Չինացի ֆուտբոլային երկրպագուն մահացել է Աշխարհի գավաթի խաղարկությունը դիտելու համար երեք գիշեր չքնելու պատճառով

Չինացի ֆուտբոլային երկրպագուՉինացի ֆուտբոլային երկրպագուն մահացել է կաթվածից, որը բժիշկների խոսքով առաջացել է երեք հաջորդական գիշեր Աշխարհի գավաթի խաղարկության խաղերը դիտելու նպատակով արթուն մնալու պատճառով:

39-ամյա Շանհայի բնակիչ Չժոու Մենը շաբաթ օրը կաթված ստանալով ընկել էր իր տան բազմոցին՝ Ուրուգվայի և Կոստա Ռիկայի միչև ընթացող ֆուտբոլային խաղը դիտելու ընթացքում:

Նա արթուն էր մնացել նաև հինգշաբթի և ուրբաթ գիշերը ֆուտբոլային խաղերը դիտելու համար, իսկ ցերեկը գնացել էր աշխատանքի:

Նրան տեղափոխել են Շանհայի հիվանդանոց, իսկ մի քանի ժամ անց տղամարդը մահացել է:

Հիվանդանոցի բիշկների տեղեկություններով՝ հիվանդը արյան բարձր ճնշում է ունեցել:

Բժիշկները հայտնում են, որ բարձր ճնշում և սրտային հիվանդություններ ունեցող մարդիկ հուզվելու դեպքում առավել խոցելի են ուղեղի արյունազեղումների նկատմամբ:

 Անկախ

Պապ Ֆրանցիսկոսը Աշխարհի գավաթի խաղարկության ընթացքում չեզոքություն կպահպանի

Հռոմի պապՆա վերջերս վերկանգնել է իր արգենտինական անձնագիրը, ինչպես նաև իր սիրելի Բուենո Այրեսի ֆուտբոլային ակումբի պաշտոնական անդամակցության քարտ ունի: Սակայն պապ Ֆրանցիսկոսը խոստացել է բացարձակ չեզոքություն պահպանել Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ:

Ֆրանցիսկոսը ուրբաթ օրը Բարսելոնայի La Vanguardia թերթի հետ հարցազրույցի ժամանակ հիշել է, որ փետրվարին Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը Վատիկան կատարած այցելության ընթացքում խնդրել է նրան չեզոքություն պահպանել մրցումների ժամանակ:

Ֆրանցիսկոսը ծիծաղելով նշել է, որ ինքը կպահի իր խոստումը, քանի որ Բրազիլիան և Արգենտինան միշտ հակառակորդներ են եղել:

Հինգշաբթի օրը Ֆրանցիսկոսը ֆուտբոլիստներին և երկրպագուներին ուղղված տեսանյութ էր հրապարակել, որտեղ կոչ էր անում Աշխարհի գավաթի խաղերը թիմային աշխատանքի և համերաշխության հարթակ դարձնել և ոչ թե այն վերածել ռասիզմի, անհատականության և ագահության ցուցադրության:

Արգենտինան իր առաջին խաղը կխաղա կիրակի օրը Բոսնիա-Հերցեգովինայի դեմ:

 Անկախ

Բրազիլիան վերջապես պատրաստ է սկսել Աշխարհի գավաթի խաղերը

Previews - Final Draw For The 2014 FIFA World CupԲրազիլացիների այնքան սպասված օրը վերջապես մոտենում է:

Հինգշաբթի օրը Աշխարհի գավաթի խաղարկության շրջանակներում Բրազիլան կխաղա Խորվաթիայի հետ՝ աշխարհի խաղերը հյուրընկալելու համար ընտրվելուց գրեթե յոթ տարի անց հավակնելով աշխարհի վեցերորդ գավաթին:

Այսքան ուշացումներից և խնդիրներից հետո երկրպագուները վերջապես հնարավորություն կունենան սեփական հարկի տակ դիտել ազգային թիմի խաղը:

Եթե Բրազիլիան հաղթի մեկնարկային խաղը, նույնիսկ այն փաստ, որ Սան Պուլոյի մարզադաշտը դեռևս ամբողջովին պատրաստ չէ, անմիջապես կմոռացվի:

Բրազիլիան աշխարհի խաղերը չի հյուրընկալել 1950թ-ից ի վեր, իսկ այս անգամ բոլորը գիտեն, որ միայն աշխարհի գավաթը կարող է Բրազիլիայի ժողովրդին գոհացնել:

 Անկախ

Բրազիլիային 100 օր է մնացել Աշխարհի գավաթի խաղարկությանը պատրաստվելու համար

աշխարհի գավաթԲրազիլիայի ժամանակը սպառվում է:

Երեքշաբթի օրը Աշխարհի գավաթի խաղարկության կազմակերպիչներին կմնա 100 օր նախապատրաստական աշխատանքները ավարտին հասցնելու համար՝ չնայած 12 հյուրընկալող քաղաքների ստադիոններում և ենթակառուցվածքներում աշխատանքները դեռևս շարունակվում են:

Ազգային թիմերը նախապատրաստական վերջին էտապում են, իսկ Բրազիլիայի կառավարությունը փորձում է վստահեցնել, որ երկիրը պատրաստ կլինի 32 ազգային հավաքականների մասնակցությամբ մրցումներին, որը կմեկնարկի հունիսի 12-ին:

Երկրի չորս ստադիոններում շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել: Պարզ չէ նաև արդյո՞ք հյուրընկալող քաղաքները կկարողանան բավարարել ՖԻՖԱ-ի պահանջները՝ կապված բացօթյա էկրաններ տեղադրելու վայրերի հետ:

 Անկախ

Սան Պաուլոյում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ,լուսանկարներ

սան պաուլոՀարյուրավոր բրազիլացիներ ստիպված էին փախչել, քանի որ Սան Պաուլույում ֆուտբոլի Աշխարհի գավաթի խաղարկության դեմ կազմակերպված ցույցը բռնության էր վերածվել:

 

Երկրի ավելի քան 30 քաղաքներում նման ցույցեր են կազմակերպվել, սակայն Սան Պաուլոյում երեկ կազմակերպված ցույցերը արագ բռնության էին վերածվել, որի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել:

Միլիոնավոր դժգոհ բրազիլացիներ բողոքում են Աշխարհի գավաթի խաղարկության կազմակերպման համար ծախսվող հսկայական գումարների դեմ՝ հայտնելով, որ իրենց չեն թողնում զգալ իրենց երկրի արագ զարգացող տնտեսության շահույթները:

Առնվազն 1,000 ցուցարարներ էին դուրս եկել Սան Պաուլոյի փողոցներ՝ բողոքելով այս տարի կազմակերպվելիք Աշխարհի գավաթի խաղարկության համար ծախսվող ահռելի գումարների դեմ:

Անցած տարի Բրազիլիայում միլիոնավոր մարդիկ դուրս էին եկել փողոցներ՝ բողոքելով հանրային տրանսպորտի բարձր գների, հանրային ծառայությունների վատ որակի և կոռուպցիայի դեմ, մինչ երկիրը միլիարդավոր դոլարներ է ծախսում Աշխարհի գավաթի խաղարկության կազմակերպման համար:

 Անկախ