Թուրքական թանգարանը ցանկանում է ցուցադրել երկգլխանի դելֆինին

Ծովային կենսաբանը հայտնել է, որ իրենց համալսարանը տեղեկություններ չունի արևմտյան Թուրքիայի ծովափերից մեկում նկարված երկգլխանի դելֆինի գտնվելու վայրի վերաբերյալ:

երկգլխանի դելֆին

Երեքշաբթի օրը Մեհմեթ Գոկողլուն նշել է, որ հիմնվելով լուսանկարների վրա՝ կաթնասունը, ըստ երևույթին, դելֆինների միակցման արդյունքում է նման տեսք ստացել:

Նա հերքել է այն տեղեկությունները, որ Անթալիայում գտնվող իրենց համալսարանը ուսումնասիրում է կենդանու մնացորդները՝ ավելացնելով, որ իրենք կցանկանային ցուցադրել կենդանուն, եթե կարողանային գտնել:

Դելֆինի ձագին անցած շաբաթ հայտնաբերել էր մարզասրահի մի մարզիչ Էգեյան ծովի մոտ գտնվող Իզմիր քաղաքի ծովափերից մեկում:

Կենսաբանները դելֆինների զանգվածային անկման պատճառն են պարզել

i (3)Ավելի քան 1000 աֆալին տեսակի դելֆին է ափ նետվելՆյու Յորքից Ֆլորիդա հատվածի լողափում: Այս  թիվը գերազանցեց 20 տարվա վաղեմության մեկ այլ տվյալ, երբ անհայտ վարակից զոհվեց 740 դելֆին: Այս անգամ կաթնասունների անկման պատճառը շատ նման է կարմրուկի ախտանշաններին:

Հիմա աֆալինների պոպուլյացիան կազմում է շուրջ 39 հազար առանձնյակ: Էկոլոգների կարծիքով, կենդանիներին վնասում է Մեքսիկական ծոցում  նավթի ու գազի սեյսմիկ հետախուզումը, քանի որ ծովի հատակին արվող հարվածները վնասում են հղի էգերին ու նոր ծնված առանձնյակներին:

Այս տարվա հունիսին նավթային ու գազային ընկերությունների ղեկավարությունները  անսացին բնության պաշտպանների կոչերին ու որոշեցին դադարեցնել հետախուզումը 2,5 տարով:

 

Իտալիայի ռեստորաններում դելֆինի միս են առաջարկում

o_677803Իտալական Չիվիտավեքյա քաղաքի ռեստորանում դելֆինի միս է հայտնաբերվել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել գործող արգելքի պայմաններում դելֆինի մսի վաճառքի փաստով: Italia 1 հեռուստաալիքի լրագրողը կարողացել է գաղտնի տեսանկարահանել որոշ ռեստորաններում կերակուրների պատրաստման ու սեղանի ձևավորման պրոցեսը, ինչի արդյունքում էլ բացահայտվել է, որ ռեստորաններում դելֆինի մսից ուտեստներ են առաջարկվում: Ոստիկանության հատուկ ստորաբաժանման ղեկավար Չիրո Լունգոն ստիպված խոստովանել է, որ դելֆինի միս իրոք վաճառվում է:

Տարբեր տվյալների համաձայն, Հռոմում  դելֆինի մսի մեկ կգ-ի արժե շուրջ 900 եվրո: Պաշտոնապես` ճաշացանկում չի նշվում, որ առկա է դելֆինի միս: Այդուհանդերձ, չնայած դելֆինի որսի արգելքին, այնուամենայնիվ, ռեստորաններում կարելի է պատվիրել կաթնասունի մսով ուտեստ:

Իտալացի ձկնորսներն ասում են, որ դելֆինները հաճախ  իրենք են ձկնորսական ցանցի մեջ ընկնում ու ջրից նավի վրա բարձրացվելու հետևանքով` սատկում, սակայն չեն հերքում նաև, որ  հատուկ դելֆինաորս էլ է   կատարվում:

Գործող օրենքի համաձայն, ձկնորսները պարտավոր են որսված դելֆիններին հանձնել ափային պաշտպանությանը, սակայն նրանք գերադասում են դելֆիններին շնաձկների տեղ անցկացնել ու ավելի ձեռնտու վաճառել  համադամասերների ճաշակը բավարարելու մեջ մասնագիտացած ռեստորաններին:

 

ԱՄՆ առափնյայում 750-ից ավելի սատկած դելֆին է հայտնաբերվել

i (2)ԱՄՆ ատլանտյան առափնյայում ափ է նետվել 750  աֆալին-դելֆին:

Օվկիանոսագիտության ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչության էկոլոգները հայտնում են, որ 2013-ին այդ երևույթը 10 անգամ ավելացել էր: Հուլիսի 1- նոյեմբերի 3-ը Նյու Յորքից մինչև Ֆլորիդա առափնյայում  753 դելֆին է հայտնաբերվել:

Ափ նետված դելֆիններն արդեն չեն կարողանում վերադառնալ օվկիանոս առանց կողմնակի օգնության ու սատկում են մի քանի ժամում: Սովորաբար, ափ են նետվում հիվանդ ու ծեր կենդանիները:

Ինչու են դելֆիններն ինքնասպան լինում

o_497258ԱՄՆ-ի Օվկիանոսների ու մթնոլորտի ազգային վարչության գիտնականները պարզել երկրի արևելյան ափերին դելֆինների անսովոր բարձր մահացության պատճառը: Նրանք կարծում են, որ կաթնասունները սատկում են մորբիլլիավարակի հետևանքով, որը նույն խմբից է, ինչ մարդկային` կարմրուկի վարակը:

Ինչպես հայտնել է վարչության ներկայացուցիչ Թերի Ռոուլսը, իրենք դեռևս ոչ մի կերպ չեն կարողանում կանխել վարակի տարածումը.”Մենք չունենք այնպիսի պատվաստանյութ, որը հնարավոր լինի կիրառել ամբողջ պոպուլյացիայի համար”:

Փորձագետներն ասում են, որ դելֆինների դիմադրողականությունը շատ թույլ է այդ վարակի նկատմամբ,որն ախտահարում է  մաշկը, ավշային հանգույցները, թոքերն ու ուղեղը: Վարակի փոխանցումը մարդուն գործնականում բացառվում է:

Վերջին 2 ամսում Նյու -Յորքի, Նյու- Ջերսիի, Դելավերի ու Վիրջինիայի նահանգներում հայտնաբերվել է 330 սատկած դելֆին:  Այդ թիվը գերազանցում է  տարեկան միջին ցուցանիշն ու առավելագույնն է վերջին 26 տարում: Օրինակի համար` ողջ 2012-ին հայտնաբերվել է  ափ նետված 111 դելֆին:

1987-1988-ին մորբիլլիավարակի տարածման հետևանքով ԱՄՆ արևելյան ափերին  սատկել է ավելի քան 740 կաթնասուն: