Րոպեներ առաջ ԱԻՄ-ի և նրա առաջնորդ Պարույր Հայրիկյանի մասնակցությամբ պուտինիզմի դեմ երթի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցան բախումներ, քաշքշոցներ:

Tag Archives: երթ
Երթ ի հիշատակ սիրիական պատերազմում նահատակվածների
Քիչ առաջ Հայաստանում Սիրիայի դեսպանատան նախաձեռնությամբ Մատենադարանի դիմաց մեկնարկեց սիրիացի, արաբ, հալեպցի մի խումբ երիտասարդների երթը ի հիշատակ սիրիական պատերազմում զոհվածների: Երթի նախաձեռնության անդամները նախ երգեցին Սիրիայի, ապա Հայաստանի ազգային հիմները:
Նախաձեռնության անդամ Մանվել Ոսկանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երթի նպատակն է հարգանքի տուքր մատուցել զոհվածների հիշատակին, ինչպես նաև իրենց աջակցությունը ցույց տալ ներկայումս Սիրիայում պատերազմական իրավիճակում գտնվող մարդկանց գտնվող մարդկան:
“Վաղը Սիրիայի անկախության տոնն է: Այս երթը նաև Սիրիայի անկախությանն է ուղղված: Մենք հույս ունենք, որ մոտ ապագայում Սիրիայում պատերազմը կավարտվի և դարձյալ խաղաղություն կտիրի”,- ասաց Մանվել Ոսկանյանը:
Երթի մասնակիցները սիրիական և հայկական դրոշներով, Բաշար ալ Ասադի լուսանկարներով և զանազան գրություններով պաստառներով Մատենադարանի դիմացից շարժվեցին դեպի Բաղրամյան փողոց՝ երթն ավարտելով Հայաստանում Սիրիայի դեսպանատան դիմաց:
Պարույր Հայրիկյանի կազմակերպած երթը միացավ Ազատության հրապարակի հանրահավաքին
Քիչ առաջ Նախագահական նստավայրի դիմաց կազմակերպվեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի երթը: Մասնակիցները նախագահականի մոտ էին եկել Մաքսային միությանը դեմ և Եվրոպական ասոցացմանը կողմ կարծիքներ արտահայտող պաստառներով: Մինչ երթն սկսելը Մարտի մեկի դեպքերի հետ կապված ելույթով հանդես եկավ Պարույր Հայրիկյանը. «Մենք 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ հայտարարություն ենք պատրաստել, որը փոխանցելու ենք նախագահին՝ մասնավորապես նշելով, որ պարտավոր են բացահայտել մարտի 1-ի մեղավորներին, և մեղավորները պետք է պատասխանատվություն կրեն: 2008թ.-ի Մարտի 1-ը հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերից է»,-ասաց նա։
Այնուհետև ողջ ելույթի տեքստն ընթերցելուց հետո Հայրիկյանն ու իր համախոհները երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, որտեղ այս պահին տեղի է ունենում ՀԱԿ կազմակերպած մեծ հանրահավաքը:
Մեծամորի ատոմակայանի աշխատակիցները միացել են երթին
Մեծամորի ատոմակայանի աշխատակիցները ևս միացել են «Դեմ եմ» շարժման նախաձեռնած իրավունքների նվաճման երթին: Աշխատակիցների խոսքով` իրենց ևս ստիպում են վճարել 5 տոկոս պարտադիր կենսաթոշակային վճար:
«Այս կառավարությունը «Animal Planet» նայող կառավարություն է։ Նայում են առյուծների որսը։ Միգուցե ժամանակն է, որ մե՞նք էլ նայենք «Animal Planet»,- հայտարարեցին երթին միացած աշխատակիցները, մյուսներն էլ ոգևորված բացականչություններով սկսեցին սուլել։
Երթի մասնակիցներին միացել են տարբեր ընկերությունների աշխատակիցներ, որոնք պարզել են, որ չնայած Սահմանադրական դատարանը ժամանակավորապես հետաձգել է պարտադիր կուտակային վճարումներ չկատարած քաղաքացիների համար նախատեսված տուգանքները, բայց գործատուներն առանց իրենց կարծիքը հաշվի առնելու արդեն պահումներ են կատարել աշխատավարձերից։ Երթի մասնակիցները անցորդներին թռուցիկներ են բաժանում և կոչ անում միանալ երթին: Նրանք իրազեկող թռուցիկներ են փակցնում նաև մեքենաների վրա։
«Մեր միակ փրկությունն ազգային ազատագրական պայքարն է». Նախախորհրդարան
Նախախորհրդարանի ամենշաբաթյա երթն Ազատության հրապարակից այսօր մեկնարկեց «Յուրաքանչյուրը պետք է լծվի հայրենիքն ազատագրելու գործին» կոչով:
«Մեր երկիրը բռնազավթված է, մեր միակ փրկությունն ազգային ազատագրական պայքարն է: Պետք է հեռացնել այս վարչախմբին ու հաստատել ժողովորդի իշխանությունը»,- ասում էին Նախախորհրդարանի անդամները` կոչ անելով գործել կազմակերպված և համախմբված, ստեղծել համազգային դիմադրության շարժում, միանալ և հզորանալ, պայքարել ապազգային ու ապօրինի քայլերի դեմ, ձևավորել ապագա Հայաստանի հիմնադիր խորհրդարան:
Հիշեցնենք, որ Նախախորհրդարանի կողմից կազմակերպվող ամենշաբաթյա երթերի նպատակը, իրենց ձևակերպմամբ, ապազգային ու հանցավոր վարչախմբի հեռացման համար անհրաժեշտ համազգային դիմադրության ուժի ձևավորումն է: Նախախորհրդարանն առաջարկում է յուրային կառավարություն ձևավորել գործող կառավարությունից դուրս: «Հայաստանում յուրային կառավարությունը հնավարոր չէ ձևավորել համակարգի ներսում: Ներկայիս յուրային կառավարությունը պետական կառավարման համակարգը դարձրել է իր անձնական շահերին և օտարների շահերին ծառայող գործիք: Քանի որ կառավարման կենտրոնական առանցքը խորհրդարանն է, մենք առաջարկում ենք այդ համակարգից դուրս արտահայտել մեր ժողովրդի կամքը, ստեղծել ներկայացուցչական մարմին և ապագա հիմնադիր խորհրդարան: Արդյունքում կվերանա գործող վարչախումբը»,- ասված է Նախախորհրդարանի հայտարարության մեջ:
Հիմնադիր Խորհրդարանը կլեգիտիմացվի բաց հանրաքվեի միջոցով` քաղաքացիների և Հիմնադիր Խորհրդարանի միջև անձ առ անձ պայմանագրերի ստորագրմամբ: Հետագայում Հիմնադիր Խորհրդարանի կողմից կստեղծվի անցումային շրջանի կառավարություն, և վերջիններս ժողովրդի կամքի գործադրմամբ կհեռացնեն գործող վարչախումբը:
Հակասահմանադրական այդ բաղադրիչը վերաբերում է ոչ միայն 1974 թվականից հետո ծնվածներին, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու
Ազատության հրապարակում մտքերով փոխանակվելուց հետո կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի դեմ բողոքող քաղաքացիները Աբովյան փողոցով երթով շարժվեցին դեպի հանրապետության հրապարակ, իսկ այնտեղից Ամիրյան փողոցով ու Մաշտոցի պողոտայով վերադարձան Ազատության հրապարակ: Աբովյան փողոցում պատուհաններից ոգեկոչումներով նրանց միացան շենքերի բնակիչները: Նշենք, որ մինչև երթի սկիզբը ոստիկաններըմոտեցան ակտիվիստներին` հորդորելով չխափանել երթևեկությունը և այդ դեպքում իրենք խոստանում են պահպանելակտիվիստների անվտանգությունը: Ոստիկաններն ու քաղաքացիները բանավոր խոստացան միմյանց չգնալ սադրանքների: Երթին մասնակցում էին ոչ միայն 1974 թվականից հետո ծնվածները, այլև մեծ թվով տարեց մարդիկ: Նրանցից մի քանիսը մեզ հետ զրույցում հիշեցրեցին իրենց անունից ելույթ ունեցող կառավարության անդամներին, որ իրենք ևս դեմ են պարտադիր բաղադրիչին, քանի որ «հակասահմանադրական այդ բաղադրիչը վերաբերում է ոչ միայն 1974 թվականից հետո ծնվածներին, այլ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու»:
Մենք ենք տերը մեր երկրի.կայացավ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ բողոքի հանրահավաքն ու երթը
Այսօր կայացավ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ «Դեմ ենք» շարժման և ԱԺ ընդդիմադիր 4խմբակցությունների կազմակերպած համատեղ բողոքի հանրահավաքն ու երթը: Բողոքի ակցիայի մասնակիցներըպահանջում էին Սահմանադրական դատարանում արդարացի քննություն կազմակերպել իրենց հայցի նկատմամբ ևճանաչել պարտադիր բաղադրիչի կիրառումը հակասահմանադրական: Ազատության հրապարակը լեփ լեցուն էր: «Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկում էին բոլորը: Ազատության հրապարակում էին Սահմանադրական դատարանի նախագահի ուսանողները, ովքեր գլխավերևում էին պահել պաստառ հետևյալ բովանդակությամբ. «Ապացուցեք մեզ, որ ձեր դասախոսությունները սուտ չեն եղել»:
Ակտիվիստներից Գևորգ Գորգիսյանը ելույթի իր պահին հայտարարեց, որ այդ կառավարությունն է ստիպել, դրդել ժողովրդին դուրս գալ փողոց: Նա շեշտեց օրվա կարևորությունը, ապա հավելեց. «Նրանք դրդեցին մեզ ինքնակազմակերպվել և ինքնակրթվել, և այսօր մենք հավաքվել ենք, որ տեր կանգնենք մեր ապագային: 20-րդ դարը սկսվեց և ավարտվեց պայքարով: Նախ մեր պապերը պայքարեցին Սուլթան համիդյան, ապա երիտթուրքական, իսկ հետո նաև ստալինյան բռնատիրության դեմ: Այսօր մենք հավաքվել ենք, որ տեր կանգնենք մեր երկրին»:
Ելույթներով հանդես եկան նաև կազմակերպիչ 4 խմբակցությունների ներկայացուցիչները:
«Մենք գտնում ենք, որ այսպես այլևս շարունակել հնարավոր չէ, սա մեր միասնական պայքարի սկիզբն է, մենք կարող ենք հաղթել միայն մեր միասնության շնորհիվ: Այս միասնականությամբ էլ մենք պետք է պայքարենք նաև գազի պայմանագրի դեմ: Գնաճի տեմպերի ֆոնին առաջարկվում է նաև այս արատավոր համակարգը: Մենք մեր միասնականության շնորհիվ կարող ենք պայքարել և մեր կամքը պարտադրել այս իշխանություններին: Սահմանադրական Դատարանը մինչև հունվարի25-ը պետք է քննի օրենքի կասեցումը: Անկախ Սահմանադրական Դատարանի որոշումից, մենք պայքարը տանելու ենք մինչև վերջ, ապացուցելու ենք, որ հաղթել է մեր կամքը»,- ելույթի իր տեքստում ասաց Արծվիկ Մինասյանը:
«Ուժի մեջ է մտել պետական ռեկետի, գանձագողության, գրպանահատության մասին օրենքը», –հայտարարեց ՆաիրաԶոհրաբյանը` շեշտելով, որ իրականության չեն համապատասխանում իշխանության հավաստիացումները, որ օրենքը բխում է ՀՀ քաղաքացու շահերից. «Այն բխում է միայն իշխանության կլանի շահերից, որին օդի պես անհրաժեշտ են լրացուցիչ գումարներ: Ահա, թե ինչու իշխանության ներկայացուցիչներից մեկը հստակ հայտարարեց, որ իրենց չի հետաքրքրում դուք հավատում եք, որ մեծ տարիքում կստանաք արժանապատիվ թոշակ, թե` ոչ, հիմա փող է անհրաժեշտ,և բոլորդ պարտավոր եք ձեր ներդրումն ունենալ: Այսօր Սահմանադրական դատարանը վերջին հնարավորությունն ունի ապացուցելու, որ ծառայում է ոչ թե իշխանական կլանին, այլ ՀՀ սահմանադրությանը և քաղաքացուն: Մենք գտնում ենք, որ այսպես այլևս շարունակել հնարավոր չէ, սա մեր միասնական պայքարի սկիզբն է, և մենք կարող ենք հաղթել մեր միասնության շնորհիվ», – եզրափակեց նա:
«Արդյոք մենք կարո՞ղ ենք վստահել այս պետությանը: Հայաստանում կա՞ որևէ միամիտ, ով կարծում է, որ կուտակային ֆոնդերի կառավարիչները բարեխիղճ են և նրանց կարելի վստահել մեր գումարները: Նրանք սովորական բանդիտներ են,որոնց ֆունկցիան լինելու է հսկայական գումարների արագ յուրացումը: Համաշխարհային բանկի վերջին տվյալներով`Սերժ և Տիգրան Սարգսյանների կառավարման օրոք երկրից կապիտալի արտահոսքը կազմել է 5 մլրդ դոլար: Հիմա ուզում են, որ մենք երկիր թալանողներին վստահե՞նք մեր գումարները: Կուտակային վճարումները հերթական գործիքն են, իբր քիչէր փոքր և միջին բիզնեսի ջախջախումը, գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը, արագաչափերի, կարմիր կետագծերի կիրառումը, հիմա էլ պարտադիր կուտակային համակարգի ներդրումը: Եկել է այս իշխանության` ժողովրդին հաշիվ տալու ժամանակը: Եկել է իշխանություններից հաշիվ պահանջելու ժամանակը»,- իր խոսքում շեշտեց ԼևոնԶուրաբյանը:
Իսկ Ռուբեն Հակոբյանը իր ելույթում ասաց. «Եթե համակարգը ներդրվի, ամեն տարի 50 մլրդի չափով գումար է կուտակվելու այդ ֆոնդերում, որոնք դուրս են հանվելու Հայաստանից: Աշխատատեղեր չեն ստեղծվելու, սոցիալական խնդիրներ չենլուծվելու, այդ գումարները չեն նպաստելու մանր և միջին բիզնեսի զարգացմանը: Քանի դեռ իշխանությունը չի գիտակցում,որ ժողովուրդը ծանր վիճակում է, այդ հարթակը մեզ է մնում»:
Բողոքի մեծ երթ` ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների. տեսանյութ,լուսանկարներ
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» նախաձեռնությունը քիչ առաջ բողոքի երթ սկսեց, որին մասնակցում է մի քանի հարյուր քաղաքացի: Երթը մեկնարկեց Ազգային ժողովի մոտից և շարունակվեց դեպի Հանրապետական խմբակցության գրասենյակ:
Երթի մասնակիցները “Մի դրդեք հարկատուներին արտագաղթի”, “STOP կուտակային կենսաթոշակին”, “Չպետք է նվազի աշխատավարձը” և այլ կարգախոսերով պաստառներով պահանջելու են ՀՀԿ-ին չբոյկոտել խորհրդարանական չորս խմբակցությունների կողմից նախաձեռնած արտահերթ նիստը, որի օրակարգում կենսաթոշակային պարտադիր վճարումների օրենքը գոնե մեկ տարով հետաձգելու հարցն է:
ՀՅԴ, Ժառանգություն, ԲՀԿ և ՀԱԿ խմբակցություններին երեկ հաջողվել էր անհրաժեշտ ստորագրությունները հավաքել այդ հարցի վերաբերյալ արտահերթ նիստ գումարելու նպատակով, իսկ հանրապետականները խոստացել էին չբոյկոտել: Սակայն այսօր արդեն հայտնի դարձեավ որ ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը մտադիր չեն մասնակցել քննարկմանը:
ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ու ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը արտահերթ նիստին չմասնակցելու որոշումը պարզաբանեցին այն հանգամանքով, որ նիստի ընթացքում ծավալվելու են նաև օրենքի վերաբերյալ բովանդակային քննարկումներ, մինչդեռ իրենք համաձայն էին քննարկել միայն օրենքը մեկ տարով հետաձգելու հարցը:
Հիշեցնենք, որ «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» նախաձեռնությանը Ֆեյսբուքում միացել է շուրջ ութ հազար օգտատեր: Չնայած որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ուրախ է` տեսնելով նախաձեռնության մեջ երիտասարրդ, նոր դեմքեր, սակայն երթին մասնակցում էին նաև տարբեր քաղաքական ուժերի հին դեմքեր. օրինակ, Լևոն Զուրաբյանը ոչ միայն մասնակցում էր, այլև ակնհայտորեն ղեկավարում էր երթն առաջնորդող երիտասարդներին` չնայած որ մեզ հետ զրույցում հայտնեց, թե ընդամենը մասնակցի կարգավիճակով է միացել երթին:

