2014թ.-ի ընթացքում Ադրբեջանը կորցրել է 68 զինվոր. “Դոկտրինա”

1 (5)2014թ.-ի հունվարից մինչև օգոստոսի 6-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը կորցրել է 68 զինվոր: Եվս 108 անձ վիրավորվել է կամ ստացել մարմնական վնասվածքներ: Այս մասին ասվում է “Դոկտրինա” լրագրողական հետազոտությունների կենտրոնի հաշվետվության մեջ, տեղեկացնում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը:

Կենտրոնի ղեկավար Ջասուր Սումերինլին տեղեկացնում է, որ 24 զինվոր զոհվել է մարտական գործողությունների հետևանքով, 3-ը պայթել է ականի վրա, իսկ 41-ը զոհվել են ոչ մարտական իրավիճակներում: Ըստ ադրբեջանական կայքի`նրանցից 14 զինծառայող մահացել է հուլիսի 31-ից օգոստոսի 5-ը ընկած ժամանակահատվածում:

Ինչ վերաբերում է ոչ մարտական պայմաններում Ադրբեջանի կրած զինվորական կորուստներին, ապա 10 զինծառայող մահացել է ավտովթարի հետևանքով, մեկը` անհայտ պայմաններում, 6 զինծառայող մահացել է ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում, 2-ը` դժբախտ պատահարներից, 8-ը`հիվանդություններից, 14 զինծառայող էլ ինքնասպանություն է գործել:

 Անկախ

Ադրբեջանում արձակուրդի մեկնած զինծառայողը մահվան ելքով ավտովթարի է ենթարկվել

Ադրբեջանի կենտրոնական Քյուրդամիրի շրջանում ԳԱԶ-2410 ավտոմեքենայի վարորդ` նույն շրջանի բնակիչ, 1971թ.-ին ծնված Ռզաև Բաբա Հուսեյնաղա օղլուն, մահացու ավտովթարի է ենթարկել արձակուրդ մեկնած զինծառայող, 1996-ին ծնված Աթաև Ռաշադաղա Յաշար օղլուին։

Ավտովթար Ադրբեջանում

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” լրատվական գործակալությունը, զինծառայողը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, ավտոմեքենայի վարորդին տեղափոխել են Քյուրդամիրի կենտրոնական հիվանդանոց։

Աթաևը զորակոչվել էր 7 ամիս առաջ և ծառայություն էր անցնում Բաքվի զորամասերից մեկում։

Ադրբեջանում զինծառայողը կրակել է ինքն իրեն

4Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Մռավի լեռնաշղթայում տեղակայված զորամասերից մեկում զինծառայող Փոլադ Մալիք օղլու Բայրամլըն ինքնաձիգից կրակել է ինքն իրեն:

Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, զինծառայողը հոսպիտալացվել է: Ներկա դրությամբ նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Պաշտպանության նախարարությունը հաստատել է այս տեղեկությունը: Փաստի առնչությամբ տարվում է հետաքննություն:

Անկախ

Ադրբեջանցի զինծառայողը այրվելուց է փրկվել

1Ադրբեջանական բանակի զինվորն այրվածքներ է ստացել: Դեպքը գրանցվել է շփման գծում` Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկում, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

Զինվոր Վյուգար Մաիսօղլու Գելեբեգիևը վառարանում կրակ վառելու փորձի ժամանակ մարմնի տարբեր մասերում այրվածքներ է ստացել: Տուժածը հոսպիտալացվել է:

Ըստ “ԱՊԱ” գործակալության՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության առաջատար մասնագետները զբաղվում են զինծառայողի բուժմամբ:

Փաստի առնչությամբ հետաքննություն է տարվում:

 

 Անկախ

Զինծառայող է զոհվել

զինծառայողՍտացված օպերատիվ տեղեկության համաձայն` հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ): Միջադեպի մանրամասները ճշտվում են:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում ՀՀ սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Անցյալ տարի դատապարտվել է ավելի քան 900 զինծառայող.Hetq.am

դատապարտյալՔրեական օրենսգրքի ո՞ր հոդվածներով են առավել շատ դատապարտվում Հայաստանում: Պարզվում է՝ առաջին երեք տեղերում գողության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններն են: Այսպես՝ 2013-ին ավելի քան 900 զինվորական ծառայողի նկատմամբ (3400 դատապարտյալից) կայացվել է դատական ակտ, հաղորդում է Հետքը:

 

Հայաստանյան բանտերում մարդիկ առավել շատ հայտնվում են քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ 177 (գողություն), 268 (առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն) և 359 (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում խախտելը):

ՔՕ 177 հոդվածով (գողություն) 2013թ. դատապարտվել է 499 անձ, 2012-ին՝ 584. մոտ 100-ով ավելի: Այս վիճակագրությունը ներկայացված է Հայաստանի դատական համակարգի «Դատական պրակտիկայի նյութեր»բաժնում: Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Ադրբեջանցիների արձակած գնդակից հայ զինծառայող է վիրավորվել

կրակելՄայիսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից աջ ջեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Հակառակորդի գնդակից զինծառայող է զոհվել

զինծառայողԼՂՀ ՊԲ-ից ստացված տեղեկության համաձայն` մայիսի 20-ին հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից  մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Արթուր Սեյրանի Օհանջանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

 

Մոմավառություն և ջահերթ Ստեփանակերտում` ի հիշատակ զոհված զինվորի

231746711390375933,,Հայկի սերունդ,, հասարակական երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ և տարբեր կազմակերպությունների մասնակցությամբ մարտի 28-ին Ստեփանակերտում կազմակերպվեց մոմավառություն և ջահերթ՝ ի հիշատակ նախորդ օրը՝ մարտի 27-ին, ԼՂՀ ՊԲ Մարտունու զորամասերից մեկում հակառակորդի դիպուկահարի արձակած գնդակից զոհված զինծառայող Արայիկ Բաբայանի:

Արցախի երիտասարդները նախ հավաքվել են մայրաքաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու բակում, այնուհետև մասնակցել տեր Մինաս քահանա Մովսիսյանի գլխավորությամբ կատարված հոգեհանգստյան արարողությանը։

Ինչպես ասաց ,,Հայկի սերունդ,, ՀԿ փոխնախագահ Երվանդ Հաջյանը, երիտասարդները նման ակցիայով իրենց զորակցություն են հայտնում Բաբայանների ընտանիքին:

,,Ես շնորհակալություն եմ հայտնում այն երիտասարդներին, ովքեր մասնակցեցին երթին, որը կազմակերպեցինք հապճեպ՝ ընդամենը մեկ ժամվա ընթացքում: Արցախի երիտասարդներս խոր կսկիծով սգում ենք ժամկետային զինծառայող Արայիկ Բաբայանի մահը և կիսում նրա հարազատների վիշտը, որը բոլորինս է՝ արցախցիներինն է,, ,- ասաց Ե. Հաջյանը

Այնուհետև երիտասարդները ԼՂՀ Ճանպարհային ոստիկանության ուղեկցությամբ ոտքով հասան հանգուցյալի շենքի բակն ու վառած մոմերը տեղադրեցին այնտեղ:

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Անկախ

 

Ադրբեջանում ավտովթարի հետևանքով զինծառայողներ են այրվել

այրվող ավտոմեքենաՓետրվարի 25-ին Ադրբեջանի Թովուզի շրջանում “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենան բախվել է “Ֆորդ” մակնիշի բեռնատարին: Դրա արդյունքում ավտոմեքենաներ այրվել են։

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:

 

Ադրբեջանի ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում եղել են մեկ ուղևոր և վարորդը։ Նրանք զինծառայողներ են եղել: Վարորդը՝ Իսմայիլլի շրջանի բնակիչ, N զորամասի սպա Նազարով Էլչին Թագի օղլուն, և այդ նույն մեքենայի ուղևոր Թովուզի շրջանի բնակիչ, այդ նույն զորամասի պայմանագրային զինծառայող Զեյնալով Էլչին Զաքիր օղլուն մահացել են:

 

Հրշեջներին հաջողվել է մարել այրվող “Ֆորդի” հրդեհը, բեռնատարի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից։ Գյանջա քաղաքի բնակիչ Մամեդով Սալեհ Ազիզ օղլուն ծանր վիճակում հոսպիտալացվել են:

 

Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

 Անկախ

Ռուսաստանցիները կարող են ընտրել բանակում ծառայության ժամկետը

53084f71-e21b-e4c0-e21b-e4cfd4e63a22.photo.0Կառավարությունը Պետդումա է մտցրել օրենքի մի նախագիծ, որը թույլ կտա քաղաքացիներին ընտրություն կատարել Զինված ուժերում զինակոչով մեկ տարի կամ , պայմանագրով` 2 տարի ծառայության միջև:

Փոփոխություններով նախատեսվում է քաղաքացիներին ընտրության իրավունք տալ: Համապատասխան նախագիծը մշակվել է Պաշտպանության նախարարությունում, հավանության  արժանացել նախարարների կաբինետում ու քննարկման ներկայացվել խորհրդարանի ներքին պալատում: Փաստաթուղթը կարող է բարձրացնել զինծառայողների սոցիալական պաշտպանվածությունը, որոնք զինվորական ծառայություն են անցնում պայմանագրով:

2016-ին օրենքի նախագծի ընդունումից հետո, նախատեսվում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել`  որոնք հարկավոր են զինծառայողներին բնակարանային կուտակային հիփոթեքային համակարգում ներառելու համար:

Անկախ

Հայոց բանակի զինվորի մեկ օրը. լուսանկարներ, տեսանյութեր

Picture 132Օրերս «Զորակն» գիտակրթական հիմնադրամը և ՀՀ ՊՆ-ն լրագրողների այց էին կազմակերպել դեպի հյուսիսարևելյան ուղղության զորամասերից մեկը: «Անկախ»-ը ներկայացնում է զինվորների առօրյան լուսանկարներով: Կից դիտեք նաև զինծառայողների երաժշտական կատարումների տեսանյութերը:

Լուսանկարները և տեսանյութերը` Հայկուհի Բարսեղյանի



Թուրքիայում մոտ 70 հազար զինծառայող կզորացրվի

բանակԹուրքիայում պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման հետ կապված նոր օրենքի ընդունումից հետո նախատեսվում է առաջին փուլում մոտ 70 հազար զինծառայող զորացրել : «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ զինծառայողների ապակենտրոնացումը կիրականացվի Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի համապատասխան հրամանագրի արձակումից հետո:
Ավելի վաղ Գլխավոր շտաբին հաջողվել էր թուրքական կառավարության հետ համաձայնության հասնել զինծառայության ժամկետը 15 ամսից 1 տարի կրճատելու հարցում: Այս որոշումը իր արտահայտությունը գտավ սեպտեմբերի 30-ին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հրապարակած «ժողովրդավարացման փաթեթի» մեջ: Գլխավոր շտաբի հայտարարության համաձայն՝ համալսարանական երիտասարդների համար զինծառայության ժամկետը կմնա նույնը՝ 6 ամիս:

Կրոնական համոզմունքների պատճառով զինծառայությունից խուսափողների դատվածությունը կհանվի, իսկ քրգործերը՝ կկարճվեն

301112_41Հունիսի 8-ից ուժի մեջ մտան «ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքում Ազգային ժողովի կողմից մայիսի 2-ին ընդունված լրացումները, որոնք վերաբերում են կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափողներին:

Ըստ այդմ, մասնավորապես, կկարճվեն դատարանների, նախաքննության և հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը և կդադարեցվի քրեական հետապնդումն այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում կամ մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ՝ «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը», 327.1-ին՝ «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության վայրն ինքնակամ թողնելը», 327.2-րդ՝ «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայությունից խուսափելը», 327.3-րդ՝ «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից անդամախեղվելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով այլընտրանքային աշխատանքային ծառայությունից խուսափելը», և 327.4-րդ՝ «Այլընտրանքային աշխատանքային ծառայողի կողմից ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը», հոդվածներով նախատեսված արարքների կատարման համար, եթե այդ անձինք մինչև 2013 թ.-ի օգոստոսի 1-ը դիմում կներկայացնեն այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, և «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով լիազորված մարմինը որոշում կկայացնի նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին:

Նույն արարքները կատարած և դրա համար պատիժ կրող անձանց դիմումի հիման վրա, իսկ այն չներկայացվելու դեպքում` դատախազի միջնորդությամբ, դատարանը կվերանայի այդ անձանց նկատմամբ կայացված դատավճիռը` կարճելով քրեական գործի վարույթը և նրանց ազատելով պատժի հետագա կրումից, եթե նրանք մինչև 2013 թ.-ի օգոստոսի 1-ը դիմում ներկայացնեն այլընտրանքային ծառայություն անցնելու վերաբերյալ, և որոշում կայացվի նրանց այլընտրանքային ծառայության ուղարկելու մասին:

«ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» օրենքում կատարվել են նաև լրացումներ, ըստ որոնց 2002 թ.-ի ապրիլի 26-ից մինչև 2004 թ.-ի հուլիսի 1-ը կրոնական համոզմունքների կամ հայացքների շարժառիթով 1961 թ.-ի մարտի 7-ի ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով կամ 2003 թ.-ի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված արարքների կատարման համար դատապարտված անձանց կհամարեն դատվածություն չունեցած: Այդպիսիք կհամարեն նաև 2004 թ.-ի հուլիսի 1-ից հետո ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-ին, 327.2-րդ, 327.3-րդ և 327.4-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար դատապարտված անձանց, եթե նրանց դատվածությունը ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով սահմանված կարգով հանվել կամ մարվել է:

Բացի այդ՝ դատարանը կվերանայի 2004 թ.-ի հուլիսի 1-ից հետո նույն արարքների համար դատապարտված և պատիժը կրած կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց կամ այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նկատմամբ կայացված դատավճիռը` կարճելով քրեական գործի վարույթը, եթե նրանց դատվածությունը դատարան դիմելու օրվա դրությամբ հանված կամ մարված չէ:

Այսօրվանից ուժի մեջ են մտել նաև «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններն ու լրացումները, որոնցով հստակեցվում են այլընտրանքային ծառայության անցնելու հիմքերը, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու մասին դիմումի ներկայացման, վերջինիս քննարկման, հանրապետական հանձնաժողովի կողմից որոշման ընդունման, այլընտրանքային ծառայության կազմակերպումն ու իրականացումն ապահովելու կարգը:

Մասնավորապես, այլընտրանքային աշխատանքային ծառայության կարող է անցնել ՀՀ այն քաղաքացին, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է ընդհանրապես զինվորական ծառայություն անցնելը, իսկ այլընտրանքային զինվորական ծառայության՝ եթե կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում են միայն զենք կրելը, պահելը, պահպանելը կամ օգտագործելը:

Կրճատվում են այլընտրանքային ծառայության ժամկետները. զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 30 ամիս՝ մինչ այժմ գործող 36 ամսվա փոխարեն, աշխատանքային ծառայության ժամկետը՝ 36 ամիս՝ 42 ամսվա փոխարեն:

«ՓԱՍՏԻՆՖՈ»