Վարչապետը դրամական օգնություն է փոխանցել ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի ընտանիքին

10378215_791812270841364_7307099367764910174_nՀայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքել է այս տարվա մարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած, գերեվարված, ապա ապրիլին գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի ընտանիքի նամակին:

Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 23-ամյա Արսենի մայրը` Սվետա Խոջոյանը, ֆինանսական օժանդակության խնդրանք-նամակով դիմել էր կառավարության ղեկավարին` օգնելու մարել վարկային գումարը, որը Արսենը մինչև գերեվարվելը վերցրել էր` գյուղական տունը նորոգելու նպատակով:

Նամակը փոխանցելուց ընդամենը մի քանի օր անց Հայաստանի վարչապետի աշխատակազմից զանգահարել և հայտնել են Խոջոյաններին օգնելու նպատակով վարչապետի պատրաստակամության մասին: Հովիկ Աբրահամյանը Խոջոյաններին է փոխանցել 600 հազար դրամ:

10574212_791812957507962_7429111555519670841_nՆշենք, որ կառավարության ղեկավարն ավելի վաղ հանձնարարել էր նաև վերականգնել Խոջոյանների սոցիալական նպաստը: Այդ հարցը ևս կարգավորված է: «Շատ շնորհակալություն եմ հայտնում մեր վարչապետին: Ինքը որ այցելել էր վերջերս Վերին կարմիրաղբյուր, ես իրեն էլ ասեցի, շատ զգացված ենք վերաբերմունքից, մեր հանդեպ ուշադրությունից»,-նշեց տիկին Սվետան:

Ավելի վաղ, Խոջոյաններին ֆինանսական աջակցություն են ցուցաբարել նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, տարածաշրջանից պատգամավոր ընտրված Հակոբ Հակոբյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

 

Անկախ

Չինարեցի 31-ամյա երիտասարդը գերի է ընկել (լրացված)

չինարիՏավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը գերի է ընկել ադրբեջանական կողմին: Այս մասին տեղեկությունը, որն ավելի վաղ տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները, քիչ առաջ Անկախ-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Չինարիի բնակիչ, գյուղատնտես Վանիկ Ոսկանյանը: Ըստ նրա, դեռևս որևէ բան պարզ չէ, ամբողջ գյուղը շոկի մեջ է: Դեպքը տեղի է ունեցել 3-4 ժամ առաջ , միայն հայտնի է, որ Կարեն Պետրոսյանը գտնվել է հայ-ադրբեջանական սահմանագոտում, նա մենակ է եղել, բայց թե ինչ հանգամանքներում է նա գերեվարվել, դեռևս հայտնի չէ: Կարենը 31 տարեկան է, բանակից զորացրվելուց հետո հայրենի գյուղում զբաղվում էր շինարարությամբ: Նա ունի հայր, մայր, մեկ եղբայր, որն արտագնա աշխատանքի է Ռուսաստանում և քույր, որն ամուսնացած է:

***

Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանն Անկախ-ի թղթակցին քիչ առաջ ասաց, որ առավոտյան Կարենը ավանակով գնացել է անտառ փայտի: Ավելի ուշ ադրբեջանական լրատվական կայքերը լուրեր են տարածել, որ Աղբուլաղ գյուղում գերի է ընկել ՀՀ քաղաքացի: Տեղեկությունն իմանալուց հետո գյուղացիները գնացել են, տեսել, որ ավանակը կա, իսկ Կարենը` ոչ: Նա մոլորվել է և հայտնվել ադրբեջանական գերության մեջ: Սամվել Սաղոյանն ասաց, որ արդեն իսկ դիմել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպություն` որոնման հայտ ներկայացնելու:

Անկախ

Արսեն Խոջոյանին տեղափոխում են Հրազդանի բժշկական կենտրոն

Արսեն Խոջոյան2014-ի մարտի 7-ին հայ-ադրբեջանական շփման գիծը հատած և ադրբեջանական կողմից գերեվարված Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը հայկական կողմին էր հանձնվել ապրիլին և արդեն տասն օր է` Սևանում էր` անասնապահությամբ զբաղվող հոր օգնելու նպատակով: Արսենը, սակայն, վերջին օրերին գանգատներ ուներ առողջությունից: Նրա մոտ նկատելի է ընդհանուր թուլություն, անքնություն, ոտքերի ցավեր, երբեմն նաև քթից արյունահոսություն:

ՀՀ Առողջապահության նախարարի հանձնարարությամբ նախարարության բուժվարչության պետի ուղեկցությամբ Արսենը կտեղափոխվի Հրազդանի բժշկական կենտրոն` բուժզննության նպատակով:

 

Անկախ

Արսեն Խոջոյանի բազմազավակ մայրը խնդրում է մի քանի ամսով սառեցնել վարկը

arsen_xojoyan_696389593Ադրբեջանական գերությունից հայկական կողմին հանձնված Վերինկարմիրաղբյուրի 23-ամյա Արսեն Խոջոյանի առողջական վիճակը չի վատթարացել, բայց չի էլ լավացել: Նրա մայրը` Սվետա Խոջոյանը, Անկախի թղթակցին ասել է, որ մոտ մեկ ժամ առաջ է խոսել Արսենի հետ, որն այս օրերին Սևանում է` օգնելու անասնապահությամբ զբաղվող հորը:

ՙՙՀայրը` Անանիան, էսօր գնացել ա Էջմիածին, որ տրակտոր քշի օրավարձով, Արսենն էլ Սևան ա, փողով անասուն պահելու ա գնացել: Մեկի անասուններն են պահում, որ գոնե մի երկու կոպեկ աշխատեն, որ վարկերը փակենք: Հետը մի տղա էլ կա Ղրղիից /հարևան Արծվաբերդ/ գյուղից: Էդ տղայի մայրն էլ կթվորուհի ա էնտեղ, թափշյուր եմ արել/ապսպրել/, որ լավ նայեն տղուս, ասել եմ` հիվանդ տղա ա, լավ կնայեք: Էդ տղու հերն էլ էլի մեր շամշադնեցի, ասեց` ես կսրսկեմ, էլ ուրիշի չեմ ասի: Արսենը օրը մեկ ասեղ սրսկվում է, երեք հատ էլ դեղ ա խմըմ: Որ եկավ Բաքվից, մաշկին սպիտակ ու կարմիր այտուցներ կային, դրանց համար էլ քսուք են առել, քսում ա, դե բայց չի անցել: Մեկ էլ ասել են, որ դեղատնից օճառ առնեմ հատուկ, քսի, էդ էլ ա անում՚՚:

Տիկին Սվետայի խոսքով, Արսենը գանգատներ ունի, ոտքերն են ցավում, թուլություն ունի, մեկ-մեկ քթից արյունահոսոթյուն է ունենում: ՙՙԵս հարցրել եմ, ասել` կարող ա ինչ-որ բան են սրկսել ընդեղ, ասում ա` ես նման բան չեմ տեսել: Դրա համար մտածըմ եմ` կարող ա ուտելիքի կամ թեյի մեջ են ինչ-որ բան քցել, գիդըմ չեմ՚՚:

Արսեն Խոջոյանի քույրերը` Ալվարդն ու Անին , նաև կրտսեր եղբայրը` Արմանը, ևս առողջական խնդիրներ ունեն: Նրանք այժմ գյուղում են, դարձյալ դեղորայքային բուժում են ստանում: Այսօր տիկին Սվետային նաև զանգահարել են Տավուշի մարզպետարանի առողջապահության բաժնից և տեղեկացրել, որ առողջապահության նախարարի հանձնարարությունն է` բուժզնության ենթարկել Արսենին: Սվետա Խոջոյանն այժմ փորձում է կապ հաստատել Սևանի անասնապահական այդ ֆերմայի ղեկավարի հետ, որ Արսենին մի քանի օրով հնարավոր լինի Երևան տեղափոխել` բժշկական հետազոտության նպատակով:

Սվետա Խոջոյանը դիմում է բարի կամքի մարդկանց` օգնել ընտանիքը դուրս գա այս ծայրահեղ ծանր վիճակից: ՙՙԱրեգակ՚՚ վարկային ունիվերսալ կազմակերպությունից մինչև Արսենի գերեվարվելը, Խոջոյանները վարկ են վերցրել և այժմ, հայտնվելով դժվար վիճակում, չեն կարողանում մարել անգամ տոկոսները: ՙՙԷսօր թե այդ կազմակերպությունից, թե երաշխավորները գլխիս էին թափվել, ասում են, եթե վաղը չմուծեք, դատի ենք տալու, չեմ ուզում դատարան ընկնեմ: Եթե հնարավոր է, խնդրում եմ` մի քանի ամսով սառեցնեն վարկը, մինչև Արսենս հունի մեջ ընկնի, որ կարողանանք վճարել՚՚,-խնդրում է յոթ զավակների մայրը:

 

Անկախ

Սիրիայում ազատ է արձակվել իտալացի գերի Ֆրեդերիկո Մոտկան

frederico  Իտալացի Ֆրեդերիկո Մոտկան, որին մեկ տարի առաջ առևանգել էին Սիրիայում, ազատ է արձակվել: «Հաբերլերի» հաղորդմամբ՝ այս լուրը հայտնել է Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին՝ գրառում կատարելով իր «Twitter»-յան էջում: «Հենց նոր ես հայտնեցի Ջովանի Մոտկային, որ իր որդին՝ Ֆրեդերիկոն, վերադառնում է և արդեն վաղը կլինի Իտալիայում»,-գրել է վարչապետը: Ազատագրման հանգամանքների մասին առայժմ ոչինչ  հայտնի չէ:

Ֆրեդերիկո Մոտկան 2013 մարտի 13-ին առևանգվել էր անհայտ զինված խմբավորման կողմից: Սիրիայում նա զբաղվում էր Տեխնիկական համագործակցության և զարգացման ֆրանսիական հասարակական  հումանիտար գործակալության աշխատանքների համակարգմամբ:

Կարմիր խաչի աշխատակիցները այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին

3Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական ներկայացուցչության աշխատակիցներն ապրիլի 29-ին այցելել են Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին և 5 անդամից բաղկացած հայ ընտանիքին։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, այդ մասին հաղորդել է Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովը։ Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիներ Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյանները նույն ընտանիքի անդամներ են: Նրանք ադրբեջանական սահմանը հատել էին 2010թ.-ի հունվարին՝ հայտարարելով երրորդ երկիր մեկնելու ցանկության մասին։ Ադրբեջանում գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը գերի էր ընկել օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը։ Անկախ