Չնայած Իրանում ալկոհոլի արգելքին և դրա համար նախատեսված պատժին՝ ոգելից խմիչքների օգտագործումը բավական տարածված է: 1979-ի հեղափոխությունից հետո Իրանում մահմեդականներին արգելվել է ալկոհոլի օգտագործումը: Օրենքը կրկնակի խախտողները կարող են անգամ մահապատժի ենթարկվել:
Այդուհանդերձ, ալկոհոլ օգտագործելու համար մահապատիժ պարբերաբար չի կիրառվում: Սովորաբար, պատիժը նախատեսում է տուգանք, մտրակի հարվածներ կամ բանտարկություն: Մահապատիժ կիրառվում է այն դեպքում, եթե անձն առաջին անգամ չի օգտագործում ալկոհոլ և միաժամանակ խախտել է հասարակական կարգը: Իրանում, սովորաբար, մահապատժի են ենթարկում սպանության, բռնաբարության, զինված կողոպուտի, ինչպես նաև թմրանյութեր պահելու և տեղափոխելու համար, եթե դրանց կշիռը գերազանցում է 5 կգ-ը:
Իրանը պաշտոնապես հանդուրժում է ալկոհոլը և այն թույլատրելի համարում միայն ազգային, կրոնական փոքրամասնությունների շրջանում: Խմողները ընտրություն ունեն, բայց պետք է զգույշ լինեն: Հնարավոր է Իրանում ոգելից խմիչք պատվիրել ու արագ ստանալ պատվերը:
Չնայած ալկոհոլի վաճառքի արգելքին ու ոստիկանական ստուգումներին՝ Իրանում խմելը լայնորեն տարածված է: Քանի որ շիա մահմեդական մեծամասնություն ունեցող Իրանում դիսկոտեկներ ու գիշերային ակումբեր չկան, ամեն ինչ տեղի է ունենում տներում, փակ դռների հետևում:
Իրանում ոգելից խմիչքները բերում են մաքսանենգ ճանապարհով, բայց ալկոհոլի մեծ մասը հիմնականում պատրաստվում է տեղում:
Գինի պատրաստելու հազարամյակների ավանդույթ ունեցող Իրանում ներկայումս միայն քրիստոնյաները, հրեաները և զրադաշտականներն օրինական իրավունք ունեն իրենց տներում գինի պատրաստելու, այն էլ միայն սեփական օգտագործման համար, իսկ հոգևորականները՝ նաև կրոնական արարողությունների համար:
Ոգելից խմիչքների առևտուրն Իրանում խստորեն արգելված է: Չնայած արգելքին՝ ընդհատակյա, անօրինական առևտուր կա: Ալկոհոլի մատչելիությունը մտահոգություն է առաջացրել Իրանի հոգևորականության շրջանում: Նրանք Արևմուտքին մեղադրում են դավադիր գործողություններում, որոնց նպատակը իրանցիներին կրոնական բարեպաշտ վարքից կտրելը և գայթակղելն է:
Ամեն դեպքում, ալկոհոլի չարաշահումը և ալկոհոլային թունավորումներն Իրանում իսկապես խնդիր են դարձել: Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրում ավելի քան 200 հազար հարբեցող կա:
Անցյալ տարի Իրանում թույլատրվել է բացել ոգելից խմիչքների նկատմամբ թուլություն ունեցողներին բուժելու առաջին բժշկական կենտրոնը:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչները վերջերս հայտնել են, որ կենտրոնի նպատակն է օգնել իրանցիներին ազատվելու այդ վատ սովորությունից:
Անցյալ տարի Իրանի առողջապահական համակարգի պաշտոնյաները կառավարությանը զգուշացրել էին, որ աճում են տանը պատրաստված ոգելից խմիչքից թունավորումների և մահացության դեպքերը և հորդորել էին քայլեր ձեռնարկել:
Իրանական մամուլը հաճախ է հաղորդում տանը պատրաստած ոգելից խմիչքներից կուրանալու կամ մահանալու դեպքերի մասին: Սուպերմարկետներում ընդամենը 3․5 դոլարով կարելի է տեխնիկական սպիրտ ձեռք բերել:
Մեծ բիզնես է ոգելից խմիչքների մաքսանենգությունը: Իրանի արդարադատության համակարգը սահմանապահ ծառայությանը մեղադրում է մաքսանենգ առևտրի մասնակիցը դառնալու հանցանքում:
Որոշ իրանական ընդդիմադիր կայքեր հաղորդում են, որ սահմանների հսկողությունը իրականացնող «Հեղափոխության պահապաններ» զորամիավորումը մաքսանենգ ճանապարհով ալկոհոլի ներկրումից տարեկան 12 մլրդ դոլարի անօրինական եկամուտ է ունենում:
Գործարանային արտադրության խմիչքները մաքսանենգ ճանապարհով Իրան են բերվում հարևան Թուրքիայից և Իրաքի քրդական շրջաններից: Իրանում ոգելից խմիչքի մեկ շիշը վաճառվում է 70 դոլարով, տեկիլա կամ ֆրանսիական կոնյակ «սև շուկայում» կարելի է ձեռք բերել 100 դոլարով, իսկ գարեջուրը՝ 8 դոլարի սահմաններում: Մաքսանենգ օղին Իրան է բերվում նաև Ռուսաստանից ու Վրաստանից: Իմիջիայլոց, որակյալ խմիչքների թանկ գները ճանապարհ են հարթել իրանահայ գործարարների համար, որոնք զբաղվում են տնային պայմաններում թորած օղու վաճառքով:
Tag Archives: ալկոհոլ
Ռուսաստանում բարձրացել են օղու գները
Ռուսաստանում այսօր, մարտի 11-ին ուժի մեջ է մտել Ռուսալկոհոլկարգավորման հրամանը օղու, կոնյակի ու բրենդիի մանրածախ գնի բարձրացման մասին:
Կեսլիտրանոց օղու շշի նվազագույն արժեքը հիմա 199 ռուբլի է` 170-ի փոխարեն: Կոնյակն արժե 280-322 ռուբլի, բրենդին` 280-293 ռուբլի:
2014-ի օգոստոսի 1-ին պլանավորված է օղու մանրածախ գինն էլի բարձրացնել.նվազագույնմ այն կարժենա 220 ռուբլի: Իսկ կոնյակն ու բրենդին կմնան նույն գնի:
“Ինտերֆաքսը” գրում է, որ այդ նոր գները տարածվում են նաև լցնովի օղու վրա: Որ Ռուսալկոհոլկարգավորումը պլանավորել է բարձրացնել թունդ ալկոհոլի նվազագույն գները, հայտնի դարձավ փետրվարին, ինչը բացատրում են նաև գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ:
Գարեջրի համով քաղցրավենիքը ծնողների վրդովմունքն է առաջացրել
Դոնդողե հատիկավորներ արտադրող ամերիկյան ընկերությունը երեխաների հարցում մեծ սխալ է թույլ տվել` արտադրելով գարեջրի համով մարմելադ: Արտադրողները կարծում էին, որ նոր մարմելադը երեխաների շրջանում կսիրվի, սակայն այդ արտադրանքը խանութի ցուցադարակներից ակնթարթորեն սպառվելու փոխարեն` մեծ գլխացավանք է դարձել:
Ծնողները գրոհել են հրուշակեղենի կալիֆոռնիական Jelly Belly ընկերության Facebook-էջի վրա, անմիջապես: Այդ արտադրանքի մեջ սպիրտ, ալկոհոլ, չի պարունակվում, այնուամենայնիվ, շատերը համոզված են, որ նման անվտանգ տեսքով “գարեջուր” համտեսած երեխաների մեջ ցանկություն կառաջանա իմանալու, թե ինչ համ ունի իրականում այն.”Դուք պետք է ամաչեք, որ փոքր տարիքից երեխաներին ալկոհոլամոլություն եք սովորեցնում”,-գրում է նրանցից մեկը:
Ի դեպ, ընկերությունն ալկոհոլի համով դոնդող է արտադրում 1977-ից: Մինչև այժմ էլ շատ խանութներում վաճառվում են այդ ապրանքանիշի` բրենդիի, կոկտեյլների համով դոնդողներ:
Քաղցրավենիքն արտադրողներն էլ իրենց պաշտպանության համար ասել են, որ դրանք մեծ տուփերով չեն վաճառվելու ու նշել են, որ տվյալ արտադրանքը մեծահասակների համար է:
Բաժակակից ընկերները գրազով կտրել են ականջները
Կեմերովոյի մարզի Գուրևո շրջանում բաժակակիցները արմռեսթինգի մրցույթ են կազմակերպել մի պայմանով` պարտվողը պետք է կտրի իր ականջը, սակայն այնպես ստացվեց, որ ականջները կտրեցին վիճաբանող երկու կողմն էլ:
“Տոներին Գուրևի կենտրոնական հիվանդանոց 2 անսովոր հիվանդի են բերել: Մեկի մոտ ախտորոշվել է ձախ ականջի տրավմատիկ անդամահատում, իսկ մյուսի մոտ` աջ ականջի մասնակի անդամահատում”,-տեղեկացրել են Գուրևոյի ՆԳ բաժնից:
Մրցույթի հաղթողը պահանջել է, որ պարտվողը կատարի պայմանը, սակայն վերջինս համաձայն չի եղել արդյունքի հետ: Նրանք որոշել են մրցույթը կրկնել: Այս անգամ արդեն հաղթել է նախկին պարտվողը: Ոչ ոքին նրանց վիճաբանության առիթ է դարձել:
Ի վերջո, նրանք որոշել են գրազի պայմանն իրականացնել.յուրաքանչյուրը պետք է կտրեր իր ականջը ու, հենց այդպես էլ հայտնվել են հիվանդանոցում:
Ներկայում ոստիկանները հետքնչական ստուգում են անցկացնում, որի արդյունքներով էլ վճիռ կկայացվի: