ԱՄՆ-ում ամուսնական զույգը 10 մլն դոլար արժողությամբ գանձ է գտել

b_651009ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում հայտնաբերվել է 10 մլն արժողությամբ գանձ: Ամուսնական զույգը շանը դուրս էր բերել զբոսանքի ու իրենց տնից ոչ հեռու,ծեր, լայնասաղարթ ծառի ստվերում գտել է ոսկեդրամներով լցված փոքրիկ դույլ, գրում է vesti.ru-ն:

Գաղտնարանում ավելի քան 1,4 հազար դրամ կար` թվագրված 1847-1894 թթ: Դա պաշտոնապես հաստատել է  պրոֆեսիոնալ դրամագետը: Նրա խոսքով, դրանցից մի քանիսը նույնիսկ 27 հազար դոլար են գնահատվում, իսկ կան նաև այնպիսիները, որոնք միլիոն դոլարից ավելի արժեն:

Երջանիկ զույգը խնդրել է լրագրողներին իրենց անունները չհրապարակել ու չպատմել, թե հատկապես որտեղ են գտել գանձը` “ոսկու տենդ” չհրահրելու ու այդ տեղում մետաղ որոնողների բանակի գրոհից խուսափելու նպատակով: Միակ ճշգրիտ տվյալն այն է, որ գանձը գտնվել է նահանգի հյուսիսում, հին  վարելահողում:

Անկախ

Մոսկվայի կենտրոնում գանձ է հայտնաբերվել

o_853765Մոսկվայի կենտրոնում հնաբանները գանձ են գտել: Արբատում պեղումների ժամանակ հայտնաբերվել են  XIX դարի արծաթյա զարդեր, խաչ,  սպասքի պարագաներ : Հիմա մասնագետները փորձում են պարզել, թե ով և ինչու է թաքցրել այդ իրերը:

Գանձը դուրս բերելու համար գրեթե մեկուկես մետր հաստությամբ հողաշերտ են հեռացրել: Մասնագետների խոսքով, Մոսկվայի կենտրոնում նման գտածո չէր հայտնաբերվել վաղուց: Սրբապատկերների շրջանակներ, խաչ, թեյի ու ճաշի գդալներ, դանակի կոթեր, գիտնականների խոսքով`”նյութական համալիրը”, ընդհանուր հաշվով` 25 հատ իրերը բոլորն էլ օքսիդացման ու այրման  հետքերով են, հողի մեջ են եղել  գրեթե 200 տարի: Ով և ինչու է դրանք հողի մեջ թաղել` դեռևս ենթադրություններ են արվում:

“Մենք ենթադրում ենք, որ դրանք ինչ որ հրդեհից  բերել են այստեղ բնակվող հրշեջները : Անվանատառերով իրերը վճառելը դժվար էր ու նրանք, ըստ երևույթին, որոշել են արծաթը հալեցնել, հետո հասկացել են, որ դա արծաթ չէ ու թաղել են, որ չբռնվեն, գլխացավանքից էլ ազատվեն”:

Գանձը գտնելու վայրը հարուստ պատմություն ունի 17-րդ դարում այստեղ հոգևորականի քաղաքային կալվածք էր, իսկ հարյուրամյակի վերջին իշխան Գոլիցինը միավորեց մի քանի հող: 1812-ին”Արբատի սեփական տանը” տեղավորվեցին հրշեջներն ու ոստիկանությունը:

Այդ խորության վրա հնագետները հայտնաբերել են պատերի ու շենքի հիմքի մի հատված, որի տարբեր աղյուսները խոսում են այն մասին, որ դրանք տարբեր ժամանակներում վերակառուցվել են: Ընդ որում նյութը օգտագործվել է  կրկին:

Գտածոն կտեղափոխվի Մոսկվայի պատմության թանգարան` համալրելու ցուցադրությունը:

Ֆլորիդայի ափերի մոտ հայտնաբերվել է խորտակված իսպանական գալեոնների գանձը

b_398644Բախտը ժպտացել է  Ռիկ ու Լիզա Շմիթ ամուսիններին: Նրանք Ֆլորիդայի ափին գտել են ոսկյա զարդերի գանձատուփ` զարդեր ու դրամ` մոտ 300 հազար դոլար արժողությամբ:

Գանձը գտնվել է  1715-ին Կուբայից վերադարձող իսպանական գալեոնի խորտակման վայրից ոչ հեռու: Այն ժամանակ փոթորկի պատճառով խորտակվեցին ոսկով բեռնված 11 գալեոնները:

Շմիթերի ընտանիքը` ամուսիններն ու երկու երեխաներն, առաջին տարին չէ, որ իրենց ազատ ժամանակը նվիրում են խորտակված գանձերի հայտնաբերմանը: Սա էլ նրանց առաջին հաջողությունը չէ. 2002-ին նրանք ջրի հատակից նույն շրջանում դուրս բերեցին արծաթյա պնակ, որի արժեքը 25 հազար դոլար էր:

Ըստ օրենքի, ընտանիքն իր հայտնաբերածի հինգերորդ մասը պետք է հանձնի նահանգին որպես սեփականություն: Այդ իրերը կփոխանցվեն թանգարանային հավաքածուին ու կցուցադրվեն: Մնացած 80%-ը Շմիթերը կկիսեն այն ընկերության հետ, որը կազմակերպել է գանձերի դուրսբերումը ջրի հատակից:

Գանձախույզները ծովի հատակից 35 մլն դոլարի արծաթ են դուրս բերել

o_802211Ամերիկացի գանձախույզները ծովի հատակից 35 մլն դոլար արժողությամբ արծաթյա ձուլակտորներ են հանել: Թանկարժեք բեռը դուրս է բերվել 1941-ին խորտակված Gersoppa նավից:

Այն արծաթով բեռնված դուրս է եկել Կալկաթայի նավահանգստից ու խորտակվել գերմանական սուզանավի կողմից` Իռլանդիայի ափերից 500 կմ հեռավորության վրա: Փրկվել է միայն կապիտանի օգնականը: Նավը հայտնաբերվել է 2 տարի առաջ:Ամերիկյան ֆիրման  ստորջրյա ռոբոտներով սկսել է արժեքավոր բեռի վերհանումը: Հաջողվել է դուրս բերել ձուլակորների 99%-ը, հայտնում է “Россия 24”-ը: Գտածոյի մեկ հինգերորդ մասը կստանա բրիտանական կառավարությունը, իսկ մնացածը գանձախույզներին կմնա: