Մայլի Սայրուսը իր վրա դաջել է իր սատկած շան պատկերը

դաջվածքՄայլի Սայրուսը դեռևս պայքարում է իր շան՝ Ֆլոյդի կորստի հետ համակերպվելու համար:

21-ամյա երգչուհին իր վրա դաջել է իր բարեկամի պատկերը, որի տակ գրված է հետևյալ գրությունը՝ «Իմ ընկերների օգնությամբ»: Դաջվածքի լուսանկարը երգչուհին տեղադրել է համացանցում:

miley_cryrusՆա դաջվածքը արել է իր սատկած շան հիշատակին, և նույնիսկ երկգչուհու երկու այլ ընկերներ ևս այդ նույն դաջվածքից են արել: Սայրուսը դաջվածքները կոչում է «ֆլոյդի դաջվածքներ»:

Ֆլոյդը սատկել է ապրիլին, որից հետո Սայրուսը մեկ այլ շուն է պահում:

 Անկախ

Բրիտանիայի ամենաշատ դաջվածքներ ունեցող մարդը հազարավոր դոլարներ է ծախսել դրանք հեռացնելու համար

Matthew WhelanԲրիտանիայի ամենաշատ դաջվածքներ ունեցող մարդը 6,000 ֆունտ է ծախսել իր մարմնի վրայից որոշ դաջվածքներ հեռացնելու համար, որպեսզի տեղ ազատվի նոր դաջվածքներ անելու համար:

Բիրմինգհեմի բնակիչ Մեթյու Ուիլան իր ամբողջ մարմինը պատել է թանաքով՝ ներառյալ ակնագնդերից մեկը:

34-ամյա տղամարդը 6,000 ֆունտ է ծախսել դաջվածքների լազերային հեռացման վրա, քանի որ իրեն համարում է կենդանի կտավ, որն  անընդհատ պետք է զարգացնել:

Ուիլան իր մարմնի վրա դաջվածքներ անելու համար ծախսել է ընդհանուր հաշվով 30,000 ֆունտ:

Սակայն այժմ որոշել է, որ իր դաջվածքների հավաքածուն թարմացման կարիք ունի:

Անցած երկու ամիսների ընթացքում նա հին դաջվածքները հեռացնելու վեց փուլ է անցել:

Այժմ տղամարդը ծրագրերում է հեռացված դաջվածքների տեղում նոր դաջվածքներ անել:

 

Կույր կինը 416 ժամ է անցկացրել իր ամբողջ մարմինը դաջվածքներով պատելու համար

Fran Atkinson3Կինը 416 ժամ է անցկացրել իր ամբողջ մարմինը դաջվածքներով պատելու համար՝ չնայած նա երբեք չի տեսնի դրանք, քանի որ կույր է:

Ֆրեն Ատկինսոնը վերջին երեք տարիներն  անց է կացրել իր մարմինը գունավոր թանաքով պատելու վրա՝ որևէ պատկերացում չունենալով, թե ինչ տեսք ունի այն:

Ուելսի Ռիլ քաղաքի բնակչուհին հայտնում է, որ իր ամուսինը և դաջվածքների նկարիչը հանդես են եկել իր աչքերի դերում՝ մանրամասն նկարագրելով դաջվածքները:

Այժմ նա մտածում է, որ ինքը կարող է դառնալ Ուելսի ամենաշատ դաջվածքներ ունեցող կինը և հույս Fran Atkinson2ունի գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում:

52-ամյա կինը տառապում է աչքի Fran Atkinsonժառանգական հիվանդությամբ և իր տեսողությունը սկսել է կորցնել դեռահաս տարիքից: Այժմ նրա տեսողությունը երեքից հինգ տոկոսի է հասնում:

Դաջվածքները հազարավոր ֆունտ են արժեցել, իսկ Ատկինսոնը հայտնում է, որ վերջնական մի քանի շտկող դաջվածքներից բացի, ինքն այլևս դաջվածքներ չի անի:

Անկախ

Մայլի Սայրուսի երկրպագուն իր ամբողջ մարմինը պատել է երգչուհու 22 դաջվածքներով,լուսանկարներ

Կարլ ՄքՔոյդ,Մայլի Սայրուս, դաջվածքՄայլի Սայրուսի երկրպագուներից մեկը իր ամբողջ մարմինը պատել է փոփ երգչուհու դաջվածքներով:

40-ամյա Կարլ ՄքՔոյդը 2009թ-ից ի վեր երգչուհու լուսանկարները հավաքելուց և նրա բոլոր հարցազրույցները դիտելուց հետո՝ իր թևերի, իրանի, ձեռքերի և ոտքերի վրա դաջել է աստղի 22 դիմանկարներ, երգերի բառեր և մեջբերումներ:

ՄքՔոյդը Sun-ին հայտնել է, որ աստղի նկատմամբ իր սևեռուն գաղափարները որևէ դեր չեն խաղացել 2011թ-ին իր ամուսնալուծության մեջ, սակայն նշել է, որ իր կնոջ կարծիքով իր հետաքրքրվածությունը մի փոքր տարօրինակ է եղել:

21-ամյա երգչուհին հայտնել է, որ ինքը լսել է Կարլի մասին, սակայն նրա կենտրոնացումից ինքը այնպիսի զգացողություն է ունեցել, կարծես իրեն քծնում են:

ՄքՔոյդը նշել է, որ ինքը երգչուհու նկատմամբ իր սևեռուն գաղափարների համար ինչ-որ մեկի հետ խորհրդակցելու կարիք ունի:

 

Անկախ

 

Տիգրան Կարապետյանի նոր գունավոր դաջվածքը,լուսանկարներ

տիգրան կարապետովիչԱյն հարցին, թե որն է դաջվածքի իմաստը, Կարապետիչը պատասխանել է `«Էրկու հատ մեկ ա` վերևը` Աստված, ներքևը` ժողովուրդ»: Հետո նա պարզաբանել է, որ իր արածը չի հակասում Աստվածաշնչին.«Այդպիսի բան չկա, տենց բան չկա գրած Աստվածաշնչում»: Իսկ այն հարցին, թե այլ դաջվածքներ էլ արդյո՞ք ունի մարմնի այլ մասերին քաղաքական գործիչը նկատել է, որ  ժամանակակից աշխարհում ենք ապրում, և 21-րդ դարում հարցնել, թե ինչ դաջվածք ունես, երբ ես արել, նույնն է, թե հարցնես՝ քանի հատ խալ ունես և որտեղ:

«Դաջվածքը՝ էտի մարդու անհատական հարցն ա: Ես չեմ վախենում տենց համարձակ քայլերից, ես մենակ Աստծուց եմ վախենում: Ուրիշ ոչ մի բանից չեմ վախենում: Չեմ մտածում, թե մարդիկ ինչ կմտածեմ: Ո՛չ պետական փողերն եմ յուրացրել, ոչ էլ չինովնիկ եմ: Ժողովրդին էլ վնաս չեմ տվել»: Կարևորը հոգեաբանական տարիքն ա, ոչ թե կենսաբանականը, եզրափակել է  Տիգրան տիգրան կարապետովիչ1Կարապետյանը:

Նոր տեխնոլոգիան կազատի “երիտասարդական” սխալներից

ol3001369298816Բժշկական սարքավորումների արտադրության մեջ մասնագիտացած «CynoSure» ընկերությունը ներկայացրել է իր նոր մշակումը, որը կարող է իսկական հեղաշրջում անել ձանձրացրած դաջվածքներից ազատվելու ոլորտում: Այդ նպատակի համար ընկերությունն առաջարկում է կիրառել լազերային «CynoSure» սարքավորումը, որը կարող է   նույն նպատակով կիրառվող մեթոդների, տեխնոլոգիաների ու սարքերի համեմատ  երկու անգամ  ավելի արագ հանել դրանք:

Նոր սարքավորումը 80%-անոց արդյունավետություն է  ցուցադրել, դրանով կարելի է հեռացնել, մաքրել նույնիսկ գունավոր թանաքներով արված դաջվածքները: Սարքավորումը ստեղծողները հավատացնում են, որ ընդամենը 3 այցելությունուվ կարելի է  ազատվել դաջվածքից, չնայած այդ  հաճույքի համար հաճախորդը ստիպված կլինի վճարել մոտ  900 դոլար: