ԱՄՆ-ի միջուկային պոչուկամբարում հրդեհ է բռնկվել

52cb2465-1982-270c-1982-270333867be7.photo.0Նյու-Մեքսիկո նահանգի Կառլսբադ քաղաքից ոչ հեռու գտնվող ռադիոակտիվ պոչուկամբարի աշխատակիցները տարհանվել են գիշերն օբյեկտում բռնկված հրդեհի պատճառով:

ԱՄՆ էներգետիկայի նախարարության   հաղորդագրության մեջ ասվում է, որ հրդեհը բռնկվել է  “փոխադրման ստորգետնյա միջոցներից մեկում, որտեղ աղ կար”: Նշվում է, որ կրակին անմիջապես մոտ միջուկային թափոն չի եղել: Հիմա հրշեջների բրիգադ է աշխատում տեղում: Հաղորդագրության մեջ ասվում է, որ հրդեհի պատճառով բոլոր աշխատանքները դադարեցվել են, իսկ անձնակազմը` տարհանվել:

Մի քանի աշխատակցի մոտակա հիվանդանոց են տեղափոխել` ծխից  հնարավոր թունավորման   պատճառով: Նրանց թիվը չի ճշտվում:

Անկախ

Արգենտինայի բանկային արխիվներում բռնկված հրդեհի հետևանքով 7 մարդ է մահացել

հրդեհ արգենտինայումՉորեքշաբթի օրը Արգենտինայի մայրաքաղաքում բանկի արխիվում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է յոթ և վիրավորվել ինը մարդ:

Հինգ հրշեջներ և երկու քաղաքացիական անձիք մահացել են, երբ այրվող շենքի պատը փլուզվել էր փողոցի մայթին կանգնած մարդկանց վրա:

Ինը մարդ լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բուենոս Այրեսի անվտանգության նախարար Գիլերմո Մոնտենեգրոն հայտնել է, որ ոչնչացված արխիվները Արգենտինայի բանկային համակարգի վերաբերյալ փաստաթղթեր էին պարունակում:

Հրդեհի պատճառը դեռևս պարզ չէ:

Մոնտենեգրոն նշել է, որ տարածքում գտնվող տեսախցիկների նկարահանությունները կկցվեն դատական հետաքննությանը՝ հրդեհի և փլուզման շարժառիթները պարզելու նպատակով:

Անկախ

 

Հրդեհ Արարատի մարզում

հրդեհ բաքվումՓետրվարի 5-ին, ժամը 13.48-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի երկաթգծի կայարանի մոտակայքում այրվում է փայտե տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի տներից մեկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.14-ին, մարվել՝ 14.53-ին: Այրվել է Ս. Մ.-ին պատկանող փայտե տան տանիքից 3 քմ հատված և կից օժանդակ շինություններն ամբողջությամբ՝ 42 քմ՝ գյուղատնտեսական գործիքներով, ինչպես նաև 300 քմ խոտածածկ տարածք:

Անկախ

Հրդեհ՝ Վանաձոր քաղաքում (լրացված)

հրդեհ,գուգարքՓետրվարի 3-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 65 տանը հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել պայթյուն, ինչից փլուզվել է տան դիմային պատը (մոտ 8 քմ), տուժել է բնակիչ՝ 1940 թ. ծնված Վ. Խ.,  ով տեղափոխվել  է Վանաձորի ԲԿ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.27-ին, մարվել` 13.01-ին: Մասամբ այրվել են երկրորդ հարկի հատակը և ննջասենյակում երկու անկողին:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Անկախ

Ադրբեջանի Շեքի քաղաքում ուժեղ հրդեհ է բռնկվել. 100 խանութ այրվել է

հրդեհ ադրբեջանումԱդրբեջանում՝ Շաքի քաղաքի կենտրոնական շուկայում, փետրվարի 1-ին՝ գիշերը ժամը 2-ին, ուժեղ հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել Օղուզի և Գախի հրշեջ ծառայությունները:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Հագին կայքը, հրշեջներին չի հաջողվել կրակը հագցնել, ինչի հետևանքով այրվել է շուկայում տեղակայված ավելի քան 100 խանութ՝ապրանքների հետ միասին: Կրակը մարել են միայն առավոտյան 7-ին:

Խանութների սեփականատերերը ծանր նյութական վնասներ են կրել: Նրանցից շատերը ապրանքները ձեռք էին բերել վարկով և այժմ չգիտեն՝ինչպես են վճարները կատարելու:

Հրդեհի առաջացման պատճառները հայտնի չեն:

   Անկախ

Շուռնուխ գյուղի բնակչի տան տանիքում հրդեհ է բռնկվել.Վնասի չափը`960.000 դրամ

հրդեհ,գուգարքՀունվարի 26-ին, ժամը 08.15-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շուռնուխ գյուղի մի բնակչի տան տանիքում:
Հրդեհի հետևանքով այրվել է տան տանիքը` 80 քմ մակերեսով:
Հրդեհը մարվել էր նույն օրը, ժամը 10.25-ին, երկու մարտական հաշվարկի ուժերով:
Հունվարի 28-ին, ժամը 12.40-ին, Սյունիքի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից նյութեր են ստացվել, որ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել վառարանի խողովակից դուրս եկած կրակի բոցը:
Վնասի չափը կազմում է 960.000 դրամ:
Սյունիքի մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից նախապատրաստվում են նյութեր:

Անկախ

Հրդեհ Գորիս քաղաքի մակարոնի արտադրամասի չորանոցում

Հրդեհ Հունվարի 29-ին, ժամը 07.13-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Խորենացու փողոցի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.18-ին, մարվել՝ 07.30-ին:

Երկհարկանի տան նկուղային հարկում գտնվող մակարոնի արտադրամասի չորանոցում այրվել է մոտ 4 քմ հատված:

Անկախ

Վարդաբլուրի գյուղապետարանի շենքի հրդեհը կես միլիոնի վնաս է հասցրել

հրդեհ,գուգարքՀունվարի 26-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ այրվում է Վարդաբլուրի գյուղապետարանի շենքը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 09.45-ին` մարտական 1 հաշվարկի ուժերով:
Հունվարի 27-ին Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից գրություն է ստացվել, որ գյուղապետարանին պատկանող շենքում առաջացած հրդեհի նյութական վնասի չափը կազմում է 500.000 դրամ:
Հանգամանքները պարզվում են:
ՀՀ ԱԻՆ Լոռու մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում նախապատրաստվում են նյութեր:

Անկախ

Կայծակը զինամթերքի պահեստ է պայթեցրել

ibxomb01041900.jpgԱյսօր, Կոնգոյում զինամթերքի պահեստի պայթյունից 29 մարդ է զոհվել, մի քանի տասնյակն էլ վիրավոր են:

ՌՕՈՒ-ի տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել կայծակնահարության հետևանքով բռնկված հրդեհից: Կատարվածից քանդվել են նաև պահեստից ոչ հեռու գտնվող տները:

Հրդեհը մարելուց հետո բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու դիակը

հրդեհ բաքվումՀունվարի 24-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 շենքի 5-րդ հարկի բնակարանից ծուխ է դուրս գալիս և տանը մարդ կա:
Հրդեհը մարվել է ժամը 23.35-ի սահմաններում, մեկ մարտական հաշվարկի ուժերով:
Բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու` 1932 թ. ծված Անտոնինա Պյատինայի ծխախեղդ եղած դիակը` առանց բռնության հետքերի:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

 

Ավտովթար` հրդեհի բռնկումով

Ավտովթար, հրդեհՀունվարի 24-ին, ժամը 20.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել՝ 21.10-ին:

Ավտովթար, հրդեհԴեռևս չբացահայտված հանգամանքներում Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցում բախվել են «Տավրիա» մակնիշի 35 VO 767 և «Մերսեդես» մակնիշի 78 UU 078 ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Տավրիա» մակնիշի ավտոմեքենան այրվել է ամբողջությամբ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.05-ին, մարվել՝ 21.10-ին:

Մինչ հրշեջ-փրկակարների կանչի վայր հասնելը՝ «Տավրիա» մակնիշի ավտոմեքենայից տեղի ուժերով դուրս են բերվել 1990 թ. ծնված Գ. Ք., 1990 թ. ծնված Ն. Ա., 1990 թ. ծնված Ռ. Ս. և տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիատալվել Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:

Բժիշկները Ն. Ա.-ի վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ. Ք.-ի և Ռ. Ս.-ի վիճակը՝ ծանր:

Անկախ

Հրդեհ Դավթաշենում. կա տուժած

հրդեհ,գուգարք

Հունվարի 24-ին, ժամը 21.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 1-ի թաղամասի թիվ 49 շենքի նկուղում ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.09-ին, մարվել՝ 22.22-ին: Այրվել է տնտեսական աղբ (5 քմ):

Հրշեջ-փրկարարները նկուղից դուրս են բերել ծխահարված Հ. Գ.-ին, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրդեհ բնակարանում. հայտնաբերվել է դի

հրդեհ նորվեգական գյուղումՀունվարի 24-ին, ժամը 23.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 շենքի բնակարանններից մեկից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ օպերատիվ խումբը և ավտոսանդուղք:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.48-ին, մարվել՝ 23.55-ին: Հյուրասենյակում այրվել է պահարան, անկողին և էլ. ներքնակ:

Հրշեջ-փրկարարները միջանցքի հատակին հայտնաբերել են 1932 թ. ծնված Ա. Պ.-ի դին:
 Անկախ

Քվեբեկի տարեցների բնակարան համալիրում բռնկված հրդեհից զոհվել է 5 մարդ, 30-ը անհետ կորած են համարվում

Քվեբեկի տարեցների բնակարան Ոստիկանության տեղեկություններով՝ հինգշաբթի օրը Կանադայի Քվեբեկ քաղաքի մոտակայքում գտնվող Լիսլ Վերտ փոքրիկ քաղաքի տարեցների բնակարան համալիրի հրդեհվելու հետևանքով զոհվել է հինգ մարդ, 30 մարդ անհետ կորած է համարվում:

Ցուրտ եղանակը դժվարացրել է որոնողական աշխատանքները, իսկ հրդեհի դեմ պայքարելու համար օգտագործվող ջուրը շենքի մնացորդների վրա սառույցի է վերածվել՝ իր տակ թողնելով հնարավոր զոհերին:

Ոստիկանությունը ենթադրում է, որ անհետ կորածներից ոմանք հնարավոր է շենքի այրված և սառած մնացորդների տակ գտնվեն:

Շուրջ 20 մարդ կարողացել է փրկվել, ոմանք տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուսները գտնվում են մոտակա դպրոցի շենքում:

Իշխանությունները դեռևս փորձում են պարզել, թե հրդեհի սկսելու պահին քանի մարդ է շենքում գտնվել:

Environment Canada-ի տեղեկություններով այդ շրջանում ջերմաստիճանը -22C է եղել:

Նախկին ամուսնու կողմից հրկիզված կինը մահացել է հիվանդանոցում

հրդեհ,գուգարքԻնչպես նախկինում Անկախը տեղեկացրել էր` հունվարի 20-ին, ժամը 06.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1955 թ. ծնված, նակինում 7 անգամ դատապարտված Լևոն Հ.-ն և հայտնել, որ բենզին է լցրել նախկին կնոջ ու նրա տնակի վրա և հրկիզել:
Շտապ դեպքի վայր մեկնած ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 05.30-ի սահմաններում, Լևոն Հ.-ն Առատաշեն գյուղում գտնվող իր նախկին կնոջ` 1960 թ. ծնված Օֆելյա Մովսեսյանի և վագոն-տնակի վրա բենզին է լցրել և հրկիզել:
Վագոն-տնակում է եղել նաև Օֆելյա Մովսեսյանի ներկայիս ամուսինը` 1942 թ. ծնված Ռուդոլֆ Բ.-ն:
Վերջիններս այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Լևոն Հ.-ն Առատաշեն գյուղից բերման էր ենթարկվել:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 185 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Լևոն Հ.-ն ձերբակալված է:
Հունվարի 22-ին, ժամը 21.30-ին, Երևանի ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Օֆելյա Մովսեսյանը մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:

Անկախ

Հրդեհված բնակարանում հայտնաբերվել է տանտիրուհու դիակը

հրդեհՀունվարի 21-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օհանովի փողոցի 2 շենքի մի բնակարանում հրդեհ է, և ներսում ծխահարված դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի միջանցքում հայտնաբերել է 1932 թ. ծնված Կիմա Հարությունյանի կիսաայրված դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

ԱՄՆ-ում պայթել ու այրվել է կենսավառելանյութի գործարանը

o_613880Վթարը տեղի է ունեցել ամերիկյան Նյու-Օլբանի քաղաքի մոտ, Միսիսսպի նահանգի հյուսիսում:

Գործարանում պայթյունի պահին մարդիկ են եղել` մի քանի աշխատող: Նրանց վիճակի մասին տեղեկություն չկա, տուժածների մասին` նույնպես:

Պայթյունի հետևանքով գործարանի շենքում հրդեհ է բռնկվել, որի բոցը մի քանի տասնյակ մետր է բարձրանում: Հրշեջ մի քանի հաշվարկ է աշխատում, սակայն նրանց դեռևս չի հաջողվել մեկուսացնել կրակը: Ներկայում, պատահարի վայրին մոտ գտնվող ավտոճանապարհը փակ է, իսկ շրջակա բնակավայրերից բնակչությունը տարհանվել է: Իշխանությունները պարզում են այն պատճառները, որոնք հանգեցրել են վթարի:

Անկախ 

Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

գազի արտահոսքՀունվարի 22-ին, ժամը 12.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 25 շենքի մուտքում գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է գազի փականը և մալուխ (մոտ 5 գմ):

 

Անկախ

Նորվեգիայի պատմական գյուղում բռնկված հրդեհի հետևանքով 52 մարդ է հոսպիտալացվել

Norwegian villageՊատմական փայտե տներով հայտնի նորվեգական գյուղում բռնկված հրդեհից 52 մարդ վնասվածքներ է ստացել:

Լեյրդալսոյրա գյուղում առնվազն 23 կառույց է հրդեհվել, իսկ հարյուրավոր բնակիչներ տարհանվել են:

Ֆյորդի շրջանում գտնվող գյուղը զբոսաշրջիկների շրջանում հայտնի է 18-19րդ դարերից լավ պահպանված 160 փայտյա տներով:

Պաշտոնյաների տեղեկություններով՝ հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ, այն սկսվել է շաբաթ գիշեր և շարունակվում է մինչ այսօր:

Տարբեր աստիճանի այրվածքներով 52 մարդ է հոսպիտալացվել, ենթադրվում է, որ զոհեր չկան:

23 հրդեհված տներից 16-ը ամբողջությամբ այրվել են:

1,2 կմ քառակուսի տարածք զբաղեցնող փոքրիկ գյուղում 1,150 մարդ է բնակվում:

 Անկախ

Վագոն-տնակում այրված դիակ է հայտնաբերվել

վագոն տնակ է այրվումՀունվարի 19-ին, ժամը 02.35-ին, ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ Գեղադիր գյուղում վագոն տնակ է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը վագոն-տնակում հայտնաբերել է 1931 թ. ծնված Բակուր Մանուկյանի այրված դիակը:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 04.40-ին` 2 մարտական հաշվարկի ուժերով:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Անկախ