Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկվար, գնդապետ-լեյտենանտ Վագիֆ Դերգախլն հայտարարել է, որ Ադրբեջանի Զինված ուժերում ծառայում է գրեթե 1000 կին: Նրա խոսքերով՝ Ադրբեջանի Զիված ուժերում կանայք ընգրկված են այնպիսի ոլորտներում ինչպիսիք են բժշկությունը, միջազգային համագործակցությունը, հետախուզությունը և այլն: ՙՙՆերկայում Ադրբեջանի Զինված ուժերում ծառայող կանայք ունեն ավագ լետենանտի, կապիտանի, մայորի, գնդապետ-լեյտենանտի և գնդապետի կոչումներ՚՚,-նշել է Դերգախլըն: Վերջինիս խոսքերով՝ Ադրբեջանում կանայք ծառայում են կամավոր սկզբունքի հիման վրա:
Tag Archives: «Կանայք
Ինչպե՞ս են հագնվում կանայք իսլամական երկրներում
ԱՄՆ-ում տեղակայված «Pew» հետազոտական կենտրոնը ուսումնասիրություն է կատարել իսլաամական յոթ երկրում պարզելու համար, թե ինչպես են կանայք հագնվում հասարակական վայրերում: Այսպես Թուրքիայում, Թունիսում, Եգիպտոսում, Իրաքում, Լիբանանում, Պակիստանում և Սաուդյան Արաբիայում անցկացված հարցումների արդյունքում հայտնի է դարձել, թե ինչպիսի հագուստ են նախընտրում կրել կանայք: Օրինակ` Թունիսում կանանց միայն 56 տոկոսն է ինքնակամ որոշում, թե ինչ կրի: Այս ցուցանիշով ետնապահի դիրքում Եգիպտոսն է, որտեղ ազատ ընտրության իրավունք ունի կանանց միայն 14 տոկոսը: Հատկանշական է, որ հանդերձանքի առումով ամենախիստ կանոններ սահմանած երկրում՝ Սաուդյան Արաբիայում, կանանց 47 տոկոսը խոստովանել է, որ ազատ է հագուստի ընտրության հարցում:
Ուսումնասիրված յոթ երկրներում կանանց մեծամասնությունը կողմ է մազերը ամբողջությամբ ծածկելուն՝ բաց թողնելով միայն դեմքը: Ամենից պահպանողական Սաուդյան Արաբիայի կանայք գտնում են, որ դեմքը նույնպես պետք է փակել, իսկ ահա ավելի լիբերալ թվացող Լիբանանում և Թուրքիայում կանայք կողմ են ամենևին չծածկվելու գաղափարին:
Սաուդյան Արաբիայի հոգևորականները բողոքի ակցիա են կազմակերպել կանանց վարորդական իրավունք տրամադրելու դեմ՝ մեղադրելով ԱՄՆ-ին
Շուրջ 150 հոգևորականներ և կրոնագետներ ցույց են կազմակերպել Սաուդյան Արաբիայի թագավորի պալատի առջև՝ բողոքելով կանանց վարորդական իրավունք տրամադրելու դեմ:
Բարձրաստիճան կրոնական առաջնորդները նշում են, որ հոկտեմբերի 26-ին կանանց մեքենա վարելու կոչ անող և 16,000 ստորագրություն հավաքած ակցիայի հետևում կանգնած է Միացյալ նահանգները:
Անցած ամիս ակցիայի սկսվելուց հետո Սաուդյան արաբացի կանայք համացանցում տեղադրում են իրենց մեքենա վարելիս պատկերող տեսահոլովակներ:
Չնայած կանանց մեքենա վարել արգելող օրենք գոյություն չունի, այնուամենայնիվ, պահպանողական թագավորությունում կանանց արգելվում է մեքենա վարել:
Երեքշաբթի կարմիրծովյան քաղաք Ջիդդայում բողոքի ցույց կազմակերպած կրոնագետներին մեջբերելով՝ տեղի պաշտոնական լրատվամիջոցները հայտնում են, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները ոչինչ չեն անում վերոնշյալ ակցիան կանգնեցնելու համար:
Քննարկում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում
Հոկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» օրակարգի կետի ներքո տեղի ունեցավ բաց քննարկում, որին մասնակցեցին կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, անդամ պետությունների եւ տվյալ ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Քննարկումներին մասնակցեցին ու ելույթով հանդես եկան նաեւ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը, ով ողջունեց այդ օրն անվտանգության խորհրդի կողմից միաձայն ընդունված բանաձեւը, որը կոչ է անում ապահովել կանանց մասնակցությունը խաղաղաշինության գործընթացներում: Դեսպան Նազարյանը նշեց է, որ կարեւորում է այս թեմայի շուրջ քննարկումը, քանի որ Հայաստանին պարտադրված պատերազմի ու ագրեսիայի արդյունքում երկիրը հյուրընկալել է մեծ թվով կին փախստականների: Դեսպանը հավելեց, որ կանանց ու աղջիկների վրա անհավասարաչափ է բաշխվում հակամարտության զրկանքներն ու հետեւանքները, այդ իսկ պատճառով նրանք երաշխավորված դերակատարում պետք է ունենան խաղաղությանը միտված բանակցություններում:
Քննարկման մասնակցող պատվիրակությունները կանանց առաջխաղացման համատեքստում անդրադարձ կատարեցին նաեւ հակամարտություններից տուժած իրավիճակներում իրավունքի գերակայության եւ անցումային արդարադատությանն առնչվող հարցերին: