Անչափահաս դատապարտյալները թատրոն են այցելել

անչափահասներ

ՀՀ ԱՆ աշխատակազմի

տեղեկատվության և հասարակայնության հետ

կապերի բաժնից Անկախին հայտնեցին, որ

«Իրավախախտում կատարած անչափահասների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի աջակցությամբ մայիսի 27-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անչափահաս դատապարտյալներն այցելեցին  Երևանի պետական կամերային երաժշտական թատրոն՝ դիտելու «Սասունցի Դավիթ» ներկայացումը։ Միջոցառման նպատակն էր անչափահաս դատապարտյալներին հաղորդակից դարձնել մայրաքաղաքում տեղի ունեցող մշակութային անցուդարձին: Այն ուղղված է նրանց կրթական-դաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև նպաստելու է անչափահաս դատապարտյալներին մեր հասարակության լիարժեք անդամներ դառնալուն և նրանց սոցիալիզացմանը: Նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու:

Անկախ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրել է թատերական գործիչներին

001Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից կազմակերպված ընդունելության շրջանակում քաղաքապետը մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորել է հայ թատերարվեստի գործիչներին: Ընդունելությանը մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ներկաներին ուղղված շնորհավորական իր խոսքում Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել հայ բեմի ներկայացուցիչների դերը ազգային հոգևոր արժեքների պահպանման ու տարածման գործում:

«Մեր ժողովուրդը միշտ էլ սիրել ու գնահատել է թատրոնը, որը ներառում է արվեստի կարելի է ասել բոլոր ճյուղերը: Թերևս նաև դրանում է բեմարվեստի այն ձգող ուժը, որ բոլոր ժամանակներում հանդիսատեսին միշտ թատրոն է բերում: Եվ դուք՝ ձեր արվեստի ուժով, ոչ միայն գեղագիտական հաճույք եք պատճառում հանդիսատեսին, այլև կրթում ու դաստիարակում եք նրանց՝ ձեր ուրույն նպաստը բերելով ինչպես հոգևոր արժեքների պահպանման ու տարածման, այնպես էլ մեր երկրի ու մեր սիրելի մայրաքաղաքի զարգացման գործում: Քաջառողջություն, երջանկություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ ու երկար տարիների բեղմնավոր գործունեություն եմ մաղթում ձեզ, սիրելի արվեստագետներ: Եվ համոզված եղեք, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակից է լինելու հայ արվեստագետին: Ու ես անկեղծորեն հպարտ եմ, որ մեր քաղաքում ապրում և արարում են բազմաթիվ տաղանդավոր մարդիկ, ովքեր դաստիարակում են նաև արժանի սերունդ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Այնուհետ, Թատրոնի միջազգային օրվա առթիվ և Երևան քաղաքի թատերարվեստի ոլորտում ունեցած ավանդի, գեղարվեստական արժեքների ստեղծման և տարածման համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալով պարգևատրել է բեմանկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանին, դերասան, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանին, սցենարիստ, ռեժիսոր Քրիստ Մանարյանին և դերասան, ռեժիսոր Լևոն Իվանյանին: Թատերարվեստի մի շարք գործիչներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնարկում է Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային 11-րդ թատերական փառատոնը

middle_a87bc270dc1a384ffdd4c295b4b842a8ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Վիվասել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ, «Հայաստանի թատերական գործիչների միավորում» ՀԿ-ն ս. թ. մարտի 19-22-ը Երևանում կանցկացնի Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային ամենամյա փառատոնը:

Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան 11-րդ միջազգային փառատոնը նվիրվում է անգլիացի դրամատուրգ Վիլյամ Շեքսպիրի ծննդյան 450-ամյակին: Այդ կապակցությամբ փառատոնին կմասնակցեն Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցի տնօրենները Անգլիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսպանիայից, Չեխիայից, Դանիայից:

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա մարտի 19-ին, ժամը 19:00-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` Վ. Շեքսպիրի «Լիր արքա» հայ-վրացական համատեղ ներկայացման առաջնախաղով /բեմադրիչ՝ Հ. Ղազանչյան/: Մարտի 20-ին, ժամը 11:00-ին Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանում կբացվի «Շեքսպիրը հայ թատրոնում» ցուցահանդեսը, այնուհետև, կանցկացվի «Շեքսպիրը ժամանակակից թատրոնի քառուղիներում» միջազգային գիտաժողովը:

Փառատոնի օրերին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի «Ջոն արքա», Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում «Լիր արքա», Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում «Հուլիոս Կեսար» ներկայացումները:

“Քչերն են գնահատում թատրոնի արժեքը”. Վարազդատ Փանոյան

թատրոն“Սաներին սովորեցնում ենք դերասանի վարպետություն, բեմական խոսք, բեմական շարժում, ընդհանուր ծանոթություն թատրոնի պատմության հետ, գրքերի և պիեսներ ընթերցոմ: Նրանք հիացած են հայ մշակույթի վառ ներկայացուցիչների աշխատանքով”,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում արվեստի հանդեպ մանուկների սիրո մասին նշեց Նոր Նորքի Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի թատերական բաժնի ուսուցիչ Վարազդատ Փանոյանը:
Թատերական այս խմբակը նոր է բացվել, բայց արդեն ծրագրեր կան ներկայացումներ բեմադրելու և պատանիների կազմն ավելի ընդլայնելու համար.

թատրոն“Ուսուցումը երկուսից-չորս տարի է՝ աշակերտները 7-14, 14-17 եւ 17-ից բարձր տարիքայիններ են, իսկ նպատակն է հասարակության մեջ կրթել բանիմաց մադկանց: Միգուցե նրանցից ոչ մեկը դերասան չդառնա, բայց արվեստի հետ շփումը նրանց կսովորեցնի տեսնել գեղեցիկը, նրանք հասարակության համար պիտանի մարդիկ կլինեն”:
Վարազդատ Փանոյանի խոսքով ունեն չորս տարվա ուսումնական ծրագիր, իսկ ծրագրի ավարտից հետո սաները հնարավորություն կունենան ստեղծելու թատերական խաղացանկ եւ ներկայանալու հանդիսատեսին, ինչպես նաեւ փառատոններին մասնակցելու:
Մեզ հետ զրույցում թատերական բաժնի ուսուցիչը նշեց, որ ցավոք քչերն են գնահատում թատրոնի արժեքը, բայց կան շատ երեխաներ, որոնց համար թատրոնը դարձել է ապրելակերպ, պարապունքների մեծ սիրով և ոգեւորվածությամբ են գալիս, բաց չեն թողնում ոչ մի ներկայացում, ցուցահանդես, որեւիցե մշակութային միջոցառում.
“Նրանք մանուկ հասակից ցանկանում են մոտ գտնվել արվեստին: Այսօր նրանք են ապրում արվեստով, վաղն արվեստը կապրի նրանցով: Արվեստի դաշտն ազատ է, արվեստագետն ազատ է, չկան արգելքներ, այսօր բոլորն անում են այն ինչ ցանկանում են, ժամանակի ընթացքում վատը կմոռացվի, իսկ մնայուն արժեքները հիմք կունենան պատմության մեջ”:
Նրա համոզմամբ երիտասարդների համար դժվար է կայանալը, բայց դա ժամանակի խնդիր է, պետք է միշտ պայքարել հանուն նպատակի: Տեսնելով մեր շրջապատում գտնվող երիտասարդներին՝ կարծում է, որ նրանք կպահեն մեր նախնիների թողած ժառանգությունը և կավելացնեն միայն նորը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Անկախ

Լոնդոնի “Ապոլլո” թատրոնի առաստաղի մասնակի փլուզման հետևանքով 80 մարդ է տուժել

imagesԼոնդոնի “Ապոլլո” թատրոնի առաստաղի մասնակի փլուզման հետևանքով  դահլիճում ավելի քան 80 մարդ է տուժել, 7-ը լուրջ վնասվածքներ են ստացել: Զոհեր չկան:

Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ “բալկոնի” մի մասն է քանդվել, ապա տեղեկություն ստացվեց առաստաղի մի հատվածի փլուզման մասին: Դրանից հետո,  թվով 720 մարդ դուրս է բերվել դահլիճից: Տուժածներին տեղում օգնություն է ցուցաբերվել, մի քանի մարդ էլ հոսպիտալացվել է: Պատահարի վայր են կանչվել որոնողական բրիգադներ` համոզվելու, որ փլատակի տակ մարդիկ չկան: Փրկարարներն ասում են, որ քանդվել է դեկորատիվ ծեփաշերտը, ինչի հետևանքով դահլիճը լցվել է  փոշու թանձր ամպով: Դահլիճը հաշվարկված է 775 տեղի համար:

Թատրոնի շենքի բացումը կատարվել է 1901-ին, այն պետության պաշտպանության ներքո է որպես ճարտարապետական հուշարձան:

Հանդիսատեսները փլուզման պահին անգամ գլխի չեն ընկել, թե ինչ է կատարվել.”Երբ դերասանը բեմից ձեռքով արեց ու գոչեց`”Զգուշացիր”, ես կարծեցի, թե դա  դերից է, իսկ երբ փոշի լցվեց, ոչ մի բան չէր երևում ու մեզ ասացին, որ դուրս գանք”-պատմել է մի հանդիսատես:

Ներկայում կատարվածի հետաքննությունն է ընթանում:

«Երբ» ներկայացումը չիրականացված երազանքների մասին է

ստանիսլավսկու թատրոնՎերջերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ «Երբ» տրագիկոմեդիայի պրեմիերան:

Բեմադրող ռեժիսոր Ռաֆայել Գրիգորյանը archive2.ankakh.com-ի հետ զրույցում նշեց, որ ներկայացումը չիրականացված երազանքների մասին էր: Այսօր ոչ մեկ իրավունք չունի հանձնվելու, զենքերը վայր դնելու, հանուն երազանքի արժե ապրել ու պայքարել՝ թեւաթափ լինելն անիմաստ է.

«Կյանքն անփոխարինելի է՝ տրվում է մեկ անգամ: Երբ ավարտվի ժամանակը, կվերջանա ամեն ինչ, այն թանկ է ու կարեւոր: Պետք է ապրել լիարժեք: Ամբողջ ներկայացումն հենց դրա մասին է»:

Ռեժիսորի հավաստմամբ պետք է զգույշ լինել, հատկապես երիտասարդության հետ, եթե կոտրվեն երազանքի թեւերը, ձախորդությունն ու անհաջողությունը կուղեկցի, միայն թե աշխատավարձի խնդիր կա, այն քիչ է եւ չի ոգեշնչում.

«Դերասանից պետք է հասարակությունը ճաշակ ընդօրինակի, դերասանն է քարոզում իրական արժեքներ, մենք արվեստի երկիր ենք, սակայն որակյալ ներկայացումների պակաս կա»:

Պարոն Գրիգորյանի պնդմամբ թատրոնն իր կյանքն է, առանց որի ապրելն անիմաստ է: Հինգ տարեկանից թատրոնում է, իր երազանքը կատարվել է, նա իր աշխատանքը սիրում է:

Երիտասարդ դերասան Պապ Պողոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կարճ ժամանակահատվածում փորձել են անել լավագույնը: Իրենց լավագույն հերոս Քաջ Նազարը չի եղել ծույլ, անբան, անխելք ու վախկոտ, այլ եղել է պարզապես երազող: Ներկայացման գաղափարն է՝ չդադարել երազել.

«Կյանքի հանդեպ պետք է ունենալ գունավոր ակնոցներ եւ երբեք չդադարել կրել դրանք, առանց գույների կյանքն անհամ է, մենք ինքներս ենք մեր խելառ ու արեւոտ օրերը կառուցում»:

Նրա պնդմամբ ներկայացումը գրագետ հանդիսատեսին դուր կգա, սակայն կա պատասխանատվություն, խափանման վախ ու հուզմունք:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ