Սահմաններու ապահովութեան միակ երաշխիքը հայկական հզօր եւ մարտունակ բանակի ներկայութիւնն է:

Հարցազրոյց ՍԴՀԿ Կեդրոնական Վարչութեան Ատենապետ Ընկ Յակոբ Տիգրանեանի Հետ : 

Յակոբ Տիգրանեան

Ինչպէս կը գնահատէք վերջին շրջանին տեղի ունեցած բախումներն ու լարուածութիւնները:

Ատրպէյճան կը միտէր սահմանները թէժացնել եւ աստիճանաբար սրելով իրաւիճակը, Լեռնային Ղարաբաղի հարցին մէջ առաւելութիւններ եւ նախաձեռնողի դիրք ձեռք բերել: Պէտք է ընդունիլ, որ այս լարուածութիւններն ու բախումները ամիսներէ ի վեր կան, պարզապես վերջին շաբաթներուն սաստկացան եւ հայկական կողմը պարտադրուած լիարժեք պատասխաններ տուաւ:

Հայ ժողովուրդը խաղաղասէր է եւ կողմնակից բանակցութիւններու միջոցաւ լուծումներ գտնալու: Ատրպէյճանի իշխանութեան համար առնուազն միամտութիւն է հաւատալ, որ զէնքի ուժով կարելի է լուծումի հասնիլ:

Ձեր կարծիքով անմիջական ի՞նչ քայլեր պէտք է առնուին

Նկատի ունենալով իրավիճակի լրջութիւնը,իմ կարծիքով առաջին հերթին անմիջապէս Հայաստանեան քաղաքական բոլոր ուժերը, ըլլան անոնք ընդիմադիր թէ իշխանական, պէտք է դադար տան ներքին քաղաքական պայքարին: Այս առնչութեամբ ողջունելի էր պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի Նախաձեռնութիւնը:

Մենք պարտաւոր ենք ցոյց տալ թշնամիին, թէ որքան ալ ներքին հարցեր ունենանք, վտանքի պահուն միակամ ենք եւ մէկ բռունցք: Բոլորս պետք է աչալրջօրէն հետեւինք զարգացումներուն եւ միասնականօրէն դիմագրաւենք ներկայ հանգրուանը:

Երկրորդ Հայաստանի դիւանագիտական կառոյցը պէտք է աւելի աշխոյժ գործունէութիւն ծաւալէ: Մենք պարտաւոր ենք միջազգային հանրութեան ուշադրութեան ներկայացնել Ազերիական բոլոր սպառնալիքներն ու ոտնձգութիւնները:

Սոչի մէջ կայացած հանդիպումներէն որեւէ շոշափելի արդիւնք կը նախատես՞էք

Հանդիպումները կը միտէին լարուածութիւնները որոշ չափով մեղմացնել և երկխօսութեան նոր էջ բանալ:  Հակառակ Ատրպէյճանի կողմէ շարունակուող սպառնալիքներուն, գետնի վրայ հանդարտութիւնը զքալիորէն վերականգնուած է: Հոս պէտք է նշել, որ այս հանդիպումներու մեծագոյն ձեռբերումը եղաւ այն, որ վերահաստատուեցաւ՝ Ղարաբաղեան հարցը բանակցութիւններու ճամբով լուծելու անհրաժեշտութիւնը, որ նաև մշտապէս եղած է Հայկական կողմի ցանկութիւնը:

Դուք լայնածավալ պատերազմի հնարաւորութիւն կը տեսնէ՞ք

Անկասկած պատերազմ սկսելու վտանգը միշտ առկայ է, այնքան ատեն, որ թշնամին նպատակ դրած է Ղարաբաղի հարցի լուծումը զէնքի ուժով պարտադրել,   փոխանակ խաղաղ ճանապարհով լուծման հասնելու:  Ատրպէյճանի վերնախաւը ատելութեամբ լեցուած է եւ ամէն օր սպարնալիքներ կը հնչեցնէ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդի հասցէին, բան մը որ դէպի պատերազմ առաջնորդող կարեւոր հանգամանք կրնայ հանդիսանալ:

                                          

Իսկ որն է դէպի լուծում առաջնորդող ճանապարհը

Ատրպէյճանը վերջապէս պէտք է հասկնայ, որ որքան ալ քարիւղէն ձեռք բերուած գումարներով սպառազինուի, միեւնոյնն է, պատերազմի միջոցով Ղարաբաղեան հարցը պիտի չկարենայ լուծել:  Միակ ելքը բանակցութիւններու միջոցաւ հարցին վերջնական լուծման հասնիլն է, անպայմանօրէն բանակցութեան որպէս կողմ ունենալով Արցախի իշխանութիւնները:

Մինչ այդ, սահմաններու ապահովութեան միակ երաշխիքը հայկական հզօր եւ մարտունակ բանակի ներկայութիւնն է:

 

Եմենում տեղի ունեցած բախումների հետևանքով 120 մարդ է զոհվել

5219a40c-6dbe-ccca-6dbe-ccc58c54cfa0.photo.0Շուրջ 120 մարդ է զոհվել Եմենում`  զինվորականների ու շիիթական «Ալ-Հուսի» շարժման զինյալների հետ երկրի հյուսիսում տեղի ունեցած բախումների հետևանքով, որոնք սկսվել են երկուշաբթի ու մինչև հիմա շարունակվում են: Վերջին շրջանում, չնայած Եմենի  կենտրոնական իշխանությունների հյուսիսային շիիթական շարժման մասնակիցներին երկրում դեմոկրատական խաղաղ կառույցներ ստեղծելու մեջ ներգրավելու նպատակով  գործադրած բոլոր փորձերին, իրադրությունը սրվել է:

«Ալ-Հուսի» խմբավորումը Եմենում սկսել է գործել 1994-ից.այն զինված շիիթական  կազմակերպություն է, որը իր հսկողության տակ է վերցրել երկրի հյուսիսային տարածքը: Սալաֆիթների ու «Ալ-Հուսսիի « զինյալների միջև բախումները Եմենում սկիզբ են առել դեռևս  2011-ին, իշխանափոխությունից հետո:

Անկախ

Բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև` այս պահին,լուսանկարներ

Րոպեներ առաջ ԱԻՄ-ի և նրա առաջնորդ Պարույր Հայրիկյանի մասնակցությամբ պուտինիզմի դեմ երթի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցան բախումներ, քաշքշոցներ:Բախումներ ցուցարարների և ոստիկանների միջևԲախումներ ցուցարարների և ոստիկանների միջև

Բախումներ ցուցարարների և ոստիկանների միջևԲախումներ ցուցարարների և ոստիկանների միջևԼուսանկարներն` archive2.ankakh.com

Թաիլանդի դատարանը արգելել է ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառել

thailand-protestsՉորեքշաբթի օրը Թաիլանդի դատարանը հրամայել է երկրի կառավարությանը վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ բռնի ուժ չկիրառել: Երեկ ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում զոհվել է հինգ մարդ:

Քաղաքացիական դատարանը որոշել է, որ արտակարգ դրություն հաստատելու հրամանի ներքո վարչապետը և անվտանգության ղեկավարման հատուկ կենտրոնը մի շարք անօրինական հրամաններ են արձակել, որոնք խախտում են ցուցարարների սահմանադրական իրավունքները:

Այնուամենայնիվ դատարանը մերժել է ցուցարարների խնդրանքը արտակարգ դրության հանման վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ կառավարությունը նման օրենք կիրառելու իրավասություն ունի:

Չորեքշաբթի օրը հազարավոր ցուցարարներ շրջապատել են Բանգկոկի ծայրամասում տեղակայված վարչապետի ժամանակավոր գրասենյակը՝ պահանջելով նրա հրաժարականը:

Կիևում բախումների հետևանքով 6 մարդ է զոհվել

ukraine-protests-fireԿիևում երեքշաբթի օրը տեղի ունեցած բախումների հետևանքով վեց մարդ է զոհվել:

Դժբախտ պատահարները տեղի են ունեցել, երբ ցուցարարները հրդեհել են իշխող Ռեգիոնների կուսակցության գրասենյակները:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երեքշաբթի օրվա բախումների հետևանքով ավելի քան 47 մարդ է վիրավորվել, սակայն ցուցարարների բժշկական ծառայության տեղեկություններով՝ վիրավորվել է ավելի քան 150 մարդ:

Երեքշաբթի օրվա բռնությունները սկսվել էին, երբ խորհրդարանի խոսնակը չէր թույլատրել ընդդիմության անդամներին փոփոխություններ ներկայացնել, որոնք թույլ կտային քվեարկություն անցկացնել նախագահի իրավունքները սահմանափակելու և 2004թ-ի սահմանադրությունը վերականգնելու համար:

 

Եգիպտոսում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի

 Եգիպտոս, բախումներԵգիպտոսի պաշտպանության ուժերից հայտնել են, որ իսլամիստ ցուցարարների և անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի:

Զոհերի թվի աճի մասին պաշտոնյաները հայտնել են շաբաթ օրը:

 Եգիպտոս, բախումներՈւրբաթ օրը ցույցերը են տեղի ունեցել Կահիրեյում և այլ բազմամարդ քաղաքներում, ինչպես նաև Ալեքսանդրիա, Իսմաիլիայա, Ֆայում և Մինյա քաղաքներում:

Սրանք վերջին ամիսների ընթացքում տեղի ունեցած ամենաուժեղ բախումներն են եղել:

 Անկախ

Իրաքում բախումներ են, կա 9 զոհ

Իրաք,բախումներ ,զոհ  Իրաքի Ալ-Աանբար շրջանի Ռամադի քաղաքում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների և «Իրաքում և Լևենտում իսլամական պետության» մարտական խմբերի միջև, որոնք կապված են Ալ-Քայիդա ահաբեկչական կազմակերպության հետ: Բախումների արդյունքում 9 մարդ է զոհվել, որոնցից 6-ը՝ զինված խմբավորման մարտիկներ, ևս 11 հոգի վիրավորվել է:

Նշենք, որ այս շրջանում բնակվող ցեղերից կազմավորված զինված խմբավորումները ևս հրաժարվել են աջակցել իրավապահ մարմիններին:

 Անկախ