Չինաստանում ժանտախտի պատճառով կարանտին է

ժանտախտՉինաստանի Յույմեն հնագույն քաղաքի 30 հազար բնակիչներից ոչ ոք չի կարող հեռանալ իր բնակավայրից: Այդպես իշխանությունները փորձում են կանխել մահացու հիվանդության տարածումը, հայտնում է թայվանյան South China Morning Post  հրատարակությունը` հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:

Բոլոր մարդկանց ու տրանսպորտաին միջոցներին արգելվել է հեռանալ բնակավայրից: Իշխանությունները շրջափակել են քաղաքն այն բանից հետո, երբ անցած շաբաթ տեղի հիվանդանոցում  մահացավ բնակիչներից մեկը: Բժիշկների խորհրդով  9-օրյա կարանտին է հաստատվել:

Տեղեկություն է ստացվել, որ 38-ամյա տղամարդը սատկած արջամուկ է  գտել, որին մորթել է` իր շանը կերակրելու համար: Սակայն, նույն օրը ևեթ, նա  տենդ է ունեցել: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, 2 օր անց նրա վիճակը վատացել է:

Մարզկենտրոնում հաստատել են, որ տղամարդը վարակվել է թոքային ժանտախտով:  Ու ամենավտանգավորն այն է, որ սա ժանտախտի միակ տեսակն է, որ փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով:

Բարեբախտաբար, այլ դեպքեր առայժմ չեն արձանագրվել:

Ուկրաինայում խոզի ժանտախտ է տարածվում

o_816975Անասնաբուժական ու ֆիտոսանիտարիայի ծառայությունն Ուկրաինայում պետական աջակցության կարիք է զգում: Դրանում համոզված են Ռուսգյուղվերահսկողության աշխատակիցները, որոնք աշխատանքային այցով եղել են Լուգանսկի մարզում: Այնտեղ վերջերս հայտնաբերվել է խոզի աֆրիկյան ժանտախտ:

Ռուսական պատվիրակության ներկայացուցիչն ասում է, որ եթե պետաջակցություն չլինի, ապա վտանգավոր հիվանդությունը կտարածվի ողջ երկրով ու Եվրոպայով մեկ:

Ուկրաինացի մասնագետները  գիտեն ինչ պետք է անել այդ դեպքում, սակայն ժանտախտի դեմ պայքարելու բավարար փորձ չկա: Հիմա ռուս անասնաբույժները ուղևորության վերաբերյալ հաշվետվություն են կազմում, որի արդյունքներով ուկրաինացի գործընկերների հետ խորհրդատվություն կանցկացվի:

Ներկայում Ուկրաինայից Ռուսաստան կենդանի խոզ ու խոզի միս չի մթերվում:

Անկախ

Ղրղզստանում ժանտախտի վարակի օջախ դեղորայք ու ախտահանման միջոցներ են ուղարկվել

i (3)Իսսիկ-Կուլի մարզ հակահամաճարակային միջոցառումների նպատակով  վրաններ, անհատական պաշտպանության ու հակաժանտախտային պատվաստանյութեր են   ուղարկվել:

Հիմա մարզում հոսպիտալացվել է 132 մարդ, որոնք շփվել են ժանտախտից մահացած 15-ամյա պատանու հետ: Հոսպիտալացվածներից ոչ մեկի մոտ վտանգավոր հիվանդության ախտանշաններ չեն հայտնաբերվել, սակայն բժիշկները շարունակում են նրանց հսկողության տակ պահել: Մարզում կարանտին է: Ակ-սույսկի տարածքային հիվանդանոցի վարակիչ հիվանդությունների բաժանմունքի մոտ ոստիկաններ են:

Իչկե Ժերգեզ գյուղում բուժաշխատողները տնետուն զննումներ են կատարում: Բացի այդ, արտապլանային պատվաստումներ են կատարում ժանտախտի օջախում բնակվողների շրջանում, որսում են կրծողներին, հետազոտում նրանց:

Ղրղզստանում դեռահասը մահացել է միջնադարյան սարսափելի հիվանդությունից

521aee11-010b-0dd7-010b-0dd8117005d6.photo.0Ղրղզստանում արտակարգ իրադրություն է. առաջին անգամ երկար տարիներ անց գլուխ է բարձրացրել միջնադարյան ամենասարսափելի հիվանդությունը` այտուցային ժանտախտը:  Օգոստոսի 22-ին Իսսիկկուլի շրջանային հիվանդանոց է  դիմել  15-ամյա մի դեռահաս բարձր ջերմության բողոքով: Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են հիվանդությանը բնորոշ այտուցներ  ու տղայի մոտ ախտորոշել են “ժանտախտ”: Տղային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն երեկոյան նա մահացել է: Բժիշկները հերձման արդյունքներով հաստատել են, որ տղան մահացել է այտուցային ժանտախտից: Հայտնի է, որ նա օգտագործել է արջամկան միս:

Կատարվածի կապակցությամբ շրջան են  ուղարկվել հակահամաճարակային խմբեր, քանի որ  համաճարակի  բռնկման վտանգ կա: Ժանտախտը շատ վարակիչ է, իսկ վերջին օրերին  տղայի հետ շփվել է ավելի քան 100 մարդ: Բոլորը մեկուսացվել են, տեղի բնակչության մեջ բացատրական աշխատանք է տարվում: Հետազոտվել է մոտ 800 մարդ:

XIV դարի կեսին Եվրոպայում, Ասիայում ու Հյուսիսային Ամերիկայում  քսան տարում այդ հիվանդությունից մահացավ ավելի քան 60  մլն մարդ (որոշ տարածաշրջաններում` բնակչության գրեթե կեսը):

Օնիշչենկո. Խոզերին ժանտախտով վարակել են Վրաստանի դիվերսանտները

20130603-91685CA9DFBFBD37-0-0-E00022A7-39BA81605626C1D6“Խոզերի` աֆրիկյան ժանտախտի բռնկումը կարող է պլանավորված դիվերսիա լինել”,- հերթական անգամ իր մեղադրանքները հնչեցրել է Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն:

“Դա ոչ թե պատահական, այլ ճշգրիտ հաշվարկված ակցիա է, որի նպատակն է  Ռուսաստանի հարավային ու հյուսիսկովկասյան տարածաշրջանների տնտեսությանը վնաս հասցնել: Դա անկասկած իրականացվել է Վրաստանի տարածքից”,-հայտնել է Օնիշչենկոն:

Նման մեղադրանքներով նա արդեն ելույթ էր ունեցել 2011-ին. այն ժամանակ խոզի ժանտախտի պատճառով Ռուսաստանում քիչ մնաց հետաձգեին ռոք-փառատոնը, որը պետք է տեղի ունենար Տվերի մարզում:

Վրացական կողմը մեղադրանքը հերքել է, ասելով, որ իրենց մոտ ժանտախտի դեպքեր չեն արձանագրվել:”Դա գործնականում անհնար է: Երկրների միջև լեռներ են, որոնք խոչընդոտում են հիվանդության տարածմանը, ու ամենակարևորը, այս պահին Վրաստանում ոչ մի դեպք չի արձանագրվել: Այնպես որ, բացառվում է, որ հիվանդությունը Վրաստանից հասած լինի Ռուսաստան”,-ասել է    Վրաստանի գյուղնախարար Կոբա Ձամաշվիլին: