Բրազիլիայում համերգի ժամանակ չափազանց ոգևորված, կիսամերկ երկրպագուն բեմից ցած է գլորել Բեյոնսեին (տեսանյութ)

A fan pulled Beyonce off the stageԿիրակի երեկոյան Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում համերգի ժամանակ կիսամերկ հանդիսատեսը Բեյոնսեին բեմից ցած է գլորել:

Չափազանց ոգևորված երկրպագուն հասցրել է իր գիրկը առնել բեմի վրա երգող 32-ամյա երգչուհուն և ցած գլորել:

Ինչևէ՝ Բեյոնսեի երկու թիկնապահները արագ բարձրացել են բեմ և ազատել նրան երկրպագուի գրկից:

Դեպքը տեղի էր ունեցել, երբ Բեյոնսեն, քայլելով բեմի վրա, թեքվել էր դեպ հանդիսատեսը:

Հանդիսատեսի գրկից ազատվելուց հետո Բեյոնսեն անմիջապես շարունակել է երգել և պարել:

Այնուհետև նա մոտեցել էր այդ նույն երկրպագուին և հայտնել, որ ամեն ինչ կարգին է:

Այնուհետև երգչուհին հարցրել էր տղամարդու անունը և նշել, որ ինքը բոլորին սիրում է:

 

Բրազիլիայի 9 նահանգներում միաժամանակ մարել է լույսը

i (4)Բրազիլիայի  հյուսիս-արևելյան 9 նահանգներում միաժամանակ մարել է էլեկտրականությունը: Էլեկտրիկներից 3 ժամ է պահանջվել  գլխավոր քաղաքներում հոսանքը վերականգնելու համար, մինչդեռ փոքր քաղաքներն ավելի երկար են մնացել առանց էլեկտրականության:

Բրազիլիայի իշխանությունները հայտնել են, որ երկրի հյուսիս-արևելքը հոսանքազրկվել էր Պիաուի նահանգում բռնկված հրդեհի հետևանքով  միանգամից մի քանի բարձավոլտ գծերի շարքից դուրս գալու պատճառով:

Բրազիլիայի զինված ուժերից պահանջել են ճանաչել նույնասեռական քաղաքացիական ամուսնությունը

Brazil-Same-sex-civil-unionsԴատարանը պահանջել է Բրազիլիայի զինված ուժերից ճանաչել սերժանտի և իր զուգակցի նույնասեռական քաղաքացիական ամուսնությունը:

Դատավորը նշել էր, որ զույգը այնպիսի հարցերում, ինչպիսին ալիմենտը և կենսաթոշակային նպաստներն են, ունի նույն իրավունքները, ինչ հետերոսեքսուալ զույգերը:

Ուրբաթ օրը սերժանտի պաշտպանը նշել է, որ սա առաջին դեպքն է, որ դատարանը ռազմական ուժերից պահանջում է ճանաչել իր սպաներից մեկի նույնասեռական ամուսնությունը:

Պաշտպանը նաև հայտնել է, որ իրենք դատարան են դիմել այն բանից հետո, երբ զինված ուժերը մերժել են ճանաչել սերժանտի և նրա զուգընկերոջ՝ ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողի նույնասեռական ամուսնությունը:

Ռազմական ուժերից որևէ մեկնաբանություն չեն կատարել այս կապակցությամբ՝ նշելով, որ իրենց պաշտոնապես չեն ծանուցել վճռին:

 

Բրազիլիայում մի քանի հարյուրամյա ծառերը հատվել են, որպեսզի պապի այցելության ժամանակ ուխտավորները կարողանան մասնակցել պատարագին

PapaԲրազիլիայի իշխանությունները մեղադրել են եկեղեցու առաջնորդներին ազգային պարկի ավելի քան 300 տարեկան ծառերը հատելու համար, որպեսզի ուխտավորները պապի Ռիո դե Ժանեյրո այցելության ժամանակ կարողանան մասնակցել պատարագին:

Այս ամսվա վերջին պապ Ֆրանցիսկը իր միջազգային այցը կկատարի աշխարհի ամենամեծ հռոմեական կաթոլիկ երկիր:

Նիտերոյ քաղաքում միջոցառման կազմակերպիչները հայտնել են, որ իրենք ստիպված էին հատել Ատլանտյան արևադարձային անտառի որոշակի հատված, որպեսզի տեղ ազատվի սպասվող 800 ուխտավորների համար:

Serra da Tiririca national park1Ազգային պարկի տարածքից հատվել են ընդհանուր հաշվով 334 ծառեր, ծառեր են հատվել նաև եկեղեցուն պատկանող հողատարածքներից:

Փոխքաղաքապետը հայտնել է, որ եկեղեցին տարածքի ծառերը հատելու համար թույտվություն չի խնդրել՝ ավելացնելով, որ միջոցառումը պետք է ուսուցողական լիներ և հանդուրժողականություն ցուցաբերեր շրջակա միջավայրի և ապագայի նկատմամբ՝ այդ արարքը որակելով որպես ոճրագործություն:

Ռիո դե Ժանեյրոյի շրջակա միջավայրի պետական իստիտուտը ներկայացնող Անդրե Իլյան նշել է, որ անտառահատումը պետք է երբեք չթույլատրվեր՝ ավելացնելով, որ այդ ծառերը մտնում էին Անտլանտյան արևադարձային անտառի վտանգի տակ գտնվող հատվածում, և իրենք կազմակերպիչներին կմեղադրեն հանցագործության մեջ:

Ըստ տեղեկությունների թեմի առաջնորդներին առաջարկել են միջոցառումից հետո վերատնկել ծառերը:

 

Բրազիլիայի կառավարությունը կկատարի ցուցարարների պահանջները

iՈղջ երկրով մեկ զանգվածային բողոքի ցույցերը պետության ղեկավարին ստիպել են զիջումների գնալ: Շաբաթվա սկզբից մեկնարկած ցույցերին երեկ մասնակցել է ավելի քան մեկ մլն մարդ:

Նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ կկատարի նրանց պահանջը:  Ժողովրդին դիմելով, Ռուսեֆը խոստացել է  բարելավել տրանսպորտը, առողջապահությունն ու կրթությունը:

Բացի այդ, նա պաշտպանել է 2014-ին ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը Բրազիլիայում, բացատրելով, որ մրցաշարը կկազմակերպվի պետական միջոցների հաշվին: Քաղաքական գործիչը բողոքավորներին առաջարկել է խաղաղ բանակցություններ վարել, նշելով, որ ինքը բռնությունը տանել  չի կարողանում:

Համեմատականներ Թուրքիայի և Բրազիլիայի հակակառավարական ցույցերի միջև

brazilԻնչպես գիտենք՝ այս օրերին հակակառավարական ցույցեր են ընթանում ոչ միայն Թուրքիայում, այլ նաև Բրազիլիայում: Ահա Վաշինգթոնի Բրուքինգսի համալսարանի փորձագետ Վանդա Բրաունը փորձել է վերլուծել այս երկու երկրներում տեղի ունեցող իրադարձությունների պատճառները, անցկացնել համեմատականներ, գտնել նմանություններ և տարբերություններ:

Թուրքիան և Բրազիլիան համարվում են «աճող ուժ» և հանդիսանում են առաջատար իրենց տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելքում և Հարավային Ամերիկայում: Սակայն նրանց մեջ կա նաև տարբերություններ: Դրանք հիմնականում կապված են հասարակական ոլորտի վրա տնտեսական աճի ազդեցության հետ: Եթե Թուրքիայում վերջին տասը տարիներին տնտեսական աճը դրական ազդեցություն է գործել բնակչության միջին և ցածր խավերի վրա, ապա Բրազիլիայում դա տեղի չի ունեցել:
Երկու երկրներին միավորում են վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները՝ զանգվածային ցույցերը, բողոքները, որոնք կարծես թե աննշան պատճառներից սկսվեցին: Թուրքիայում դժգոհության առիթ դարձավ Թաքսիմի «Գեզի» այգու ծառահատումը, իսկ Բրազիլիայում մարդիկ բողոքի ցույցերի դուրս եկան հասարակական տրանսպորտի ուղեվճարի թանկացման պատճառով: Սակայն եթե Բրազիլիայում ցույցերի պատճառը սոցիալական անարդարությունն էր, ապա Թուրքիայում ցուցարարները կառավարությանը սկսեցին մեղադրել խոսքի ազատության սահմանափակման և քաղաքացիների անձնական կյանքին խառնվելու մեջ, այսինքն ժողովրդավարության սկզբունքների ոտնահարման:
Ակնհայտ է, որ երկու երկրներում էլ ցույցերի իրական պատճառը քաղաքացիների դժգոհությունն է իշխող կառավարությունից, պարզապես դրանց պատճառներն են տարբեր:

Երթևեկության գների բարձրացման պատճառով բրազիլացիները ջարդում են ավտոբուսները

i (6)Բրազիլիայի խոշորագույն քաղաքներում` Սան Պաուլուում, Ռիո դե Ժանեյրոյում տեղաբնակները բողոքի ակցիա են կազմակերպել հասարակական տրանսպորտով երթևեկության գների բարձրացման դեմ, որոնք ավելացել են միջինը 20%-ով:
Ներկայում Սան-Պաուլուում ավտոբուսի տոմսն արժե 3,2, Ռիո դե Ժանեյրոյում` 2,95 ռեալ (2,14 ռեալը համարժեք է  1 դոլարին):

Ցուցարարները դուրս են եկել փողոց ու սկսել ջարդել ավտոբուսները, դրանով խցանում առաջացնելով մայրուղիների վրա: Նրանց ցրելու նպատակով ոստիկանները ռետինե մահակներ ու արցունքաբեր գազ են կիրառել:

Վերջին տվյալներով, ոստիկանները ձերբակալել են 60 ցուցարարի: Ընդհանուր թվով 85 ավտոբուս է վնասվել, իսկ Ռիո դե ժանեյրոյում կոտրել են նաև ցուցափեղկեր ու լուսամուտներ:
Սան Պուլուի  քաղաքապետը հայտնել է, որ վանդալիզմին մասնակցել են  “քիչ թվով, սակայն ագրեսիվ տրամադրությամբ խմբավորումներ”: Իսկ Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետը վստահ է, որ բողոքը քաղաքականացված բնույթ է կրում: Ընդ որում, 2 քաղաքներում էլ չեն պատրաստվում երթևեկության տոմսերի գներն իջեցնել:

Ոստիկանները կանգնեցրել են թմրավաճառների ինքնաթիռը` խոյահարելով այն

o_773875Բրազիլիայի իրավապահներին հաջողվել է ոստիկանական ավտոմեքենայի միջոցով կանգնեցնել թմրավաճառների օդանավը: Սպաների խիզախ գործողությունների շնորհիվ  հանցագործների մոտից առգրավվել է 230 կգ կոկաին:

Ոստիկանական գործողությունը տեղի է ունեցել մայիսի 8-ին, երկրի հարավարևելյան  Սանտա-Վիտորիա քաղաքում: Իրավապահները չվախեցան մեքենայով խրվել օդանավի մեջ, որպեսզի խանգարեն նրան թռչել: Տեսանյութերը, որոնք նկարահանվել են ոստիկանական մեքենայի միջից , նման են մարտաֆիլմի կադրերի: Տեսահոլովակը արդեն հավաքել է 85 հազար դիտում  YouTube-ում:

Կադրի ետևում լսվում են կրակոցներ, սակայն հասկանալի չէ`  ոստիկաններն են կրակում,  թ՞ե հանցագործները: Մի պահ տեսախցիկը ուղղվում է ներքև, հնարավոր է աշխատակիցը, որը այն պահել էր , վիրավորվում է: Արդյունքում ոստիկանանական մեքենան խրվում է թռչող օդանավի պոչի մեջ`  ստիպելով նրան կանգ առնել:

Տեսահոլովակի մեկնաբանությունից պարզ է դառնում, որ իրավապահները ձերբակալել են հինգ հանցագործի, որոնք փորձում էին փախչել ինքնաթիռով:

Եվ դատելով այս ամենից`  կարելի  է ասել, որ ոստիկանական մեքենաներով օդանավերին խոյահարելը Բրազիլիայում տարածված պրակտիկա է:  2011 թ. ցանցում հայտնվեց նմանատիպ տեսանյութ: Ոստիկանները  մեքենայով հարվածել էին օդանավի թևին`թույլ չտալով նրան թռչել: Արդյունքում ձերբակալվել էին նույնպես հինգ հոգի, նրանցից առգրավել էին ավելի քան 200 հազար դոլարի բեռ: Ծառայողական ավտոմեքենային հասցրած վնասը կազմել է 400 դոլար: