Արազ Օզբիլիսի վիրահատությունը հաջող է անցել

աօ3758200Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան  Արազ Օզբիլիսին վիրահատել են Հռոմի «Վիլա Ստյուարտ» հիվանդանոցում:

Մոսկովյան ակումբի բժշկական ծառայության ղեկավար Միխայիլ Վարդապետովը հայտնել է, որ վիրահատությունը հաջող կատարվել, բարդություններ չեն առաջացել:

Բայց հայ ֆուտբոլիստը կրկին պետք է վիրասեղանին պառկի:

Երկրորդ վիրահատության ժամկետը հայտնի կդառնա երկու ամիս հետո:

Հիշեցնենք, որ Օզբիլիսը վնասվածք էր ստացել վերջերս Շվեյցարիայում կայացած Հայաստանի  և  Ալժիրի հավաքականների ընկերական հանդիպման ժամանակ:

Մոսկվայի «Սպարտակը» երկար ժամանակ առանց մարզչի չմնաց

28776Հայաստանի ֆուտբոլի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը` Մոսկվայի «Սպարտակը», երկար ժամանակ առանց մարզչի չմնաց:

Վաղը կայանալիք ակումբի տնօրենների խորհորդի նիստում համապատասխան որոշում կընդունվի: «Սպարտակի» ղեկը կհանձնվի  Ստանիսլավ Չերչեսովին: Վերջինս  կվերադառնա Ավստրիայից  և Մոսկվայում կհանդիպի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի հետ։

Համատեղ կքննարկվեն աշխատանքային պայմանագրի նրբությունները։ Ակումբի հետ առաջին մարզումը 50-ամյա մասնագետը կանցկացնի մարտի 25-ին։

Չերչեսովը 2007-2008-ին աշխատել է «Սպարտակում», ներկայումս նա Պերմի «Ամկարի» մարզիչն է:

Անկախ

 

Յուրա Մովսիսյանը լավագույնն է Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում

ՅուՄԱՕ34100Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 21-րդ տուրից հետո Sport-Express-ը, ըստ միջին գնահատականի, կազմել է լավագույն ֆուտբոլիստների ցուցակը:

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն առաջին տեղում է: Նագունի 6,17 միավոր: Նա շրջանցել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Դամե Ն’ Դոյեին (6,16)  և իր թիմակից Դենիս Գլուշակովին (6,10):

26-ամյա Մովսիսյանը նաև առաջինն է հարձակվողի ու լավագույն օտարերկրացի ֆուտբոլիստի անվանակարգերում։

Ի դեպ, սպարտակցի Արազ Օզբիլիզը և «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսանդր Սամեդովը 5,95 միավորով 1-2-րդ տեղերն են բաժանում լավագունն աջ կիսապաշտպանների շարքում:

Անկախ

 

Յուրա Մովսիսյանը փոխարինեց խաղընկերոջը, իսկ Արազ Օզբիլիսը չմասնակցեց հանդիպմանը

ՅուՄ1000296_10201555907000701_59558454_nԻսպանիայում  ուսումնամարզական հավաք անցկացնող Մոսկվայի «Սպարտակի» ստուգողական խաղում ուժերը չափեց Շվեդիայի «Յուրգորդեն» ակումբի հետ: Ռուսական թիմը զիջեց 0:2 հաշվով:

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը փոխարինման դուրս եկավ 68-րդ րոպեին: Իսկ ահա «Սպարտակի» մարզազգեստը կրող մեր երկրի հավաքականի մեկ այլ խաղացող` Արազ Օզբիլիզը , նախօրեին վնասվածք էր ստացել և բաց թողեց հանդիպումը:

Տեխնիկական արդյունքներ

«Սպարտակ» Մոսկվա – «Յուրգորդեն» Ստոկհոլմ՝ 0:2

Ֆեյզալահու, 54, Օստբերգ, 85

Անկախ

Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմն ուղևորվեց Պորտուգալիա

ՅուՄԱՕ34100Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը` Մոսկվայի «Սպարտակը», ուղևորվեց Պորտուգալիա: Մոսկովյան ակումբը երկրորդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի: Այն կշարունակվի մինչև փետրվարի 16-ը:

Հավաքին կմասնակցեն 27 ֆուտբոլիստներ: Նրանց թվում են նաև Մովսիսյանը, Օզբիլիսը:

«Սպարտակը» կանցկացնի ստուգողական չորս խաղ:

Թիմը  փետրվարի 9-ին կմրցի իսլանդական «Հաֆնաֆյորդուրի», փետրվարի 11-ին` դանիական «Միդտյուլանի», փետրվարի 13-ին` դանիական «Կոպենհագենի», փետրվարի 15-ին՝ շվեդական «Հելսինգբորգի» հետ:

Անկախ

 

Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը սպարտակցի իրենց խաղընկերների հետ կմարզվեն Երևանում

ՅուՄԱՕ34100Ֆուտբոլի Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից Մոսկվայի «Սպարտակը», որի կազմում հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներ՝ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը, 2014-ի մարտին ուսումնամարզական հավաք կանցկացնի Հայաստանում:

Այն կկազմակերվի Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում՝ Ավանում գտնվող Հայաստանի  ազգային հավաքականի  տեխնիկական կետրոնում: Հավաքից անմիջապես հետո «Սպարտակը» կմեկնի Գրոզնի, որտեղ մարտի 8-ին կանցկացնի Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի «Թերեքի» հետ հանդիպումը:

Իսկ ահա, ամռանը «Սպարտակը» Հայաստան կժամանի, որպեսզի մասնակցի 4 թիմերի մասնակցությամբ միջազգային մրցաշարի: Հայաստանի պատիվը կպաշտպնի Երևանի «Արարարտը»:

Անկախ

Արազ Օզբիլիսը նոր տարին ընտանիքի անդամների հետ միասին դիմավորելու է Դոմինիկյան Հանրապետությունում

աօ27142Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հայտնել է, որ ամանորյա արձակուրդին այցելելու է Ամստերդամ և միանալու է  իր ընտանիքի անդամներին: Նա նշել է, որ հարազատների հետ ուղևորվելու են Դոմինիկյան Հանրապետություն և միասին դիմավորելու են նոր տարին:

Sovsport.ru-ի թղթակցին 23-ամյա հայ ֆուտբոլիստն ասել է.  «Պատկերացում չունեմ, թե ինչպես են ամանորը դիմավորում Թուրքիայում, այնտեղ ապրել եմ միայն մեկ տարի։ Ամենահիշարժան տոնն ինձ համար 2000-ին էր, երբ Ամբողջ ընտանիքով Գերմանիայում էինք։ Յուրահատուկ բան չկար, սակայն այն ընդմիշտ կմնա հիշողությանս մեջ։ Փոքր տարիքում հավատում էի Սանտա Կլաուսին, սակայն այժմ մեծ եմ։ Անկասկած, Հայրենիքս Հայաստանն է, իսկ բարեկամներս սփռված են աշխարհով մեկ։ Ընտանիքս բնակվում է Հոլանդիայում։ Ցանկանում էի լինել Հայաստանում, սակայն չէր ստացվում։ Հրավիրեցին Հոլանդիայի երիտասարդական հավաքական։ «Այաքսի» հետ հավաքների մեկնեցինք ԱՄՆ։ Որոշեցի չմիանալ  հավաքականին, Լսեցի սրտիս թելադրանքը և հասկացա, որ ցանկանում եմ խաղալ Հայաստանի հավաքականի կազմում»։

 

Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստների ակումբը խաղերը կանցկացնի առանց երկրպաագուների

Յուրա Մովսիսյան 221235Մոսկվայի «Սպարտակը», որի կազմում հանդես են գալիս Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ  Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը, առաջիկա երկու հանդիպումներն կանցկացնի առանց հարազատ երկրպագունների:

Բանն այն է, որ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի  «Յարոսլավի» հետ խաղում, մոսկովյան ակումբի երկրպագուներն անվայել էին իրենց պահել և ֆաշիստական բնույթի արտահայտություններ էին արել:

Այսպիսով, նոյեմբերի 3-ին և 10-ին թիմը խաղերը կանցկացնի առանց հանդիսականների աջակցության, բացի այդ ակումբը որպես տուգանք կվճարի 6 հազար ռուբլի:

Յուրա Մովսիսյանը` հստակորեն իրացրեց 11 մ-ոց տուգանային հարվածը, նրա ակումբն էլ հաղթեց

Յու մ-1 221328641380121466Ռուսաստանի ֆուտբոլի  առաջնության 14-րդ տուրում Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանի և Արազ Օզբիլիսի թիմը` Մոսկվայի  «Սպարտակը», հյուրընկալել էր «Ռոստովին»: Հայ ֆուտբոլիստների թիմը հաղթեց 2:0 հաշվով:

14-րդ րոպեին Օզբիլիսի փոխանցումից հետո Յուրա Մովսիսյանը վարպետորեն ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ: Նրա առաջխաղացումը կասեցրին կանոնների խախտումով:  11 մ-ոց տուգանային հարվածը հստակոեն իրացրեց Մովսիսյանը: 76-րդ րոպեին նրա թիմակից Տինո Կոստան երկրոդ անգամ գրավեց հյուրերի դարպասը:

«Սպարտակը» 30 միավորով երկրորդ տեղում է և 5 միավորով ետ է մնում «Զենիթից» :

Տեխնիկական արդյունքներ

«Սպարտակ» – «Ռոստով»՝ 2:0

Յուրա Մովսիսյան, 15, 11մ, Տինո Կոստա, 7

Արազ Օզբիլիսն առաջին գնդակը խփեց մրցակցի դարպասը` խաղալով «Սպարտակի» կազմում

աօ27142Ֆուտբոլի Ռուսաստանի բարձրագույն խմբի առաջնության  9-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը»  ջախջախեց  առաջատար ԲԿՄԱ-ին` 3:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը «Սպարտակի» մեկնարկային կազմում էին: Օզբիլիսը 40-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը: Նա առաջին անգամ աչքի ընկավ իր նոր թիմի կազմում:

«Սպարտակը» վաստակեց 3 միավոր 20 միավորով հավասարվեց  աղյուսակը գլխավորող ԲԿՄԱ-ին: 20 միավոր է վաստակել նաև «Զենիթը»:

Ահա թե ինչ է ասել խաղից հետո Մովսիսյանն իր հայրենակցի մասին. «Շատ ուրախ եմ, որ ռուսական առաջնությունում նա խփեց իր առաջին գոլը «Սպարտակի» կազմում: Գոլը շատ գեղեցիկ ստացվեց: Իհարկե ես ջերմ շնորհավորեցի նրան: Թե ինչ ասեցի նրան` անկեղծորեն արդեն չեմ հիշում»:

Տեխնիկական արդյունքներ

«Սպարտակ» – ԲԿՄԱ՝ 3:0

Արաս Օզբիլիս, 40, Դմիտրի Կոմբարով, 52, Սերգեյ Պարշավլյուկ, 59

 

Օզբիլիսը և Մովսիսյանը գնդակներ խփեցին շվեյցարական թիմի դարպասը

221314251377795455Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փուլի պատասխան խաղում Մոսկվայի «Սպարտակը» սեփական խաղադաշտում մրցեց շվեյցարական «Սենտ Գալենի» հետ և պարտվեց 2։4 հաշվով։

Փոքր սփոփանք է, որ «Սպարտակի» կազմում հանդես եկած Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Արազ Օզբիլիսը և Յուրա Մովսիսյանը գոլերի հեղինակներ դարձան:

Այս թիմերի առաջին խաղն ավարտվել էր 1:1 հաշվով:

Տեխնիկական արդյունքներ

«Սպարտակ» (Մոսկվա) – «Սենտ Գալեն» (Շվեյցարիա)՝ 2:4 

Արազ Օզբիլիս, 1, Յուրա Մովսիսյան, 83 – Գորան Կարանովիչ, 17, 32, Ռոբերտո Ռոդրիգես, 36, Դեյան Յանյատովիչը, 89

Արազ Օզբիլիսը` լավագույն գոլի հեղինակ

աօjpeg2Ռուսաստանի  մարզական լրատվամիջոցներն ամփոփել են այդ երկրի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության անդրանիկ տուրի արդյունքները: Լավագույն գոլի հեղինակը «Կուբանի» և Հայաստանի ազգային հավաքականի  խաղացող Արազ Օզբիլիսն է:

Նրա թիմը ոչ-ոքի` 1:1 հաշվով էր ավարտել հանդիպումը Կազանի  «Ռուբինի» հետ: Մրցակցի դարպասը գրավել էր Օզբիլիսը: