Նյու Յորքի դատավորը դատավարության ընթացքում չի իմացել, թե ով է Ռիհաննան

Rihanna -singerՀամաշխարհային մասշատաբի աստղ լինելը երաշխիք չէ, որ մարդիկ կճանաչեն ձեզ:

Ռիհաննան հնարավոր է՝ ավելի քան 30 միլիոն ալբոմներ է վաճառել ամբողջ աշխարհում, սակայն երբ նրան հետապնդած տղամարդն Ամերիկայում ներկայացել է դատարան, դատավորը շփոթվել է՝ երգչուհու անունը լսելով:

Երբ հայտնել են, որ 53-ամյա Քևին Մաքգլին ձերբակալվել է Ռիհաննային հետապնդելու համար, Նյու Յորքի դատավորն ընդունել էր, որ ինքը տեղյակ չէ, թե ով է Ռիհաննան:

Մաքգիլին մեղադրում են Նյու Յորքում Ռիհաննայի վարձակալած 14,5 միլիոն դոլար արժողությամբ բնակարանի մոտ հուլիսի 8-11-ը գրություններ թողնելով երգչուհուն սպառնալու համար:

Դատարանում տղամարդը 26-ամյա Ռիհաննային Ջեյ Զիի և Քանյե Ուեսթի հետ միասին մեղադրել է իր նյութերը գողանալու համար, ինչպես նաև դատավորին ստախոս է անվանել, երբ վերջինս նշել է, որ կասկածյալը չի կարողանում իրեն պաշտպանել:

Ռիհաննան, կարդալով գրությունները, մտահոգվել է իր անվտանգության համար, որտեղ հիշեցվում էր փոփ երգչուհու և անտուն մարդու միջև գոյություն չունեցած անձնական հարաբերությունների մասին:

Տղամարդը նախկինում ևս չորս անգամ ձերբակալված է եղել խախտումների համար:

Նա կրկին դատարան կներկայանա սեպտեմբերի 2-ին, սակայն եթե հոգեկան գնահատականը նրան դատարան ներկայանալու համար ոչ պիտանի համարի, ապա մեղադրանքները կհանվեն, և նրան բուժման նպատակով կտեղափոխեն հիվանդանոց:

 

Անկախ

Նախկին տնօրենին չի առևանգել, տեղի ունեցածը թյուրիմացության արդյունք է. դատարանը ճանաչել է ամբաստանյալի անմեղությունը

դատավճիռԴատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Էդգար Խլոյանի անմեղությունը՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ մարդուն առևանգելու մեղադրանքում, Էդգար Խլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ու  նա արդարացվել` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։
Ապօրինի կերպով գազային զենք կրելու մեղադրանքի մասով Էդգար Խլոյանի նկատմամբ կիրառվել է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի՝ 03.10.2013թ. որոշումը: Այս մասով քրեական գործի վարույթը կարճվել է և քրեական հետապնդումը դադարեցվել։
Շարունակությունը կարդացեք այստեղ

 

Սուտ ցուցմունք տալու մեղադրանքում արդարացվել է

07.06.30Դատարանը ճանաչել և հռչակել է Արտաշատ քաղաքի բնակիչ Խորեն Հովհաննիսյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ սուտ ցուցմունք տալը՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Խորեն Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցը վերացվել է:
Այսպես, ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հունվարի 26-ի ժամը 00:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքում գտնվող գիշերային ակումբի մոտ Վանիկ Պողոսյանի կողմից դանակով դիտավորությամբ իր առողջությանը, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով քննիչի՝ 30.01.2013թ. որոշմամբ Խորեն Հովհաննիսյանը, ճանաչված լինելով որպես տուժող և քննիչի կողմից նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ծանր հանցագործության մեջ մեղադրանքի առնչությամբ 30.01.2013թ. հարցաքննության ժամանակ դեպքի հանգամանքների վերաբերյալ դիտավորությամբ, տվել է սուտ ցուցմունք` իբր իրեն դանակով չեն հարվածել և մարմնական վնասվածքներն ստացել է երկաթե ձողի վրա ընկնելու հետևանքով:
Նյութին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ

Ոստիկանների նկատմամբ մահափորձ կատարելու մեջ մեղադրվող 9-ամսեկան երեխային արդարացրել են

unnamed (10)Պակիստանում ոստիկանին սպանելու փորձ կատարելու մեղադրանքով դատարանում հայտնված 9-ը ամսեկան երեխային արդարացրել են:

Երեխային՝ Մուհամադ Մոսա Խանին, մեղադրանք էր ներկայացվել ոստիկանների ուղղությամբ քարեր նետած գազային գողերի հետ միասին:

Պակիստանցի դատապաշտպանի տեղեկություններով՝ դատավորը երեխային արդարացնելու մասին հայտարարել էր շաբաթ օրը դատական լուսմների ժամանակ, քանի որ ոստիկանությունը հանել էր երեխայի մեղադրանքը:

Դատապաշտպանը ավելացրել է, որ ոստիկանությունը երեխայի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ մեղադրանք է ներկայացրել առանց գործը քննելու:

Երեխային ուրբաթ օրը ներկայացրել էին դատարան ոստիկանության և նրա բնակավայրի բնակիչների բախման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Կադաստրի պաշտոնյան` ամբաստանյալի աթոռին

15.03.24Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այս օրերին ընթացող դատավարությանը մեղադրյալի կարգավիճակում է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Սևան» տարածքային ստորաբաժանման և Դիլիջանի սպասարկման գրասենյակի նախկին ղեկավար Էդիկ Առաքելյանը:

 

Նյութին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ այցելելով

 

Կեղծ սնանկության մեղադրանքը հիմնավորված չէր. արդարացման դատավճիռ՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանում

22.02.33Դատարանը ճանաչել և հռչակել է ձեռնարկատեր Ռադիկ Սարգսյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով՝ կանխամտածված սնանկության համար առաջադրված մեղադրանքում:   Ռադիկ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է։    ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, փետրվարի 18-ին կայացված դատավճռով Ռադիկ Սարգսյանին պարզաբանվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված արդարացվածի և նրան պատճառված /հիմնավոր/ վնասի հատուցման` նրա իրավունքներն ու հատուցման կարգը։    Դատավճռով՝ կալանքից ազատվել է ՀԱ ԿԱ ՊԵԿ քննչական վարչության քննիչ Ռ.Պետրոսյանի՝ 28.08.2013թ. որոշմամբ՝ Ռադիկ Սարգսյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող երևանյան բնակարանի` վերջինիս բաժնեմասը։

Նյութին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ այցելելով pastinfo.am

Բժիշկներն անփույթ են եղել և իրենց պարտականությունները կատարել են ոչ պատշաճ. Դատարանի եզրահանգումը

22.02.31Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է «Աբովյան բժշկական կենտրոն»-ի բժիշկներ Վահագն Կիրակոսյանի, Աշխարհաբեկ Մեհրաբյանի և Նարինե Ամիրխանյանի դեմ աղմկահարույց գործով դատավարությունը՝ մեղադրական դատավճռով:     Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր  Յ.Բաղդասարյանի նախագահությամբ, նախօրեին՝ 2014թ. փետրվարի 21-ին կայացված դատավճռով բժիշկներին  մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:   Բժիշկները դատապարտվել են ազատազրկման՝ 2-ական  տարի ժամկետով՝ առանց բժշկական օգնության և սպասարկման իրականացման պաշտոններ զբաղեցնելու իրավունքի զրկման: Միաժամանակ նրանց նկատմամբ կիրառվել է «ՀՀ Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ-ի 03.10.2013թ.-ի որոշումը, և նրանք ազատվել են պատժից, նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ «ստորագրություն չհեռանալու մասին»,  վերացվել է:    Քաղաքացիական հայցի հարցը դատարանը համարել է լուծված՝ տուժողի իրավահաջորդ Մելիք Արշակյանի կողմից քաղաքացիական հայցի պահանջ չներկայացնելու պատճառաբանությամբ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք pastinfo.am-ում

Մեքսիկացին խոստովանել է 100-ավոր մարդկանց սպանությունը

13072310.054941.5317Մեքսիկացի Խեսուս Չավես Կաստիլյոն, որի գործի դատավարությունն է ընթանում ԱՄՆ-ում, խոստովանել է ավելի քան 800 մարդու սպանությունը:

Չավեսը ձերբակալվել էր Սյուդադ-Խուարես քաղաքում, 2010-ին, ապա հանձնվել ԱՄՆ-ին: Դատավարության ընթացքում նա պատմել է, որ Barrio Azteca ավազակախմբի անդամ է, որի պարագլուխն ամեն օր սպանությունների պլան է սահմանել: Դա արվել է ոստիկանությանն ու բնակչությանն ահաբեկելու նպատակով:

Fox News-ի տվյալներով, մեքսիկացին մեղադրվում է նաև ԱՄՆ հյուպատոսության մի քանի աշխատակցի ու նրանց ընտանիքների անդամների սպանության մեջ, 2010-ին, սահմանային Սյուդադ-Խուարես քաղաքում: Չավես Կաստիլյոն հիմա ցուցմունք է տալիս իր նախկին շեֆի` ավազակախմբի առաջնորդ Արտուրո Գալյեգոսի դեմ, որն  էլ ,իբր Ամերիկայի քաղաքացիների սպանության հրամանն է տվել:

Անկախ

Սպանված մատուցողուհին և վկան ամբաստանյալի հետ ինտիմ կապի մեջ են եղել

սպանություն22-ամյա մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության աղմկահարույց գործով  այսօր հարցաքննվեց դատակոչված վկա՝ Միլենա Միրիջանյանը, ով ամբաստանյալի ընկերուհին է եղել, ով  խոստացել էր ամուսնանալ վերջինիս հետ: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատարանում՝ նախագահությամբ Դավիթ Բալայանի, վկան հայտնեց, որ ամբաստանյալի և տուժող Մարիամ Հունանյանի հետ աշխատել է միևնույն հյուրանոցում: Ինքը և Մարիամը եղել են մատուցողուհիներ, իսկ Դավիթը՝ խոհարար:
Վկայի խոսքով՝ Մարիամ Հունանյանն ընդամենը 3 օր է աշխատել իրենց հետ, սակայն ոչինչ չի խոչընդոտել Մարիամի և Դավիթի հետագա շփմանը: Ըստ վկայի՝ Դավիթը և Մարիամը ինտիմ կապի մեջ են եղել, ինչի մասին, ինչպես նշեց վկան,  Դավիթն է իրեն պատմել. «Իհարկե առանց մանրամասների»: Վկան նաև ասաց,  որ իր և Դավիթի միջև ևս ինտիմ կապ է եղել:
Հյուրանոցում աշխատելուց հետո որոշ ժամանակ անց, վկան խորտկարան է վարձակալել և այնտեղ  աշխատել, և հենց այդ խորտկարանում էլ տեղի է ունեցել  իր և Մարիամի միջև վիճաբանություն և ծեծկռտուք, որին, ի դեպ, մասնակից է եղել նաև Դավիթը:
Ամբաստանյալը պարզաբանեց, որ այդ խորտկարանը, որը վարձակալական  հիմունքներով աշխատացրել է Միլենան, պատկանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի նախկին պետի աներոջը, իսկ այդ մարդը Միլենայի մոր ընկերն է: Ի դեպ, ամբաստանյալի հարցին, թե ինչ կապ կա Միլենայի և վարձակալած տարածքի տիրոջ հետ, վկան սկզբում հրաժարվեց պատասխանել, հետո ավելացրեց. «Իսկ եթե սուտ ասեմ»:
Նախկին գործընկերների միջև ծագած վիճաբանության պատճառն էլ, ըստ վկայի, խանդն է եղել: Քանի որ սպանված աղջիկն իրեն ասել է, որ ամուսնանալու է Դավիթի հետ: Ամբաստանյալն էլ պնդեց, որ վկան է խանդել, քանի որ Մարիամն անընդհատ զանգահարել է իրեն:
Ըստ վկայի՝ 2013թ. մայիս 7-ի երեկոյան՝ ժամը 22:00-ի սահմաններում, Դավիթը զանգահարել է իրեն ու ասել, որ տաքսի նստի, իսկ ճանապարհին ինքը ևս կմիանա նրան: Վկան նշեց, որ երբ Դավիթը մեքենա է նստել իրեն տարօրինակ է պահել, իսկ հարցին պատասխանել է, որ սպանել է Մարիամին և ցույց տվել 2 լուսանկար, որը կատարել է հեռախոսով՝ սպանությունից հետո, ու անմիջապես ջնջել: Իսկ դեպքի մանրամասները և սպանության գործիք համարվող դանակը Դավիթն իրեն արդեն ցույց է տվել, երբ սրճարանում նստած են եղել:
Դատարանը նկատեց, որ վկան դեպքի մանրամասներն այնպես է պատմում,  որ կարծես, թե ինքն այնտեղ է եղել: Վկան ասաց, որ Դավիթն է իրեն այդպես պատմել և սկսել է պատմել նույնը՝ այս անգամ երրորդ դեմքով:
Վկան պնդեց նաև, որ դեպքի օրը՝ երեկոյան, երբ  հանդիպել են, ինքը և Դավիթը պայմանավորվել են, թե վերջինիս ձերբակալվելուց հետո ինչ են խոսելու, որպեսզի իրենց խոսքերը համընկնեն:
Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Ադրբեջանում “Եվրատեսիլ-2012” մրցույթի գործով դատավարությունը շարունակվում է

“Եվրատեսիլ-2012”Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է Ադրբեջանում կայացած “Եվրատեսիլ-2012” մրցույթի գործով դատավարությունը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, փակ նիստի ընթացքում դատախազը պահանջել է ցմահ բանտարկության դատապարտել կասկածյալներ Սամիր Սանըևին և երկու այլ մարդկանց: 13 ամբաստանյալի համար 15 տարվա, իսկ մնացածի համար 9-10 տարվա ազատազրկում է պահանջել:
Դատավարությունը կշարունակվի նոյեմբերի 12-ին:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների`անցյալ տարի` “Եվրատեսիլ-2012” երգի մրցույթի նախօրեին, Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություն էր իրականացրել, ինչի հետևանքով բացահայտվել էր հանցագործ խմբավորում, որը նախատեսում էր ահաբեկչություն իրականացնել՝ հասարակական-քաղաքական կայունությանը վնաս հասցնելու նպատակով։

«Մատաղիսի» գործով տուժողների իրավահաջորդների ճակատամարտը շարունակվում է

դատարան«Մատաղիսի» գործը անցել է պատմության գիրկը՝ շուրջ 9  տարվա դատական ճանապարհն ավարտվել է արդարացման դատավճռով, որն, ի դեպ արդեն մտել է օրինական ուժի մեջ: Սակայն «Մատաղիսի» գործի, արդարացման դատավճռի, տուժողների իրավահաջորդների միջև հակասությունների  մասին  հիշեցնում  է արդեն քաղաքացիաիրավական դաշտում վերջիններիս  դատական վեճը:
Այսպես,  «Մատաղիսի գործով»  տուժող Հովսեփ Մկրտումյանի հայրը և իրավահաջորդը՝ Մովսես Մկրտումյանը, դատարան ներկայացրած հայցադիմումով հայտնել էր, որ ինքը ամբաստանյալներ Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի նկատմամբ «Մատաղիսի» գործով 2012թ.դեկտեմբերի 18-ի արդարացման դատավճռից հետո լրատվամիջոցներին տված իր հարցազրույցների ժամանակ հայտնել է, որ կիսում է դատարանի կարծիքը և համարում է, որ այդ երեք երիտասարդները ոչ մի կապ չունեն որդու սպանության հետ:
14.01.2013թ. հրավիրված ասուլիսի ընթացքում տուժող Ռոման Եղիազարյանի իրավահաջորդներ՝ նրա հորեղբայրն ու մայրը, համապատասխանաբար՝ Արթուր Եղիազարյանը և Գոհար Մելքոնյանն  իրենց դժգոհությունն են արտահայտել կայացված դատավճռից, ինչն, իհարկե, իրենց իրավունքն է: Սակայն պատասխանելով լրագրողների հարցերին՝ նրանք ի թիվս այլնի հայտարարել են, որ ինքը «հազար տոկոսով ծախված է», «Հովսեփի հայրը իր հետ չի քայլում, իրեն ուզում են առնեն…, ինքը ոչ մի բանից չի վախենում, բայց Մովսեսը չեկավ, որովհետև նա ծախված է», որ իբր ինքը փորձել է փողով իրենց լռեցնել, սակայն իրենք չեն համաձայնել, չեն ծախվել, նաև նշել են, թե իբր ինքը ասել է` «եղածը եղած է, համագործակցենք իրար հետ, գնանք լենինականցիների տունը»: Հայցվորը գտել է, որ պատասխանողների կողմից թույլ տրված այդ արտահայտությունները հանդիսանում են վիրավորանք և զրպարտություն:
Պատասխանողներն առարկել էին հայցադիմումի դեմ և հայտնել, որ 14.01.2013թ. հրավիրված ասուլիսի ընթացքում արտահայտել են իրենց դժգոհությունը՝ արդարացման դատավճռի հետ կապված:  Սակայն «նա  հազար տոկոսով ծախված է» և այլ արտահայտություններ իրենք նշված օրը չեն արել, դա զրպարտություն է նրա կողմից, և դրա «վառ ապացույցն է տվյալ օրվա «ձայնային կրիչը»-ը»:  Պատասխանողները գտել են, որ հայցադիմումը ենթակա է  մերժման՝  անհիմն  լինելու պատճառաբանությամբ:
Դատարանը գտել  է, որ հայցվոր կողմը հայցադիմումի մեջ պատասխանողների կողմից արված արտահայտությունները ներկայացրել է առանձնացված բառերի կամ արտահայտությունների տեսքով և դուրս է հանել ընդհանուր նախադասությունից և մտքից, ինչով բառերը կամ արտահայտությունները փոխել են իրենց նշանակությունը: Հետևաբար դրանք պետք է դիտվեն ընդհանուր կոնտեքստում և որպես մեկ ամբողջություն:
Դատարանը գտել է, որ պատասխանողներն իրենց մամլո ասուլիսի ժամանակ չեն կատարել ինչպես վիրավորական, այնպես էլ զրպարտող, կտրուկ կամ զգացմունքային արտահայտություններ: Պատասխանողների կողմից հնչեցրած արտահայտությունները հիմնվել են դատողությունների, կարծիքների, ենթադրություններ վրա` հիմք ընդունելով շուրջ ինը տարի տևած ամբողջ գործընթացները:
Վերոհիշյալ իրավական վերլուծությունների հիման վրա էլ ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝  դատավոր  Ա.Մարգարյանի նախագահությամբ, 2013թ. մայիսի 31-ի վճռով մերժել է Մովսես Մկրտումյանի հայցը` պատվի և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:
Մովսես Մկրտումյանը վճռի դեմ բողոք է ներկայացրել Քաղաքացիական  վերաքննիչ դատարան,  և այն քննվում է  դատավոր Նարինե  Բարսեղյանի նախագահությամբ:
Հեղինակ:
«Փաստինֆո»

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպելու համար մեղադրվող Վարդան Սեդրակյանի գործով դատավարությունը հետաձգվեց,լուսանկարներ

MHM78011Երեւանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը կազմակերպելու համար մեղադրվող Վարդան Սեդրակյանի գործով դատավարությունը հետաձգվեց:

Ամբաստանյալներից Խաչատուր Պողոսյանը դատարանից խնդրեց իրեն հանրային պաշտպան տրամադրել:

Դատական հաջորդ նիստը տեղափոխվեց մայիսի 20-ին, ժամը 12:00-ին:  Հիշեցնենք, որ Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը մեղադրվում են նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի պատվերով մեկ այլ թեկնածուի`  Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու մեջ: Երեքի նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: