Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շահագործումը հետաձգվել է

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծԲաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության ավարտը դեռևս տեսանելի չէ: Փետրվարի 24-ին տեղի է ունեցել երկաթգծի շինարարության համակարգող խորհդի հերթական 18-րդ նիստը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիի և Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի մասնակցությամբ: Մամեդովը հայտարարել է, որ երկաթգծով փորձնական գնացքը Թուրքիայի սահման կհասնի միայն այս տարվա ավարտին, իսկ երկաթուղուն լիարաժեք շահագործման մասին հնարավոր կլինի խոսել միայն 2015թ. երկրորդ կեսին, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:

 

Հանդիպմանը կողմերը հիմնականում քննարկել են երկաթուղու՝ Մարաբդա-Կարցախի հատվածում շինարարության ընթացքը և այլ հարցեր: Զիա Մամեդովի խոսքով՝ շինարարական աշխատանքները Թուրքիայի տարածքում ընթանում են արագացված տեմպերով: Հիմնական խնդիրները կապված են վրաց-թուրքական սահմանին 400 մետրանոց թունելի կառուցման հետ: Սակայն այստեղ էլ աշխատանքները արագացել են:

 

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նպատակը Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի երկաթգծերը միմյանց կապելն է և ոչ միայն երեք, այլև Եվրոպա-Կովկաս-Ասիայի միջանցքով բոլոր երկրների տրանսպորտային և տնտեսական կապերը ամրապնդելը:

 

Երկաթուղու շինարարական աշխատանքերը Թուրքիայի և Վրաստանի տարածքում ընթանում են սկսկած 2007թ.-ից: Նախատեսված  է, որ այդ երկաթուղով տարեկան բեռնափոխադրումները կկազմի 25 մլն տոննա:

 

Երկաթուղու երկարությունը Ախալքալաքից մինչև Կարս կազմում է 98 կմ: Դրանից 30 կմ-ը բաժին է ընկնում Վրաստանին, մնացածը՝ Թուրքիային: Նախագծի շրջանակներում նախատեսված է վերանորոգել նաև Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի որոշ տարածքներ:

Անկախ

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման աշխատանքները ցուրտ եղանակի պատճառով դադարեցվել են

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծԲաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցման աշխատանքները Վրաստանում դադարեցվել են և կվերականգնվեն միայն այս տարվա մարտին։ Այս մասին “Հագին” կայքին հայտնել է “Ադրբեջանի երկաթուղիներ” ընկերության մամուլի ծառայության բաժնի ղեկավար Նադիր Ազմամեդովը։

 

Նրա խոսքով՝ աշխատանքները դադարեցնելու հիմնական պատճառը Վրաստանում առկա ցուրտ եղանակն է։ Ազմամեդովը հիշեցրել է, որ շինարարական աշխատանքներն իրականացնում է “Ադրբեջանական երկաթուղիները”։ “Այս երկաթգծի թուրքական հատվածում հիմնական աշխատանքն արդեն արվել է: Դրանք կշարունակվեն վրացական կողմում երկաթգծի շինարարության ավարտից հետո”,-նշել է ադրբեջանցի պաշտոնյան:

 

Վրաստանի տրանսպորտի նախկին նախարար Ռամազ Նիկոլայշվիլին հաստատել է, որ այն հատվածներում, որտեղ ներկայում երկաթգծի շինարարական աշխատանքներ են ընթանում, սաստիկ սառնամանիքներ են, ինչն անհնար է դարձնում դրանց իրականացումը։
Նա բացառել է աշխատանքների ընդհատման հարցում քաղաքական ենթատեքստի առկայությունը ։
“Ինչպես ակնկալվում է՝ աշխատանքներն ավարտվելու են 2014թ.-ին։ Դա շատ կարևոր նախագիծ է Ադրբեջանի և Վրաստանի համար, քանի որ դա մեր պատուհանն է դեպի Եվրոպա։ Կարծում եմ, որ Վրաստանի նոր իշխանությունները կանեն հնարավորը՝ աշխատանքները շուտով ավարտելու համար”,-ասել է նա։

 

 Անկախ

 

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կգործարկվի 2014 թվականի վերջին

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծՍտամբուլում տեղի ունեցած 3-րդ Կասպյան ֆորումի ժամանակ Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը հայտարարել է, որ 2014 թվականի վերջին կգործարկվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի առաջին փորձնական գնացքը: «Ծրագրի իրականացումը Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համագործակցության տրամաբանական արդյունքն է, որը դինամիկ զարգանում է: Ստամբուլում Մարմարա գնացքի նախագծի իրականացումից հետո Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծը կհանդիսանա Եվրոպայի և Ասիայի միջև ուղիղ կապ»,-նշել է Մամեդովը:

Թուրքական «Հաբերլերի»
հաղորդմամբ՝ ադրբեջանցի նախարարը խոսել է նաև Ադրբեջանում նոր միջազգային ծովային առևտրական նավահանգստի կառուցման մասին, որի տարածքում խոշոր լոգիստական կենտրոն կհիմնվի: