Ովքե՞ր են իրականացնում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքերը

աղբահավաքԱղբահանությունն ու սանիտարական մաքրումն այն հիմնախնդիրներն են, որոնք հուզում են մեր երկրի համարյա բոլոր քաղաքացիներին, մասնավորապես, դրա իրականացման համար պատասխանատու անձանց մասին հարցը: Հարցի խնդրահարույց լինելը պայմանավորված է նաև նրանով, որ հիշյալ աշխատանքների ոչ ժամանակին իրականացումը կարող է բնակչության առողջության հետ կապված խնդիրներ առաջացնել: Այսպես, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի համաձայն` համայնքի ավագանու որոշմամբ աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացնում են անմիջականորեն համայնքային հիմնարկները կամ համայնքի կարիքների համար գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված օպերատորը: Հիշյալ անձինք կարող են իրականացնել խոշոր եզրաչափերի աղբի հավաքումը և փոխադրումը` տվյալ համայնքի ավագանու հաստատած դրույքաչափերին համապատասխան:

Իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, համայնքի ավագանու սահմանած պահանջներին համապատասխան, կարող է իրականացնել շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքումը և փոխադրումը` աղբի հավաքման և փոխադրման թույլտվության հիման վրա: Աղբի հավաքման և փոխադրման թույլտվություններ կարող են տրամադրվել նաև շինարարական և խոշոր եզրաչափի աղբի աղբահանության վճար վճարողներին՝ աղբն ինքնուրույն հավաքելու և փոխադրելու համար:
Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունը տրամադրում է համայնքի ղեկավարը համայնքի ավագանու հաստատած պայմաններով և կարգով: Աղբի հավաքման և փոխադրման թույլտվության տրամադրման պայմանները և կարգը պետք է ուղղված լինեն քննարկվող օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված նպատակներին և սկզբունքներին, ինչպես նաև օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամանակացույցին համապատասխան աղբահանության իրականացման ապահովմանը:
Աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունները տրամադրվում են կոնկրետ աղբահանության վճար վճարողների քանակի համար՝ վճարովի հիմունքներով: Թույլտվությունների համար վճարների դրույքաչափերը սահմանում է ավագանին, որոնք, սակայն, չեն կարող գերազանցել համապատասխան աղբահանության վճար վճարողի կողմից «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հաշվարկվելիք դրույքաչափերի 20 տոկոսը:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Երկշաբաթյա գործադուլի արդյունքում Իսպանիայի աղբահավաքները կարողացան պահպանել իրենց աշխատատեղերը

Մադրիդում աղբահավաքների գրեթե 2 շաբաթ տևած գործադուլը ավարտվեց արհմիությունների հաղթանակով:

i (2)Նրանք  բողոք սկսեցին այն ժամանակ, երբ քաղաքային ընկերությունները պատրաստվում էին 1000 աշխատակցի ազատել աշխատանքից, իսկ 5 000-ի աշխատավարձն էլ կրճատել: Գործադուլի հետևանքով ամբողջ քաղաքը թաղվեց աղբի մեջ: Դա  վախեցրեց զբոսաշրջիկներին` նրանց թիվը նախորդ տարվա համեմատությամբ կրճատվեց 7%-ով: Եվ չնայած Մադրիդի քաղաքապետ Անա Բոթելի միջամտությանը, որը 2 օր տվեց աշխատողներին փոխպայմանավորվածություն ձեռք բերելու  համար, այդուհանդերձ համաձայնություն չստացվեց: Գործադուլի հետևանքով վնասը կազմեց 600 հազար եվրո:

Վերջնական արդյունքում գործատուներն առաջինը փոխզիջման դիմեցին` աղբահավաքներին չեն ազատում աշխատանքից, իսկ աշխատավարձերը մինչև 2017 թիվը մնում են նույնը: Աղբահավաքներն էլ իրենց հերթին խոստացան բարելավել իրենց աշխատանքի որակը:

 

 

Աղբահավաքները համաձայնել են հավաքել Մադրիդում կուտակված աղբը

o_850025Մադրիդի փողոցներից այնուամենայնիվ, աղբը կհավաքեն:Իսպանիայի մայրաքաղաքի քաղաքապետարանը  պայմանավորվել է հավաքարարների արհմիությունների հետ. նրանք խոստացել են 11 օր տևած գործադուլից հետո, վերջապես  փողոց դուրս գալ:

Փոխզիջում է ձեռքբերվել այն ժամանակ, երբ Մադրիդի քաղաքապետ Անա Բոթելը սպառնացել է դիմել դատարան ու մասնավոր ընկերություններին ստիպել վճարել պետծառայությունների ծախսերը, որոնք հիմա ստիպված են մաքրել քաղաքը: Պրոֆեսիոնալ աղբահավաքներն էլ սկսեցին գործադուլ անել, երբ կրճատվեց քաղաքը մաքրելու ֆինանսավորումը և մասնավոր ֆիրմաներն էլ ի վիճակի չէին վճարել, քաի որ նրանց սեփական եկամուտները կրճատվեցին 40%-ով, : Գործադուլին մասնակցում էր աղբահավաքների 90 %-ը: