Ալի Լարիջանի. «Արևմտյան երկրները մտադիր են Իրանին զրկել միջուկային իրավունքներից, սակայն ….»

Ալի ԼարիջանիԻրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին և Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Սեյեդ Հոսեին Նաղավին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել են, որ «Վեցնյակի» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան, և Գերմանիա) հետ բանակցություններում իրանական կողմը  չի շեղվել և չի շեղվելու «կարմիր գծից», սակայն ձգտելու է արդյունավետ ուղիով ընթանալ:

«Արևմտյան երկրները  մտադիր են Իրանին զրկել միջուկային  իր իրավունքներից, սակայն նրանց դա չի հաջողվի: Իրանը կպահպանի դրանք: Ճնշումներն ու սպառնալիքներն ավելի են հզորացրել մեր  ժողովրդին»,-ասել է Ալի Լարիջանին:

Հոսեին Նաղավին, անդրադառնալով 2014-ի մայիսի 23-ին ԱԷՄԳ-ն (Ատոմային էներգիայի միջազգային գործակալության) գլխավոր տեսուչ Յուկիա Ամանոյի Իրանի միջուկային գործունեության մասին վերջին զեկույցին, ասել է, որ Իրանի միջուկային ինֆորմացիայի հրապարակումը ԱԷՄԳ-ն կողմից բացահայտ խախտում է համարվում:

«Եթե Իրանի միջուկային գործունեության մասին զեկույցներում չի ապահովվելու համապատասխան անվտանգությունը, ապա անհրաժեշտ կլինի վերանայել գործակալության հետ համագործակցությունը»,- նշել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակը:

Հիշեցնենք, որ Իրանի միջուկային հարցով վերջնական համաձայնության գալու համար անցյալ չորեքշաբթի օրն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Իրան-«Վեցնյակ» բանակցությունների վերջին՝ 6-րդ փուլը և շարունակվելու է մինչև հուլիսի 20-ը:

Իրանական կողմը ակնկալում է վերջնական համաձայնագրի տեքստը մշակել և ստորագրել մինչև հուլիսի 20-ը՝ լուծելով առկա բոլոր հակասությունները, մասնավորապես, համաձայնագրի իրականացման ժամանակ ԱՄՆ-ի պատվիրակության առաջ քաշած ուրանի հարստացման սահմանափակումները:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

Ալի Լարիջանի. «Սիրիական ճգնաժամի վերացման միակ եղանակն ազատ ընտրությունների անցկացումն է»

Ալի ԼարիջանիԻրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին հանդիպել է Բոլիվիայի իր գործընկերոջ` Մարսելո Էլիո Չավեսի հետ: Վերջինս այժմ Թեհրանում է և մասնակցում է Իրանի նախաձեռնությամբ կազմակերպված «Սիրիայի ընկերներ» խմբի համաժողովին:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են սիրիական ճգնաժամի վերացման հետ կապված մի շարք հարցեր:

«Ազատ ընտրությունների անցկացումը միայն կարող է Սիրիայում կասեցնել ընթացող քաղաքացիական պայքարը»,- ասել է Իրանի խորհրդարանի ղեկավարը:

Ալի Լարիջանին կարևորել է, որ Սիրիայի բարեկամ ավելի քան 30 երկիր, պատրաստ է աջակցել այդպիսի ծանր իրավիճակում հայտնված Դամասկոսին:

Իրանի խորհրդարանի նախագահը, անդրադառնալով իրանաբոլիվիական հարաբերություններին, ընդգծել է, որ առկա են բոլոր նախադրյալները` քաղաքական, տնտեսական, ինչպես նաև խորհրդարանական ոլորտներում ակտիվթրեն համագործակցելու համար:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

 Անկախ

Ալի Լարիջանին վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահ

Ալի ԼարիջանիԱլի Լարիջանին երրորդ անգամ վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահ:

Մայիսի 25-ին անցկացված քվեարկության ընթացքում 264 օրենսդիրներից Լարիջանիի օգտին քվեարկել են 187-ը: Նա երրորդ տարին անընդմեջ գլխավորելու է Իրանի 9-րդ գումարման խորհրդարանը:

Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար իրենց թեկնածությունն էին առաջադրել նաև Ահմադ Բախշաեշն, Բահրամ Փիրանվենդը: Վերջիններս համապատասխանաբար ստեցել էին 32 և 26 ձայն:

Ուշագրավ է, որ Ալի Լարիջանին Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2008-ից:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Իրանի խորհրդարանի ղեկավար Ալի Լարիջանին ցավակցել է թուրք գործընկերոջը

լարիջանիԻրանի խոհրդարանի ղեկավար Ալի Լարիջանին ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայի իր գործընկեր Զեմիլ Չիչեկին` Մանիսա նահանգի ածխահանքում տեղի ունեցած դժբախտ պատահարի կապակցությամբ, որի հետևանքով Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ են զոհվել:

Ալի Լարիջանին անկեղծ վշտակցություն է հայտնել Թուրքիայի ժողովրդին` սփոփանքի խոսքեր հղելով զոհվածների հարազատներին, վիրավորներին էլ մաղթելով շուտափույթ ապաքինում:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Թուրքիայի Մանիսա նահանգի  Սոմա շրջանի ածխահանքում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով զոհվել է 284 և վիրավորվել շուրջ 90 մարդ:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Իրանի առաջադիմության հիմնական «պատճառը» գերտերությունների վարած հակաիրանական քաղաքականությունն է

լարիջանիԻրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին այսօր հրավիրված համաժողովում ասել է, որ երկրի դեմ կիարռվող շրջափակումներն ու սպառնալիքները ստիպում են, որ Իրանն ավելի  առաջադիմի:

Իրանի  խորհրդարանի նախագահը, մատնանշելով տարածաշրջանում Իրանի զբաղեցրած կարևոր դիրքն ու աշխարհում առավել ազդեցիկ դառնալու իրողությունը, հավելել է, որ  չպետք է սարսափել գերտերությունների նետած քարերից:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» գործակալությունը: