Tag Archives: ֆրանսիա
Պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մեկնել են Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, որտեղ կմասնակցեն հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին:
Պետական այցով Հայաստան կժամանի Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը
|
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով մայիսի 12-ին երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այցի շրջանակներում նախատեսվում են Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները, որոնց ավարտին կստորագրվեն մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները կմասնակցեն նաև Նախագահ Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակներում կայանալիք հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցեն Ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախագահներն այնուհետև ներկա կգտնվեն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգին, որը կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հայաստանի Նախագահի նստավայրում, ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի, կտրվի պետական ընթրիք: Ֆրանսուա Օլանդի այցի շրջանակներում նախատեսվում է նաև երկու երկրների նախագահների մասնակցություն Երևանում Ֆրանսիայի ազգային հերոս, անվանի բանաստեղծ Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչված պուրակի բացման արարողությանը և այցելություն մայրաքաղաքում առաջիկայում բացվելիք ֆրանսիական «Կարֆուր» ընկերության հիպերմարկետի շինհրապարակ, որտեղ նախագահները կծանոթանան իրականացվող աշխատանքների ընթացքին: |
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
Ապրիլի 24-ին Մարսելի Բոմոնի առաքելական եկեղեցում մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագ, որից հետո տեղի ունեցավ բազմահազարանոց քայլերթ դեպի Ապրիլ 24-ի հուշարձան` Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան Կլոդ Գոդենի, Բուշ Դյու Ռոն շրջանի Գլխավոր խորհրդի նախագահ, սենատոր Ժան Նոել Գերինիի, Մարսել Պրովանս Մետրոպոլի քաղաքային համայնքի նախագահ Գի Տեսիեի, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սըրմաքեշի և Մարսելի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի ղեկավար կազմի գլխավորությամբ: Այնուհետև ծաղկեպսակներ զետեղվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Միջոցառումներին մասնակցեցին տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, խորհրդարանականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ, մշակութային, լրագրողական շրջանակների ներկայացուցիչներ և հազարավոր ֆրանսահայեր։
Նույն օրը Լիոնի Հայ առաքելական եկեղեցում մատուցված սգո պատարագին հաջորդեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմամարդ հավաք Լիոնի Բելկուր հրապարակին հարող Հայոց ցեղասպանության հուշարձանի մատույցներում: Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը, Ռոն-Ալպ շրջանային խորհրդի, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, տեղական մամուլի ներկայացուցիչներ, հազարավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր:
Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաև Նիս, Գրենոբլ, Սեն-Շամոն, Վալանս, Սենտ-Էտիեն, Էքս-ան-Պրովանս, Բուկ Բել Էր, Կանն, Դրագինյան, Գարդան, Ռոքբրյուն սյուր Արժանս, Սեն-Ռաֆաել, Թուլոն, Բիարից, Բորդո, Կլերմոն-Ֆերան, Մոնտելիմար, Մոնպելյե, Ստրասբուրգ, Թուլուզ քաղաքներում: Ֆրանսիայի հարյուրավոր քաղաքներում ընթացող Հայոց ցեղասպանության 99-ամյակին նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչև ապրիլի 27-ը:

Ֆրանսիայի նախագահը մասնակցեց Հայոց Ցեղասպանության 99-ամյակին նվիրված միջոցառմանը
Ապրիլի 24-ին Փարիզի Երևանյան պուրակում կայացավ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված բազմահազարանոց հավաք, որն իր ներկայությամբ պատվեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի ուղեկցությամբ: Հավաքին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհդրի նախագահներ Ֆրանկ Փափազյանը և Արա Թորանյանը, ֆրանսիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, տարբեր քաղաքներից ժամանած քաղաքապետեր, ֆրանսահայ կառույցների ղեկավարներ:
Ֆրանսիայի Հանրապետական գվարդիայի զինվորական պատիվների եւ Հայաստանի ու Ֆրանսիայի օրհներգերի ուղեկցությամբ Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ծաղկեպսակ զետեղեց Կոմիտասի հուշարձանին և այնուհետև հանդես եկավ ելույթով։
Նախագահ Օլանդը հայտնեց հաջորդ տարի ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում գտնվելու իր որոշման մասին: Բացի այդ, պետության ղեկավարը հայտնեց, որ հավատարիմ է մնալու իր խոստմանը և կառավարությունը գտնելու է այն անվիճարկելի իրավական մեխանիզմը, որով հնարավոր կլինի քրեական պատիժ սահմանել Հայոց Ցեղասպանության ժխտման համար: Վերջինս ընդգծեց նաև հաջորդ տարվա ընթացքում Փարիզում հայ հիշագրության և քաղաքակրթության կենտրոն հիմնելու անհրաժեշտությունը:
Հավաքի պաշտոնական մասի ավարտից հետո հազարավոր մասնակիցները Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի կոչերով քայլերթ անցկացրեցին Փարիզի Էլիսեյան դաշտեր կենտրոնական պողոտայով:
Նույն օրը Փարիզի Հաղթանակի կամարի տակ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանդիսավոր արարողություն: Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի և Ֆրանսիացի բազմաթիվ քաղաքապետերի և պետական պաշտոնյաների գլխավորությամբ հազարավոր ֆրանսիացիների և ֆրանսահայերի՝ դեպի Հաղթանակի կամար կատարած հանդիսավոր քայլերթին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը:ախ
Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի ունեցավ Հայաստանի դեսպանի կողմից Անհայտ Զինվորի շիրիմի հավերժական կրակի բորբոքման արարողությունը` ի նշան Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակի:
Հայոց ցեղասպանության 99-րդտարելիցին նվիրված միջոցառում Փարիզում
Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական միջոցառումը, որն այս տարի նախաձեռնվեց Փարիզի նորընտիր քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից: Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, հայտնի անհատներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ քաղաքապետ Անն Իդալգոն:
Վերջինս նշեց, որ երևույթները պետք է կոչել իրենց անուններով և ընդգծեց, որ Թուրքիայի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը անհրաժեշտություն է ողջ թուրք ժողովրդի համար: Փարիզի քաղաքապետը խոսեց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի շրջանակներում մայրաքաղաքի իշխանությունների կողմից անցկացվելիք միջոցառումների՝ մասին:
Այնուհետև ելույթներով հանդես եկան Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգման խորհրդի համանախագահներ Ֆրանկ Փափազյանը և Արա Թորանյանը, որոնք, մեկնաբանելով Թուրքիայի վարչապետի նախօրեին արված հայտարարությունները, ընդգծեցին Թուրքիայի իշխանությունների կողմից ժխտողական կեցվածքի անարդյունավետ լինելը:
Միջոցառման եզրափակիչ խոսքով հանդես եկավ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը: Շնորհակալություն հայտնելով Փարիզի նորընտիր քաղաքապետին ավանդական ընդունելության շարունակականությունն ապահովելու համար՝ դեսպան Չիտեչյանը նշեց. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հավատարմությունը, մարդու և ժողովուրդների համընդհանուր իրավունքների և արժեքներին նվիրվածությունը Ֆրանսիայի մեծության վկայություններն են: Աշխարհի մայրաքաղաքներից մեկը՝ Փարիզը, ոգեկոչում է մեր նախնիների հիշատակը: Արդեն տարիներ Ֆրանսիան, որը օրենքի ուժով Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրն է, նախագահի մակարդակով է հարգանքի տուրք մատուցում զոհերի հիշատակին: Հայաստանը գիտակցում և կարևորում է այս ամենը»: ՀՀ դեսպանն այնուհետև անդրադարձավ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը` փաստելով, որ «Թուրքիայի իշխանությունները այդպես էլ չեն կարողանում առերեսվել անցյալին և շարունակում են օրեցօր ավելի մխրճվել իրականության խեղաթյուրման անօգուտ քաղաքականության մեջ:
Ավարտելով իր ելույթը՝ դեսպան Չիտեչյանը հայտնեց, որ Անն Իդալգոն որպես հայ ժողովրդի բարեկամ միշտ սպասված է Հայաստանում և Փարիզի քաղաքապետին հանդիսավոր կերպով փոխանցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից նրան ուղղված պաշտոնական հրավերը:
Մայիսի 16-ից – օգոստոսի 26-ը՝ իրանական արվեստի ցուցահանդես Փարիզում
Փարիզի Ժամանակակից արվեստի թանգարանում կանցկացվի իրանական ժամանակակից արվեստի ցուցահանդես: Այն կմեկնարկի մայիսի 16-ին և կավարտվի օգոստոսի 24-ին: Ցուցահանդեսը կրում է «Չխմբագրված պատմություն» խորագիրը: Ցուցահանդեսին կմասնակցի ավելի քան 20 նկարիչ: Նրանց թվում են այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Մորթեզա Մոմաեզը, Քամրան Շիրդելը, Մորթեզա Ավինին, Քազեմ Չալիպան, Քավեհ Գոլեսթանին, Արդեշիր Մոհասսեսը: Ներկայացվելու է 1960-ականներից մինչև մեր օրերի իրանական արվեստը:
Ռուանդան արգելել է Ֆրանսիայի դեսպանին մասնակցել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը
Ռուանդայի իշխանությունները արգելել են Ֆրանսիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին մասնակցել 20 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Այս մասին հաղորդում է РИА Новости –ն` հղում անելով Ֆրանս Փրեսս գործակալությանը:
Նախապես ծրագրված էր, որ արարողությունը կայցելի բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած ֆրանսիական պատվիրակություն` արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրայի գլխավորությամբ: Սակայն կիրակի հայտնի դարձավ, որ պատվիրակությունը չի մասնակցի միջոցառմանը Ռուանդայի նախագահ Պոլ Կագամեի հայտարարության պատճառով, ով մեղադրել էր Ֆրանսիային «ցեղասպանությանը անուղղակի մասնակցելու մեջ» : Այնուամենայնիվ, Ֆրանսիայի Արտգործնախարարությունը հայտարարել էր, որ ամբողջական բոյկոտի մասին խոսք չի կարող լինել և ֆրանսիացի դեսպանը կմասնակցի միջոցառմանը:
Երկուշաբթի Ֆրանսիայի դեսպան Միշել Ֆլեշը հաղորդել է, որ Ռուանդայի արտգործնախարարությունը տեղեկացրել է իրեն, որ նա այլևս գրանցած չէ որպես միջոցառման մասնակից, այդ պատճառով նա չի մասնակցի արարողությանը:
1994 թվականին Ռուանդայիում անհայտ անձինք կործանել են ինքնաթիռ, որում գտնվում էր երկրի նախագահը և հարևան Բուրունդիի ղեկավարը: Դրանից հետո խութու ցեղախմբի ներկայացուցիչները դրանում մեղադրել են Ռուանդայի էթնիկական փոքրամասնություն համարվող թութս ցեղին: Սկսկված արյունահեղության ընթացքում տարբեր տվյալներով հարյուր օրվա ընթացքում սպանվել է 800 հազարից մինչև մեկ միլիոն մարդ:
Երկրաշարժ Ֆրանսիայում
Ֆրանսիայի հարավ-արևելքում Իտալիայի սահմանի մոտ 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Սեյսմիկ մոնիթորինգի ազգային ցանցի տվյալներով, ստորգետնյա ցնցումների օջախը 5 կմ խորության ու Նիցցայից 50 կմ հեռավորության վրա էգտնվում:
Մեկ ուրիշ աղբյուրի` ԱՄՆ ներքին գործերի նախարարության Երկրաբանական ծառայության տվյալներով, Ֆրանսիայում երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4,7 ու օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Ֆրանսիայում երկրաշարժեր հազվադեպ են լինում, դրա համար էլ ստորգետնյա այս ցնցումները մեծ հետաքրքրություն են առաջացրել եվրոպական մամուլում:
Տաք վիճակում մատուցված շամպայնը ավելի համեղ է
Վերջերս անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ սենյակային ջերմաստիճան ունեցող շամպայնը ավելի համեղ է, քանի որ այն ավելի շատ պղպջակներ ունի:
Պղպջակները համային կարևոր դերակատարություն ունեն, քանի որ դրանցում առկա ածխածնի երկօքսիդը ակտիվացնում է բերանի համային ռեցեպտորները:
Ֆրանսիայի Ռեյմս Շամպայն-Արդենի համալսարանում իրականացված հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ տաք՝ շուրջ 18°C ջերմաստիճան ունեցող շամպայնը ավելի երկար է պահպանում պղպջակները:
Շամպայնի սիրահարներին ֆիզիկոս Ժերար Լիգեր Բելերը խորհուրդ է տալիս խմիչքը լցնելիս թեքել գավաթը, ինչի շնորհիվ խմիչքը քիչ պղպջակներ կկորցնի:
Ավելի վաղ անցկացված հետազոտության համաձայն՝ շամպայնի համը փոխվում է՝ կախված գավաթի ձևից, որից այն ըմպում են:
Երկար, նեղ գավաթը հնարավորություն է տալիս ավելի շատ պղպջակներ պահպանել, քան լայն և փոքր գավաթը:
Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Երեկ տեղական ընտրություններում ունեցած ձախողումից հետո Ֆրանսիայի սոցիալիստ վարչապետը իր ամոբղջ կառավարության հետ միասին հրաժարական է ներկայացրել:
Անցած երեկոյան սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդը, որի անունը կապվում է 75 տոկոս եկամտահարկի հաստատման հետ, ընդունել է իր սխալը և հայտնել, որ իր առաջնային խնդիրը հարկերի նվազեցումն է:
Կառավարության հրաժարականը մեծ հարված էր նախագահի համար, որը 2012թ-ին ընտրվել էր հինգ տարի ժամկետով: Նա իր ղեկավարման առաջին երկու տարիների ընթացքում ճանաչվել էր երկրի վերջին շրջանի պատմության ամենավատահամբավ նախագահը:
Հեռուստատեսությամբ հանրությանը ուղղված իր ելույթում Օլանդը հայտնել էր, որ իր գլխավոր խնդիրը այժմ տնտեսության զարգացումն է:
Նա նաև խոստացել է նվազեցնել հարկերը՝ ավելացնելով, որ Ֆրանսիան պետք է համոզի ԵՄ-ի իր գործընկերներին հաշվի առնել երկրի տնտեսական վիճակը Բրյուսելի նկատմամբ իր պարտականությունները կատարելիս:
Օլանդը նաև հաստատել է կառավարության ծախսերից 50 միլիարդ եվրո կրճատելու ծրագիրը:
Օլանդը վարչապետ Այրոյի փոխարեն նշանակել է ներքին գործերի նախարար Մանուել Վալսին, որը ներգաղթի դեմ խիստ հայացքներ ունի:
Մայիսի 11-12 Ֆրանսուա Օլանդը կայցելի Ադրբեջան
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 11-12-ին կայցելի Ադրբեջան: Վերջինս Հարավային Կովկաս իր այցը կսկսի Ադրբեջանից, հաղորդում է ադրբեջամնական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը:
Ակնկալվում է, որ Օլանդը Բաքու կժամանի մայիսի 11-ին: Օլանդը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Ադրբեջան իր առաջին այցի շրջանակներում կքննարկի ադրբեջանաֆրանսիական հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Ֆրանսիայի նախագահին կուղեկցի մեծ պատվիրակություն, որի մեջ ընդգրկված կլինեն որոշ խոշոր ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչներ:
Տարածաշրջան այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը կայցելի նաև Հայաստան և Վրաստան:
Փարիզում արգելել են մեքենա վարելը
Փարիզում օդի աղտոտվածության մակարդակը այնքան է բարձրացել, որ Ֆրանսիայի կառավարությունը ժամանակավոր արգելել է քաղաքում մեքենա վարելը:
Այս նոր կանոնները ուժի մեջ են մտել երկուշաբթի առավոտյան, ինչը նպատակ ունի Փարիզի տրանսպորտը կրճատել 50%-ով, որպեսզի քաղաքի օդը մաքրվի:
Վերջերս Փարիզում օդի աղտոտվածության մակարդակը զգալիորեն աճել է տաք արևոտ օրերի և ցուրտ գիշերների պատճառով, ինչը խանգարում է, որ աղտոտված օդը մաքրվի:
Մեքենա վարելու արգելքն անտեսած փարիզցիներին սպասվում է 104 դոլար տուգանք, հնարավոր է նաև մեքենան բռնագրավվի:
Փարիզում հանրային տրանսպորտը երեք օր անվճար կլինի
Փարիզի իշխանությունները, փորձելով պայքարել քաղաքը պատած ծխի դեմ, հանրային տրանսպորտը երեք օր անվճար են դարձրել:
Ֆրանսիայի գրեթե երեք քառորդը տագնապային իրավիճակում է, իսկ Եվրոպայի շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը սա օդի աղտոտման ամենավատ դեպքն է համարում 2007-ից ի վեր:
Այսօրվանից մինչև կիրակի երեկո մետրոն, ավտոբուսները և գնացքները ամբողջ Փարիզի տարածքում, Կաննում և Ռուանում անվճար կլինեն:
Դեկտեմբերին աղտոտվածության մակարդակի բարձրանալուց հետո Փարիզի իշխանություններն արագության սահմանափակումներ են մտցրել որոշ տեսակի ավտոմեքենաների համար և արգելել բեռնատարների մուտքը քաղաք: Սակայն սա բավական չէ խնդիրը լուծելու համար:
Կոմայում գտնվող Միխայիլ Շումախերի մոտ հուսադրող փոքր նշաններ կան
Դահուկներով սահելու ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո Միխայիլ Շումախերը առողջանալու փոքր նշաններ է ցույց տվել:
Կոմայում գտնվող մրցարշավորդի մոտ դրական փոփոխությունը տեղի է ունեցել Ֆորմուլա 1-ի սեզոնի բացումից կարճ ժամանակ առաջ: Շումախերը գրեթե 11 ամիս է, ինչ գտնվում է կոմայում:
Այս փոփոխություններից առաջ լուրեր էին տարածվել, որ աշխարհի նախկին չեմպիոն մրցարշավորդի վիճակը Ալպերում տեղի ունեցած պատահարից հետո վատթարացել է:
Շումախերը դեկտեմբերի 29-ից պահվում է արհեստական կոմայի մեջ: Սակայն բժիշկների խոսքով՝ արհեստական կոմաները հիմնականում տևում են երկու կամ երեք շաբաթ:
Շումախերը գտնվում է Ֆրանսիայի Գրենոբլի համալսարանի հիվանդանոցում՝ արթնացման գործընթացում:
Հայաստանի արտգործնախարարը կայցելի Փարիզ
Պատրիցիա Կասը` Երևանի Կոնյակի գործարանում,լուսանկարներ
Որդին Ֆրանսիայից թմրամիջոց է ուղարկել մորը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Եթե Ֆրանսիան Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրնագիծը չեղյալ չհամարեր, մենք նոտա էինք հղելու. թուրք դեսպան
Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն 14 տարվա պաշտոնավարումից հետո շուտով թոշակի կանցնի: Այս առիթով նա ընդունելություն է կազմակերպել, որի ընթացքում կիսվել է դեսպանության տարիների իր հիշողություններով: Դեսպանը մասնավորապես անդրադարձել է վերջին տարիներին թուրք-ֆրանսիական հարաբերություններում կարևոր նշանակություն ունեցող Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: «Սեղանիս դարակում մի նոտա եմ պահել՝ իբրև հիշատակ: Եթե Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը չեղյալ չհամարեր այդ օրենքը, ապա մենք նոտան հղելու էինք և դրանով դիվանագիտական հարաբերությունները դեսպանության մակարդակից իջեցվելու էին»,-պատմել է Բուրջուօղլուն: Վերջինս նաև նշել է, որ վերոհիշյալ օրենքի ընդունումը կանխելու գործին աջակցություն են ստացել Ֆրանսիայի թուրքական համայնքի կողմից:
Դեսպան Թահսին Բուրջուօղլուն անդրադարձել է նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կատարած այցին: Նա մեծ ոգևորությամբ նշել է, որ այցի շրջանակներում կողմերի միջև քաղաքական և տնտեսական բնույթի 13 կարևոր համաձայնություն է ստորագրվել:
Ֆրանսիայում գնացքի վթարի հետևանքով 2 մարդ է զոհվել
Ֆրանսիայի հարավարևելյան հատվածում գնացք է գծերից դուրս եկել, որի հետևանքով զոհվել է առնվազն երկու և վիրավորվել յոթ մարդ:
35 ուղևորով գնացքը վթարի պահին անցնում էր Սեն Բենուայի և Աննոյի միջև ընկած լեռնային հատվածով:
Գնացքը գծերից դուրս էր եկել երկաթգծի վրա ընկած ժայռաբեկորին բախվելուց հետո:
Շրջանային իշխանությունները փրկարար ինքնաթիռ և տասնյակ փրկարարներ էին ուղարկել դեպքի վայր:







