Փարիզում հայտնաբերվել է 70 տարի չբնակեցված բնակարան

img_9724_2Փարիզը շատ խիտ բնակեցված քաղաք է ու դժվար է պատկերացնել, որ կարելի է գտնել մի տուն, որով 70 տարի ոչ ոք չի հետաքրքրվել: Սակայն վերջերս հենց նման մի բնակարան է հայտնաբերվել:

img_9724_3Բնակարանի նախկին տերը մադամ դը Ֆլորիանն է եղել, որը պատերազմի ժամանակ նացիստների պատճառով փախել է քաղաքից: Տասնյակ տարիներ բնակարանի համար վճարվել է, սակայն միայն հիմա է որ ներկայիս տերերը որոշել են իրենց ունեցվածքի գույքագրում կատարել:

parisapt05Բնակարանում նրանք հայտնաբերեցին իսկական “ժամանակի պատիճ”, որում պահպանվել է անցյալի աշխարհիկ ոգին:

Փարիզում ստորագրվեց Հայաստանում սոցիալապես անապահով խավերի բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված վարկավորման վերաբերյալ համաձայնագիր

Թուրքիան, Ադրբեջան, Թուրքմենստան,համագործակցությունԴեկտեմբերի 17-ին Փարիզում ստորագրվեց 10 մլն եվրոյի վարկավորման համաձայնագիր` Զարգացման Ֆրանսիական գործակալության եւ Ազգային հիփոթեկային վարկային վերաֆինանսավորում իրականացնող ընկերության միջեւ։

 

Համաձայնագիրը նախատեսում է սոցիալապես անապահով խավերի բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված միկրովարկերի տրամադրում, այդ թվում` բնակարանային վերանորոգման միկրովարկեր էներգաարդյունավետության բարձրացման բաղադրիչով։

 

Ստորագրման արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները։

Անկախ

 

 

Երևանի և Փարիզի քաղաքապետները քննարկել են երկու մայրաքաղաքների համագործակցությանն առնչվող հարցեր

Երևան, Փարիզ, քաղաքապետեր  Ֆրանկաֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի (AIMF) 33-րդ գլխավոր համաժողովին մասնակցելու նպատակով Փարիզում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Փարիզի քաղաքապետ, ասոցիացիայի նախագահ Բերտրան Դելանոեն քննարկել են ինչպես Ասոցիացիայի, այնպես էլ Ֆրանսիայի մայրաքաղաքի հետ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորելով  Ասոցիացիայի և Երևանի միջև առկա գործակցությունը՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել մայրաքաղաքի դպրոցներին  ու Ավ. Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարանին  ցուցաբերած գործուն աջակցության համար և հույս հայտնել, որ նմանատիպ ծրագրերը կլինեն շարունակական։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նաև Երևանի և Փարիզի միջև առկա հարաբերություններն ու պատրաստակամություն հայտնել առավել խորացնելու և ընդլայնելու երկկողմ հարաբերությունների շրջանակը: Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեն նախ, որպես Ֆրանկաֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի նախագահ, ողջունել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասնակցությունը համաժողովի աշխատանքներին և իր հերթին կարևորել Փարիզի և Երևանի միջև համագործակցության ընդլայնումը: Նա նաև վստահեցրել է, որ որպես Փարիզի քաղաքապետ կանի հնարավորը առկա հարաբերություններն առավել զարգացնելու ուղղությամբ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպումներ է ունեցել նաև համաժողովի այլ մասնակիցների հետ:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Փարիզի դպրոցներում բողոքի ակցիաներ են կազմակերպվել ներգաղթյալների արտաքսման դեմ

Ֆրանսիա, Փարիզ,բողոքի ակցիաներ,ներգաղթյալներՀարյուրավոր դեռահասներ իրենց դպրոցների դիմաց բարիկադներ են կառուցել և քայլել Փարիզի փողոցներով՝ բողոքելով ներգաղթյալ ընտանիքների արտաքսման դեմ:

Այս շաբաթ բողոքի ակցիայի առիթ է դարձել էքսկուրսիայի ժամանակ համադասարանցիների ներկայությամբ 15-ամյա կոսովցի աղջկա ձերբակալումը: Կառավարությունից հայտնել էին, որ իրենք մերժել են աղջկա ընտանիքին ապաստան տրամադրել, և նրանց այլևս չի թույլատրվում մնալ Ֆրանսիայում:

Ֆրանսիայում այժմ նման արտաքսումներ հաճախ են տեղի ունենում, քանի որ կառավարությունը փորձում է սահմանափակել անօրինական ներգաղթը: Աշակերտները, պնդելով, որ արտաքսումները անարդար են երեխաների նկատմամբ, հույս ունեն ստիպել սոցիալիստ կառավարությանը թույլ տալ վերջերս արտաքսված հայ տղային և կոսովցի աղջկան վերադառնալ Ֆրանսիա:

Փարիզի դպրոցներից մեկում աշակերտները մուտքի մոտ աղբի կանաչ թիթեղյա տարաներ են թափել և «Կրթությունը վտանգի տակ է» գրությամբ պաստառ կախել:

 

ՀՀ փոխվարչապետը երկկողմ հանդիպումներ ունեցավ Փարիզում

Արմեն ԳեւորգյանՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր Փարիզում երկկողմ հանդիպումներ ունեցավ ֆրանսիացի գործընկերների հետ:

Ֆրանսիայի ապակենտրոնացված համագործակցության հարցերով նախարար տիկին Մարիլիզ Լեբրանշյուի հետ հանդիպմանը զրուցակիցներն ընդգծեցին երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը` նշելով, որ քաղաքական ոլորտում երկխոսությանը զուգահեռ` ակտիվանում են նաեւ տնտեսական կապերը եւ խորանում է ապակենտրոնացված գործակցությունը: Միաժամանակ նրանք կարեւորեցին այս ոլորտում համագործակցության հետագա զարգացումը, որպեսզի այն համարժեք եւ համահունչ լինի երկկողմ քաղաքական, մշակութային հարաբերությունների բարձր մակարդակին:

Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ երկու երկրների միջեւ արդեն ձեւավորվել են ապակենտրոնացված համագործակցության լուրջ ավանդույթներ, իսկ ոլորտում փոխգործակցությունը տարեց տարի ավելի է ընդլայնվում: Արդեն երկրորդ անգամ անցկացվում է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովը, որը վկայում է այս մակարդակում փոխգործակցության կայացածության մասին եւ հնարավորություն է ընձեռում, որպեսզի կողմերի վարչական միավորների եւ համայնքների միջեւ համագործակցությունն ավելի համակարգված եւ գործնական բնույթ ստանա:
Ներկայումս յուրաքանչյուր կողմից 30-ից ավելի քույր քաղաքների ու շրջանների միջև հաստատվել են բարեկամական կապեր, որոնց շրջանակում ամեն տարի իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր կրթության, մշակույթի, առողջապահության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում: Կողմերն ընդգծեցին այս ուղղությամբ հարաբերությունները զարգացնելու երկու երկրների կառավարությունների շահագրգռվածությունը:

Փոխվարչապետն անդրադարձավ նաեւ ֆրանսիական տարբեր ընկերությունների եւ կազմակերպությունների կողմից Հայաստանի մարզերում իրականացվող ծրագրերին: Նա մասնավորապես կարեւորեց Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) կողմից աջակցության ծրագրերը, որոնք ուղղված են գյուղական համայնքների եւ գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը՝ նկատելով, որ նշված ուղղությունները կարեւոր են նաեւ Հայաստանի կառավարության համար:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ ԶՖԳ աջակցությամբ նաեւ ապակենտրոնացմանն ու տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը: Տիկին Լեբրանշյուն նշեց, որ իրենց նախարարությունը համագործակցում է ԶՖԳ-ի հետ եւ կարող են գործակալությանն առաջարկել, որպեսզի վերջինս իր ծրագրերում ընդգրկի նաեւ ապակենտրոնացված համագործակցության շրջանակում իրականացվող տարբեր ծրագրերը:

Հանդիպմանը քննարկվեցին նաեւ հետագա փոխգործակցության հարցեր: Տիկին Լեբրանշյուն նշեց, որ իրենց նախարարության ուսումնակրթական կենտրոնը մշակում եւ իրականացնում է վերապատրաստման ծարգրեր ոլորտի մասնագետների համար, եւ հայաստանցի գործընկերները եւս կարող են ընդգրկվել այդ ծրագրերում: Փոխվարչապետն առաջարկը ողջունելի համարեց` վստահություն հայտնելով, որ նման դասընթացներն օգտակար կլինեն հայ մասնագետների համար: Նա նաեւ ֆրանսիացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մյուս հանդիպումը Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսի հետ էր:
Կողմերը քննարկեցին ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության հետ իրականացվող ծրագրերին ու հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների միջեւ փոխգործակցության մակարդակը` նրանք կարեւորեցին նաեւ Եվրամիության ծրագրերի շրջանակում համագործակցության խորացումը:
Զրուցակիցները մասնավորապես անդրադարձան միգրացիայի ոլորտում թե երկկողմ, եւ թե Եվրամիության հետ իրականացվող ծրագրերին: Երկուստեք դրական գնահատվեց օրերս Եվրոպական խորհրդարանի կողմից Հայաստանի հետ մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերին հավանության տալու որոշումը, ինչը մարդկանց տեղաշարժի եւ նրանց ապահով վերադարձի ոլորտում նոր հնարավորություններ է ստեղծում:

Այս համատեքստում անդրադարձ եղավ ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների խնդրին: Կարեւորվեց նրանց ապահով վերադարձի համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Նշվեց, որ դրան է միտված Եվրամիության` «Միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացում, վերաինտեգրմանն ուղղված միջոցառումներ» ծրագիրը, որն իրականացվում է Ֆրանսիայի ներգաղթի եւ ինտեգրման գործակալության կողմից եւ ուղղված է Հայաստան վերադարձողների վերաինտեգրման աջակցմանը:
Առաջիկայում ՀՀ Ազգային ժողով կներկայացվի ապրիլին Բրյուսելում Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված ռեադմիսիայի (հետընդունման) մասին համաձայնագիրը, ըստ որի Հայաստանը փաստաթուղթն ստորագրած ԵՄ անդամ պետությանների հետ պետք է կազմի համաձայնագրի կիրարկման արձանագրություն: Փոխվարչապետը նշեց, որ հայկական կողմը պատրաստակամ է արդեն իսկ սկսել այդ հարցով քննարկումները ֆրանսիացի գործընկերների հետ: Նա նաեւ տեղեկացրեց, որ մի շարք աշխատանքներ են իրականացվում սահմանային կառավարման բարելավման եւ անցակետերի արդիականացման ուղղությամբ, արդեն ներդրվել է կենսաչափական անձնագրերի համակարգը:

Երկուստեք կարեւորվեց վերոնշյալ ուղղություններով համագործակցության խորացումը: Պրն Վալսը նշեց, որ ֆրանսիական կողմը պատրաստակամ է ամենայն աջակցություն ցուցաբերել հայ գործընկերներին` անհրաժեշտ աշխատանքների իրականացման հարցում:
Զրուցակիցները բարձր գնահատեցին նաեւ ապօրինի միգրացիայի, կազմակերպված հանցավորության, թրամիջոցների ապօրինի տարանցման եւ թրաֆիքինգի դեմ պայքարի հարցում, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության ոլորտում առկա փոխգործակցությունը: Հանդիպման ավարտին փոխվարչապետը Մանուել Վալսին հրավիրեց այցելել Հայաստան:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Փարիզի դատախազների գրասնեյակը հետաքննություն է սկսել Բաշար Ասադի հորեղբոր դեմ

Rifaat al-AssadՓարիզի դատախազների գրասենյակը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հորեղբոր դեմ հետաքննություն է սկսել՝ կապված նրա անշարժ գույքի ունեցվածքի հետ, երբ միջազգային դիտորդները վերջինիս մեղադրել են կոռուպցիայի մեջ:

Sherpa and Transparency International-ը այս ամսվա սկզբին բողոք էր ներկայացրել՝ պնդելով, որ Ռիֆատ Ասադը մի քանի միլիոն եվրո ունի և այդ գումարը շատ ավելին է, քան նա վաստակում էր Սիրիայի ռազմական հրամանատար կամ երկրի փոխնախագահ եղած տարիներին: Բողոքի մեջ նշված է, որ նա Փարիզի իր մի քանի տասնյակ բնակարանները և շքեղ ամառանոցը ձեռք է բերել Սիրիայի հանրային ֆոնդերը կողոպտելու և իր պաշտոնական դիրքը չարաշահելու միջոցով:

Դատախազների գրասենյակը նախնական հետաքննությունը սկսել է երկուշաբթի:

2011թ-ին Ռիֆատ Ասադը The Associated Press-ին հայտնել էր, որ ինքը իր ողջ գումարը կորցրել է ֆոնդային բորսայում և ապրում է իր երեխաների առատաձեռնության հաշվին:

 

Փարիզում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

o_829727Ուրբաթ, սեպտեմբերի  27 -ին, Փարիզի կենտրոնում,շենքի նկուղային գարաժում, որտեղ գտնվում է ավտոսպասարկումը, պայթյուն է որոտացել: Զոհերի թիվը հասել է երեքի, ևս  մեկը վիրավոր է:

Ոստիկանությունը ստիպված էր Ֆրանսիայի մայրաքաղաքում, ԱԻ շրջակայքում, փակել երկու փողոց, հաղորդում է “Интерфакс“գործակալությունը:

Էյֆելյան աշտարակը նոր մրցակից ունի. Փարիզի սրտում գտնվող 500-ամյա աշտարակը առաջին անգամ բացվել է այցելուների համար

Tour Saint Jacques in Paris 2Շուրջ 500 տարի է, ինչ այն կանգնած է Փարիզի սրտում, սակայն շատ քչերն են լսել սուրբ Ժակի գոթական աշտարակի մասին:

1500-ականներին կառուցված կառույցը ամբողջ ամառ բաց կլինի այցելուների համար:

Tour Saint Jacques in Paris 362 մետր բարձրությամբ քարե աշտարակից այցելուները կկարողանան վերևից զմայլվել Փարիզի հրաշալի տեսարանով, եթե իհարկե նրանք բավականաչափ էներգիա ունենան ոլորապտույտ 300 աստիճանները բարձրանալու համար և պատրաստ լինեն վճարել 6 եվրո մուտքի գումար:

Աշտարակը ֆրանսիական հեղափաոխականների կողմից 18-րդ դարում թալանված և ավերված Saint-Jacques-de-la-Boucherie տաճարի միակ կանգուն մնացած հատվածն է:

Tour Saint Jacques in ParisԱշտարակը, որը բաց կլինի մինչև սեպտեմբերի 15-ը, առանձնանում է իր գեղեցկությամբ, և հսկիչների տեղեկություններով հնարավոր է հետագայում ծառայի որպես դիտակետ մայրաքաղաքում հաճախակի տեղի ունեցող հրդեհները նկատելու համար:

Աշտարակի զանգերը հեռացվել են 19-րդ դարում, և այն ծառայել է որպես զինապահեստ:

Ավելի ուշ այն ծառայել է որպես օդերևութաբանական կայան:

2008-2009թթ սուրբ Ժակի աշտարակի վերականգնման վրա ծախսվել է 8,3 միլիոն եվրո:

Այժմ Փարիզի իշխանությունները տեղական ասոցիացիային մինչև սեպտեմբերի 15-ը աշտարակը այցելուների համար բացելու թույլտվություն են տվել:

Ասոցիացիայի ղեկավար Ռեմի Ռիվիեռը նշել է, որ եթե այս ամառ իրենք մեծ թվով այցելուներ ունենան և ոչ ոք իրեն ցած չնետի աշտարակից, ապա հնարավոր է, որ քաղաքի իշխանությունները յուրաքանչյուր տարի այցելուների համար աշտարակը ավելի երկար ժամանակով բացելու թույլտվություն կտան:

 

Ֆրանսիայի գլխավոր ոստիկանապետը երաշխավորում է, որ Փարիզը ապահով է զբոսաշրջիկների համար

Paris-Eiffeli-tornՖրանսիայի արտաքին գործերի նախարար Մանուել Վալը երաշխավորել է, որ լույսերի քաղաքը պայքարում է զբոսաշրջիկներին թիրախ դարձրած գրպանահատների և մանր հանցագործների դեմ:

Ֆրանսիայի գլխավոր ոստիկանապետը ուրբաթ օրը շրջել է ամենահայտնի վայրերում՝ սկսած Լուվրի թանգարանից մինչև Էյֆելյան աշտարակ զբոսաշրջիկների նկատմամբ բարյացկամբ վերաբերմունք ապահովելու ծրագիրը ստուգելու համար, ինչպես նաև հայտարարելու, որ Փարիզը ապահով քաղաք է:

Ֆրանսիայի մայրաքաղաքը վերջերս վատ համբավ էր ձեռք բերել զբոսաշրջիկների նկատմամբ իրականացաված մանր հանցագործությունների աճի պատճառով: Լուվրի թանգարանը ապրիլին նույնիսկ մեկ օր փակ էր մնացել, քանի որ գրպանահատների պատճառով բարկացած աշխատակիցները հրաժարվել էին աշխատել:

Սրան ի պատասխան՝ Վալը հայտնի տեսարժան վայրերում ավելացրել էր ևս 200 ոստիկան և վեց լեզուներով անվտանգության հսկիչներ:

Փարիզի՝ որպես աշխարհի ամենակոպիտ քաղաքներից մեկը իմիջը վերացնելու համար տուրիզմի ոլորտի պաշտոնյաները լավ վարվեցողության կանոնների վերաբերյալ բուկլետներ են բաժանում

paris2Որպես կոպիտ քաղաք իմիջից անհանգստացած՝ Փարիզը ցանկանում է լավացնել իր համբավը և տուրիստների սպասարկումը:

Էթիկայի կանոնների բուկլետներ բաժանող տուրիզմի ոլորտի ղեկավարները, հայտնում են, որ Ֆրանսիայի մայրաքաղաքի մատուցողները, տաքսիի վարորդները և սպասարկող անձնակազմը անքաղաքավարի են, անհրաժեշտության դեպքում օգնության չեն հասնում և չեն կարողանում խոսել օտար լեզուներով:

Վեց էջից բաղկացած և «Իսկ դուք խոսու՞մ եք տուրիստերեն» վերնագրով բուկլետը պարունակում է ողջունելու բառեր ութ լեզուներով՝ ներառյալ գերմաներեն, չինարեն և պորտուգալերեն, ինչպես նաև որոշակի դրույթներ տարբեր ազգերի որոշ սովորույթների և մշակութային կոդերի վերաբերյալ:

Զբոսավարը բացատրում է, որ բրիտանացիները սիրում են, երբ իրենց անունով են դիմում, իտալացիներին դուր է գալիս, երբ իրենց ձեռքով բարևում են, իսկ չինացիներին լիովին բավականացնում է իրենց լեզվով բարևելը և ժպտալը:

Ֆրանսիանparis1 աշխարհի հիմնական տուրիստական ուղղություններից է, որտեղ տարեկան այցելում է 29 միլիոն մարդ:

Փարիզի առևտրի պալատը և տարածքային տուրիզմի խորհուրդը զգուշացրել են, որ իրենք պետք է շատ աշխատեն առավել ընկերասեր քաղաքների՝ օրինակ Լոնդոնի հետ մրցակցելու և այցելուներ գրավելու համար:

Տուրիստական շրջաններում ընկերական վարվեցողության կանոններ սովորեցնող 30,000 բուկլետներ են բաժանվել մատուցողներին, տաքսիների վարորդներին, հյուրանոցների մենեջերներին և վաճառողներին: