Հունիսի 14-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունի քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ:
Բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և «ՄԻՆՍԿ» մակնիշի մոտոցիկլը: Փրկարարները տուժածին` մոտոցիկլի վարորդ, 1991 թ. ծնված Ն. Ավագյանին տեղափոխել են Մարտունու շրջանային հիվանդանոց, որտեղից էլ` Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց:
Tag Archives: ավտոպատահար
Կորեայի ձորն ավտոմեքենա է ընկել
Հունիսի 18-ին, ժամը 09.25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կորեայի ձորն ավտոմեքենա է ընկել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 34 OV 307 պետհամարանիշով (վարորդ Ա. Շարոյան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ՝ 1989 թ. ծնված Ա. Շարոյանին, 1990 թ. ծնված Ա. Հովհաննիսյանին, 1995 թ. ծնված Վ. Վարդանյանին և 1990 թ. ծնված Ա. Չոբանյանին դուրս են բերել ավտոմեքենայից և հոսպիտալացրել «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը: Այնուհետև դեպքի վայր է մեկնել մեկ այլ մարտական հաշվարկ ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ իրականացնելու համար:
Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:
Գեղարդ գյուղի մոտակայքում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել երկու հոգու և սահել ձորակը
Հունիսի 17-ին, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարդ գյուղի վանքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արծրուն Վարդանյանը «ՎԱԶ-2121» մակնիշի 44ՏՍ999 պետհամարանիշով ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1988թ. ծնված Ռաֆիտա Բաբուրյանին և 2012 թ. ծնված Ռուզաննա Հակոբյանին, այնուհետև դուրս է եկել երթևեկելի հատվածից և սահել մոտակա ձորակը:
Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ռ.Բաբուրյանը և Ռ.Հակոբյանը հոսպիտալացվել են Երևան քաղաքի «Սբ.Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները Ռ.Բաբուրյանի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Ռ.Հակոբյանինը՝ բավարար:
Հրշեջ – փրկարարները վերամբարձ կռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի մաս:
Սիսիան – Սառնակունք ավտոճանապարհին բախվել են «Ֆորդ Տրանզիտ» և «ՎԱԶ-2106» ավտոմեքենաները
Հունիսի 17-ին, ժամը 11.13-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սիսիան – Սառնակունք ավտոճանապարհի 23-րդ կմ-ում բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 9161L պետհամարանիշով (վարորդ Արտյուշա Մեսրոպյան, ծնվ.1963 թ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի 30ՏՍ896 պետհամարանիշով (վարորդ Արմեն Հովակիմյան, ծնվ. 1974 թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա.Հովակիմյանը և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ջանիկ Հակոբյանը (ծնվ.1978թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ – փրկարարները հոսանքազրկել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնը և ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:
Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԵրևան-Ախալքալաք երթուղու ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին
Հունիսի 16-ին, ժամը 07.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 14-րդ կմ-ում Երևան-Ախալքալաք երթուղու «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի GEO CSC143 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:
ՃՏՊ-ի հետևանքով Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ`1956թ. ծնված` Վարսիկ Գալոյանը, 1965թ. ծնված` Վանուհի Մակարյանը, 1992թ. ծնված` Շաքրո Բոզոյանը, 1943թ. ծնված Ջուլիետա Աբոզյանը, ՌԴ քաղաքացիներ`1980թ. ծնված` Լիլիթ Գուլանյանը, 2000թ. ծնված` Ժենյա Գուլանյանը, Աբովյան քաղաքի բնակիչներ`1982թ. ծնված` Նադյա Ջեյրանյանը, 1977թ. ծնված` Վարդան Ջեյրանյանը, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչներ`1988թ. ծնված` Գոհարիկ Կիրակոսյանը, 1941թ. ծնված` Լուսիկ Կիրակոսյանը և 2011թ. ծնված` Սամվել Կիրակոսյանը տեղափոխվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետև Ս. Կիրակոսյանը՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, Վ. Գալոյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ մնացածը` «Արմենիա» ՀԲԿ: Ս. Կիրակոսյանն ու Վ. Ջեյրանյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Արմավիր-Հացիկ ավտոճանապարհին կամուրջից ավտոմեքենա է ընկել
Հունիսի 12-ին, ժամը 22.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիր-Հացիկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 35 UV 867 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել կամրջից (մոտ 20 մ):
Հրշեջ-փրկարարները շտապօգնության աշխատակիցների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1987թ. ծնված Է. Պողոսյանին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
«ԵՐԱԶ» ավտոմեքենան ընկել է ջրատարը
Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան հայտնվել էր հարակից առվակում,իսկԵրևանի Դավիթ Բեկ փողոցում շրջվել է աղբակույտի վրա
Հունիսի 7-ին, ժամը 17.27-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հարակից առվակում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 18.24-ին հրշեջ փրկարարները «Հյունդաի» մակնիշի 60ՕՏ990 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի գոտի:
Հունիսի 7-ին, ժամը 10.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկ փողոցում՝ ”Ընտանեկան” ռեստորանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում ”Տոյոտա Կորոլա” մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել քարին և շրջվելաղբակույտի վրա: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը վարորդ Է. Ռաֆաելյանը` (ծնվ. 1992թ.) տեղափոխվել է «Սրբ.Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ ստանալով անհրաժեշտբուժօգնություն դուրս է գրվել:
Դեպքի մասին տեղեկացվել են «1-03» ծառ. և ՃՈ հերթապահները:
«Մերսեդես Բենց» ի վարորդը Ս. Տարոնցու փողոցում վրաերթի է ենթարկել մի տղամարդու
Խոշոր ավտոպատահար Երևան-Սևան ավտոճանապարհին (լուսանկարներ)
Հունիսի 1-ին, ժամը 08.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայրում են գտնվել ՀՀ ԱԻ նախարար Ա.Երիցյանը, ՓԾ տնօրենի տեղակալ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, ՓԾ օրվա պատասխանատու ՓԾ գնդապետ Ա.Վարդանյանը և ՕԿՎ պետ ՓԾ գ-տ Ա. Ցոլակյանը: Տուժածները տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ:
Պարզվել է, որ բախվել են “Մերսեդես Սպրինտեր” մակնիշի С678 ХК 34 պետհամարանիշի միկրոավտոբուսը և “ՎԱԶ 21 012” մակնիշի 24 ՏՏ 112 պետհամարանիշի ավտոմեքենան: “Մերսեդես սպրինտեր” միկրոավտոբուսի վարորդ՝ 1965թ. ծնված Կամո Հովհաննիսյանը, ուղևորներ՝ Օխիկյան Ելենան (1979թ. ծնված), Հայկանուշ Սահակյանը և Աշոտ Ռաֆյանը տեղափոխվել են Աբովյան քաղաքաի հիվանդանոց և վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Այս պահի դրությամբ 6 տուժած տեղափոխվել է “Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն, որտեղ Սահակյան Արմինեն մահացել է:
Ժամը 13.00-ի դրությամբ հայտնի են տուժածների տվյալները՝ 1976թ. ծնված Արման Սլավիկի Այվազյան, Ինա Գրիգորյան, 1991 թ. ծնված Մանվել Մնացականյան, Գևորգ և Տիգրան (ազգանունները ճշտվում են):
Մինչ շտապօգնության աշխատակիցների դեպքի վայր հասնելը՝ փրկարարները տուժածներին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ և ավտոմեքենաների հոսանքազրկում:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Մահվան ելքով ավտոպատահարՎանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին
Մայիսի 30-ին, ժամը 00.04-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին՝ Արջուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «Օպել» մակնիշի 35 ST 292 և «Ֆորդ» մակնիշի 36 ՏՏ 492 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1990 թ. ծնված Վ. Մկրտչյանը տեղում մահացել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1968 թ. ծնված Հ. Էվոյանը և ուղևորներ՝ 1941 և 1999 թ. ծնված Գ. Էվոյանները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Նոյեմբերյան- Բերդավան ավտոճանապարհին ավտոպատահարի երկու հոգի զոհվել են,մեկ`ծայրահեղ ծանր վիճակում է
Մայիսի 28-ին, ժամը 19.57-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան- Բերդավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ, բախվել են «Ռովեր» մակնիշի 33DՍ562 (վարորդ Սմբատ Ղալթախչյան, ծնվ.1985թ.) և «Մերսեդես» մակնիշի 24ԼՕ705 պետհամարանիշներով (Սամվել Զուրաբյան, ծնվ.1969թ.) ավտոմեքենաները, ինչից «Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Թաթուլ Դալլաքյանը (ծնվ.1983թ.) տեղում զոհվել է:
Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը` Ս.Զուրաբյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Նոյեմբերյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Ժամը 20.16-ին հրշեջ – փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ս.Ղալթախչյանին, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Խոշոր ավտոպատահար Երևան – Տաշիր ավտոճանապարհին,կան զոհեր և ծանր վիրավորներ
Մայիսի 28-ին, ժամը 18.26-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր – Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան – Տաշիր ավտոճանապարհի 168-րդ կմ-ում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 08ՏՏ864 և «Օպել Վեկտրա» մակնիշի 23DD414 պետհամարնիշներով ավտոմեքենաները, ինչից Հակոբ Հովսեփյանը (ծնվ.1941 թ.) տեղում զոհվել է:
Մինչ հրշեջ – փրկարարների կանչի վայր հասնելը` «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Նորիկ Դավոյանը (ծնվ.1959թ.), ուղևորներ Սլավիկ Սուքիասյանը (ծնվ.1959թ.), Արման և Արգամ Պողոսյանները (ծնվ.2005 թ. և 200 9թ.), «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վահան Հովսեփյանը (ծնվ.1979 թ.) և ուղևորներ Սուսան Նարգիզյանը (ծնվ.1983թ.) և Հակոբ, Օլյա, Արևիկ, Դիանա և Մալխաս Հովսեփյանները (ծնվ.1945թ., 1953թ., 1977թ., 2009թ., և 2006թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Տաշիր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է Ս.Սուքիասյանը, իսկ ժ.20:00-ի սահմաններում` Արման Պողոսյանը:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Ըստ վերջին տվյալների` Նորիկ Դավոյանը և Մալխաս Հովսեփյանը տեղափոխվել են “Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները գնահատել են նրանց առողջական վիճակը ծանր, Վահան Հովսեփյանը տեղափոխվել է թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, Արգամ Պողոսյանը` Վանաձոր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրա վիճակը գնահատվել է ծանր, Սուսաննա Նարգիզյանը` Տաշիր քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, Արևիկ Հովսեփյանը` Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, Օլյա և Դիանա Հովսեփյանները` “Սուրբ Աստվածամայր” բժշկական կենտրոն, որտեղ Օլյա Հովսեփյանի առողջական վիճակը գնահատվել է կայուն ծանր, իսկ Դիանա Հովսեփյանինը` ծայրահեղ ծանր:
Մահացու ավտոպատահար Վանաձոր-Վրաստան սահմանի միջպետական ճանապարհին
Մայիսի 26-ին, ժամը 08.30-ին, Վանաձոր-Վրաստանի սահման Մ-6 միջպետական ճանապարհի 88-րդ կմ-ին «Մերսեդես-Բենց Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել:
Պատահարի հետևանքով ուղևորներից մեկը` 1961 թ. ծնված Ավետիք Թորոսյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս 17 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Արթիկ–Պեմզաշեն ավտոճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել
Մայիսի 27-ին, ժամը 19.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արթիկ–Պեմզաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ուեցել ՃՏՊ. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում ՎԱԶ 2106 մակնիշի 14LL838 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ` 1953թ. ծնված Շավարշ Զուռնաչյանը արգելափակվել է մեքենայի մեջ:
Հրշեջ–փրկարարները դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է Արթիկ քաղաքի ԲԿ:
Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Տրակտորի մարտկոցի պայթյունի հետևանքով երկու հոգի հոսպիտալացվել են
Մայիսի 26-ին, ժամը 15.35-ին Շիրակի մարզից տեղեկատվություն է ստացվել, որ տրակտորի մարտկոցի պայթյունի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներով Ախուրյան գյուղի բնակիչ` 1966 թ. ծնված Աշոտ Մինասյանը տեղափոխվել է Գյումրու ԲԿ, իսկ 1998 թ. ծնված Արտյոմ Մինասյանը տեղափոխվել է Գյումրի քաղաքի մանկական ավստիրական հիվանդանոց. տուժածների առողջական վիճակները բժիկները գնահատել են բավարար:
Շրջվել է «Մերսեդես» մակնիշի միկրոավտոբուս.մեկ զոհ և վիրավորներ
Մայիսի 26-ին, ժամը 08.42-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պտղավան գյուղի մոտակայքում շրջվել է «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուս, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 33օօ476 պետհամարանիշի միկրոավտոբուսը (վարորդ` 1957 թ. ծնված Կ.Կոջողլյան) դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևոր՝ 1961 թ. ծնված Ա.Թորոսյանը տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները տեղի բնակիչների հետ համատեղ ավտոմեքենայից դուրս են բերել 13 ուղևոր, ովքեր տեղափոխվել են Նոյեմբերյան քաղաքի ԲԿ, որտեղ Նատալյա Արմագանյանցի (1951 թ.), Մանուկ Ղազարյանի (1987 թ.), Արամ Խաչատրյանի (1965 թ.), Հովհաննես Հովհաննիսյանի (1960 թ.), Գոռ Խաչատրյանի (1975 թ.), Ռուբիկ Խաչատրյանի (1961 թ.), Սամվել Խաչատրյանի (1965 թ.), Արտյոմ Հակոբյանի (1974 թ.), Հրաչյա (1954 թ.) և Արթուր (1985 թ.) Խաչատրյանների, Անուշ Ղարբազյանի (1976 թ.) և Լյովա Պապոյանի (2000 թ.) առողջական վիճակները բժիկները գնահատել են բավարար, իսկ Լիաննա Մկրտչյանինը (1996 թ.)` ծանր:
Բախվել են ավտոմեքենաներ «Շանթ» գործարանի մոտակայքում և Երևան-Աբովյան ավտոճանապարհին
Մայիսի 21-ին, ժամը 23.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Շանթ» գործարանի մոտ այրվում է ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Գր. Հասրաթյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող «Շանթ» գործարանի մոտակայքում բախվել են «Նիսսան» մակնիշի 09 DD 100, «Մերսեդես» մակնիշի 75 MN 777 և «Վայ-ֆայ» տաքսի ծառայությանը պատկանող «Տոյոտա» մակնիշի Լ 4313 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1974 թ. ծնված Ա. Ավագյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վերջինս հրաժարվել է բուժօգնությունից:
***
Երևան-Աբովյան ավտոճանապարհին
Մայիսի 21-ին, ժամը 22.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Աբովյան-Երևան ավտոճանապարհի 11-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21099» մակնիշի 68 ՕՏ 888, «ԳԱԶել» մակնիշի 33 LR 115, «Ֆորդ» մակնիշի 24 ՏԼ 437, «ՎԱԶ-2106» մակնիշի 24 ՕՍ 490, «Մերսեդես» մակնիշի 34 SR 618 և «Ֆորդ» մակնիշի 08 ՕՍ 241 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ֆորդ» մակնիշի 08 ՕՍ 241 պետհամարանիշով ավտոմեքենայի ուղևոր Ս. Շահումյանը (մոտ 25 տ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Երևանի «Սուրբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Դավիթ Բեկի փողոցում գտնվող քարի հանքի տարածքում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է
Մայիսի 19-ին, ժամը 21.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկ փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Դավիթ Բեկի փողոցում գտնվող քարի հանքի տարածքում «ԿամԱԶ» մակնիշի 62LO217 պետհամարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է և վարորդ` 1948թ. ծնված Ալեքսան Բոզինյանն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Բոզինյանին, ով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ
Մայիսի 17-ին, ժամը 10.24-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող «Սոճիներ» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Հրշեջ-փրկարարները Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում գտնվող անտառից ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ՎԱԶ-2121» մակնիշի 34 ՍP 270 պետհամարանիշով ավտոմեքենան:
***



