Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը`աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարի ոսկե մեդալակիր

ադ22579Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց  մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարը:

Հենցատկերում գերազանց հանդես եկավ Արթուր Դավթյանը: Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցի սանը, որի մարզիչն է Հակոբ Սերոբյանը, հենացատկերում չունեցավ հավասարը:

Հավելենք, որ օղակների վրա վարժություններում Արթուր Թովմասյանը դարձել էր ոսկե, Վահագն Դավթյանը` արծաթե մեդալակիր: Նժույգաթափերում էլ ոսկե մեդալը նվաճել էր  Հարություն Մերդինյանը:

Անկախ

Սպասելիքներ Հայաստանի մարմնամարզիկներից

ադ22579Այսօր Կատարի մայրաքաղաք Դոհայում կմեկնարկի մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարը:

Հայաստանի ներկայացուցիչներ Վահագն Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը կարողությունները դրսևորելու հնարավորություն են ստացել:

Հուսանք, որ մերոնք անմասն չեն մնա խաղարկվելիք պարգևներից:

Անկախ

 

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի փայլուն մրցելույթը Ռիգայում

ադ2257910 երկրների 73 պատվիրակներ հանդես եկան Ռիգայում անցկացված սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարում: Իրեն լավագույնս դրսևորեց Արթուր Դավթյանը: Այդ մասին տեղեկացնում է  ՀԱՕԿ-ի մամլո ծառայությունը:

Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրը, որի մարզիչն է Հակոբ Սերոբյանը, կայուն մրցելութներ ունեցավ բոլոր` վեց մրցաձևերում և բազմամարտում գրավեց առաջին տեղը:

Ավելին, Արթուրը վաստակեց 87 միավոր և 2,5 միավորով բարելավեց իր նախկին լավագույն արդյունքը՝ սահմանելով անձնական ռեկորդ:

22-ամյա մարզիկը գերազանց մրցելույթներ ունեցավ նաև բազմամարտի առանձին մրցաձևերի պարգևների խպաղարկությունում: Նա առաջինն էր նժույգթափերում, օղակների, զուգափայտերի, պտտաձողի վրա վարժություններում, իսկ ազատ վարժություններում և հենացատկերում գրավեց երկրորդ տեղը:

Մարտի 15-ին Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը կմեկնի Կատար: Այնտեղ մեր թիմը 10-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի տանտերերի ընտրանու հետ, որը գլխավորում է ԽՍՀՄ չեմպիոն, Ալբերտ Ազարյանի դպրոցի սան, Էդվարդ Գևորգյանը: Հենց նրա տանն են հյուրընկալվելու մեր մարզիկները, որոնք կմասնակցեն մարտի 25-30-ը կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը:

Անկախ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը վստահ մրցելույթներ ունեցավ մոսկովյան միջազգային մրցաշարում

p642681403-3Ռուսաստանում  90 տարի առաջ է հիմնադրվել ,, Դինամո ,, մարզական ընկերությունը: Հոբելյանական տարեդարձին էր նվիրված օլիմպիական  խաղերի կրնկակի , աշխարհի բացարձակ  և  Եվրոպայի  վեցակի  չեմպիոն  Միխայիլ Վորոնինի 20-րդ  միջազգային հուշամրցաշարը:

Այս ստուգատեսին ավանդաբար մասնակցում են հանրածանոթ մարզիկներ: Այս անգամ 23 երկրների հեղինակությունների պայքարին տոն տվեց  նաև Եվրոպայի այս տարվա բրոնզե մեդալակիր /հենացատկեր /  երևանցի Արթուր Դավթյանը :

Նա հանդես եկավ բազմամարտում  և արդարացրեց սպասելիքները:  Վեց մարզագործիքների վրա  Արթուրը գրեթե անթերի ելույթներ ունեցավ  ու իրենից առաջ թողնելով միայն տանտերերից Դմիտրի Գոգոտովին,    բազմամարտում գրավեց երկրորդ տեղը:

Բազմամարտի առանձին մրցաձևերում պարգևները խաղարկելիս Արթուրը մասնակցեց  հենացատկերին և նժույգի, օղակների վրա մրցումներին: Հենացատկերում  հայ մարմնամարզիկն անգերազանցելի էր և  վսատահորեն գրավեց առաջին տեղը: Մեր երկրի պատվիրակը երկրորդն էր նժույգթափերում և երրորդը  օղակների վրա  վարժություններում:

 

 

 

 

 

ՀԱՕԿ –ի լրատվության բաժին