Թուրքմենստանի վառվող խառնարանը յուրաքանչյուր տարի հարյուրավոր զբոսաշրջիկների է գրավում

Derweze crate in Turkmenistan 1Կարակումներ անապատի կենտրոնում գտնվող վառվող խառնարանը կառավարության նախագծի շնորհիվ կարող է դառնալ Թուրքմենստանի նոր զբոսաշրջային կենտրոնը:

Դժոխքի դարպաս խոչվող խառնարանը գտնվում է մայրաքաղաք Աշխաբադից 270կմ հեռավորության վրա և առաջացել է սովետական գիտանականների կատարած հորատման կոպիտ սխալի պատճառով:

Թուրքմենստանի զբոսաշրջության ոլորտի պաշտոնյաներն  այժմ հյուս ունեն, որ խառնարանը կօգնի մեծացնել զբոսաշրջիկների ներհոսքը, որը յուրաքանչյուր տարի կազմում է  12,000-15,000 մարդ:

Derweze crate in TurkmenistanԳազի հանքահորերի մեջ տեղակայված խառնարանն  առաջացել է 1971թ-ին հորատման սարքի կործանման հետևանքով:

Գիտնականները, վախենալով, որ մեծ քանակությամբ մեթան գազի արտանետումները վնաս կհասցնեն մոտակա քաղաքին, որոշում են այրել այն՝ ակնկալելով, որ գազը կվառվի մի քանի օրվա ընթացքում:

Շուրջ չորս տասնամյակ անց խառնարանը դեռևս վառվում է,  և յուրաքանչյուր տարի հարյուրավոր այցելուներ են գալիս այն տեսնելու: Երկրի կառավարությունն  այժմ ցանկանում է խառնարանը վերածել զբոսաշրջային կենտրոնի:

Արկածախնդիրները կարող են կանգնել հենց խառնարանի եզրին, որը, չնայած փլուզման վտանգին, ցանկապատված չէ, իսկ ջերմաստիճանն  այնտեղ հասնում է ավելի քան 50 աստիճանի:

Եռակողմ հուշագիր են ստորագրել Իրանը, Թուրքմենստանը և Ռուսաստանը

ԻԵռակողմ հուշագիրրանի արտաքին գործերի փոխնախարար Էբրահիմ Ռահիմ Փուրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ Իրանը, Թուրքմենստանը և Ռուսաստանը Կասպից ծովի անվտանգության եռակողմ հուշագիր են ստորագրել:

«Միայն տարածաշրջանի երկրները կարող են ապահովել Կասպից ծովի անվտանգությունը և միայն մերձկասպյան երկրների զինված ուժերը կարող են ներկայություն ունենալ այս տարածաշրջանում»,-ասել է Էբրահիմ Փուրը:

Նշենք, որ 1921-ին Իրանի և ԽՍՀՄ-ի միջև ստորագրված պայմանագրերի համաձայն, Խորհրդային կառավարությունը անվարձահատույց Իրանին էր հանձնել Կասպից ծովում գտնվող Աշուրադե կղզին, ինչպես նաև ճանաչել էր Կասպից ծովում սեփական դրոշով նավատորմ պահելու և ազատ նավարկելու Իրանի իրավունքը: Վերջին տարիներին իրավական կարգավիճակի հարցում Ռուսաստանը Ղազախստանի և Ադրբեջանի հետ կարծես թե համաձայնության եկել է: Իրանը, Ադրբեջանը և Թուրքմենստանը դեռևս որոշակի տարաձայնություններ ունեն:

Իրանը գտնում է, որ ծովը պետք է բաժանվի հինգ հավասար մասի և բացառում է որևէ այլ տարբերակի քննարկում:

Նախորդ տարի Իրանը հայտարարել էր, որ Կասպից ծովում գազի և նավթի նոր հանքավայրեր է հայտնաբերել, որի նավթն աշխարհի ամենաբարձրորակ նավթամթերքից է:

Բացի իրավական հարցից, Թեհրանն ու Բաքուն լուրջ տարաձայնություն ունեն` Կասպից ծովում գտնվող նավթային հանքերի պատկանելիության առնչությամբ: Բանն այն է, որ Ադրբեջանը, շահարկելով ծովի իրավական կարգավիճակի դեռևս լուծված չլինելու հանգամանքը, պնդում է, որ Իրանի կողմից հայտնաբերված և շահագործման փուլում գտնվող «Սարդար Ջանգյալ» նավթահանքը ոչ թե պատկանում է Իրանին, այլ` Ադրբեջանին և Թուրքմենստանին:

Ի պատասխան Բաքվի հավակնությունների, Կասպից ծովում իր դիրքերն ամրապնդելու նպատակով, Իրանը 2013-ի մարտին Կասպից ծով իջեցրեց տեղական արտադրության «Ջոմարան 2» ռազմանավը:

Հավելենենք, որ դեռևս 2010-ի նոյեմբերի 18-ին՝ Բաքվում կայացած Կասպիական երրորդ գագաթաժողովի ընթացքում Կասպից ծովի անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիրը վավերացնելու մասին օրենք էին ստորագրել Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Ղազախստաըի և Թուրքմենստանը:

Փաստաթուղթը մասնակից երկրներին հնարավորություն էր տալիս համագործակցելու ահաբեկչության, կազմակերպված հանցագործության, մաքսանենգության, մարդկանց առևտրի և ապօրինի միգրացիայի դեմ պայքարի ոլորտներում:

Բացի այդ, կողմերը մտադիր էին համգործակցել զենքի և ռազմական տեխնիկայի, պայթուցիկ և թունավոր նյութերի, թմրանյութերի ապօրինի շրջանառության և հանցավոր ճանապարհով ստացված փողերի լվացման դեմ պայքարում:

Այն նաև փոխհամագործակցություն է նախատեսում` ծովագնացության, նավագնացության, ծովահենության դեմ պայքարում:

Համաձայնագրում Կասպից ծովի իրավական կարգավիճակը կրկին չէր հստակեցվել:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

 

Բաքվում կհանդիպեն Թուրքիայի, Թուրքմենստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

 Թուրքիա, Թուրքմենստան, ԱդրբեջանՆախատեսվում է մայիսի վերջին Բաքվում կազմակերպել Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի արտգործնախարարների  հանդիպումը: Այդ մասին տեղեկացրել են Թուրքիայի արտգործնախարարությունից, հաղորդում է “Թրենդ” գործակալությունը:

Ըստ տեղեկության՝ Բաքվում հանդիպմանը երեք երկրների արտգործնախարարները կքննարկեն տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, Կասպից ծովի կարգավիճակը, ինչպես նաև համագործակցության զարգացման հարցերը:

Արդեն գոյություն ունեն Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան, Ադրբեջան-Թուրքիա-Իրան ձևաչափեր, և կազմակերպվել են այդ երկրների արտգործնախարարների և նախագահների հանդիպումներ:

Անկախ

Ի պատիվ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թուրքմենստանի Նախագահի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն

թուրքմենիստան

Ի պատիվ պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ այսօր երեկոյան Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը փոխադարձ բաժակաճառերում անդրադարձել են հայ և թուրքմեն ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու պատմական անցյալին, երկու երկրների հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին և այդ հարաբերությունների շարունակական խորացման ու փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորություններին:

Հայաստանի Նախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ հայ-թուրքմենական հարաբերությունների, Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին հնչեցրած ջերմ խոսքերի համար: Սերժ Սարգսյանը խոսելով երկու ժողովուրդների պատմականորեն ձևավորված հարաբերությունների մասին՝ նշել է, որ դրանք հարյուրամյակների պատմություն ունեն՝ հայ-թուրքմենական առաջին շփումները հասնում են մինչև 13-15-րդ դարեր: Նախագահի համոզմամբ, պատմական անցյալը վկայում է երկու ժողովուրդների՝ փոխադարձ հարգանքի, դժվարին պահին միմյանց աջակցելու պատրաստակամության վրա հիմնված խորը հարաբերությունների մասին: Սերժ Սարգսյանն այդ համատեքստում երախտագիտությամբ է հիշել բարեկամ թուրքմեն ժողովրդի սրտացավ և հյուրընկալ վերաբերմունքը դժվարին իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցների նկատմամբ, ովքեր որպես փախստականներ լաստանավերով հասել են նախկին Կրասնովոդսկ՝ փնտրելով փրկություն 20-րդ դարի ինչպես սկզբում, այնպես էլ վերջում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների ժամանակ:

Նախագահը գոհունակությամբ է խոսել Թուրքմենստանում տարբեր բնագավառներում զգալի հաջողությունների հասած հայերի մասին, ընդգծելով, որ նրանք միշտ պատրաստակամությամբ և անկեղծ ցանկությամբ են մասնակցություն ունեցել Թուրքմենստանի զարգացման, հետագա բարգավաճման գործին: Թվարկելով մի շարք անուններ՝ Նախագահը նշել է, որ այդպիսի անունները և օրինակները հայ և թուրքմեն ժողովուրդների բարեկամական հարաբերությունների պատմության մեջ մեծաթիվ են: Սերժ Սարգսյանը կարևորել է հարաբերությունների նման բնույթը պահպանելու և զարգացնելու անհրաժեշտությունը, որին է միտված նաև ՀՀ Նախագահի պաշտոնական այցը Թուրքմենստան:

Նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է բաժակ բարձրացնել Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի, Հայաստանի և Թուրքմենստանի միջև բարեկամության և համագործակցության հետագա ամրապնդման ու երկու երկրների ժողովուրդների խաղաղության և բարեկեցության համար:

Անկախ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Տարոն Մարգարյան, դեսպան Կուրբաննազար ՆազարովԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնում են, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կուրբաննազար Նազարովի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նախ շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի դեսպանի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Հյուրին ներկայացնելով քաղաքի կառավարման հարցում իր մոտեցումները՝ Տարոն Մարգարյանն առանձնացրել է այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է իրականացնում գործընկեր քաղաքների հետ. «Մենք իրականում շատ անելիքներ ունենք կատարելու Երևանի և Թուրքմենստանի քաղաքների միջև գործընկերային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Ցավոք, երկու պետությունների քաղաքների միջև այսօր փոխգործակցություն  չկա և, ըստ այդմ, ակնկալում եմ Ձեր աջակցությունը երկուստեք  գործընկերային կապերի հաստատման և ամրապնդման հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կուրբաննազար Նազարովն ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանի և Թուրքմենստանի քաղաքների միջև ևս գործընկերային հարաբերություններ հաստատվեն. «Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, և ես վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը՝ երկու պետությունների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ»,- նշել է դեսպանը:

Անկախ

 

Թուրքմենստանում բնակիչները կվճարեն գազի համար

Գուրբանգուլի ԲերդիմուհամեդովԹուրքմենստանի նախագահը հայտարարել է, որ կառավարությունը բնակիչների տներում գազաչափեր կտեղադրի՝ այդպիսով վերջ դնելով անվճար գազի մատակարարմանը էներգետիկ հարուստ Կենտրոնական Ասիայի երկրում:

Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը շաբաթ օրը հեռուստատեսությամբ հայտնել է, որ կառավարությունը այդ որոշմամբ հույս ունի դրդել մարդկանց էներգիան ավելի խնայողաբար օգտագործել:

Երկիրը գազի պաշարներով աշխարհում չորրորդն է: Այստեղ գազը, էլեկտրականությունը և ջուրը 1993թ-ից ի վեր մարդկանց անվճար են մատակարարվում:

Բերդիմուհամեդովը 2006թ-ին նախագահ դառնալուց հետո խոստացել էր այդ քաղաքականությունը շարունակել մինչև 2030թ-ը:

Նա հիմնականում մահմեդականներով բնակեցված, հինգ միլիոն բնակչությամբ երկրում երկաթե բռունցքի քաղաքականություն է վարում, որտեղ արգելված է տարակարծիք կամ ազատ մամուլի գոյությունը:

 Անկախ

Այսօր Թուրքմենստանում խորհրդարանական ընտրություններ են

աշխաբադԻնչպես հայտնում է թուրքական «Հաբերլերը»՝ Թուրքմենստանում  այսօր անց են կացվում  խորհրդարանական ընտրությունները: 125 պատգամավորական տեղերին հավակնում են 283 թեկնածու: Երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նշել է, որ այս խորհրդարանական ընտրությունների անցկացումը մեծ դեր է խաղալու Թուրքմենստանի հասարակական-քաղաքական կյանքում, նպաստելու են թուրքմենական հասարակության ժողովրդավարացմանը:
Թուրքմենստանի 2013 ընտրությունները բացառիկ են նրանով, որ առաջին անգամ խորհրդարանական մանդատի համար հիմնական պայքարը ընթանում է երկու կուսակցության միջև: Թուրքմենստանի Դեմոկրատական կուսակցությունից ներկայացված է 99 թեկնածու, Արդյունաբերողների և գործարարների կուսակցությունից ներկայացված են 21 թեկնածու, Թուրքմենստանի կանանց դաշինքից՝ 37 թեկնածու,Մահթումկուլիի երիտասարդական կազմակերպությունից՝ 22 թեկնածու, իսկ հասարակ քաղաքացիներից 15 թեկնածու:

Թուրքիան, Ադրբեջանն ու Թուրքմենստանը մտադիր են եռակողմ համագործակցություն ստեղծել

Թուրքիան, Ադրբեջան, Թուրքմենստան,համագործակցությունԹուրքիան, Ադրբեջանն ու Թուրքմենստանը մտադիր են իրենց համագործակցությունը եռակողմ ֆորմատի բերել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ԵԱՀԿ անդամ երկրների նախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանի ժամանակ: Ինչպես հաղորդում է թուրքական «Աքշամ» թերթը՝ արդեն գոյություն ունի Ադրբեջան-Իրան-Թուրքիա և Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան եռակողմ համագործակցության օրինակը, որի շրջանակներում կողմերը ամեն տարի հանդիպումներ են իրականացնում: