Հոմսում ահաբեկչության հետևանքով քառասուն զինվոր է զոհվել

հոմսՍիրիայի Հոմս քաղաքում հզոր պայթյունի հետևանքով մոտ քառասուն մարդ է զոհվել: Շուկաներից մեկում օդ է բարձրացել ականապատված ավտոմեքենան: Որոշ ԶԼՄ-ների տվյալների համաձայն բոլոր զոհվածները Սիրիայի ազատ բանակի զինյալներ են, որոնց թվում կան դաշտային հրամանատարներ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Անկախ

Չինական ռեստորանը օդ է բարձրացել. մեկ մարդ զոհվել է, 11-ը` վիրավորվել

o_867427

Մեկ մարդ զոհվել, 11-ը` վիրավորվել են  Չինաստանի մայրաքաղաքի արվարձանում,  տեղի ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Սինհուա լրատվական գործակալության տվյալներով, ռեստորանում կենցաղային գազի հետևանքով պայթյուն է եղել, իսկ դրան հետևած հրդեհն արդեն շիջվել է: Հիմա կատարվում է  հետաքննություն:

Անկախ

Դեթրոյտում, բնակելի շենքում պայթյուն է եղել.կան տուժածներ

o_911276Ամերիկյան Դեթրոյտ քաղաքում (Միչիգան նահանգ) պայթյուն է եղել բնակելի շենքում, ապա հրդեհ է բռնկվել: Տուժել է 6 մարդ, այդ թվում` 2 երեխա` 2 տարեկան մի տղա ու մեկուկես տարեկան մի աղջնակ:

Երեխաների վիճակը ծանր է:

Պայթյունը տեղի է ունեցել քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում: նախնական վարկածի համաձայն, պատճառը գազի արտահոսքն է: Հրշեջները դեռևս փորձում են շիջել կրակը:Բոլոր վիրավորները հոսպիտալացվել են:

 

 

Գյումրիի աղբանոցում տեղի ունեցած պայթյունից քաղաքացի է տուժել

շտապ-օգնությունՄարտի 20-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ նախաբազկի և աջ ազդրի պատառոտված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1961 թ. ծնված Ալբերտ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել է, որ վնասվածքներն ստացել է նույն օրը, ժամը 13.50-ի սահմաններում, Գյումրիի քաղաքային աղբանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով (այնտեղ էր գնացել ապակյա տարաներ հավաքելու):
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

Նյու Յորքում պայթյունի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

o_911004Վերջին տվյալներով, Նյու Յորքում, 5-հարկանի  2շենքի փլուզման հանգեցրած կենցաղային գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը 3 է: 64 մարդ , այդ թվում` 8 երեխաներ են վիրավորվել:

20 մարդ առաջվա պես համարվում է անհետ կորած: Տուժածներից 2-ի վիճակը կրիտիկական է: Պատահարի տեղում շարունակվում են որոնողական աշխատանքները:

Մարտի 12-ին , առավոտյան,Հառլեմում տեղակայված բնակելի շենքում գազի արտահոսք է եղել, որին հաջորդած պայթյունը  գրեթե ամբողջությամբ փլուզել է շենքն ու նրան հարող բնակելի շինությունը: Դրան նախորդած ժամանակահատվածում տեղաբնակներից մի քանի ահազանգ է եղել. նրանք հայտնել էին, որ գազի սուր հոտ է տարածված:

Անկախ

Գերմանիայում բնակելի շենքում պայթյուն է եղել. կան զոհեր

gԳերմանիայի հյուսիսում, բազմահարկ շենքում պայթյուն է եղել: Ողբերգությունը կատարվել է Իթցեհո քաղաքում, որը գտնվում է Շլեզվիգ-Գոլշտեյն: Պայթյունը տեղի է ունեցել  տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ին: Պատճառներն առայժմ անհայտ են: Սակայն ենթադրվում է, որ գազատարի վնասվածքի պատճառով է եղել: Տանը 11 մարդ էր բնակվում:

Զոհվել է ամենաքիչը մեկ մարդ, կան վիրավորներ, որոնց վիճակը ծանր է գնահատվում:  Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ հարևան շենքերի ապակիները փշրվել են: Տունը, ականատեսների խոսքով, վերածվել է բեկորակույտի, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Անկախ

Ադրբեջանում ռազմական մեքենան պայթել է ականի վրա

2(3)Ադրբեջանում ռազմական մեքենան պայթել է ականի վրա: Դեպքը գրանցվել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության՝ Հայաստանի հետ սահմանակից Սադարաքի շրջանում, հաղորդում են ադրբեջանական “ԶԼՄ”-ները:

Պայթյունի հետևանքով զորամասին պատկանող “Ուրալ” մակնիշի մեքենան հետագա շահագործման համար անպիտան է դարձել։

Մեքենայի վարորդ Նովրուզ Զեյնալովը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Զեյնալովը հոսպիտալացվել է։

Ուժեղ պայթյուն՝ Ադրբեջանի “Ազգային ճակատ” կուսակցության շտաբ-գրասենյակում

1(2)Ադրբեջանի “Ազգային ճակատ” կուսակցության շտաբ-գրասենյակում ուժեղ պայթյուն է գրանցվել: Այն տեղի է ունեցել կուսակցության նկուղային տարածքում, որտեղ վարսավիրանոց է եղել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը, պայթյունի հետևանքով վնասվել է շտաբ-գրասենյակը, տուժածներ չկան: Կուսակցության մամլո ծառայությունից կարծիք են հայտնել, որ սա Ադրբեջանում ընդդիմության նկատմամբ ճնշման նոր փուլի սկիզբ է:

Խոշոր պայթյուն թուրք-սիրիական սահմանին, կան զոհեր

թուրք-սիրիական սահմանԹուրքական «Միլիյեթի» հաղորդմամբ՝ թուրք-սիրիական սահմանին գտնվող Օնջուպընարի մաքսակետի մոտակայքում խոշոր պայթյուն է տեղի ունեցել: Պայթուցիկը տեղադրված է եղել ավտոմեքենայի մեջ: Պայթյունի հետևանքով 20 հոգի է զոհվել, մոտ 6  հոգու տեղափոխել են Թուրքիայի սահմանների մեջ գտնվող հիվանդանոցներ, սակայն նրանցից 4-ի կյանքը չի հաջողվել փրկել: Հայտնի է, որ ավելի քան 50 հոգի վիրավորվել է: Դեպքի մանրամասները ճշտվում են, պատասխանատուները առայժմ հայտնաբերված չեն:

Անկախ

 

Ադրբեջանի զորամասերից մեկի հանրակացարանում պայթյուն է գրանցվել

3 (3) Փետրվարի 3-ին Ադրբեջանի Գանձակի շրջանի Մեհսեթի ավանում տեղակայված զորամասի հանրակացարանում պայթյուն է գրանցվել, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:

Գազի արտահոսքի հետևանքով առաջացած պայթյունից մարմնական վնասվածքներ են ստացել 26-ամյա Քենուլ Հասանովան, 70-ամյա Լեյլա Հասանովան, Գաբիլ Բահշիևը, 2-ամյա մի երեխա: Նրանք տեղափոխվել են Գանձակ քաղաքի բժշկական կենտրոն։

Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել։

Անկախ

Մեկ օրում` երրորդ պայթյունը Կիպրոսում

o_884582Այս առավոտյան արդեն երրորդ պայթյունն է եղել Կիպրոսում: Գրոհի օբյեկտը կրկին իրավապահ մարմինների աշխատակիցներն են: Հիմա  այդ շրջանում փոխհրաձգություն է:

Ավելի վաղ, առավոտյան ոստիկանական վարչության շենքի մոտ ականապատ ավտոմեքենա է պայթել. զոհվել է 4 , տուժել ավելի քան 50 մարդ: Պայթյունի տեղում   6 մետր խորությամբ փոս է գոյացել, շենքը նույնպես վնասվել է. քանդվել են սյուները, ջարդվել ապակիները: Տուժել է նաև դիմացը գտնվող իսլամական թանգարանը, որը վերջերս էր բացվել երկարամյա վերանորոգումից հետո: Դրանից որոշ ժամանակ անց  գործի դրվեց ինքնաշեն պայթուցիկ սարքը, մետրոյի “Ալ-Բուհուս” կայարանի մոտ, Թահրիր հրապարակից ոչ հեռու գտնվող ուժային կառույցների ավտոմեքենաների կողքին: Զոհվել է մեկ զինծառայող, վիրավորվել 8 մարդ:

Քաղաքում անվտանգության միջոցներն են ուժեղացվել: Ոստիկանության ու բանակի լրացուցիչ ստորաբաժանումներն այսո այնտեղ են տեղակայվել դեռևս նախօրեին, քանի որ այսօր իսլամիստների զանգվածային ցույցեր են նախատեսվում:

Անկախ

ԱՄՆ-ում պայթել ու այրվել է կենսավառելանյութի գործարանը

o_613880Վթարը տեղի է ունեցել ամերիկյան Նյու-Օլբանի քաղաքի մոտ, Միսիսսպի նահանգի հյուսիսում:

Գործարանում պայթյունի պահին մարդիկ են եղել` մի քանի աշխատող: Նրանց վիճակի մասին տեղեկություն չկա, տուժածների մասին` նույնպես:

Պայթյունի հետևանքով գործարանի շենքում հրդեհ է բռնկվել, որի բոցը մի քանի տասնյակ մետր է բարձրանում: Հրշեջ մի քանի հաշվարկ է աշխատում, սակայն նրանց դեռևս չի հաջողվել մեկուսացնել կրակը: Ներկայում, պատահարի վայրին մոտ գտնվող ավտոճանապարհը փակ է, իսկ շրջակա բնակավայրերից բնակչությունը տարհանվել է: Իշխանությունները պարզում են այն պատճառները, որոնք հանգեցրել են վթարի:

Անկախ 

Խոշոր պայթյուն թուրք-սիրիական սահմանին, կան զոհեր

թուրքսիրիական սահմանԹուրք-սիրիական սահմանից 4,5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ջիլվեգյոզ շրջանում երկու պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունը հնչել է սիրիական կողմից: Հայտնի է, որ տեղի ունեցածի հետևանքով բազմաթիվ զոհեր կան, սակայն ստույգ տվյալներ առայժմ չեն հաղորդվում: Թուրքական «Զամանի» հաղորդմամ՝ պայթյունը տեղի է ունեցել Սիրիայի ազատության բանակի հսկողության տակ գտնվող տարածքում:

 

Անկախ

Բաղդադում 2 ժամվա ընթացքում 6 մեքենա է պայթել. զոհվել է 13 մարդ

Բաղդադ,մեքենա,պայթյունՊաշտոնյաները CNN –ին հայտնել են, որ երկուշաբթի օրը Բաղդադի հիմնականում շիա մահմեդականներով բնակեցված հատվածներում մեքենաների մեջ տեղադրված ռումբեր են պայթել՝ զոհվել է 13 և վիրավորվել 53 մարդ:

Երկուշաբթի օրը երկու ժամվա ընթացքում վեց մեքենա է պայթել Բաղդադի հինգ բնակելի հատվածներում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2013թ-ը Իրաքի համար ամենամահաբեր տարին է եղել 2008թ-ից ի վեր: Այս տարվա ընթացքում 8,000 մարդ է սպանվել, որոնց մեծ մասը քաղաքացիական անձիք են եղել:

Շաբաթ օրը ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը խոսել է Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքի հետ և իրենց օգնությունը հայտնել Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն խմբավորման դեմ պայքարում, որը փորձում է տապալել Իրաքի կառավարությունը:

 Անկախ

Չեխիայի ոստիկանությունը Պաղեստինի դեսպանատանը պայթուցիկներ է հայտնաբերել

Palestinian ambassador Jamal al-Jamal deathՈստիկանության տեղեկություններով՝ չեխ հետախույզները պայթուցիկներ են հայտնաբերել Պրահայում Պաղեստինի դեսպանատանը , որտեղ հունվարի 1-ին ենթադրաբար ականապատ սեյֆի պայթյունից զոհվել էր դեսպանը:

Պայթյունի հետևանքով դեսպան Ջամալ ալ-Ջամալի զոհվելուց հետո  ոստիկանությունը 12 անօրինական զենք է հայտնաբերել:

Սեյֆի պայթելու պատճառը դեռևս պարզ չէ, սակայն դեսպանի մահը դիտարկվում է որպես անփութության արդյունք: Ալ-Ջամալը իր աշխատանքը սկսել էր հոկտեմբերին:

Ոստիկանության տեղեկություններով՝ զենքերը ուղարկվել են փորձաքննության:

Ոստիկանությունից հինգշաբթի օրը հայտնել են, որ Պաղեստինի իշխանությունները իրենց գրավոր հայտնել են, որ հայտնաբերված զենքերը իրենց նվիրել են նախկին կոմունիստական Չեխոսլովակիայի պաշտոնյաները: Չեխոսլովակիան Սովետական բլոկի մաս էր կազմում և ջերմ կապեր ուներ Պաղեստինի ազատագրման կազմակերպության հետ:

Պաղեստինցիները հայտնել են, որ զենքերը երբեք չեն օգտագործվել և մշտապես պահվել են սեյֆի մեջ:

Եգիպտոսում այսօր սահմանադրական հանրաքվե է անցկացվում

egypt-referendum13 տարվա ընթացքում երկրորդ անգամ եգիպտացիները փորձում են իրենց պետության ապագան որոշել սահմանադրական հանրաքվեի միջոցով:

Առաջարկվող նոր սահմանադրությունը կարգելի կրոնական կուսակցությունների աշխատանքը և ավելի մեծ իշխանությամբ կօժտի ռազմական օղակներին: Եթե սահմանադրության նախագիծը հանրաքվեյով հաստատվի, ապա դրան կհաջորդի ընտրական փուլը:

Երեքշաբթի օրը առավոտյան՝ նախքան քվեարկության սկսվելը, Կահիրեյի դատարանի մոտակայքում ռումբ է պայթել: Անվտանգության ուժերի տեղեկություններով՝ տուժածներ չկան:

Պայթյունի հետևանքով վնասվել է միայն շենքի ճակատային հատվածը: Վերոնշյալ դատարանի շենքում տեսակավորվելու են քվեարկության արդյունքները:

Չնայած տեղի ունեցած հարձակմանը՝ եգիպտացիները երեքշաբթի օրը հերթ էին կանգնել քվեարկությանը մասնակցելու համար:

 Անկախ

Սիրիայում դպրոցի մոտակայքում ռումբով մեքենա է պայթել, կա 16 զոհ

syria-car bombՍիրիայի պետական լրատվամիջոցների և ընդդիմադիր դիտորդների տեղեկություններով՝ կենտրոնական նահանգներից մեկում դպրոցի մոտակայքում ռումբով մեքենայի պայթյունից զոհվել է 16 մարդ, կան տասնյակ վիրավորներ:

Պայթյունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Համա նահանգի ալ-Կաֆաթ գյուղում: Համա նահանգի ոստիկանության տվյալներով՝ զոհերի շարքում եղել են նաև կանայք և երեխաներ:

Ալ-Կաֆաթի բնակիչները հիմնականում շիա մահմեդականներ են:

Սիրիայի կոնֆլիկտը լարվածություն է ստեղծել հիմնականում սունի ընդդիմության և նախագահ Բաշար Ասադի կողմնակից շիա մահմեդականների միջև:

 Անկախ

Ջրածնի արտահոսքի պատճառով Mitsubishi գործարանում պայթյուն է եղել

o_537193Այսօր, ճապոնական Mitsubishi Materials Corporation ընկերության գործարանում ջրածնի արտահոսքի պատճառով պայթյուն է եղել. զոհվել է 5 մարդ, շատերն էլ վիրավորվել են:

Ձեռնարկությունը  տեղակայված է  Հոնսյու կղզու Միէ մարզում:

Պայթյուն Հոռոմ գյուղում,մեկ մարդ է մահացել

պայթյունՀունվարի 7-ին, ժամը 17.14-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղում տեղի է ունեցել պայթյուն, ինչից տարբեր աստիճանի այրվածքներով և մարմնական վնասվածքներով Արթիկի, այնուհետև Գյումրու ԲԿ է հոսպիտալացվել Վ. Յ.-ը (ծնվ.1934թ.):
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հոռոմ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի նախասրահում տեղի է ունեցել ինքնաշեն ջեռուցման կաթսայի պայթյուն, ինչից փլուզվել է ննջասենյակի և նախասրահի միջնապատը՝ 12 քմ, տան պատերին առաջացել են ճաքեր, կոտրվել են երկուական դուռ և պատուհան:
Բժիշկները Վ.Յուզբաշյանի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Ժամը 19.40-ին տեղեկություն է ստացվել, որ Վ.Յ.-ը Գյումրու ԲԿ-ում մահացել է:

 Անկախ

Պայթյուն` Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում

պայթյունԴեկտեմբերի 20-ին, ժամը 09.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեկտեմբերի 19-ին ժամը 20.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում տեղի է ունեցել ջեռուցման գազի կաթսայի պայթյուն, ինչի հետևանքով 1963 թ. ծնված Գ. Մ.-ը ստացել տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Հրազդանի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: