Բոսնիայում ու Հերցեգովինայում ջրհեղեղ է սկսվել

3735246-390x290Տեղատարափ անձրևները Սերբիայի արևմուտքում, Բոսնիայում ու Հերցեգովինայում ջրհեղեղ են առաջացրել: Բանյա-Լուկայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հեղեղվել են հարյուրավոր տներ, բնակիչների տարհանում է կատարվում, հոսանքի մատակարարման խաթարումներ են լինում: Սողանքներ են արձանագրվել, դադարեցվել է գնացքների տեղաշարժը Սարաևո-Զագրեբ երթուղով, որը միացնում է Բոսնիայի, Հերցեգովինայի ու Խորվաթիայի մայրաքաղաքները, որոնց արևելյան հատվածը նույնպես վատ եղանակից տուժել է:

Մի քանի տասնյակ կամուրջներ են փլուզվել ու մայրուղիներ քանդվել:   Օգոստոսի 6-ին փրկարարները ստիպված էին հեղեղված տներից ազատել բնակիչներին ու 2 ավտոբուսների ուղևորներին:

Բոսնիայում մեկ մարդ անհետ կորած է համարվում: Նա ավտոմեքենայում էր, որը ափերից դուրս եկած գետը քշել է:

Օդերևութաբանների կանխատեսումներով, անձրևները չեն դադարի մինչև շաբաթվա վերջ: 2014-ի մայիսին Սերբիայում ու Բոսնիայում տեղի ունեցած ջրհեղեղից,  որը վերջին 120 տարում ամենաուժեղն էր, զոհվել են մի քանի տասնյակ մարդիկ, տարհանվել էր Բոսնիայի 30հազար քաղաքացի:

Տարերային աղետի հետևանքով տնտեսական վնասը բալկանյան երկրներում գնահատվում է 3,6 մլրդ վրա:

Սերբիայում զանգվածային տարհանում է հայտարարվել

5173289Սերբիայի 12 քաղաքներից ու բնակավայրերից ջրհեեղի պատճառով մասայական տարհանում է կատարվում:

Տարհանման ենթակա են Սավա գետ երկայնքով տեղակայված բնակավայրերի բնակիչները: Տեղում աշխատում են ոստիկանները, զինվորականներն ու կամավորները, որոնք փորձում են կանխել«Նիկոլա Տեսլա» էլեկտրակայանում վթարը:

Ջրհեղեղը տարածաշրջանում սկսվել է տեղատարափ անձրևներից հտո: Գետերը դուրս են եկել ափերից, որոշ երկրներում սողանքների վտանգներ են առաջացել:

Տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել Սերբիայում Հերցեգովինայում ու Բոսնիայում: Տուժածների ճշգրիտ թիվը հայտնի չէ, զոոհերինը` նույնպես:

Անկախ

Բալկաններում ավելանում է ջրհեղեղի զոհերի թիվը

140518132804_flood_2_bosnia_624x351_apՍերբիայում, Բոսնիայում ու Հերցեգովինայում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 35 մարդ:

Տեղատարափ անձրևների հետևանքով գետերը դուրս են եկել հունից ու հեղեղել  հսկայական տարածություններ` քաղաքներ ու գյուղեր: Ներկայում անձրևները դադարել են, սակայն հեղեղված գետերը դեռևս վտանգ են ներկայացնում:  Սերբիայում փրկարարական ծառայությունները նախապատրաստվում են երկրի ամենախոշոր գետի մակարդակի բարձրացմնաը: Մտավախություն կա, որ  Սավա գետ թափվող անձրևաջրերի կտրուկ հոսքը կարող է սպառնալ սերբական խոշորագույն «Նիկոլա Տեսլա» էլեկտրակայանի աշատանքին:

Տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված հեռացել են իրենց տներից:

Բոսնիայում էլ անձրևները սողանքների են հանգեցրել, ինչի հետևանքով հողի տակ են հայտնվել մի քանի շենք: Իշխանությունները նախազգուշացրել են, որ ջրհեղեղը կարող է վնասել նաև 1990-ականների քաղաքացիական կռվի ժամանակներից հողի մեջ թաղված ականները:

Ջրհեղեղ է նաև Խորվաթիայում:

Մի քանի օրում 3 ամսվա նորմ է տեղացել: Սերբիայի ու Բոսնիայի որոշ շրջաններում առաջվա պես ուժի մեջ է ջրհեղեղի վտանգի նախազգուշացումը:

ԲիԲիսի-ի տեղեկացմամբ, անձրևը Սերբիայի մայրաքաղաքում վերջապես կդադարի, սակայն իշխանությունները երկյուղում են, որ Սավա գետում ջրի մակարդակը կարող է կտրուկ բարձրանալ ի հաշիվ Խորվաթիայի ու Բոսնիայի տեղումների:

Անկախ

Բոսնիայում ցուցարարները պահանջում են փորձագետների ներգրավմամբ նոր կառավարություն կազմել

 բոսնիա,ցույցերԲոսնիայում վեց օր է, ինչ հազարավոր մարդիկ ցույց են կազմակերպել՝ պահանջելով քաղաքական գործիչների հրաժարականը և անկուսակցական փորձագետներով նոր կառավարության ստեղծում, որը կկարողանա լուծել երկրում տիրող 40 տոկոս գործազրկության և կոռուպցիայի խնդիրները:

Ցուցարարները պնդում են, որ չափից շատ վարձատրվող քաղաքական գործիչները կտրված են հասարակությունում տիրող իրական վիճակից և 1991-95թթ. պատերազմից հետո տասնամյակներ շարունակ ներգրավված են ազգամիջյան վիճաբանությունների մեջ: Ամբոխը յուրաքանչյուր օր հավաքվում է Սարաևոյում գտնվող նախագահական նստավայրի և կառավարության այլ շենքների առջև:

Երկուշաբթի օրը երկու տարեց մարդ ցուցանակ էին պարզել, որի վրա նշված էր, որ մեկ քաղաքական գործչի ամսական աշխատավարձը հավասար է միջին թոշակառուի չորս տարվա ընթացքում ստացած կենսաթոշակին: Ներկայումս յուրաքանչյուր հինգերորդ բոսնիացի աղքատության շեմից ցածր կենսամակարդակ ունի:

 Անկախ

Բոսնիայում ածխի այրման հետևանքով բարձրացել է օդի աղտոտվածության մակարդակը

Կենտրոնական Բոսնիայի քաղաքներից մեկում իշխանությունները հրամայել են գործարաններին և բնակիչներին այլևս ածուխ չվառել, քանի որ օդի աղտոտվածության մակարդակը տագնապալի մակարդակի է հասել:

Զենիցա արդյունաբերական քաղաքում տների մեծ մասը տաքացվում է ածուխի այրման միջոցով, ինչի պատաճառով օդի աղտոտվածության մակարդակը մեծապես աճում է:

Բոսնիա, օդի աղտոտվածությունՔաղաքացիական Eco Forum ընկերության ներկայացուցիչը երեքշաբթի օրը հայտնել է, որ ծծմբի երկօքսիդի մակարդակը օդի մեկ խորանարդ մետրում հասել է 1,400 միկրոգրամի, իսկ թույլատրելի քանակությունը 350 միկրոգրամ է:

Իշխանությունները այն գործարաններին, որոնք ածխի փոխարեն այլընտրանք չունեն, հրամայել է դադարեցնել իրենց գործունեությունը:

Տուզլա և Սարայևո քաղաքները օդի աղտոտվածության պատճառով մառախուղով են պատվել, սակայն ածուխ այրելու արգելքի հրաման չի արձակվել:

 Անկախ

Բոսնիայում հայտնաբերված մասսայական գերեզմանից հարյուրավոր մարմիններ են հանվել

Բոսնիա,մասսայական գերեզման Հետախույզները Բոսնիայում մասսայական գերեզման են հայտնաբերել, որտեղ ենթադրաբար թաղված են նախկին Հարավսլավիայի բաժանմանը հետևած կոնֆլիկտի մի քանի հարյուր զոհերի մարմիններ:

Բոսնիա և Հերցոգովինայի դատախազության տվյալներով՝ զոհերը ենթադրաբար 1992թ-ին սպանված Պրիեդոր ինքանավար քաղաքի և դրա հարակից շրջանների բնակիչ բոսնիացիներ և խորվաթներ են:

Դատախազության խոսնակ Բորիս Գրուբզիքը հայտնում է, որ սա Բոսնիա և Հերցեգովինայում երբևէ հայտնաբերված ամենամեծ մասսայական գերեզմաններից մեկն է:

Հինգշաբթի օրվա դրությամբ գերեզմանից հանվել են 231 ամբողջական մարմիններ, ինչպես նաև 112 այլ մարդկանց մարմնի մասեր:

Խոսնակի տեղեկություններով գտնված մարմինների թիվը օրեցօր, նույնիսկ ժամ առ ժամ աճում է:

Գերեզմանից գտնվել են նաև ավելի քան 30 անձնական իրեր:

10մ խորությամբ մասսայական գերեզմանի փորումը սկսվել է սեպտեմբերից և կշարունակվի մինչև հաջորդ շաբաթ:

Մարդկանց մնացորդները տարվել են Սանսկի Մոստ քաղաքում գտնվող ինքնության հաստատման կենտրոն, որտեղ դրանք կմանան մինչև դատական քննության և ինքնության հաստատման գործընթացի ավարտը:

Ինքնության հաստատման գործընթացը հնարավոր է բազմաթիվ ընտանիքների համար բացահայտի 1995թ-ին ավարտված կոնֆլիկտի ընթացքում իրենց բարեկամների անհետացման փաստը: