Դիսնեյլենդը բուժել է անորեքսիայից

1405688946_anoreksiya2Այս աղջկա մոտ անորեքսիա  է ախտորոշվել, երբ նա 16 տարեկան էր: Նրա քաշն այն ժամանակ 38 կգ էր: Մինչ Դիսնեյլենդ կատարած ճամփորդությունը, նա կենաց ու մահու պայքարի մեջ էր: Անորեքսիայի վերջին փուլում օրգանիզմը հրաժարվում է ցանկացած տեսակի ու վիճակի սննդից: Հիվանդները մահանում են սրտի կանգից, ու Հիզար Ֆրանքսի դեպքում նույն սցենարն էր գործում:

1405689005_anoreksiya3Հերթական բուժումից հետո, աղջիկը բժիշկների խորհրդով մեկնեց ԱՄՆ, Դիսնեյլենդ, որ մանկուց էր երազում: Ու այդտեղ էր, որ կատարվեց հրաշքը.տեսնելով, թե  ֆասթֆուդի որքան մեծ չափաբաժիններ են կուլ տալիս թե մեծահասակները  և թե երեխաները` աղջիկը կրկին ուտելու ցանկություն ունեցավ:

Նա ասում է, որ շատ ավելի հարմար է սնունդ ընդունել այն մարդկանց ներկայությամբ, ովքեր ոչինչ չեն կասկածում քո հիվանդության մասին: Հիզարի բախտը բերեց ու նա, փաստորեն կարողացավ «միացնել» մարսողությունն ամենավերջին պահին, ու սկսեց քաշ հավաքել:

Հիմա նա 63 կգ է ու մասնակցում է անորեքսիայով հիվանդներին օգնության քարոզարշավին:

“Սիրո հորմոնն” օգնում է բուժելու անորեքսիան

13183800.156441.2446“Սիրո հորմոնը” կամ օքսիտոցինն օգնում է անորեքսիան բուժելուն, վստահեցնում են գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Psychoneuroendocrinology գիտական ամսագրում:

Տեղեկություն, կա, որ գիտնականներն օքսիտոցին են կիրառել մի քանի աղջիկների բուժման համար:

Մասնագետների կարծիքով, 2 շաբաթ անց, հորմոնի ընդունման շնորհիվ նրանց մոտ սննդի նկատմամբ զզվանքը վերացել է, իսկ մեկ ամիս անց` փաստացի բուժվել են անորեքսիայից:

Գիտնականները վսահաբար հայտարարում են, որ անորեքսիան չի կրկնվում, քանի որ հիվանդության պատճառները հոգեկան խնդիրներն են:

Անկախ

Ինչպե՞ս կարելի է կանխել անորեքսիան

անորեքսիա2Ծնողները կարող են նյարդային անորեքսիայի ախտանշանները տարբերել, եթե դեռահասի մարմնի զանգվածը տարիքին ու բոյին համապատասխանող նորմալ քաշից պակաս է 30%-ով, և նա շարունակ նիհարում է: Դա արդեն անհանգստանալու ու մասնագետին դիմելու լուրջ պատճառ է: Ամենայն հավանականությամբ, ձեր զավակը անորեքսիայի խնդիր ունի:
Վիճակագրական տվյալները ցնցող են. անորեքսիայով տառապող յուրաքանչյուր 5-րդ մարդ մահանում է: Ո՞վ է մեղավոր, որ դեռահասն իրեն մատնում է հյուծման, հեռուստատեսությո՞ւնը, սնդուսափայլ ամսագրե՞րը, թե` ծնողները:
Հոգեբանի կարծիքով` ծնողների մեղավորությունն անշուտ առկա է: Աշխատանքով ու հոգսերով տարված մայրը նվազ ուշադրություն է հատկացնում երեխային: Կամ էլ ծնողի ուշադրությունը կենտրոնացած է երեխայի ուսման, արտաքինի, բուհ ընդունվելու, շրջապատի վրա, իսկ երեխան ներքին հակասությունների դեպքում ծնողի կողմից աջակցություն չի ստանում:
Երեխայի հոգեկանի վրա խիստ ազդում է ծնողների անհաշտ լինելը, անկախ այն բանից` դրանք ակնհայտ են, թե ոչ: Հաճախ երեխաները զգում են, որ ծնողները երջանիկ չեն, ինչը տագնապալի ֆոն է ստեղծում երեխայի զարգացման համար, որը հետագայում սեփական խնդիրները լուծելու դժվարության է հանգեցնում:
Ո՞ր տարիքում է սովորաբար սկսվում նյարդային անորեքսիան հարցին մասնագետը պատասխանում է` հիմնականում 15 տարեկանում: Սակայն մասնագետի դիմում են միայն, երբ արդեն 20-ն է լրանում, ու հասկանում են, որ լուրջ խնդիր է ծագել:
Ինչպե՞ս կարող են ծնողները գլխի ընկնել, որ իրենց երեխան անորեքսիայով է հիվանդ:
Առաջին ախտանշանը քաշի կտրուկ անկումն է: Երկրորդը` սննդից հրաժարումը: Երբեմն երեխաները պատճառներ են հորինում, որ հրաժարվեն ուտելուց, ասենք` դրսում կերել է արդեն: Կամ սնունդը դանդաղ ծամելը, որը, ի դեպ, անորեքսիկ երեխայի համար պարզապես դժվար է, ֆիզիկական ծանրաբեռնավածություն է: Նրանք ժամերով զբաղվում են սպորտով, աշխատում են տարբեր գործերով իրենց ծանրաբեռնել:
Բնութագրող հանգամանք է հիվանդության հերքումը: Ծնողներն ասում են` դու հիվանդագին նիհար տեսք ունես: Իսկ երեխան, ի պատասխան, բոլոր միջոցներով փորձում է համոզել, որ ամեն ինչ կարգին է:
Անորեքսիան կանխարգելող միջոցներ
Կանխելու համար նախ և առաջ պետք է երեխայի անձին ուշադիր ու հարգանքով վերաբերվել: Գուցե տարօրինակ թվա, սակայն հոգեբանները կարծում են, որ ծնողն օրական առնվազն 10 անգամ պետք է երեխային ու ամուսնուն խրախուսելուառիթ փնտրի:
Երբ նման խնդիր է առաջանում, ծնողները կարծում են, որ կդիմեն սննդաբանին, կպատմեն ինչն ինչոց է, նա էլ ճիշտ սննդակարգ կնշանակի, ու խնդիրը կվերանա:
Իրականում ասվել ու ասվում է, որ անորեքսիան հոգեբանական խնդիր է: Հետևաբար պետք է համապատասխան մասնագետի դեմել, ոչ թե սննդաբանի:
Եթե հիվանդությունն արդեն խորացել է, քաշն էականորեն նվազել, ապա պետք է դիմել նյարդաբանի կամ էլ հոգեբույժի: Այս փուլն արդեն ենթադրում է դեղորայքային բուժում: Ներառում է դեղամիջոցներ` լրացնելու երկաթի ու ցինկի անբավարարությունը, ինչպես նաև հակադեպրեսանտներ ու հատուկ կալորիական սնունդ:
Եթե հիվանդությունը բուժվել է, հնարավո՞ր է, որ այն կրկնվի: Այս հարցին բժիշկը պատասխանում է, որ հոգեթերապիան խիստ փոխում է կյանքի հանդեպ վերաբերմունքը, իրականության ընկալումը, ընտանեկան փոխհարաբերությունները: Քանի որ բուժումը երկարատև է (առնվազն 6 ամիս), կես տարում հնարավոր է` մարդու գիտակցության մեջ արմատական փոփոխություններ կատարվեն: Փոխվում է մտածելակերպը, հետևաբար հիվանդությունը գործնականում բուժվում է մեկընդմիշտ:

Անորեքսիայից տառապողները սարսափում են ուտելուց

անորեքսիաՆյարդային անորեքսիան (հունարեն՝ ախորժակի բացակայություն, ուտելու ցանկության կորուստ) սննդային վարքագծի խանգարում է, երբ մարդը (հատկապես կանայք և հիմնականում սպիտակամորթները) սննդից հրաժարվելու, արհեստականորեն նիհարելու հետևանքով կորցնում է մարմնի զանգվածը: Աշխարհում անորեքսիայից տառապում է կանանց 2%-ը, տղամարդկանց 0,4%-ը, իսկ 10%-ը մահանում է հիվանդության հետևանքով առաջացած բարդություններից: Անորեքսիան ծագում է գիրության մասին կարծրացած համոզմունքից: Այդ հիվանդությունից տառապող մարդը չի շփվում շրջապատի հետ և ընկնում է դեպրեսիայի մեջ, տանջվում անքնությունից, այնուհետև, չուտելու հետևանքով թափվում են մազերը, կոտրվում եղունգները, խախտվում է նյութափոխանակությունը, դաշտանային ցիկլը, ընկնում է ճնշումն ու մարմնի ջերմաստիճանը, առաջանում են փորլուծություն, սրտամկանի դիստրոֆիա, երակային զարկերի դանդաղում, աղիքային ատոնիա, ներքին օրգանների իջեցում և այլն: Իսկ վերջում ախորժակն իսպառ անհետանում է:
Անորեքսիայից տառապողները հաճախ թաքցնում են իրենց պաթոլոգիան՝ անընդհատ բուժում ստանալով (մտերիմների դրդմամբ): Այդ հիվանդությունը հիմնականում չորս դրդապատճառ ունի. ծնողների դեմ պայքարը, սննդի նկատմամբ ծնողների չափազանց ուշադրությունը, քաղցի պատճառով պատիժը, հուզական լարվածությանը դիմադրելու ցանկությունը և այլն:
Մասնագետների հավաստմամբ` Հայաստանում ևս պատահում են անորեքսիայի դեպքեր: Խոցելի խումբը հասունացման տարիքի աղջիկներն են, իսկ մեղավորները ծնողների ու շրջապատի` քաշի ավելացման վերաբերյալ անմիտ դիտողությունները: Որոշ երկրներում, մասնավորապես` Իսրայելում գործում է հիվանդագին նիհարություն ունեցող մոդելների դեմ օրենք, որն արգելում է 18,5-ից քիչ մարմնի զանգվածի ինդեքս ունեցող մոդելներին հայտնվել գովազդում (մարմնի զանգվածը (կգ) բաժանած հասակի քառակուսուն (մետր)։
Որոշ գիտնականներ պնդում են, որ անորեքսիայի առաջացման հիմքում ընկած է գենետիկան (EPHX2 գենը), և սննդային վարքագծի խանգարումը պայմանավորված է հոգեբանական գործոնով: ԴՆԹ-ի հետազոտությունը ցույց է տվել, որ սննդային խախտումը կապված է մուտացիաների հետ, որոնք խանգարում են խոլեստերինի մշակմանը, վատացնում տրամադրությունը և բացասաբար ազդում սննդակարգի վրա: Բայց էնդոկրինոլոգ Բամելա Բաղրամյանի կարծիքով` գիրությունն այսօր շատ ավելի լուրջ խնդիր է, քան անորեքսիան: Ըստ վիճակագրության՝ գիրությամբ այսօր տառապում է յուրաքանչյուր 4-րդ մարդը, իսկ ամերիկացիների ավելի քան 10 միլիոնը տառապում է սննդային խանգարումներից:
Օհայոյի հավասարակշռված կենսակերպի կենտրոնի բժիշկ Լորա Հիլը վստահեցնում է, որ սնունդն էներգիայի հիմնական աղբյուրն է, բայց ի՞նչ կարող է անել այն անձը, որ սննդային վարքագծի խնդիր և ուտելիքի նկատմամբ ալերգիա ունի.«Շատ մարդիկ չեն կարողանում նորմալ ուտել, քանի որ հակացուցումներ ունեն, ալերգիա այս կամ այն սննդի նկատմամբ: Անորեքսիկներն ուտելիս հայտնվում են նյարդային ծանր վիճակում, առաջանում է անհանգստություն և աղմուկ գլխում՝ մարդկային խառնիխուռն ձայներով: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպես կարող է անորքեսիկն այդ վիճակում աշխատել և գնալ հանդիպումների: Իրականում նա տանջվելու է և անվերջ փորձելու է այդ աղմուկի տակ կենտրոնանալ զրույցի վրա: Եվ այդպես` ամեն ուտելուց հետո»: Դա է, թերևս պատճառը, որ անորքեսիայից տառապողները գերադասում են չուտել:
Որոշ հետազոտողներ նշում են, որ այդ հիվանդությունները հաղթահարելու համար պետք է հասկանալ գլխուղեղի կառուցվածքն ու ֆունկցիան: Լ. Հիլը բացատրում է, թե անորեքսիա ունեցողներն ինչպես են սննդին արձագանքում:
Սննդի նկատմամբ հակազդում չունեցողների գլխուղեղի ինսուլան, որը սովածության կամ բավարարվածության ազդանշաններ է ուղարկում ուղեղի այլ հատվածներ, անմիջապես արձագանքում է իրենից վեր գտնվող միգդալային, որը պատասխան է տալիս սննդի հետ կապված որևէ խնդրի առկայության դեպքում: Այնուհետև, ակտիվանում է հաճույքի հորմոնը՝ դոփամինը, որն ամեն պատառ կուլ տալիս այսպես է արձագանքում. oհ՜, ինչ համեղ է, հաճելի է, դուր է գալիս, արի էլի ուտենք: Գլխուղեղի ճակատային մասն այն սկսում է մեկնաբանել, և եթե միգդալան ոչ մի բացասական ազդանշան չի ուղարկում` դրական են արձագանքում գլխուղեղի նաև մյուս հատվածները՝ հասնելով մինչև ուղեղի նախաճակատային կորտեքս (Prefrontal Cortex): Իսկ մարդն այդ պահին իրեն զգում է հարմարավետ և հանգիստ:
Անորեքսիա ունեցողների գլխուղեղը բոլորովին այլ կերպ է գործում: Նրանց դեպքում քաղցածության ոչ մի ազդանշան չի գրանցվում, հետևաբար, դոփամինն ու սերոտոնինը չեն ակտիվանում, իսկ մարմինը չուտելուց հյուծվում է: Անգամ եթե փորձում են մեկ պատառ ուտելիք ընդունել, չեն զգում համերի տարբերությունը, այսինքն՝ համը դառնում է միօրինակ, իսկ միգդալան արձագանքում է` մի տեսակ վախենում եմ, անհանգիստ եմ, գուցե այլևս չուտենք: Դոփամինն էլ ոչ մի հաճույք չի պատճառում: Գլխուղեղի հաջորդ շղթաները նույնպես բացասաբար են արձագանքում, և մարդը հրաժարվում է ուտելիքից:
Հարաբերականորեն առողջ մարդու համար ուտելիքը հաճույք է, իսկ սննդային խանգարումներ ունեցող մարդկանց համար՝ դեղամիջոց: Ուստի, բժիշկներն անորեքսիայով հիվանդներին խորհուրդ են տալիս ինչ և երբ ուտել: Բուլիմիայի, անորեքսիայի և սննդային այլ խանգարումների բուժումը բարդ է և երկարատև, հոգեբանների և բժիկների հետ համատեղ օգնությամբ, իսկ ժամանակին բուժման պարագայում ապաքինվում է հիվանդների 50%-ը:
Ելենա ՉՈԲԱՆՅԱՆ

Անկախ