Ադրբեջանի և Թուրքիայի ԿԳ նախարարները քննարկել են Խոջալուի “ցեղասպանության պատմությունը” թուրքական գրքերում ներառելու հարցը

թուրք-ադրբեջանական համագործակցությունԹուրքիայի կրթության և գիտության նախարար Նաբի Ավչըն զանգահարել է Ադրբեջանի կրթության և գիտության նախարար Միկաըլ Ջաբբարովին և ցավակցել նրան Խոջալուի այսպես կոչված “ցեղասպանության” 22-ամյակի կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, թուրք պաշտոնյան նշել է, որ եղբայրական երկիրը “խորը վշտով է հիշում մարդկության դեմ կիրառված ամենադաժան հանցագործություններից մեկի՝ Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակը”:

Զրույցի ընթացքում կողմերն  ընդգծել են Թուրքիայի հանրակրթական դպրոցների դասագրքերում այդ “ցեղասպանության” մասին ինֆորմացիա տեղադրելու կարևորությունը: Այդ հարցում առաջ են քաշել համապատասխան մասնագետների համագործակցության անհրաժեշտությունը:

Անկախ

Ադրբեջանում «Խոջալուն երեխաների աչքերով» նկարների ցուցահանդես է բացվել

baku 1Բաքվի «LN» արվեստի կենտրոնում Ադրբեջանի պետական պատկերասրահը Մանկապատանեկան ստեղծագործությունների պալատի հետ համատեղ կազմակերպել է պատանի նկարիչների աշխատանքների ցուցահանդեն՝ «Խոջալուն երեխաների աչքերով» խորագրով: Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության աշխատակիցները և այլ հյուրեր:

Մեզանում արդեն զարմանք չհարուցող այս քայլը Ադրբեջանում պետական ամենաբարձր մակարդակով հայատյացության քարոզչության հերթական ապացույցն է: Այս երկրի կառավարությունը ջանք ու միջոց չի խնայում ամենատարբեր ատյաններում հակահայկական հայտարարություններ անելու, սեփական ժողովրդի, ինչպես տեսնում ենք նաև երեխաների մեջ հայերի հանդեպ ատելություն սերմանելու համար: Հարցին նայելով սոցիալ-հոգեբանական տեսանկյունից՝ կարելի է ասել, որ ադրբեջանական իշխանությունները, հմտորեն օգտագործելով հանրությանը մանիպուլյացիայի ենթարկելու հայտնի մեթոդները, փորձում են այդ կերպ մարդկանց մեջ վառ պահել մարտական ոգին ու պատերազմելու ցանկությունը:

Խոջալուի դեպքերը “ցեղասպանություն” որակող բանաձև է ընդունվել

Իսլամական համագործակցություն կազմակերպություն Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում դեկտեմբերի 9-11-ին` Իսլամական համագործակցություն կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 40-րդ նստաշրջանին, որին մասնակցել են 57 անդամ երկրների ներկայացուցիչներ, ընդունվել է բանաձև, համաձայն որի`Խոջալուի դեպքերը այսպես ասած “ցեղասպանություն” է որակվել:

Այս մասին ասել է ԻՀԿ Երիտասարդական ֆորումի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Էլմադին Մեհթիևը: Նրա խոսքով՝ բանաձևում մտցվել է “Խոջալուի արդարություն” կետը, որի հիմնական նախաձեռնողը ֆորումի համակարգող, Ադրբեջանի նախագահի դուստր Լեյլա Ալիևան է, տեղեկացնում է “ԱՊԱ” գործակալությունը:
Ըստ այդ կետի՝ ԻՀԿ արտգործնախարարները անդամ երկրներին կոչ են անում ակտիվորեն մասնակցել ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակում Խոջալուի “ցեղասպանության” ճանաչման գործընթացին`այն որակելով որպես “մարդկության դեմ կատարված հանցագործություն”:

 Անկախ

Անկարան մերժել է “Խոջալուի ցեղասպանության թանգարան” բացելու առաջարկը

Անկարա,ԽոջալուԱնկարայի իշխանությունները մերժել են Քըզըլջըհամամ քաղաքի քաղաքապետարանի առաջարկը`Թուրքիայի մայրաքաղաքում “Խոջալուի ցեղասպանության թանգարան” բացելու վերաբերյալ, հաղորդում է ադրբեջանական “Հագին” կայքը:

Ըստ աղբյուրի` իշխանությունները չեն ցանկացել կառույցի անվանման մեջ “ցեղասպանություն” բառը օգտագործել`դիվանագիտական բարդություններից խուսափելու համար: Այդ իսկ պատճառով մայրաքաղաքի ղեկավարությունն առաջարկել է թանգարանի համար մեկ այլ անվանում ընտրել:
Նշենք, որ Քըզըլջըհամամ քաղաքի տարածքում Ադրբեջանի ղեկավարության աջակցությամբ կառուցվում է “Խոջալու” այգին, որը նախատեսվում է բացել փետրվարի 26-ին:
Քաղաքի քաղաքապետարանի ղեկավար Ջոշհուն Ունալը նշել է, որ հնարավոր է`թանգարանը վերանվանվի “Ողբերգության թանգարան” կամ նմանատիպ ինչ-որ բան: