Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն պատերազմ է հայտարարել Անկարայում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին

Թուրքական «Սաբահի» հաղորդմամբ` Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) պատերազմ է հայտարարել Անկարայում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ջոն Բասի դեմ: Կոմիտեի նախագահ Արամ Համբարյանը այս առիթով հայտարարություն է արել: «Մենք թույլ չենք տա, որպեսզի Ջոն Բասը ստանձնի դեսպանի պարտականությունները: Պարզ է, որ նա նախագահ Բարաք Օբամայի նման Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Սենատում տված իր խոստումը չի կատարի, նույնիսկ իր դիրքորոշման մեջ ավելի հետադիմական գտնվի»,-նշված է հայտարարության մեջ:

Անկախ


Դեսպան Համլետ Գասպարյանը այցելեց Բաբեշ-Բոյայ համալսարանում հիմնված Հայագիտության ինստիտուտն

համլետ գասպարյան,ռումինիաՌումինիայի հեղինակավոր համալսարաններից մեկում` Կլուժ-Նապոկայի Բաբեշ-Բոյայ համալսարանում այս տարվա սկզբին հիմնված Հայագիտության ինստիտուտն սկսել է իր գործունեությունը: Այդ կապակցությամբ հուլիսի 4-ին Բաբեշ-Բոյայ համալսարան այցելեց Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Իոան-Աուրել Պոպի և Հայագիտության ինստիտուտի նախաձեռնող և ղեկավար դոկտոր պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչի հետ հանդիպման ժամանակ խոսվեց Ռումինիայում հայագիտության ավանդույթները վերականգնելու մասին` հաշվի առնելով այդ բնագավառում կուտակված ծավալուն նյութը և դրանք կենտրոնացնելու ու գիտական ուղղվածություն տալու անհրաժեշտությունը: Ակադեմիկոս Իոան-Աուրել Պոպը պատրաստակամություն հայտնեց այդ, ինչպես նաև կրթական և գիտական այլ ծրագրերի շուրջ համագործակցություն հաստատել Հայաստանի կրթահետազոտական հաստատությունների հետ: Ըստ դոկտոր պրոֆեսոր Լուչիան Նաստասե-Կովաչի, ինստիտուտի առաքելությունը ոչ միայն Տրանսիլվանիայի և ամբողջ Ռումինիայի հայագիտական հարուստ նյութերի ուսումնասիրությունն է, այլև հայոց պատմության հարցերով գիտական կապեր զարգացնել Հունգարիայի, Լեհաստանի, Ուկրաինայի և բալկանյան այլ երկրների հետ` այդպիսով դառնալով Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հայագիտության կենտրոն: Այդ հարցերի շուրջ դեսպան Գասպարյանը և Նաստասե-Կովաչը նույն օրը մտքեր փոխանակեցին նաև Ռումինական ակադեմիայի Կլուժի պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Նիկոլաե Էդրոյուի և Տրանսիլվանիայի ազգագրական թանգարանի տնօրեն Թուդոր Սալաջանի (Tudor Salagean) հետ:

Որպես Հայագիտության նորաբաց ինստիտուտի առաջին հանրային ձեռնարկ, նույն օրը Բաբեշ-Բոյայի համալսարանում, Միջազգային հարաբերությունների և եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի հետ համագործակցությամբ, տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունից Հոլոքոստ» խորագրով քննարկում դեսպան Գասպարյանի և Լուչիան Նաստասե-Կովաչի մասնակցությամբ, որին ներկա էին համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի մի քանի տասնյակ անդամներ, ուսանողներ և լրագրողներ: Դեսպան Գասպարյանը հայոց ցեղասպանությունը, այն ծնող պատճառները և դրա իրականացման մեխանիզմները ներկայացրեց պատմական լայն հենքի վրա` մասնավորապես ընդգծելով դրա ծանր հետևանքները, ինչպես նաև ներկայացրեց Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը և նախաձեռնությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Կլուժում գտնվելու ընթացքում դեսպան Գասպարյանն այցելեց նաև տեղի Հայոց միության կենտրոն:

Յուրի Վարդանյանը նշանակվել է Վրաստանում ՀՀարտակարգ և լիազոր դեսպան

Յուրի ՎարդանյանՂեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Յուրի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ նշանակել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի):

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը

պորտուգալիայի դեսպանՆախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պորտուգալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիո Գոդինյո Դե Մատուշը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Պորտուգալիայի հետ միջպետական կապերի խորացմամբ ու երկու ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմամբ: «Մեր ցանկությունն է, որպեսզի Պորտուգալիան ունենա իր հաստատուն տեղը Հայաստանի բարեկամների շարքում: Վստահ եմ, որ Դուք Ձեր պաշտոնավարման ընթացքում այդ ուղղությամբ ամեն ինչ անելու եք»,-դեսպան Մարիո Գոդինյո Դե Մատուշին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Զրուցակիցների համոզմամբ, հայ-պորտուգալական երկկողմ հարաբերությունների և բազմակողմ ձևաչափով համագործակցության զարգացման համար մեծ ներուժ, ինչպես նաև անհրաժեշտ բոլոր պայմանները կան:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Պորտուգալիայի դեսպանը երկուստեք կարևորել են Հայաստանի և Պորտուգալիայի միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչին, նրանց համոզմամբ, զգալիորեն կարող են նպաստել բարձրաստիճան փոխայցելություններն ու քաղաքական ակտիվ երկխոսությունը:

Դեսպան Մարիո Գոդինյո Դե Մատուշը վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը հայ-պորտուգալական հարաբերությունները փոխշահավետ բոլոր ուղղություններով խորացնելու և երկու բարեկամ երկրների միջև ակտիվ համագործակցություն զարգացնելու համար:

Դեսպան Սարգսյանն իր հավատարմագրերը հանձնեց ՄԹ թագուհուն

96.Ambassador Sargsyan presented his credentials to the Queen 13.03.2014Մարտի 5-ին Բուքինգեմյան պալատում Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերը հանձնեց Նորին Մեծություն Էլիզաբեթ II թագուհուն։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին Դիվանագիտական կորպուսի մարշալ Ալիստեր Հարիսոնը և ՄԹ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Սայմոն Ֆրեյզերը։

Հավատարմագրերի հանձնումից հետո Արմեն Սարգսյանը բարեկամական առանձնազրույց ունեցավ Նորին Մեծության հետ։

Դեսպան Պողոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Կորեայի Հանրապետության Նախագահին

80.Ambassador Poghosyan presented his complients to the President of the Republic of Korea 05.03.2014Մարտի 3-ին Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Հրանտ Պողոսյանը (նստավայրը` Տոկիո) իր հավատարմագրերը հանձնեց Կորեայի Նախագահ Պակ Կըն Հենին:

Շնորհավորելով դեսպան Պողոսյանին Կորեայում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` Կորեայի Նախագահը հաջողություն մաղթեց նրան հայ-կորեական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում:

Զրուցակիցները երկուստեք կարևորեցին երկկողմ համագործակցության օրակարգն ընդլայնելու նպատակով առկա ներուժի լիարժեք օգտագործումը՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, գործարար կապերի ամրապնդման և մշակութային փոխանակումների միջոցով:

Կորեայի Նախագահն ու Հայաստանի դեսպանն անդրադարձան նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության հնարավորություններին, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Քեթի Լիչը կմնա որպես դեսպան մինչև ժամկետի ավարտը

բրիտանական դեսպանատունՍ/թ մարտի 1-ից  Քեթի Լիչը փոխարինելով ամուսնուն՝ Ջոնաթան Էյվսին, կրկին ստանձնեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները:

Այս անգամ Քեթի Լիչը կմնա որպես դեսպան մինչև պաշտոնավարման ավարտը:

Այս առիթով Ջոնաթան էյվսն ասել է.

«Փետրվարի 28-ին ես վերջին անգամ փոխանցեցի դեսպանի պաշտոնը Քեթիին: Սա նաև պաշտոնապես իմ վերջին աշխատանքային օրն էր Միացյալ Թագավորության  դիվանագիտական ծառայությունում: Քեթին կշարունակի կատարել դեսպանի իր պարտականությունները մինչ մեր պաշտոնավարման ժամկետի ավարտը, իսկ ես կաջակցեմ նրան այդ գործում՝ հոգ տանելով ընտանիքի մասին միևնույն ժամանակ փնտրելով մասնագիտական նոր նվաճումներ: Շնորհակալություն բոլորին ովքեր օգնեցին ինձ Հայաստանում իրականացնել արդյունավետ գոծունեություն թե՛ մասնագիտական, թե՛ անձնական տեսանկյունից:»

«Թիմ դեսպանների աշխատանքը հիանալի փորձ էր երկուսիս համար: Ես շատ հպարտ եմ այն արդյունքի համար, որին մենք հասել ենք վերջին երկու տարիների ընթացքում: Կարծում եմ մենք ապացուցեցինք, որ աշխատանքային այս ձևաչափը արդյունավետ էր: Ամեն չորս ամիսը մեկ փոխարինելով իրար, լեցուն նոր գաղափարներով և շնորհիվ մեր դեսպանատան հիանալի թիմի մենք 2013-ը դարձրեցինք Բրիտանիա-Հայաստան հարաբերությունների լավագույն տարին: Ես հակված եմ պահել այս դրական ընթացքը և շարունակել աշխատել նոր նախաձեռնությունների վրա», ասաց Քեթի Լիչը:

 

*Հիշեցնենք, որ Ջոնաթան Էյվսն ու Քեթի Լիչը համատեղության կարգով որպես թիմ դեսպաններ Հայաստանում իրենց գործունեությունն են սկսել 2012թ-ի հունվարից:

 Անկախ

Մոսկվան Կիևից հետ է կանչել իր դեսպանին

da3001393217104ՌԴ-ն Կիևից հետ է կանչել իր դեսպան Միխայիլ Զուրաբովին` խորհրդակցության: Դրա մասին հայտնել է լրատվական Reuters գործակալությունը` հղում անելով ռուսական  արտաքին գործերի գերատեսչության աղբյուրներին: Ինչպես նշել են այդ աղբյուրները, իրավիճակի ծայրահեղ լարվածության պատճառով  այն մանրամասն ու բազմակողմանի վերլուծելու անհրաժեշտություն է առաջացել; Դրա համար էլ Զուրաբովը վերադարձել է Մոսկվա:

Ուկրաինայում անկարգությունների ընթացքում զոհվել է 82 մարդ, մի քանի հարյուրն էլ վիրավորվել են: Գերագույն ռադան  Յանուկովիչին հեռացրել է իշխանությունից իսկ ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալեքսանդր Տուրչինովը:

Անկախ

Իտալիան Հնդկաստանից հետ է կանչել իր դեսպանին

pic_86ef4b7208ef401bedf7f07740a0d445Իտալիայի կառավարությունը փետրվարի 18-ին հայտարարել է Հնդկաստանից իր դեսպանին հետկանչման մասին` ի նշան  իտալացի զինվորականների կողմից 2 ձկնորսների նկատմամբ նոր դատավարության ընդմիջման դեմ բողոքի:

“Դանիել Մանչինին անհապաղ կհեռանա Նյու դելիից,-հայտարարել է Իտալիայի ԱԳ ներկայացուցիչը, հավելելով, որ Հնդկաստանի Գերագույն դատարանի կողմից` դատական գործընթացի հերթական ձգձգումն անթույլատրելի է”:

Իտալիայի ծովի  հետևակայիններ Մասսիմիլիանո Լատորն ու Սալվատորե Ջիրոնեն մեղադրվում են նրանում, որ 2012-ի փետրվարի 15-ին, իտլական տանկերի պաշտապնության ժամանակ գնդակահարել են 2 հնդիկ ձկնորսի` Քերալ նահանգի մոտ գտնվող միջազգային ջրերում:

Իրենց, նավաստիների խոսքով, նրանք ձկնորսներին ծովահենների հետ են շփոթել ու դրա համար էլ կրակ են բացել այդ ուղղությամբ: Հնդկաստանում հայտնում են, որ ձկնորսները ագրեսիա չեն դրսևորել:

Հնդկաստանում իշխանությունները կարողացան նավաստիների արտահանձնման  իրավունք ստանալ, փաստորեն` պատանդ վերցնելով Նյու Ջերսիում իտալական դեսպանին: Նրան արգելվել էր հեռանալ Հնդկաստանից, քանի դեռ նավաստիները դատարանի առջև չեն կանգնել: Իտալիայի կառավարությունը ստիպված էր համաձայնել, քանի որ երկրում վրդովքմունք էր ծայր առնում:

Անկախ

Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի ԱԽ-ում

դեսպան Կարեն ՆազարյանՓետրվարի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) տեղի ունեցավ «Զինված հակամարտություններում քաղաքացիական բնակչության պաշտպանությունը» խորագրով բաց քննարկում, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

Նա անդրադարձավ Ադրբեջանի կողմից ռազմատենչ հռետորաբանությանը, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին ու Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում հրադադարի ռեժիմը խախտող սադրիչ գործողություններին: Դեսպան Նազարյանը նշեց, որ հայկական կողմին մեծապես մտահոգում են ուժի կիրառման հումանիտար հետևանքները, և որ այդ անընդունելի գործելակերպի արդյունքում առավելապես ծանրանում է սահմանային գոտիներում քաղաքացիական բնակչության վիճակը: ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ առիթ է ունեցել նախկինում ԱԽ-ում բարձրաձայնելու քաղաքացիական բնակչությանը դիպուկահարների կողմից հասցված վնասների խնդիրը` հավելելով, որ Հայաստանը հանդես է գալիս բռնության բոլոր դրսևորումներին վերջ դնելու օգտին  ու մեծապես հավատում, որ հակամարտությունների հիմնարար ու հարատև լուծման կարելի է հասնել միայն խաղաղ միջոցներով և միջազգային իրավունքի հիման վրա:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Տարոն Մարգարյան, դեսպան Կուրբաննազար ՆազարովԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կուրբաննազար Նազարովի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հյուրին ներկայացնելով քաղաքի կառավարման հարցում իր մոտեցումները՝ Տարոն Մարգարյանն առանձնացրել է այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է իրականացնում գործընկեր քաղաքների հետ. «Մենք իրականում շատ անելիքներ ունենք կատարելու Երևանի և Թուրքմենստանի քաղաքների միջև գործընկերային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Ցավոք, երկու պետությունների քաղաքների միջև այսօր փոխգործակցություն  չկա և, ըստ այդմ, ակնկալում եմ Ձեր աջակցությունը երկուստեք  գործընկերային կապերի հաստատման և ամրապնդման հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կուրբաննազար Նազարովն ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանի և Թուրքմենստանի քաղաքների միջև ևս գործընկերային հարաբերություններ հաստատվեն. «Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, և ես վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը՝ երկու պետությունների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ»,- նշել է դեսպանը:

Անկախ

 

Դեսպան Մինասյանը մասնակցել է Վատիկանում հավատարմագրված դիվանագետների ընդունելությանը

06.Ambassador Minasyan participated in the reception of diplomats accredited to the Vatican 15.01.2014Հունվարի 13-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպեց Վատիկանում հավատարմագրված դիվանագետների հետ:

Դիվանագետների հետ տարեսկզբի ավանդական հանդիպման ժամանակ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը կարճատև զրույց ունեցավ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ:

Զրույցի ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը իր ջերմ  ողջույնները փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես նաև իր օրհնանքը հայ ժողովրդին:

Անկախ

Վահան Հովհաննիսյանը Գերմանիայում ՀՀ դեսպան է նշանակվել

imagesՆախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով, որոշում է կայացել Վահան Հովհաննեսյանին նշանակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին): Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Մարտիրոսյանն ազատվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:

Անկախ