Սիրիայի նախագահ Ասադը համընդհանուր համաներում է հայտարարել

132-390x290 (1)Սիրիայում Բաշար Ասադի հայտարարած համաներումը վերաբերվում է «այսօր կատարաված բոլոր հանցագործությունների համար» մեղադրյալներին, հայտնում է  Газета.Ru.-ն:

Նման համաներումը տարածվում է մինչև 2013-ի հոկտեմբերի 29 կատարված հանցագործությունների վրա:

Անկախ

Բաշար Ասադին հաղթանակի առիթով երեք նախագահ է շնորհավորել

asadՍիրիայում ներքաղաքական պատերազմի երրորդ տարում նախագահական ընտրություններ տեղի ունեցան: Բաշար Ասադը, հավաքելով ընտրողների ձայների 88,7 տոկոսը, վերընտրվեց Սիրիայի նախագահ: Վերջինիս այս կապակցությամբ շնորհավորել են միայն երեք պետության նախագահ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրը և Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը զանգահարել և շնորհավորել են Բաշար Ասադին: Բացի այդ, Ասադին շնորհավորել է նաև լիբանանյան «Հզբալլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալահը:

Հունիսի 3-ին Սիրիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները քննադատության արժանացան ՄԱԿ-ի, ինչպես նաև միջազգային հանրության կողմից՝ դրանք համարելով անօրինական:

Բաշար Ասադը հաղթանակ է տարել նախագահական մրցավազքում

o_823627Ձայների 100%-ի հաշվարկով Սիրիայի գործող նախագահ Բաշար Ասադը հաղթանակ է տարել նախագահական մրցավազքում. Նրա օգտին է քվեարկել ընտրողների 88,7%-ը:

Կենտրոնական ընտրական կոմիտեի պաշտոնական ներկայացուցչի տվյալներով, ընտրություններին մասնակցությունը կազմել է 73,42%, -հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Դամասկոսում 3,5 մլն ընտրողներից քվեարկել է 2,2 մլն-ը, իսկ Հոմսում` ձայնի իրավունք ունեցող 1,2 մլն-ից`  գրանցված 900 հազարը:

Անկախ

Բաշար Ասադի հաղթանակը 90 տոկոսով ապահովված է

բաշար ասադ Հունիսի 3-ին Սիրիայում սպասվող նախագահական ընտրություններում գործող նախագահ Բաշար Ասադի հաղթանակը գրթեթ կասկածից վեր է: Ասադը թեկնածության հայտ առայժմ չի ներկայացրել, սակայն ոչ ոք չի կասկածում, որ նրան հաղթանակ է սպասվում, քանի որ խորհրդարանը այս ընտրություններին լավ պատրաստվել է: Սահմանադրության համաձայն՝ նախագահի թեկնածու կարող են դառնալ վերջին տասը տարում Սիրիայում ապրած քաղաքացիները: Այս պարագայում դժվար է ասել, թե սիրիական ընդդիմությունից ով կկարողանա առաջադրվել: Ընտրությունների հետ կապված մեկ այլ հարց էլ վերաբերում է քվեարկությանը: Դեռևս պատերազմական վիճակում գտնվող երկրից հազարավոր մարդիկ են հեռացել, ուստի ընտրություններին կարող են մասնակցել ոչ բոլորը: Սիրիական խորհրդարանի խոսնակը նշել է, որ փախստականները կարող են քվեարկել Սիրիայի արտասահմանյան ներկայացուցչուններում: Սակայն դրանց մեծ մասը պատերազմի պատճառով փակվել է:

«Հաբերլերի» հաղորդմամբ՝ Բեռլինում գտնվող Գիտական և քաղաքական հիմնադրամի տնօրենը նշել է, որ ամենայն հավանականությամբ Ասադը կվերընտրվի՝ հավաքելով ձայների 90 տոկոսը:

Անկախ

Պատերազմը սպանեց իմ երազանքը. առաջին սիրիացի տիեզերագնաց

ֆարիս  Սիրիայի ռազմաօդային ուժերի գեներալ, առաջին սիրիացի տիեզերագնաց Մուհամեդ Ահմեդ Ֆարիսը, որը երկու տարի առաջ անցել է ընդդիմադիրների կողմը, պատմել է տիեզերական իր երազանքի մասին, որը չի կարողացել կյանքի կոչել սկսված պատերազմի պատճառով: «Իմ ամենամեծ երազանքը Սիրիայում տիեզերագնացների թիմի ստեղծումն էր: Սակայն Ասադը խանգարեց դրան: Ոչ ոք չէր ենթադրում, որ երկրում քաղաքացիական պատերազմ կսկսվի: Սիրիայի 75 տոկոսը ավերակների է վերածվել: Ես, ինչպես և բոլոր սիրիացիները, հույս ունեմ, որ ազատություն կստանանք և Ասադը անկում կապրի»,-նշել է Ֆարիսը:

1987 թվականին Ֆարիսը դարձավ տիեզերք հասած առաջին սիրիացին: 2012 թվականին 40 տարվա ծառայությունից հետո նա որոշում ընդունեց հեռանալ բանակից և միանալ ընդդիմությանը:
Անկախ

Բաշար Ասադի ուժերը փորձում են տիրանալ Քեսաբին

քեսաբ Թուրքական «Հաբերլերի» հաղորդմամբ՝ Սիրիայում Ասադի ուժերը փորձեր են ձեռնարկում սիրիական ընդդիմության ձեռքում գտնվող Քեսաբ ավանը գրավելու համար: Տեղական աղբյուրները նշում են, որ կառավարական զորքերը օդուժի աջակցությամբ հարձակում են գործել Քըրքբեշ և Չալմա բարձունքների վրա տեղակայված ընդդիադիր ուժերի վրա, ինչպես նաև թուրքմեններով բնակեցված Բայըրբուջաք շրջանի ուղղությամբ: Ռումբերի պայթյուններ լսվում են Քեսաբի մերձակայքում և հարևան Յայլադաղի շրջանում:

Անկախ

Ես Յանուկովիչը չեմ և ոչ մի տեղ չեմ հեռանա. Բաշար Ասադ, 168 Ժամ

բաշար ասադՌուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը խոստացել է մինչև վերջ մնալ Սիրիայում և ոչ մի հանգամանքում չլքել երկիրը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կայսերական ուղղափառ պաղեստինյան համայնքի նախագահ Սերգեյ Ստեպաշինը: Վերջինս նախորդ շաբաթ մեկնել էր Սիրիա և հանդիպել էր այդ երկրի նախագահ Բաշար Ասադի հետ: Ստեպաշինի խոսքերով՝ Սիրիայի առաջնորդն իրեն խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել, որ մտադիր չէ «հետևել» Ուկրաինայի նախկին ղեկավար Վիկտոր Յանուկովիչի օրինակին և ծանր պահին լքել երկիրը: Ստեպաշինը նաև ընդգծել է, որ Ասադը ոչ մի կասկած չունի նրանում, որ նա գիտի, թե ինչ է անում՝ հավելելով, որ բավական բարձր է սիրիական բանակի մարտական ոգին: Ստեպաշինը հայտարարել է, որ Ասադը գտնվում է հիանալի մարզավիճակում:

Անկախ

Ասադը վստահաբար կանի ամեն ինչ՝ կանխելու համար Թուրքիայի առաջընթացը. Արտակ Շաքարյան

շաքարյանԹուրքագետ Արտակ Շաքարյանը վստահ է, որ Քեսաբի դեպքերը պարզապես հակաասադական հերթական քայլերն էին և հայերի այնտեղ բնակվելը չէ բախումների պատճառը. ՛՛Պարզապես, ի դժբախտություն մեզ, այնտեղ ապրում էին հայեր, ովքեր ևս տուժեցին: Ակնհայտ է, որ թուրքերը օգնում են Սիրիայի գրոհայիններին, բայց նպատակ ունեն  վերցնել Քեսաբը, ոչ թե սպանել հայերին: Քեսաբի գրավումը նպատակային էր, քանի որ այն գտնվում է Աթաքիա տանող ճանապարհին, իսկ այն ստրատեգիական կարևոր կետ է: Մեր ԶԼՄ-ների բարձրացրած այս աղմուկը այսօր թուրքական մամուլում քննարկվում է այնպես, թե ՛՛հայերը փորձում են օգտվել առիթից և բարձրաձայնել իրենց ցեղասպանության մասին՛՛ ՛՛, – ասում է Արտակ Շաքարյանը: Ըստ նրա՝ իրատեսական չեն նաև խոսակցությունները, թե պետք է հայկական ջոկատներ ուղարկվեն Քեսաբ. ՛՛Սիրիական մեծ  բանակ կա, որը պաշտպանելու է Քեսաբը, չի պաշտպանելու հայերի սիրուն աչքերի համար, նա իր պատճառներն ունի: Ինչ վերաբերում է մեզ, եթե ունենք մարտունակ զանգված, ավելի լավ է Շամշադին ուղարկենք այն: Իհարկե, Քեսաբում էլ են հայեր ապրում, բայց նրանց պաշտպանող կա, բավական է նաև մեր հոգեբանական աջակցությունը: Ասադը վստահաբար կանի ամեն ինչ՝ կանխելու համար Թուրքիայի առաջընթացը՛՛:

Զինյալները սպանել են Բաշար Ասադի հորեղբորորդուն

88_mainԼաթաքիայից հյուսիս մարտերի ժամանակ սպանվել է ազգային պաշտպանության ուժերի տարածքային հրամանատար Հիլյայ Ասադը` Արաբական հանրապետության նախագահ Բաշար Ասադի հորեղբորորդին: Դա տեղի է ունեցել կիրակի, մարտի 23-ին, հայտնել է  մերձծովյա նահանգի նահանգապետ Ահմեդ Շեյխ Աբդել Կադերը: Նրա խոսքով,»իր հայրենասիրությամբ հայտնի հրամանատարը զոհվել է հերոսի նման» , նրա հետ  Թուրքիային սահմանակից Քեսաբում զոհվել է ևս 7 զինծառայող:

Ազգային պաշտպանության ուժերը ստեղծվել են 2012-ին, որպես կիսամարտական ձևավորումներ, որոնք աջակցում են սիրիական բանակին: Լաթաքիայում հիմնականում այդ ուժերն ալավիթներից են կազմավորված.այդ համայնքից են նաև նախագահ Ասադն ու նրա ընտանիքը:

Անկախ

Բաշար Ասադը իր աջակցությունն է հայտնել Վլադիմիր Պուտինին

բաշար ասադ  Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Սիրիայի պետության և ժողովրդի անունից հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության աջակցության կոչով՝ կապված ՙՙՈւկրաինայում անվտանգության ապահովման և ուժեղացման՚՚ հետ: Համաձայն սիրիական ՙՙSANA՚՚ լրատվական գործակալության՝ Ասադը Պուտինին ողղված նամակում հույս է հայտնել, որ Ուկրաինայի ժողովուրդը կկարողանա մեկընդմիշտ վերջ տալ ահաբեկչությանը և ծայրահեղականությանը: Ասադը ավելացրել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը այս հարցում մեծ ներդրում կդառնա բոլոր ժողովուրդների և երկրների անվտանգության գործում:

Անկախ

Բաշար Ասադը չի պատրաստվում հեռանալ

բաշար ասադԱյսօր Սիրիայի հարցով Մոնտրոյում գումարված «Ժնև-2» համաժողովի շրջանակներում Սիրիայի տեղեկատվության նախարար Իմրան ազ Զուբին, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ նախագահ Բաշար Ասադը չի պատրաստվում հեռանալ: Նրա խոսքերով՝ որպեսզի համաժողովը հաջողություն ունենա, չպետք է սահմանափակվել մեկ շաբաթով կամ որևէ ժամանակահատվածով:
Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը այսօր տեղի ունեցած նիստը գնահատել է որպես շատ արդյունավետ և կառուցողական: «Շատ կարևոր բանակցություններ ընթացան, դրանք կառուցողական էին»,-նշել է քարտուղարը՝ հույս հայտնելով, որ ԱՄՆ և Ռուսաստանի արտգործնախարարները կշարունակեն ակտիվ մասնակցություն ունենալ Սիրիայի խնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացում:

Անկախ

Սիրիական ընդդիմությունը պառակտվում է, Բաշար Ասադի դիրքերը ամրապնդվում են

սիրիաՌուսաստանի պետական դումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը խոսել է սիրիական խնդրի մասին: Պուշկովը կարծիք է հայտնել, որ սիրիական ընդդիմության միջև առաջացած հակասությունը նրանց կզրկի Բաշար Ասադին հաղթելու հնարավորությունից: «Սիրիայում արմատական իսլամիստները այժմ պատերազմում են Սիրիայի ազատության բանակի դեմ: Մարտիկների միջև վերջնական պառակտումը կզրկի նրանց Ասադին հաղթելու բոլոր հնարավորություններից»,-գրել է Պուշկովը «Twitter»-ի իր միկրոբլոգում:
Նշենք, որ անցած շաբաթվա ընթացքում Սիրիայում մոտ 500 մարդ է զոհվել սիրիական զինված ընդդիմության և Ալ-Քայիդայի հետ կապված «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» մարտիկների միջև բախումների արդյունքում:

 Անկախ

Բաշար Ասադը Սիրիայի համար ավելի քիչ վտանգ է ներկայացնում, քան ահաբեկիչները. Սերգեյ Լավրով

լավրով   Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքում սկսում են խոստովանել, որ Սիրիան նախագահ Բաշար Ասադի գլխավորությամբ այնքան վտանգավոր չէ, ինչքան որ կարող է լինել, եթե այն անցնի ահաբեկիչների ձեռքը: «Մի շարք արևմտյան պաշտոնակցիներիս հետ ոչ միայն անձնական զրույցների, այլ արդեն հրապարակային մեկնաբանությունների ժամանակ տեսակետներ են հնչում, որ Սիրիայում իրենց ազդեցությունը գնալով ավելի շատ տարածող ահաբեկիչներն ու ջիհադիստները, գրավելով տարածքները, անմիջապես այնտեղ հաստատում են շարիաթական կարգեր, կոտորում են փոքրամասնություններին և կենդանի այրում մարդկանց միայն այն պատճառով, որ նրանք այլադավան են: Այս պայմաններում Ասադի նախագահությունը Սիրիայի համար ավելի քիչ վտանգ է ներկայացնում, քան ահաբեկիչների կողմից ողջ երկրի գրավումը»,-նշել է Լավրովը:

Անկախ

Բաշար Ասադը մտադիր է գլխավորել Սիրիայի անցումային կառավարությունը

ասադ Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մտադիր է պահպանել իր նախագահական պաշտոնը և գլխավորել Սիրիայի անցումային կառավարությունը: Այս մասին հայտարարել է սիրիական կառավարության նախարարներից մեկը: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Սիրիայում արդեն կազմավորվում է 9 նախարարներից բաղկացած ժամանակավոր կառավարությունը՝ Ահմեդ Թոումի գլխավորությամբ:

Միևնույն ժամանակ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի կոալիցիան հայտարարել էր, որ հունվարի 22-ին նախատեսվող Ժնև-2 համաժողովին կմասնակցի միայն այն դեպքում, եթե Ասադը անցումային շրջանում հեռացվի իշխանությունից:

 

Բաշար Ասադը չի մասնակցի «Ժնև-2» համաժողովին

ասադ  Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի մասնակցի «Ժնև-2» միջազգային համաժողովին և սիրիական պատվիրակությունը կգլխավորի երկրի ԱԳ նախարար Վալիդ Մուալեմը: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը: «Համաժողովը բացվելու է արտգործնախարարների մակարդակով, այդ պատճառով էլ տրամաբանական է, որ կառավարական պատվիրակությունը գլխավորելու է արտգործնախարար Վալիդ Մուալեմը: Նախագահ Ասադը Ժնև չի գալու»,-նշել է Բոգդանովը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական հարցի լուծմանը ուղղված «Ժնև-2» համաժողովին մասնակցելու են մոտ 30 երկրների ներկայացուցիչներ: «Արտաքին մասնակիցների ցուցակը գրեթե համաձայնեցված է, այն բավականին նշանակալից է և ընդգրկում է մոտ 30 երկիր»,-հայտնել է Բոգդանովը:

Նշենք, որ «Ժնև-2» համաժողոը տեղի կունենա 2014 թվականի հունվարի 22-ին:

Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ը գտնում են, որ Բաշար Ասադը պետք է հեռանա

Սաուդյան Արաբիա,ԱՄՆ, Բաշար ԱսադԻնչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան գտնում են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կորցրել է իր լեգիտիմությունը և պետք է հրաժարական տա: Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Սաուդ ալ Ֆեյսալը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: «Մենք կիսում ենք այն կարծիքը, որ Ասադը Ժնև-1 կոնֆերանսին կայացված որոշման համաձայն Սիրիայում սպասվող անցումնային շրջանում ոչ մի դեր չպետք է խաղա»,-նշել է ալ Ֆեյսալը:

Արաբ արտգործնախարարը նաև հայտնել է, որ Սաուդյան Արաբիան դեմ չէ Սիրիայի հարցով բանակցություններին, սակայն կարծում է, որ այս բանակցությունները «չեն կարող անվերջ տևել»: Այնուհանդերձ Ֆեյսալը չժխտեց այն հանգամանքը, որ Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ը տարբեր պատկերացումներ ունեն Սիրիայի խնդրի լուծման վերաբերյալ:

 

Բաշար Ասադը բռնապետ է. ԱՄՆ պետքարտուղարություն

Բաշար Ասադ,ԱՄՆ պետքարտուղարությունԱՄՆ պետքարտուղարությունը գտնում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բռնապետ է, որը մասնակից է խաղաղ բնակչության սպանությանը, և ապագայում Սիրիայում նրա համար տեղ չկա: Այս մասին է հաղորդում թուրքական «Հաբերլերը»՝ վկայակոչելով պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Պսաքի հայտարարությունը՝ արված Ասադի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ելույթի շուրջ: «Մեր նպատակը ամեն հաղորդագրությանը արձագանքելը չէ, այլ Ժնև-2 համաժողովին պատրաստվելը: Ինչ վերաբերվում է Ասադին, ապա մեր դիրքորոշումը այս հարցում չի փոխվել: Նա բռնապետ է, որը սպանել է ավելի քան հարյուր հազար մարդու և նա տեղ չունի ապագա Սիրիայում»,-հայտարարել է Պսաքին:

Ավելի վաղ ՌԴ վարչապետ Մեդվեդևը հայտարարել էր, որ Սիրիայի նախագահին երկրի ապագայի հարցի շուրջ բանակցություններից հեռացնելը իրատեսական չէ և դրա փոխարեն անհրաժեշտ է քննարկել նրան անվտանգության երաշխիքներ տալու հարցը:

Նոբելյան Խաղաղության մրցանակը պետք է իմը լիներ. Բաշար Ասադը

asadՊաշտոնական Դամասկոսի կողմնակիցներից լիբանանյան «Էլ Աքբար» թերթում տպագրված լուրի համաձայն՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կատակ է արել՝ նշելով, թե Նոբելյան Խաղաղության մրցանակը, որը հանձնվել է ՄԱԿ-ին աջակցող Քիմիական զենքի կանխարգելման կազմակերպությանը Սիրիայում քիմիական զենքի պահեստների և արտադրական հիմնարկների ոչնչացման գործում կարևոր դեր խաղալու համար, պետք է իրենը լիներ: «Այդ մրցանակը պետք է իմը լիներ»,-հայտարարել է Ասադը:

Կայքը հիշեցնում է, որ Սիրիայի նախագահը 2003 թվականին տարածաշրջանի երկրներին կոչ էր արել հանձնելու իրենց ունեցած զանգվածային ոչնչացման զենքերը:

Փարիզի դատախազների գրասնեյակը հետաքննություն է սկսել Բաշար Ասադի հորեղբոր դեմ

Rifaat al-AssadՓարիզի դատախազների գրասենյակը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հորեղբոր դեմ հետաքննություն է սկսել՝ կապված նրա անշարժ գույքի ունեցվածքի հետ, երբ միջազգային դիտորդները վերջինիս մեղադրել են կոռուպցիայի մեջ:

Sherpa and Transparency International-ը այս ամսվա սկզբին բողոք էր ներկայացրել՝ պնդելով, որ Ռիֆատ Ասադը մի քանի միլիոն եվրո ունի և այդ գումարը շատ ավելին է, քան նա վաստակում էր Սիրիայի ռազմական հրամանատար կամ երկրի փոխնախագահ եղած տարիներին: Բողոքի մեջ նշված է, որ նա Փարիզի իր մի քանի տասնյակ բնակարանները և շքեղ ամառանոցը ձեռք է բերել Սիրիայի հանրային ֆոնդերը կողոպտելու և իր պաշտոնական դիրքը չարաշահելու միջոցով:

Դատախազների գրասենյակը նախնական հետաքննությունը սկսել է երկուշաբթի:

2011թ-ին Ռիֆատ Ասադը The Associated Press-ին հայտնել էր, որ ինքը իր ողջ գումարը կորցրել է ֆոնդային բորսայում և ապրում է իր երեխաների առատաձեռնության հաշվին:

 

Բաշար Ասադը ընտանիքի հետ Թեհրա՞ն է մեկնել

asad  Մինչ ԱՄՆ-ը և իր դաշնակիցները պատրաստվում են ռազմական ներխուժում իրականացնել Սիրիա, մամուլում լուրեր են տարածվում, որ երկրի նախագահ Բաշար Ասադը ընտանիքի և կառավարական մի շարք պաշտոնյաների հետ մեկնել է Իրանի մայրաքաղաք Թեհրան: Մասնավորապես եգիպտական «El-Nahar» հեռուստաընկերությունը տեղեկություն է տարածել, թե Ասադը երեկ երեկոյան անակնկալ այց է կատարել Թեհրան: Սակայն այս տեղեկությունը չի հաստատվել վստահելի աղբյուրների կողմից:

Ինչպես հաղորդում է թուրքական «Ռադիկալը»՝ Իրանի պետական հեռուստատեսությունը հարցազրույց է ունեցել Իրանի ԱԳՆ-ի աշխատակցի հետ, որը հաստատել է այն տեղեկությունը, թե Բաշար Ասադի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանի Իմամ Հոմեյնի օդանավակայանում: Սակայն այն լուրը, թե Ասադին ուղեկցել են ընտանիքի անդամներն ու պետական պաշտոնյաներ, առայժմ չի հաստատվել: