողները Մ. Խորենացու փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Վազիր Բ.-ին, որը հունվարի 15-ից ՌԴ Յարուսլավլի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով:
***
Հունվարի 30-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Խ.-ին, որը 2013 թ. նոյեմբերի 12-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր մի խումբ անձանձ կողմից կատարված գողության մեղադրանքով:
Խարդախության մեղադրանքով հետախուզվողը պատսպարվել էր Ստեփանավանում
Հունվարի 30-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները տներից մեկից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Խաչիկ Չ.-ին, որը 2012 թ. նոյեմբերի 12-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Խուզարկությամբ հրացան է հայտնաբերվել
Հունվարի 30-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնի և Արարատի մարզային վարչության ծառայողները 1969 թ. ծնված Կամո Հ.-ի բնակարանում կատարած խուզարկությամբ նկուղից հայտնաբերել են «MP-512M» տիպի օդամղիչ հրացան:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Փամփուշտներ` զգեստապահարանից
Հունվարի 30-ին, ժամը 13.10-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները 1967 թ. ծնված Յուրիկ Դ.-ի բնակարանում կատարած խուզարկությամբ հյուրասենյակի զգեստապահարանից հայտնաբերել են պահունակ` լիցքավորված 5,6 մմ տրամաչափի 5 փամփուշտով:
Կատարվում է նախաքննություն:
Զենք-զինամթերք` կամավոր
Հունվարի 30-ին, ժամը 13.30-ին, 1965 թ. ծնված Սերգեյ Ի.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում կամավոր հանձնել է երկփողանի ողորկափող որսորդական հրացան և տարբեր տրամաչափի 69 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Հունվարի 30-ին, ժամը 13.00-ին, 1970 թ. ծնված Ալինա Մ.-ն ոստիկանության Արմավիրի բաժնում կամավոր հանձնել է ականանետի հրթիռ` առանց պայթուցիչի, ինքնաձիգի դատարկ պահունակ, գնդացրի փամփուշտների դատարկ ժապավեն և տարբեր տրամաչափի 166 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Հունվարի 30-ին, ժամը 22.30-ին, 1962 թ. ծնված Էդվարդ Մ.-ն ոստիկանության Իջևանի բաժնում կամավոր հանձնել է «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 284, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 117 և «ԴՇԿ» տիպի հրազենի 12.7 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Հունվարի 30-ին, ժամը 16.30-ին, 1973 թ. ծնված Կարեն Ա.-ն ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, ինքնաշեն նռնակ, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով և «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 46 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Հունվարի 30-ին, ժամը 15.30-ին, 1968 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն ոստիկանության Տավուշի բաժնում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
83-ամյա հեծանվորդը տեղափոխվել է հիվանդանոց
Ավազակային հարձակման ձախողված բեմականացում (տեսանյութ)
Արաբական Միացյալ Էմիրություններում կատարված սպանության և ադամանդների հափշտակության հետքերով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 25-ից 28-ը
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք: Նույն ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 16-ը, կողոպուտի 4 դեպքից` 3-ը, գողության 31 դեպքից` 17-ը, իսկ խարդախության 7, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպքերն էլ բացահայտվել են:
Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 2 դեպք, արձանագրվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 5 և ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում` քաղաքացիների կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման 34 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք:
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 15-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ոստիկանությունն այս օրերին ամբողջ ծավալով և ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները
ՀՀ ոստիկանությունը հայտարարում է.
“Հարգելի հայրենակիցնե՛ր, առջևում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներն են, որոնք ավանդաբար անցկացնելու ենք բարձր տրամադրությամբ ու մեծ ակնկալիքներով: Այս տարի էլ Ճանապարհային ոստիկանությունը և՛ Ամանորի գիշերը, և՛ հաջորդող օրերին ուժեղացված ծառայություն է իրականացնելու հանրապետության բնակավայրերում ու ավտոճանապարհներին: Վիճակագրությունը փաստում է այդ ձեռնարկի արդյունավետությունն ու անհրաժեշտությունը. նախորդ երկու ամանորյա տոներին ուժեղացված ծառայության շնորհիվ կտրուկ նվազել են ճանապարհային պատահարները, կրճատվել է վթարներից ու վրաերթերից տուժածների թիվը:
Հարգելի վարորդնե՛ր, ոգելից խմիչքի թեկուզ փոքր չափաբաժնից հետո ձեռնպահ մնացեք ավտոմեքենա վարելուց: Հարբած վարորդների հանդեպ ոչ մի ներողամտություն չի դրսևորվի: Հիշե՛ք, որ տոնականության գրավականը երթևեկության մասնակիցների ապահովությունն ու անվտանգությունն է, որի համար պատասխանատու եք: Ուշադիր ու զգոն եղեք երթևեկելիս:
Հարգելի քաղաքացինե՛ր, երթևեկության անվտանգության ապահովման գործում աջակցեք ոստիկանությանը, փոխադարձ հսկում ու քարոզչություն իրականացրեք: Ոստիկանությունը հատկապես այս օրերին ամբողջ ծավալով և ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները, սակայն ակնկալում ենք երթևեկության բոլոր մասնակիցների բարձր իրավագիտակցություն՝ հիշեցնելով, որ կանոնները խախտելով՝ նախևառաջ վտանգում եք ձեր կյանքն ու առողջությունը: Հարգելի համաքաղաքացինե՛ր, ոստիկանությունը հորդորում է խստիվ պահպանել անվտանգության կանոնները նաև տոնական հրավառություններ կազմակերպելիս: Պայթուցիկ հրագործական միջոցների հետ վարվելու կանոնները չպահպանելու հետևանքով դժբախտ պատահարները բացառելու, ինչպես և հասարակական կարգի և անվտանգության պահպանման նպատակով՝ քաղաքացիներին կրկին հիշեցնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գիշերային ժամերին՝ 23.00-ից մինչև 7.00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք՝ 100.000 դրամի չափով: Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 9-ի համապատասխան որոշմամբ՝ Ամանորի կապակցությամբ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչև հաջորդ օրվա ժամը 1.00-ն: Ոստիկանությունը վերստին հորդորում է խստագույնս պահպանել օրենքի պահանջը, իսկ կարգազանցները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության: Հարգելի բարեկամնե՛ր, կրկին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, դրսևորել փոխադարձ հարգանք ու հանդուրժողականություն. հնարավոր պատահարներն ու դժբախտ դեպքերը բացառելով՝ իսկապես տոն դարձնենք նոր տարվա գալուստը:
Ոստիկանությունը շնորհավորում է ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ամենայն բարիք, բարօրություն ու երջանկություն”:
ՀՀ ոստիկանությունը հորդորում է` մեքենա վարելիս կամ փողոցն անցնելիս մի խոսեք բջջայինով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ձերբակալվածներից 14-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ընթացող քրեական գործի նախաքննության շրջանակներում նոյեմբերի 5-ին ոստիկանություն բերման ենթարկված և ձերբակալված 20 անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ: Բոլոր ձերբակալվածների նկատմամբ նշանակվել է տոկսիկոքիմիական փորձաքննություն:«Լուրը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը». ՀՀ ոստիկանություն
«
Հայտնում ենք, որ շրջանառվող լուրը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քվեարկություններին չեն կարող մասնակցել:
Առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով հետախուզվողին տեղափոխեցին Հայաստան
Սեպտեմբերի 13-ին, ժամը 20.20-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխել 1976 թ. ծնված Արմեն Ղ.-ին, որը 2006 թ. հոկտեմբերի 2-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Խափանման միջոցը` կալանք:
«Նիսան-Սանի»-ի վրա կրակոցներ արձակողը հայտնաբերվել և ձերբակալվել է
Ինչպես տեղեկացրել էր ՀՀ ոստիկանությունը, սեպտեմբերի 12-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Երևանից ուղևորվել է Մասիս և «Նիսան» մակնիշի երկու ավտոմեքենաներից իր վրա կրակում են:
Մեկնած օպերատիվ խումբը Ներքին Չարբախ-Մասիս ճանապարհի 3-րդ կմ-ի ճամփեզրին հայտնաբերել էր «Նիսան-Սանի» ավտոմեքենա, որի ձախ կողմում առկա էին հրազենային կրակոցի նմանվող 12 հետքեր, իսկ նույն կողմի հետևի անվադողն ամբողջությամբ վնասված էր:
Սեպտեմբերի 13-ին պարզվել է, որ ավտոմեքենայի վրա կրակոցներ է արձակել 1991 թ. ծնված Կառլեն Բ.-ն, որը հայտնաբերվել և ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 10-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 15-ը, գողության 19 դեպքից` 9-ը, խարդախության 8 դեպքից` 7-ը, իսկ խուլիգանության 1 դեպքը բացահայտվել է:Օգոստոսի 11-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 43-րդ կմ-ին «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենա է բախվել գովազդային վահանակի հենասյանը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ վարորդը` 1986 թ. ծնված Ալիկ Ավետյանը, մահացել է: Կատարվում է քննություն:
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 17-ից 18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 14-ը, կողոպուտի 2 դեպքից` 1-ը, իսկ խարդախության 6 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 2 դեպք:






