Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողները բողոքի ակցիա են անցկացրել

 “Ազադլըխ” (Ազատություն) Այսօր՝ Ադրբեջանական ազգային մամուլի օրը, “Ազադլըխ” (Ազատություն) ընդդիմադիր թերթի աշխատակիցները պիկետ են անցկացրել մամուլի տարածմամբ զբաղվող “Ղասիդ” ընկերության դիմաց, որը ղեկավարում է իշխող “Յենի Մուսավաթ” կուսակցության պատգամավոր Միրքազըմ Քյազըմովը:

Ինչպես հաղորդում է “Հագին” լրատվական կայքը, ակցիայի մասնակիցները պահանջել են վճարել “Ազադլըխ” թերթի պարտքերը: Ինչպես հայտարարել է թերթի գլխավոր խմբագիր Ռովշան Հաջիևը, “Ղասիդ”-ը պարտք է ավելի քան 70 հազար մանաթ և, ըստ երևույթին, չի պատրաստվում վերադարձնել թերթի վաճառքից ստացված գումարը:
“Նրանք բացեիբաց հայտարարում են, որ իրենք պարտքը վճարելու միջոցներ չունեն, մինչդեռ ընկերությունը ունի ավելի քան 100 կրպակ ամբողջ երկրում”,- ընդգծել է Ռովշան Հաջիևը:
“Ազադլըխ” թերթի աշխատակիցները վստահ են, որ ընկերությունը իրականացնում է իշխանության քաղաքական պատվերը և նպատակ ունի քայքայել թերթի ֆինանսական բազան:
Հիշեցնենք, որ “Ադրբեջան” հրատարակչությունը ավելի վաղ թերթից պահանջել է մինչև 2013թ. նոյեմբերի 12-ը վճարել կուտակված պարտքը`24 հազար մանաթ,: Թերթի ղեկավարությունը հրատարակչությունից խնդրել է երկարաձգել պարտքի մարման ժամկետը, սակայն հրատարակչությունը մերժել է` դա պատճառաբանելով սեփական ֆինանսական խնդիրներով: Այս թերթի դեմ մի շարք դատական հայցեր են ներկայացվել, միևնույն ժամանակ “Ղասիդ” ընկերությունը չի վճարել թերթի վաճառքից ստացված գումարները:

Անկախ

Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության հիմնահարցերը

101207Հուլիսի 11-12-ը «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի կողմից լրագրողների համար կազմակերպվել էր երկօրյա ամառային դպրոց՝ «Ինչպես լուսաբանել Հայոց ցեղասպանության հիմնահարցերը» խորագրով։ Մասնակցում էր 22 լրագրող ինչպես երևանյան, այնպես էլ մարզային և սփյուռքի լրատվամիջոցներից։ Լրագրողների համար տարբեր թեմաներով դասախոսություններ կարդացին մասնագետները, ամառային դպրոցի մասնակիցները դիտեցին Ցեղասպանության թեմայով ֆիլմեր, ստացան արժեքավոր գրականություն։

Պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանը, խոսելով Հայոց ցեղասպանության լուսաբանման առանձնահատկությունների մասին, նկատեց, որ միանգամայն ուսանելի է Հոլոքոստի հիշողության պահպանման ու քարոզման բնագավառում առկա համաշխարհային փորձը։ Իսկ այն հուշում է, որ հասարակության հիշողության քաղաքականության մշակման գործում մեծ դեր ունեն այդ հիշողության պահպանմանն ուղղված թանգարանները։ Դրանք քարոզչության հզորագույն կենտրոններ են։ Նա նաև նկատեց, որ այսօր աշխարհում գործում է Հոլոքոստի 68, իսկ Հայոց ցեղասպանության 4-5 թանգարան։ Ըստ մասնագետի՝ թանգարաններն ամենօրյա քարոզչության միջոց են, և նպատակահարմար է, որպեսզի տարբեր երկրներում բացվեն հայոց մշակույթի ժառանգության թանգարաններ, որոնք կունենան նաև Ցեղասպանության բաղադրիչը։

10393779_900468963302806_3310967813769761060_nՀարություն Մարությանը նշեց, որ Ցեղասպանության հարցն էթնիկ ոլորտից պետք է տեղափոխել գաղափարախոսական ոլորտ՝ որպես երիտթուրքիզմի դրսևորում և պայքար դրա դեմ. «Արդեն քանի տասնամյակ է, որ հրեաները Հոլոքոստի պարագայում շեշտում են ոչ թե գերմանացիների (որպես էթնիկ միավոր), այլ ՍՍ-ի, նացիզմի, ֆաշիզմի, ռասիզմի և այլ համարժեք գաղափարախոսական հասկացությունների մեղավորությունը։ Անցյալում տեղ գտած հակամարտությանը չեն հաղորդում էթնիկ որակումներ, այլ դրանք դիտարկում են միայն որպես հանցագործ բնույթ ունեցող գաղափարախոսության գործունեության արդյունք»։

Պատմական գիտությունների թեկնածու, Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, խոսելով Հայոց ցեղասպանության լուսաբանման թեմայի շուրջ, նշեց, որ համաշխարհային մեդիա դաշտում պետք է ապահովվի Հայոց ցեղասպանության հարցի՝ մեզ համար ընդունելի և ձեռնտու տեղեկատվության մշտական ու ծանրակշիռ ներկայություն։ Այստեղ սեփական տեղը մշտապես ունենալու համար պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները և հարթակները։ Ժողովրդագրական և ռեսուրսային սակավության պատճառով որոշակի քանակ ապահովելու համար պետք է աշխատեն բոլորը։ Նա նաև ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության թեման մեծ դաստիարակչական լիցք պետք է պարունակի։ Հայ ժողովուրդը կարողացավ սարսափելի ողբերգությունից վերապրել, և այդ փառապանծ հերոսությունը պետք է շեշտադրել ու միլիոնավոր անմեղ զոհերի նկատմամբ վիշտը զուգահեռել ազգի տոկունության ու պայքարելու վճռականության ապացույցներով։

Ամառային դպրոցի մասնակից, Սպիտակում լույս տեսնող «Լուսարձակ» շաբաթաթերթի խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Ֆահրադ Ափուջանյանն օգտակար համարեց ծրագիրը։ Նա ընդգծեց, որ նման միջոցառումները չպետք է սահմանափակվեն 100-րդ տարելիցի շրջանակներում, դրանք պետք է շարունակական լինեն։ Մշտապես պետք է վառ պահել թեման, հատկապես որ սերնդափոխություն է տեղի ունեցել. «Նախորդ հասարակարգի ժամանակ դաստիարակության մեջ ազգային տարրը բացակայել է, և հիմա մենք պետք է եկող սերունդների համար ստեղծենք այնպիսի դաշտ, որ վերջնականապես հասնենք Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանն ու հատուցմանը»։

Դալար Շահնազարյանն Իրանի «Ալիք» օրաթերթի «Հայելի» կայքի երիտասարդական բաժնում է աշխատում։ Պարբերականում անդրադառնում են Ցեղասպանության թեմային, ունեն մշտական խորագիր, որտեղ ներկայացնում են հուշեր, հեղինակային նյութեր, նորություններ Ցեղասպանության վերաբերյալ։ Նշում է, որ ամառային դպրոցն իրեն սովորեցրեց թեմային մոտենալ տարբեր և բոլորովին նոր դիտանկյուններից։ Դալարն ընդգծում է նաև, որ Իրանի հայկական համայնքը մշտապես ոգեկոչում է Ցեղասպանության զոհերի հիշատակը, 100-րդ տարելիցի կապակցությամբ էլ ստեղծվել է հանձնախումբ, կազմավորվել է երիտասարդական ենթահանձնախումբ, որն ամբողջ տարվա ընթացքում իրականացնելու է ծրագրեր։

«Ալիք» օրաթերթի երիտասարդական բաժնի լրագրող Նարե Սահակյանն էլ տեղեկացնում է, որ Թեհրանում գործում է իրանահայության, հայոց մշակույթի թանգարան, և երիտասարդները ծրագրել են թանգարանի բազմազգ այցելուներին ծանոթացնել Հայոց ցեղասպանությանը։ Մտադրություն ունեն իրենց հեջաբների վրա դաջել հայկական տարազի պատառիկներ, հույս ունեն, որ իշխանությունները չեն արգելի։

Հայոց ցեղասպանության հիմնահարցերին նվիրված ամառային դպրոցը կյանքի է կոչվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Անկախ

Շուշան Պետրոսյանը զանգահարել ու ներողություն է խնդրել լրագրողից

shushan-petrosyan-2-2

“Ազատություն” ռադիոկայանի լրագրող Ռուզաննա Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ պատգամավոր Շուշան Պետրոսյանը զանգահարել է իրեն ու ներողություն է խնդրել երեկվա միջադեպի համար:

Լրագրողը մասնավորապես գրել է.

«Սիրելի՛ գործընկերներ, քիչ առաջ ինձ զանգահարեց Շուշան Պետրոսյանը և ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար։ Նա ասաց, որ ինձ վիրավորելու ցանկություն չի ունեցել… Մենք երկար զրուցեցինք… Իսկապես, ոչ ես իր դեմ որևէ բան ունեմ, ոչ էլ ինքն իմ դեմ։
Խորհրդարանում մենք առաջին անգամ էինք շփվում, շփումն այնքան էլ «հաջող» չստացվեց, բայց դե, կյանք է, ամեն ինչ էլ ստացվում է։ Բոլորս էլ ինչ-որ մի պահ տարբեր պատճառներով պոռթկում ենք՝ շատ հաճախ վիրավորելով և նեղացնելով միանգամայն անմեղ մարդկանց։
Կարևորը, որ գիտակցում ենք սխալը ու միմյանցից ներողություն խնդրելու կամք ենք ունենում»:

Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում Շուշան Պետրոսյանը հրաժարվել էր պատասխանել լրագրողի հարցին` ասելով, թե բոլորդ անբարոյականներ եք:

 

Անկախ

Լրագրողներն ընդդեմ հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի

առաքել մովսիսյանԱզգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի առաջիկա նիստի օրը կորոշվի հունվարի 15-ից հետո, երբ պատգամավորները կվերադառնան արձակուրդից: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել են  հանձնաժողովից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 2013թ. դեկտեմբերի 24-ից հանձնաժողովի վարույթում է գտնվում «Սինջար եզդիների ազգային միավորում» և «Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպությունների դիմումը՝ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ։ Գործով զեկուցող է նշանակված հանձնաժողովում ԲՀԿ-ի ներկայացուցիչ Վահան Բաբայանը, ով հանձնաժողովին պետք է ներկայացնի որոշման նախագիծ:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի միջանցքում Մ.Բադեյանը, ի պատասխան «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի ռուսերեն հեռարձակման վերաբերյալ  լրագրողներից մեկի հարցի, հունից դուրս էր եկել և բղավել. «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում, արա՛: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»: Այս արտահայտությունը վիրավորել էր եզդի ժողովրդի ազգային արժանապատվությունը։
Տարեվերջին հանձնաժողովին դիմել են նաև մի խումբ լրագրողներ՝  ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի: Այս դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցին ևս անդրադարձ կլինի առաջիկայում:
Ըստ դիմումատուների՝ իրենք հանձնաժողովի ուշադրությունն են հրավիրել ԱԺ դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում՝ հայ-ռուսական համաձայնագրերը վավերացնելու մասին որոշումների քվեարկության ժամանակ, լրագրողների նկատմամբ Ա.Մովսիսյանի վարքագծի վրա: Լրագրողները խնդրել են ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված կարգով քննարկել իրենց դիմումը, կարգապահական պատասխանատվության ենթարկել պատգամավորին, այն է՝ պահանջել, որպեսզի վերջինս հրապարակային ներողություն խնդրի լրագրողներից, ում վիրավորել է:
Դիմումում, մասնավորապես, ասված է.
«2013թ. դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկից րոպեներ անց խորհրդարանի դահլիճում գտնվող չորս լրագրողներ լուռ ակցիա են իրականացրել` պաստառներ պարզելով քաղաքական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորների առջև: Միաժամանակ, ԱԺ դահլիճի լրագրողական օթյակում մի քանի լրագրողներ նույնպես պաստառներ են բարձրացրել: Այդ քայլով լրագրողները ներկայացրել են իրենց քաղաքացիական դիրքորոշումը և կարծիքը՝ նիստի ընթացքում քվեարկվող միջազգային համաձայնագրերի վերաբերյալ, որոնք լրագրողների կարծիքով` լուրջ սպառնալիք են ներկայացնում Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը:
Լրագրողների բողոքի ակցիայի ընթացքում ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Հանրապետական խմբակցություն) բացականչել է. «էս կապիկներին էլ հանեք ստից»: Նիստն ընդմիջվել է պատգամավոր Լևոն Զուրաբյանի պահանջով: Ընդմիջումից հետո՝ նշված համաձայնագրերի քվեարկության ընթացքում, լրագրողական օթյակում գտնվող մեկ տասնյակից ավելի լրագրողներ շարունակել են բողոքի ձայն բարձրացնել` պաստառներ պարզելով և բռունցքներով հարվածելով օթյակը դահլիճից առանձնացնող ապակիներին:
Պատգամավոր Առաքել Մովսիսյանն այդ պահին անվայելուչ արտահայտություն է հնչեցրել` կոչ անելով հեռացնել բողոքի ձևով իրենց կարծիքն արտահայտող լրագրողներին:
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում:

Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանությանը լրագրողների մուտքն արգելված է,լուսանկարներ

պաշտպանությունԱյսօր Երևանի քաղաքապետ Տիգրան Մարգարյանը պաշտպանում է իր գիտական ատենախոսությունը` տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան ստանալու համար: Նախապես հայտարարվել էր, որ միջոցառումը, ինչպես սովորաբար լինում է, բաց է հանրության համար: Սակայն այսօր լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել Մարգարյանի ատենախոսության պաշտպանությանը:

Նշենք, որ ավելի վաղ Տարոն Մարգարյանը հայտարարել էր, որ ընդամենը ՏԻՄ ոլորորտում իր 8 տարվա աշխատանքի փորձն է հանձնել թղթին:  « Ութ  տարի շարունակ ես եղել եմ տեղական ինքնակառավարման համակարգում և 8 տարվա իմ փորձը ուզեցել եմ թղթին հանձնել, ու ես չէի կարծի, որ ես մտել եմ ուրիշ դաշտ, դա իմ դաշտում ա` Երևանի սոցիալ-տնտեսական զարգացման մասով: Երբ որ 17 տարի տեղական ինքնակառավարման մարմինների հիմքը դրվել է, 17 տարուց 8 տարին այդ ճանապարհին եմ անցել:  Եթե 8 տարի չաշխատեի պատասխանատու պաշտոններում, համոզված եղեք, ես չէի առաջադրի»,- ասել է Մարգարյանը:

Նշենք, որ ավելի վաղ ՖԲ-ում  գիտնականները տարածել էին Տարոն  Մարգարյանի գիտական հոդվածների հղումները` առաջարկելով դրանցում գեթ մի քիչ գիտություն գտնել:

 Անկախ