Իրաքի մզկիթում տասնյակ մարդիկ են սպանվել

Ուրբաթ օրը հյուսիսարևելյան Իրաքում շիա զինյալները կրակ են բացել սունի մզկիթի ներսում՝ սպանելով տասնյակ մարդկանց:

iraq-forces-make-gains

65 մարդկանց սպանության լուրը տարածվել է այն բանից հետո, երբ Իրաքի ուժերը հաջողություններ են գրանցել իրենց Իսլամական պետություն կոչող սունի մահմեդական զինյալ խմբավորման դեմ պայքարում:

Հարձակումը կատարվել է Դիյալա նահանգի Բանի Վայս գյուղի Մուսաբ բին Օմար մզկիթում, որի հետևանքով նաև 17 մարդ է վիրավորվել:

Իրաքի իշխանությունները դեռևս չեն պարզել, թե ովքեր են հարձակվողները, սակայն սունի քաղաքական գործիչները մեղադրել են շիա զինյալներին:

Սունի պատգամավորներից մեկը հայտնել է, որ հարձակման ժամանակ մզկիթում մոտ 150 մարդ է գտնվել:

Ադրբեջանցի զինյալները փոխում են իրենց անձնագրերը

3 (1) “Իրաքի և Լևանտի իսլամական պետություն” իսլամիստական ծայրահեղական խմբավորումը սկսել է անձնագրեր բաժանել իր կողմնակիցներին։ Այդ մասին ասված է զինյալների տարածած տեղեկության մեջ, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այն անձանց, ովքեր կռվում են զինյալ խմբավորումների կազմում, անձնագրեր են բաժանում։ Իսլամական անձնագիր ստացած զինյալների թվում կան նաև ադրբեջանցիներ։ Զինյալներն այդ անձնագրերի լուսանկարները տեղադրել են սոցցանցերում։

Նշենք, որ որոշ ժամանակ առաջ Սիրիայում կռվող ադրբեջանցիները պատռել էին իրենց ադրբեջանական անձնագրերն ու այդ մասին տեղեկացրել են  սոցցանցերում։

Նրանք հայտարարել էին, թե դա արել են այն պատճառով, որ այլևս մտադիր չեն Ադրբեջան վերադառնալ։

Անկախ

Իրաքում զինված իսլամիստները շարժվում են դեպի Բաղդադ

iraq-09 «Իրաքի և Շամի Իսլամական Հանրապետություն» խմբավորման զինյալները , ովքեր զբաղեցրել են Դիալա շրջանը, հայտարարում են, որ այժմ պատրաստվում են շարժվել դեպի Բաղդադ: Սա մեծացնում է երկրի պառակտման սպառնալիքները, գրում է BBC-ն:

Այս պահին, երբ Իրաքի բանակը նահանջում է իսլամիստների ճնշման ներքո, քրդական ռազմական խմբերը լիակատար վերահսկողություն են ձեռք բերել  Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուք քաղաքում:

Դիտորդների կարծիքով` Իրաքն աստիճանաբար երեք մասի է բաժանվում. սունիական, շիական և քրդական:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ով Իրաքի կառավարությանն  օգնություն է առաջարկել ծայրահեղականների դեմ պայքարում, այդ օգնության տարբեր եղանակներ է քննարկում, այդ թվում` օդային հարվածներ թիրախներին:

Սակայն ամերիկացիների մասնակցությամբ ցամաքային ռազմական գործողության մասին խոսք չի կարող լինել:

Միևնույն ժամանակ Վաշինգտոնը հաստատել է Իրաքում ռազմական տեխնիկայի ներկրման ոլորտում աշխատող ամերիկացիների տարհանման մասին լուրերը:

Զինյալները հարձակվել են Աֆղանստանում Հնդկաստանի հյուպատոսության վրա

ԶինյալներՈւրբաթ օրը՝ առավոտյան, չորս զինված տղամարդիկ հարձակման փորձ են կատարել Աֆղանստանի Հերատ նահանգում գտնվող Հնդկաստանի հյուպատոսության վրա:

Հերատում գտնվող հյուպատոսության շենքը այդ պահին հսկող Հնդկաստանի տիբեթյան սահմանապահ ոստիկանության անդամը կրակել է հակառակորդների ուղղությամբ:

Հարձակվողները զինված են եղել ատրճանակներով և նռնակներով, դեպքի վայրում նաև մեքենայի մեջ տեղադրված ռումբ է պայթել, սակայն ոչ մի վնաս չի պատճառել:

Հարձակվողներին շրջապատել են հյուպատոսության շենքին մոտեցող Աֆղանստանի անվտանգության ուժերը:

Զինյալներից երկուսը սպանվել են, հյուպատոսության շենքը չի վնասվել, աշխատակիցների շրջանում վիրավորներ չկան:

Հարձակվողների ինքնությունը և հարձակման պատճառը դեռևս չի պարզվել:

 Անկախ

Սիրիայում 2,5 տարում “Ալ Քաիդայի “ 10 հազար զինյալ է ոչնչացվել

i (4)Սիրիայում 2011-ի մարտից ոչնչացվել է “Ալ Քաիդայի”  ու այդ կազմակերպության հետ կապ ունեցող 9936 զինյալ:

Հորդանանյան “Սալաֆիթ-ջիհադիստների շարժում” զեկույցի տվյալներով, Սիրիայում սպանված զինյալները կռվում էին կառավարական զորքերի դեմ` ծայրահեղականների կազմակերպությունների շարքերում.”Ֆրոնտ ան-նուսրա”,”Իրաքի ու Լեվանտեի իսլամական պետություն” և “Ախլ աշ-Շամ”:

Սիրիայի իշխանությունները բազմիցս են մեղադրել թուրքական, սաուդյան ու քաթարական և յորդանանյան կազմակերպություններին` ահաբեկիչներին տարբեր երկրներից Սիրիա` կառավարական զորքերի դեմ կռվելու ուղարկելու մեջ:

Զեկույցում  նշվում է, որ սպանվածների մեջ շատ են Թունիսից Սիրիա եկած օտարերկրացի զինյալները` 1902 մարդ, Լիբիայից` 1807-ը, իսկ Իրաքից` 1432 զինյալ: Բացի այդ Սիրիայում սպանվել է 828 լիբանանցի, 821 եգիպտացի, 800 պաղեստինցի, 714 սաուդացի, 571 եմենցի, 412 մարոկկացի, 274 ալժիրցի: Եվս 204 զինյալ Սիրիա է եկել Սոմալիից ու Պարսից ծոցի, Սուդանի, Կովկասի ու եվրոպական պետություններից: